Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունը կատարում է մաքրման աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտից» վարորդներին հորդորում են լինել ուշադիր և երթևեկել ձմեռային անվադողերով։
Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է փոխանցվել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը։
Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ստորագրել են Արցախի քաղաքացիական հասարակության 60 կազմակերպություններ:
Արցախի հասարակական կազմակերպությունները հիշեցնում են Արցախի ժողովրդի իրավունքների ողջ համալիրը պաշտպանելու Հայաստանի իրավունքի ու պարտականությունների մասին, ինչպես նաև զգուշացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացմանն ուղղված քայլերից, որոնք Հայաստանին կզրկեն Արցախի քաղաքացիների կենսական իրավունքները և Հայաստանի Հանրապետության պետական շահերը պաշտպանելու միջազգայնորեն ճանաչված իրավունքներից։
Դիմումը ներկայացնում ենք ստորեւ.
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Պարոն նախարար:
2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության քաղաքացիական հասարակության ավելի քան 50 կազմակերպություններ Ուղերձ են հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Գործող նախագահ պարոն Յան Բորգին:
Այդ Ուղերձի պատճենն ուղարկում ենք Ձեզ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարի:
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում:
Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի լուծարման փորձերը: Իր ապօրինի նկրտումներին իրավազորություն հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը Հայաստանից լկտիաբար պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման խնդրանքով:
Կարևոր ենք համարում նշել, որ Հայաստանի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին, քանի որ դրանց ընդունումը ոչ միայն նվաստացուցիչ է հայ ժողովրդի համար, այլև Հայաստանին զրկելու է Արցախի քաղաքացիների կենսականորեն կարևոր շահերի ու իրավունքների և ՀՀ պետական շահերի պաշտպանության հարցում միջազգայնորեն ճանաչված ռազմավարական նշանակության մեխանիզմից:
ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին: Ավելին՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերով Հայաստանն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միջազգային համաժողովում Լեռնային Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցը փակված է:
Խիստ դատապարտելի ու կործանարար համարելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դրանից բխած գործողությունները՝ այժմ էլ արձանագրում ենք, որ ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում ստանձնած միջազգային պարտավորություններից Հայաստանի իշխանությունների արդեն ֆորմալ հրաժարումը բացարձակապես հիմնազուրկ ու խիստ վտանգավոր է: Ավելին՝ այն խթանում է ՀՀ-ի նկատմամբ Բաքվի վարչակարգի անհիմն հավակնությունները:
Վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները պետք է սկզբունքորեն և հետևողականորեն հետամուտ լինեն ՀՀ կառավարության դատական հայցերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարմանը:
Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի բռնատեղահանված բնակչությանն ընդունած երկիր, իրավունք ունի և պարտավոր է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ջանքեր գործադրել Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիք հավաքական, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի և կյանքի, Արցախի հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության պաշտպանության, ադրբեջանական գերության մեջ ապօրինի պահվող անձանց ազատման, ինչպես նաև մեր քաղաքացիների մասնավոր ու հանրային սեփականության պահպանության ու պաշտպանության ուղղությամբ:
Հարկ է ընդգծել նաև, որ առանց հայ-ադրբեջանական հակամարտության հիմնական հարցերի (այդ թվում՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, անվտանգության ու իրավունքների երաշխավորման, Արցախի միջազգային կարգավիճակի որոշման) հասցեագրման՝ անհնար է պատկերացնել որևէ տևական, արդար ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում: Ուստի, հայ-ադրբեջանական բանակցություններում այս և մի շարք այլ կարևորագույն հիմնախնդիրների դիտավորյալ անտեսումը չի կարող իրավաչափ ու արդյունավետ հիմքեր ձևավորել կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղության համար:
Արցախի ՀԿ-ների ստորագրություններ՝
«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ
«Մտքի ուժ» գիտական ՀԿ
«Ասկերանի զարգացման կենտրոն» ՀԿ
«Հանուն Հադրութի» ՀԿ
«Դիզակ Արտ» մշակութային ՀԿ
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ
«Արմատ և սաղարթ» ՀԿ
«Մայրություն» ՀԿ
«Երիտասարդ իրավաբաններ» ՀԿ
«Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ
«Զարգացում» ՀԿ
«Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Կին փախստականների միություն» ՀԿ
«Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ
«Արցախի պահեստազորի սպաների միավորում» ՀԿ
«Արցախի կույրերի միավորում» ՀԿ
«Արցախի նկարիչների միություն» ՀԿ
«Երիտասարդական հասարակական հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Էկո Արցախ» ՀԿ
«Արցախի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդ» ՀԿ
«Միասնական Հայաստան» հայրենասիրական ՀԿ
“Արցախի Արվեստագործների միություն” ՀԿ
«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ
Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն ՀԿ
«Վիրավոր ազատամարտիկների միավորում» սոցիալ-իրավական ՀԿ
«Կռունկ» արցախահայության իրավունքների պաշտպանության ՀԿ
«Արցախի մայրերի աջակցության կենտրոն» ՀԿ
«Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության ծառայություն» ՀԿ
«Մեր տուն Արցախ» ՀԿ
Բռնի տեղահանված արցախահայերի արհմիություն
«Արցախի Ժողովրդավարական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ
«Կրթական, հոգեբանական աջակցություն» ՀԿ
«Երկխոսության կամուրջ» ՀԿ
«Արցախի արծիվներ» ՀԿ
«Իմ իրավունքը» քաղաքացիական շարժում
ՕՕ «Ավանդական քիքբոքսինգի ֆեդերացիա» ՀԿ
«Արցախի դիվանագետների միություն» հասարակական նախաձեռնություն
«Հավասար հնարավորությունների հայրենիք» հասարակական շարժում
ԼՂՀ մարզական տուրիզմի ֆեդերացիա
Խուլ ու համրերի հասարակություն
«Հանգանակ» ԲՀԿ
«Արցախից Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետախուզական, իրավապաշտպան կենտրոն ՀԿ
«Վիտա» ՀԿ
«Արցախի միություն» ՀԿ
«Առաջ արցախ» ՀԿ
«Դիզակ» թերթ
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
ԼՂՀ փախստականների միություն
«Արցախից տեղահանված արցախցիների» ՀԿ
“ՄեդիաՍտեփ” ՀԿ
Ստեփանակերտի մամուլի ակումբ ՀԿ
Ազգային Արցախ ՀԿ
«Վերածնված հայրենիք» ՀԿ
«Ավագների Խորհոըրդ» ՀԿ
Արցախի գրողների միություն ՀԿ
Արցախի երիտասարդների զարգացման կենտրոն ՀԿ
«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն»
Արցախի պառլամենտականների ասոցիացիա
«ԼՂՀ խուլերի միավորում» ՀԿ
Իսրայելական բանակը պնդում է, որ հարավային Բեյրութում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետախուզության շտաբին հարվածելու հետևանքով լիբանանյան շարժման երեք «առանցքային» աշխատակից է սպանվել:
«Հեզբոլլահի» ենթադրյալ սպանված բարձրաստիճան անդամների ցուցակում են Էլհագ Աբաս Սալամեն, Ռաչա Աբաս Իչան և Ահմեդ Ալի Հասանը:
Իսրայելական բանակի հայտարարության համաձայն, հարված է հասցվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գտնվող զենքի գաղտնի արտադրամասին։
Սեպտեմբերի 23-ից Իսրայելը լայնածավալ օդային արշավ է սկսել Լիբանանի դեմ, որի հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, իսկ ավելի քան 1,3 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։
Դիզայներ Վերա Վոնգը պատմել է գեղեցկության իր գաղտնիքների մասին։ 75-ամյա Վոնգը իր տարիքից շատ ավելի երիտասարդ է երեւում։
Page Six Style-ի հետ զրույցում նա նշել է, որ շատ զուսպ է, երբ բանը վերաբերում է մաշկի խնամքին։
«Ես բավականաչափ մինիմալիստ եմ, պետք է ասեմ»,- ասել է նա։ «Գուցե այն պատճառով, որ ես ասիացի եմ... Օճառ, մի ինչ-որ լվացամիջոց, ոչ մի 18 քայլ։ Ես գիտեմ, որ դա այն է, ինչ պետք է անել այժմ. բայց դա երբեք չի եղել իմ ռեժիմի մասը»,- ավելացրել է նա։
«Ես չգիտեմ, թե ինչպես են զգում 75-ում, բայց ես ինձ 20 տարեկանի պես եմ զգում»,- ասել է նա։
Վերջին մի քանի տարիներին Վոնգը ուշադրություն է գրավել իր համարձակ հագուստներով եւ բիկինիով լուսանկարներով։
Ի տարբերություն այլ հանրահայտ մարդկանց, որոնք պարծենում են նրանով, որ քիչ են քնում, Վոնգը ընդգծում է, որ քունը «շատ կարեւոր է»։ «Նվազագույնը ութ (ժամ օրական)։ Ես ինձ առողջ չեմ զգում, եթե ութ ժամ չեմ քնում»,- ասել է նա։
Վոնգն արդեն հանգիստ է վերաբերվում դիետային, որը, ինչպես նա ավելի վաղ պարծենում էր, ներառել է ֆասթֆուդը, փքաբլիթները եւ օղին։ «Ես օղու սեփական շարք ունեմ, եւ ես չեմ ուտում Dunkin’ Donuts ամեն օր, բայց ես այնքան էլ խիստ չեմ ուտելիքի հարցում»,- նշել է նա։ Այստեղ մտնում են նաեւ պարբերական Բիգ-մակերն օֆիսում։
«Ես կարծում եմ՝ (դա ինձ դուր է գալիս, որովհետեւ) հեշտ է»,- ասել է նա։ «Պետք չի, որ ես մտածեմ դրա մասին, եւ ես կարծում եմ, որ եթե դուք շատ-շատ եք զբաղված եւ ձեր ժամանակացույցը շատ հագեցած է, պետք է ուտել որոշակի բաներ, որոնք դուք կարող եք ուտել...»։
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը: Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին:
Իրանն Իսրայելի պատասխան գործողությունները զսպելու և մեղմելու տեսանկյունից անգործ չէ, մեկ շաբաթում ԱԳՆ այցերի շղթայից՝ Սաուդյան Արաբիա, Իրաք, Պարսից Ծոցի մյուս երկրներ, Եգիպտոս, Թուրքիա, պարզ է, որ նախազգուշացրել են հարթակ չդառնալ, իրենց ռազմաբազաները, օդային տարածքը չտրամադրել Իրանի դեմ գործողությունների համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանագետ Նվեր Դավթյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքն օգտագործելու` Իսրայելի հնարավոր գործողություններին, իրանագետը նկատեց, որ Թեհրանը չի անտեսում նաև Թուրքիայի ներգրավվածությունը, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շահերը սպասարկող երկիր է։
«Թուրքիան չի կարող անկախ լինել, ճնշումներ կարող են լինել իր վրա, նա էլ չկարողանա ինտեգրվել տարածաշրջանի խաղաղությանը նպաստող գործընթացներում։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Իրանն Ադրբեջանին փորձում է հետ պահել միջոց դառնալուց, նրանք ամեն ինչ անում են, որ գործը չհասնի պատերազմի, առանձին քաղաքականություն են վարում հարևաննների հետ։ Բայց, ամեն դեպքում, Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր սցենարներին, Ադրբեջանը կարող է պատրաստվել Իսրայելի կողմից»,- ընդգծեց Դավթյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելի գործողությունները Լիբանանում հաջողություն ունի նրա համար, որ Իսրայելական կողմը լավ տեղեկացված է Լիբանանում գտնվող թիրախներից։ Հիմա կարող է մտածեք, որ այն բացառապես հետախուզական ցանցի արդյունքն է, բայց չէ։ Իսրայելը կարողանում է հետախուզել հնարավորինս իրական ժամանակի մեջ։ Մանրամասնեմ․ Իսրայելը, ունենալով բազային հետախուզական տվյալներ, Լիբանանի տարածքներ է ուղարկում ոչ ավել, ոչ պակաս հետախուզական ԱԹՍ-ներ։ Իսկ այդ հետախուզական ԱԹՍ-ները ցածր բարձրության վրա թռչող սարքեր են, որոնք կառավարվում են բացառապես մարդու կողմից։ Այնքան հմտորեն են կառավարվում, որ առավել արագությամբ կարողանում են քաղաքներում բարձրահարկները շրջանցել, պատուհաններից, դռներից, կամ պարզապես խոցված շենքերից ներս մտնել ու պտտվել սենյակներում, գտնել թաքնված թիրախին, տեղեկատվությունը հայտնել կառավարման կենտրոնին, որտեղից էլ արդեն հեռահար հրթիռով, կամ այլ մեթոդով խոցում են թիրախը։ Սա բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ երկրորդ պատերազմն է արցախյան 44-րդ պատերազմից հետո։ Նույնիսկ ռուս-ուկրաիանականում այսպես չեն կիրառվում բարձր տեխնոլոգիաները։ Նորագույն ռազմագիտության մեջ այլևս իրականություն է երկրների զինված ուժերում նոր ստորաբաժնման կայծակնային արագությամբ ներդրումը, որն իր մեջ ներառում է ԱԹՍ-ների կառավարումը, տվյալների մշակումը և այլն։ Ցավով եմ արձանագրում, որ Լիբանանը պատրաստ չէր օդից պաշտպանվելուն ոչ միայն հրթիռակոծությունից, այլ նաև հետախուզությունից»։ |
Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան
Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հայտարարել է Իսրայելի հետ առճակատման նոր փուլի մասին։ Կազմավորման համապատասխան հայտարարությունը հրապարակվել է իր Telegram ալիքում։
Նշվում է, որ կազմակերպությունը, առաջնորդվելով դիմադրության օպերատիվ կենտրոնի հրամանատարության հրամանով, «թևակոխել է իսրայելական թշնամու հետ առճակատման նոր և էսկալացիոն փուլ, ինչը պարզ կդառնա մոտ օրերս»։
Ավելի վաղ, շարժումն իր հաղորդագրության մեջ հայտնել էր, որ հոկտեմբերի սկզբից Լիբանանում բախումների ժամանակ շիա գրոհայինները սպանել են առնվազն 55 իսրայելցի զինվորների և սպաների, վիրավորել ավելի քան 500-ը, ոչնչացրել 20 Մերկավա տանկ, մի քանի զրահամեքենա և զրահափոխադրիչներ։ , և խոցել երկու Hermez 450 անօդաչու թռչող սարք Հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ «մի քանի հարյուր դիմադրության մարտիկներ պատրաստ են հետ մղել թշնամու ուժերի լայնածավալ ներխուժումը»։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն իսկ սահմանված տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը։
Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են որոշակի առաջարկներ, այդ թվում՝ խմբագրական բնույթի, որոնք ընդունվել են, սակայն բովանդակային առումով որևէ այլ փոփոխություն չի կատարվել: Բոլոր այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեին տարկետման իրավունք, կշարունակեն ունենալ, պարզապես Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով:
Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ այս փոփոխությունը կնպաստի վարչարարության կրճատմանը: Նրա խոսքով՝ շահառուների խումբը չի փոխվում, պարզապես կրճատվում է ձեռնարկվող քայլերի թիվը, որպեսզի քաղաքացիներն ամեն տարի ստիպված չլինեն դիմել տարկետման համար՝ իրականացնելով նույն գործընթացը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 5-ը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ամենայն հավանականությամբ, կփորձեն բացել. ՀՀ-ն դեմ չի լինելու՝ հիմնավորելով, թե դիմադրության ռեսուրս չունի. վերջին թեզի հասցեատերը լինելու է Իրանը:
Ու թող որ ես սխալվեմ:
Հիշեցնեմ ՀՀ-ի գեոպոլիտիկ բովանդակությունը Սյունիքին է, որը, եթե կտրվեց մնացյալ հատվածից, ապա ՀՀ-ն դառնում է տարածք, ոչ ավելին:
Ալեն Ղևոնդյան