Այսուհետ զինծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով. Ժաննա Անդրեասյան
Հունվարի 22, 2025

Այսուհետ զինծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով. Ժաննա Անդրեասյան

By Հոկտեմբերի 18, 2024 25

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն իսկ սահմանված տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը։

Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են որոշակի առաջարկներ, այդ թվում՝ խմբագրական բնույթի, որոնք ընդունվել են, սակայն բովանդակային առումով որևէ այլ փոփոխություն չի կատարվել: Բոլոր այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեին տարկետման իրավունք, կշարունակեն ունենալ, պարզապես  Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումը կտրամադրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ այս փոփոխությունը կնպաստի վարչարարության կրճատմանը: Նրա խոսքով՝ շահառուների խումբը չի փոխվում, պարզապես կրճատվում է ձեռնարկվող քայլերի թիվը, որպեսզի քաղաքացիներն ամեն տարի ստիպված չլինեն դիմել տարկետման համար՝ իրականացնելով նույն գործընթացը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում