ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Իրանական տելեգրամ ալիքները մեջբերում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին․ նա մասնավորապես հայտնել է․ 

«Մեզ չհաջողվեց համոզել Նեթանյահուին և ցանկացած պահի Մերձավոր Արևելքում կարող են տեղի ունենալ այնպիսի բաներ, որոնք չեն եղել վերջին հարյուր տարվա ընթացքում:

Մեծ պատերազմը մոտենում է, և մենք պետք է պատրաստվենք դրան։

Պատերազմը չի սահմանափակվելու միայն Իրանով. Մյուս երկրները նույնպես պետք է պատրաստ լինեն, քանի որ տարածաշրջանում հակամարտության տարածման հավանականությունը մեծ է»։

Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ:

 

Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը: 

Հիշեցնենք, որ երկուսն էլ այս պահին գտնվում են Կազանում, որտեղ տեղի է ունենում  «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը դեպի խաղաղության պայմանագիր տանող ճիշտ ճանապարհն է. այս մասին Կազանում «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովի շրջանակում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝  մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:

«Շատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանազատման և սահմանագծման գործընթացը. սա դեպի խաղաղության պայմանագիր տանող ճիշտ ճանապարհն է: Եվ այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա նկատի է ունեցել Փաշինյանի և Ալիևի աշխույժ զրույցը լիագումար նիստի կլոր սեղանի շուրջ։

ՌԴ ղեկավարը կարևորել է նաև Փաշինյանի նշած լոգիստիկ նախագծերը և ընդգծել, որ Մոսկվայի համար կարևոր է Հայաստանի դրական վերաբերմունքն Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության նկատմամբ։

Qatar Airways-ը հայտարարել է, որ դադարեցնում է թռիչքները դեպի Իրան, Իրաք և Լիբանան, ինչպես նաև սահմանափակում է թռիչքները դեպի Հորդանան՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի և Իրանի վրա Իսրայելի սպասվող հարվածի ֆոնին: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:

«Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակի պատճառով Qatar Airways-ը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Իրաք, Իրան և Լիբանան և հակառակ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավիաընկերությունը նշում է, որ դեպի Հորդանան թռիչքները կսահմանափակվեն ցերեկային ժամերով:

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է, որ միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար։

Կազանում ընթանում է «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովը, որին ներկա են նաև Փաշինյանն ու Ալիևը: Լրատվամիջոցների տարածած լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ նրանք գագաթնաժողովի քննարկման կլոր սեղանի շուրջ այլ հարց են քննարկում:



Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.

Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:  

Մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: 

Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի:

ԱԺ նիստի ժամանակ մի պահ իրավիճակը լարվել է, Ալեն Սիմոնյանը կոշտ նկատողություն է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանին, երբ վերջինս, ըստ Սիմոնյանի պնդման, իր հետ «դու»-ով է խոսել։

Վիճաբանությանը խառնվել են ընդդիմադիր այլ պատգամավորներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է. նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կազանում «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովի շրջանակում։

«Գազայի հատվածում մարտերի ընթացքում արդեն զոհվել է ավելի քան 40,000 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Նա հավելել է, որ Գազայում սկսված ռազմական գործողությունները տարածվել են նաև Լիբանանում, «կտրուկ բարձրացել է Իրան-Իսրայել հակամարտության ջերմաստիճանը»:

«Այս ամենը հիշեցնում է շղթայական ռեակցիա և Մերձավոր Արևելքը դնում է լայնամասշտաբ պատերազմի շեմին», - ասել է նա:

Պուտինն ընդգծել է, որ իսրայելապաղեստինյան հակամարտության լուծումը պետք է լինի անկախ Պաղեստին պետության ստեղծմամբ, որը խաղաղ կգոյակցի Իսրայելի հետ:

«Պաղեստինցի ժողովրդի նկատմամբ պատմական անարդարության վերացումը կարող է Մերձավոր Արևելքում խաղաղության երաշխիք դառնալ: Քանի դեռ այս հարցը լուծված չէ, բռնության արատավոր շղթան հնարավոր չի լինի քանդել»,- ասել է ՌԴ նախագահը:

Հանրապետության հրապարակի տակ «թաքնված» քաղաքի առեղծվածը. Ի՞նչ էին առաջարկում հնագետները և ինչու այն փակվեց։

2003 թ-ին Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվում էր Հանրապետության հրապարակը, երբ շինարարները հանդիպեցին պատնեշի, հրավիրվեցին հնագետների. պարզվեց՝ հրապարակի ողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են:

Կառույցներն ուսումնասիրել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի ղեկավար Գրիգոր Կարախանյանը հնագետներ Ֆրինա Բաբայանի և Աղավնի Ժամկոչյանի հետ:

«Բացված կառույցները շինարարական արվեստի կարևոր հուշարձաններ են, մի ժամանակահատվածի, որը չի ուսումնասիրվել»,-ասում է Ֆրինա Բաբայանը:

Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655 թ-ին այցելել է Երևան, գծագրել այն: Նկարում մանրամասնորեն պատկերված է «Քրիստոնեական թաղամասը»` երկհարկ և եռահարկ քարի շենքերով:

1679 թ-ին Երևանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որն ըստ Զաքարիա Սարկավագի թողած հիշատակությունների, ոչինչ «քարը քարի վրա չի թողել»:

Շինություններն ավերվեցին, սակայն մնացին դրանց նկուղային հարկերը: Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ողջ տարածքը: Պատերի բարձրությունը 4.50 մետր է, սվաղը` 7 սմ: Կառույցները պահպանվել են ամբողջությամբ` մուտքերով: Հայտնաբերվել է գունազարդ խեցեղեն, աշխատանքային գործիքներ:

Հայտնաբերվել են նաև Ապիրատ իշխանի կողմից 11 դարում կառուցված ջրատար խողովակներ, որոնք ծառայել են մինչև 19 դարը: Գիտնականներն, ուսումնասիրելով շինության պատերը, կարծել են, որ դրանք, աղյուսից են, սակայն հետո պարզվեց, որ պատերը կառուցված են հավասարաչափ կտրտված տուֆի սալիկներից:

«Պատմական նկարագրությունների համաձայն Երևանը գյուղատիպ քաղաք է եղել` այգիներով շրջապատված, կավածեփ տներով: Կարծում եմ, պետք է լավ ուսումնասիրել մեր մշակույթը, նոր եզրակացություններ անել, վեր հանել Երևանի նոր նկարագիր»,-ասում է հնագետը:

Նրա կարծիքով՝ գյուղատիպ բնակավայրով չէին կարող անցնել Թիֆլիսի կամ Թավրիզի ճանապարհները, քարավանների ճանապարները:

1837 թ-ին Ցարական ժամանակաշրջանում սկսվեց Էրիվանի նոր նախագծի գծագրումը, որը հաստատվեց 1862 թ-ին: Հենց այդ ժամանակ էլ կառուցվեց քաղաքի հրապարակը, որի տակ անցան այս շինությունները:

Այդ ժամանակ կառուցվեցին այսօրվա Արամի, Մաշտոց, Տերյան, Նալբանդյան և Հանրապետության փողոցները: Գիտնականը չի բացառում, որ այդ փողոցներում էլ կարող է պատկերը նույնը լինել:

Հնագետները հարց բարձրացրեցին, շինությունները պահպանելու համար, սակայն պատասխան ստացան, որ հանձնարարված է կառուցել հրապարակը, և ստիպված այն կրկին ավազով և այլ նյութերով փակվեց:

«Առաջարկում էինք գոնե մի փոքր հատված պահել: Աշխարհում էլ որտե ՞ղ կա երկհարկանի հրապարակ:

Դա հրաշալի տուրիստական վայր կլիներ: Մուտքերը կան, ուղիները կան, բայց նախընտրեցին փակել»:

Հոկտեմբերի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 68-ամյա Ալբերտ Բազեյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ Երևանի 103 շտապօգնության բժիշկների «03» խմբի կողմից։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, որտեղ էլ պարզվել է, որ Ա. Բազեյանը թունավորումը ստացել է հոկտեմբերի 8-ին, Կորյունի փողոցի շենքերից մեկի բնակարանում՝ ալկոհոլ օգտագործելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխված Ա. Բազեյանը Երևանի նախկին քաղաքապետն է։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում