Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ՈւՂԻՂ․
«Անկախության հռչակագրի արդիականությունը»
ԱԺ լսումներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Սրբազան շարժումը» առաջիկա օրերին հերթական հավաք-քննարկումն է իրականացնելու:
Հոկտեմբերի 9-ին՝ Դատախազության հավաքից հետո, որի ընթացքում «փաթեթներ» հանձնվեցին Գլխավոր դատախազին և Նիկոլ Փաշինյանի ու տարբեր պաշտոնյաների նկատմամբ քրգործեր հարուցելու հայտեր ներկայացվեցին, շարժման անդամները պատրաստվում են նոր հավաքի:
Թեև մեզ հետ զրույցում նշեցին, որ օրը և վայրը «գաղտնի» է, դեռ չեն ցանկանում հանրայնացնել, բայց ասացին, որ, հավանաբար, այն կկայանա հենց հաջորդ շաբաթ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հավաքը քննարկման ֆորմատով է լինելու, շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ներկայացնելու է առաջիկա անելիքները և շարժման ծրագրերը, քննարկվելու է նաև մեր երկրում ստեղծված իրավիճակը»։
Մանրամասները՝ թերթի համարում։
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Կովկասում առաջիկա անկայունության կետերը՝ միջէթնիկ բախումներ Հս. Կովկասում, հետընտրական քաղաքական ու քաղաքացիական անկայունություն Վրաստանում,
Իսրայելի հնարավոր հարվածներ Իրանին:
Հ.Գ. «խաղաղության պայմանագրի» կետերի մի մասը կարծես թուրքերի միջնորդությամբ կարգավորվել է ու մնացել է մեկ հարց՝ միջանցքի հարցը, որի լուծումը, հավանաբար, կլինի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետով, այսինքն ՀՀ-ին իր ստանձնած պարտավորությունները ռազմական ուժի միջոցով ստիպելու գործիքակազմով:
Սպասենք, տեսնենք:
Ի դեպ, նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս կետերի զրոյացման մեղավորը ՀՀ-ն է, քանի որ ՀՀ-ի վարչապետը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:
Սա նաև ի գիտություն հիշողության խնդիրներ ունեցող ԱԳՆ-ի որոշ շրջանակների»:
Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ ՀՀ-ն չի կարողանում որևէ հակընդդեմ պահանջ ներկայացնել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջւմ գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Սովորաբար նման բան չեմ անում, բայց ուզում եմ հիմա ուղիղ մեջբերում անել Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մի ելույթից. «Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, և միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Թվում է՝ սա աբսուրդ ձևակերպում է, բայց ադրբեջանական խոսույթների մեր վերլուծությունը ցույց է տալիս դա»։
Ցավալի է, որ երկրի վարչապետին այս «հայտնագործության» համար անհրաժեշտ էր ավելի քան երկու տարի և, իր իսկ ձևակերպմամբ, «ադրբեջանական խոսույթների վերլուծություն»։
Ի՞նչ վերլուծության կարիք կար, երբ արդեն ավելի քան երկու տարի զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ստանալու է իր համար մաքսիմումը՝ Հայաստանին չտալով նույնիսկ ակնկալվող մինիմումը։ Ադրբեջանի արածը աբսուրդ չէ՝ սեփական մաքսիմալիստական նկրտումների լկտի պարտադրում է դիմացի կողմին, որն անընդունակ է պաշտպանել սեփական մինիմալ շահերը։
Աբսուրդը Հայաստանի կառավարության բանակցային կարողություններն են։ Մարդ կարող է փորձ ու գիտելիք չունենալ, բայց համառորեն անտեսել տասնյակ տարիների փորձով մարդկանց զգուշացումները։ Իսկապես աբսուրդ է։ Սա նման է 2018-ի «բանակցությունները սեփական կետից» սկսելու հայտարարությանը։ Ինչ եղավ դրանից հետո, տեսանք։ Հիմա նույնն է. երկու տարի շարունակ զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ոչինչ չի տալու ու մաքսիմալը պոկելու է, քանի որ դու ոչ մի օրակարգ չունես, ամեն ինչին ասում ես այո, բանակցային սեղանին ոչ մի պահանջ չես դնում։
Երբ դեռ հնարավոր էր կանխել Արցախի ամբողջական կորուստն ու հայաթափումը, ասում էինք, հնարավորություն տուր բանակցելու այն մարդկանց, որոնք ի տարբերություն քո թիմի՝ գիտեն՝ ինչ բան է բանակցությունը։ Արցախի հայաթափումից հետո զգուշացնում էինք, որ Ադրբեջանը սրա դիմաց էլ, հակառակ քո սպասումներին, քեզ ոչինչ չի տալու, իսկ իր համար մաքսիմալն է պահանջելու։ Էլի՝ քար լռություն։ Վստահ եմ՝ այս մարդը համոզված էր, թե մենք ուզում ենք իրեն մոլորեցնել, որ բանակցային սեղանին ոչ մի պահանջ չդնելով՝ ինքը հասնելու է ինչ-որ արդյունքի։
Ես շարունակում եմ պնդել՝ Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու և, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ հայկական կողմը չի կարողանում որևէ հակընդդեմ պահանջ ներկայացնել։ Շարունակում եմ պնդել, որ արցախցիների վերադարձի պահանջը բանակցային սեղանին դնելը դիվանագիտական բոլոր կանոններով ընկալելի և ընդունելի կլինի միջազգային հանրության բոլոր կողմերի ու խաղացողների համար։ Լավագույն վերջին ապացույցը Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևն է։ Ավելին՝ արցախցիների վերադարձի պահանջի բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է առաջին հերթին Հայաստանի անվտանգության համար, որպեսզի Ադրբեջանը դադարի Հայաստանի իշխանություններին «զարմացնել» իր աբսուրդ պահանջներով։
Եվ ես շարունակում եմ պնդել, որ եթե օրվա իշխանությունները անկարող են բանակցային օրակարգ ձևավորել, ապա պետք է թույլ տան, որ դա անեն ավելի կարող ուժեր»,-գրել է Օսկանյանը:
Օրերս ԱԺ-ում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարություն արեց, որը սկանդալի պատճառ դարձավ:
Քյարամյանը, մասնավարապես, դիմելով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ասել էր. «Մեկնաբանեք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված գործով, մեքենաները հենց այդ նույն վարույթներով հետ վերադարձնելու վերաբերյալ, ինչո՞վ է դա պայմանավորված»:
Ինչին ի պատասխան Հովիկ Աղազարյանը նշել էր, թե Քյարամյանը ստում է և հորդորել էր անուններ հրապարակել:
Tert.am-ը Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ չի պատրաստվում արդյոք Քյարամյանը անունները հնչեցնել և արդյոք հրաժարական կներկայացնի, կամ ի՞նչ կարծիք ունի ՔՊ-ում՝ Քյարամյանի հնարավոր հրաժարականի համար գործընթաց սկսելու մասին:
«Կոմիտեն իրեն թույլ չի տալիս մեկնաբանել պետական այլ մարմիններում իրականացվող կամ նախատեսվող նախաձեռնությունները, դա մեր գործառույթներից դուրս է, միայն այքանը կարող եմ ասել»,- պատասխանել է Աբրահամյանը:
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները սահմանադրական հեղաշրջման սցենար են պատրաստել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Նման սցենարի բոլոր նախանշանները կան՝ նախապես պատրաստված տեխնիկական կառավարություն, տեղական դիտորդներ, որոնք իրականում հետապնդում են ընտրությունների քաղաքական նպատակներ, և ընտրությունների վերաբերյալ նրանց նախապես պատրաստված կեղծ եզրակացությունները։ Մենք տեսնում ենք սահմանադրական հեղաշրջման նախապես հայտարարված սցենար և տեսնում ենք, որ հոկտեմբերի վերջին երկու շաբաթներն այս առումով ակտիվ կլինեն»,- ասել է Պապուաշվիլին Աջարիայի հանրային հեռարձակողի հետ հարցազրույցում։
Պապուաշվիլին նաև մեկնաբանել է տեխնիկական կառավարության գաղափարը, որն ընդդիմությանն առաջարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ըստ նախագահի, եթե ընտրություններում հաղթեն ընդդիմադիր կուսակցությունները, կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որի խնդիրն է լինելու բարեփոխումներ իրականացնել։ 2025 թվականին նախագահի առաջարկած կանոնադրության համաձայն, որը ստորագրել են ընդդիմության առաջնորդները, կանցկացվեն կրկնակի ընտրություններ։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ 12 տարի իշխանության ղեկին գտնվող իշխող կուսակցությունը կփորձի 4-րդ անգամ հաղթել։ Նրա հիմնական հակառակորդներն են համարվում չորս ընդդիմադիր կուսակցություններ։ Խորհրդարան մտնելու համար նրանք պետք է հաղթահարեն հինգ տոկոսի արգելքը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեի խորհրդարանական լսումներն իսկապես ուշագրավ էին: Հարցը միայն լսումների թեման չէր, չնայած, հասարակության կյանքի, նիստուկացի և կենսագործունեության տեսանկյունից այն իսկապես էլ կարևոր է, եթե չասվի օրախնդիր թեմա է՝ հանցավորություն, հանցագործությունների հրաբխային աճ, հանցածին իրավիճակ: Նկատենք, որ քրեածին իրավիճակն ու հանցավորությունը այն եզակի ոլորտներից են, որտեղ փաշինյանական իշխանությունը կտրուկ և շոշափելի աճ է գրանցել: Բայց լսումները հիշարժան դարձան ոչ այնքան թեմատիկայի, որքան այդ լսումների ընթացքում արձանագրված ներիշխանական գզվռտոցի, եթե կուզեք՝ «իրարուտոցու» հետ կապված:
Չէ, խնդիրը այն չէ միայն, որ փաշինյանական իշխանության ներսում լուրջ խլրտում է ծավալվել՝ իրավապահուժային բլոկի վրա խմբակային տոտալ վերահսկողություն սահմանելու համար: Քիչ չեն խոսակցություններն ու արտահոսքերը, այդ թվում՝ հենց իշխանական շրջանակներից, որ վերջերս այդ ներքին կոնֆրոնտացիայի հետևանք էր արդարադատության նախարարի «ստորագրահավաքային» հրաժարականը: Նմանապես քիչ չեն խոսակցություններն առ այն, որ սև ամպեր են կուտակվում ԱԱԾ տնօրենի, ՆԳ սուպերնախարարի, Քննչական կոմիտեի նախագահի ու ոչ միայն նրանց գլխին: Սկզբունքորեն, նույնիսկ սպասելի էր, որ նախօրեի լսումներն էլ Անդրանիկ Քոչարյանն ու նրա «խմբակը» օգտագործելու էին նշյալ «գործընթացին» նոր թափ հաղորդելու համար: Սակայն բուն դրսևորումները գերազանցեցին նույնիսկ այդօրինակ «ինտրիգային» սպասումները: Ու հարցն այստեղ ամենևին այն չէ, թե ինչ «հատընտիր» փողոցային բառապաշար ցուցադրեցին իշխանության «կարկառունները», ի դեմս նույն Անդրանիկ Քոչարյանի, Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի, կամ «քուչի բազառի» ինչպիսի վիրտուոզ օրինակ դրսևորեցին:
Փաշինյանական իշխանության այդօրինակ «որակները», այդ թվում՝ թիկունքից հարվածելը (նույն ԱԺ դահլիճում), խմբովի մեկի վրա հարձակվելը, զանազան հաշվեհարդարների դիմելը, փողոցային ժարգոն օգտագործել ը մի առանձնահատուկ նորություն չեն: Այստեղ շատ ավելի կարևոր է այլ բան, այն, որ Փաշինյանի իշխանության ոչ շարքային ներկայացուցիչները բացեիբաց ապացուցեցին գրեթե այն ամենը, ինչ, ահա, քանի տարի շարունակ (ի դեպ, փաստերով) ասվում է նրանց մասին, այդ թվում՝ լրատվամիջոցների կողմից: Այսինքն, մեծ հաշվով, դա էլ մի առանձնահատուկ նորություն չէր: Բայց, համաձայնեք, մեկ բան է, երբ դա ասում է մամուլը, ասում են ընդդիմադիրները, ասում են փորձագետները՝ հայթայթելով ու համադրելով փաստերը, այլ բան է, երբ դա ասում են հենց իրենք՝ փաշինյանական իշխանավորները, որոնք այլ պարագաներում ձգտում են կույս ձևանալ ու հերքել այդ ամենը:
Առաջինը, ինչ կարելի է ու պետք է առանձնացնել, լեզվակռվի ընթացքում Հովիկ Աղազարյանի արած այն մերկացնող հայտարարությունն էր, որ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ քննության համար ցանկալի ցուցմունքներ կորզելու համար: Դա, իհարկե, այդպես է: Ճիշտ է, նա դա ասում էր անձնական նկատառումներից ելնելով, բայց ինքնախոստովանությունն ինքնին հետաքրքիր էր: Այդ մասին անընդհատ խոսում են իրավաբանները, իսկ հիմա դրա մասին, այն էլ ԱԺ դահլիճում խոսեց քպականը: Ինչ վերաբերում է Արգիշտի Քյարամյանին, որը, ինչպես ոլորտում են ասում, հազիվ բուհն ավարտելու տարիքին հասած, իրավապահ-ուժային բլոկում հասցրել է ամենատարբեր պաշտոնների «կոստյումներ» փորձել և, պատկերավոր ասած, Բրեժնևից շատ մեդալներ ունի, ապա նրա նյարդերը տեղի տվեցին:
Եվ Քյարամյանն էլ բացահայտեց, ավելի ճիշտ՝ խոստովանեց, որ օրնիբուն կոռուպցիայի և հովանավորչության դեմ ճամարտակող իշխանության ներկայացուցիչները լավ էլ կոռումպացված են, հավեսով դիմում են հովանավորչությանը, ինչը դրսևորվում է իր գլխավորած կառույցի տիրույթում հայտնված այս կամ այն անձի ու նրա «գործի» վերաբերյալ իշխանական զանգերով: Ու ահա այդ իշխանության ղեկավարն է, որ օդ է թնդացնում կոռուպցիան հաղթահարելու մասին հայտարարություններով, որ համընդհանուր ծիծաղ է հարուցում, հիմա էլ «գործ սարքելու» երևույթը հաղթահարելու, դրա չլինելու մասին էլ ավելի փուչ դիտարկումներով: Չէ, առանց Քյարամյանի հայտարարության էլ պարզ էր, որ դա կեղծիք է, բայց այդ ստի այսպիսի քողազերծումն էլ ավելի գեղարվեստական ու, թող ներվի ասել, էպիկական բնույթ է ստանում: Մյուս կողմից՝ ոչ պակաս զավեշտական էին Անդրանիկ Քոչարյանի և մի քանի այլ քպականների դրսևորումները, երբ փորձում էին Արգիշտի Քյարամյանին, այսպես ասած, կարգի հրավիրել:
Զավեշտական էին, որովհետև այդ Արգիշտի Քյարամյանին՝ նման վարքուբարքով ու դրսևորումներով, ձևավորել են հենց իրենք՝ իրենց շեֆով հանդերձ, երբ նրան այդ տարիքում այդպիսի պաշտոններ էին վստահում ու անսահմանափակ իշխանությամբ օժտում, կարևորը՝ իրենց ուզածներն անի: Իսկ քանի ու քանի հոգու կյանք և ճակատագիր է արժանացել այդ ամենը...
Բայց ի՞նչ են մարդկային կյանքերն ու ճակատագրերը այս իշխանության, նույն Փաշինյանի, նրա նվիրյալ զինակիցներ Հովիկ Աղազարյանի, Անդրանիկ Քոչարյանի ու մնացյալ քպականների համար: Ոչինչ են, ոչ մի բան: Ու դա դեռ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել՝ «լինելու էր նույնը, բայց առանց զոհերի» իր անջնջելի արտահայտությամբ: Շատերին է, կարծես, հետաքրքրում՝ հնարավո՞ր է՝ այդ ներիշխանական գզվռտոցը վերաճի ավելի մեծ բանի: Չգիտենք: Գուշակ չենք: Բայց, ամեն դեպքում, չի բացառվում: Եթե լինեն ճնշման էական ազդակներ...
Հա, ի դեպ, սա ներքպական ճաքերի միակ դրվագը չէ, դրանք հատկապես վերջին օրերին առավել հստակ են սկսել երևալ՝ միմյանց վրա «բոչկա գլորելու», սոցցանցերում խորհրդավոր գրառումների ու այլ դրսևորումների տեսքով: Ու ոչ միայն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Աստղաբան Իվա Նասկովան Nebula հավելվածից պատմում է, թե ինչպես է Արյունոտ լուսինն ազդում հարաբերությունների եւ սեռական կյանքի վրա, գրել է Hypebae-ը։
Հոկտեմբերի 17-ին Արյունոտ լուսինը կմտնի Խոյիի համաստեղություն, ինչը գերլուսինը կդարձնի ամենահզորն այս տարի։ Խոյը, որը հայտնի է իր «կամային խառնվածքով», «հավանաբար մեր մեջ կառաջացնի գալիք ամիսներին պատրաստվելու ձգտում»։ Այդ էներգիայով դուք կկարողանաք ազատ հետեւել ձեր «ամենաբաղձալի ցանկություններին՝ առանց տատանումների եւ վախի», ինչպես նաեւ կզգաք «ներկա պահին լիակատար կյանքով ապրելու» ցանկություն, քանի որ Լուսինը ազդում է մեր հույզերի վրա։
Լիալուսնի ժամանակ Խոյ համաստեղությունում հոկտեմբերին դուք կարող եք զգալ հարմարվելու շրջան, ասում է Նասկովան։ Ձեր կյանքի ամենաինտիմ ասպեկտները փոփոխության են սպասում։
Ի՞նչ կարող ենք սպասել սիրո եւ սեռական կյանքի մեջ այս լիալուսնի ժամանակ։
Գալիք լիաուսինը Խոյերի համար հոկտեմբերին կդիմակայի Կշեռքների Արեւին։ Այդ երկնային իրադարձությունը կարող է ուժեղացնել միայնանալու պահանջը, անգամ նրանց համար, ովքեր հարաբերություններ ունեն։ Դուք կարող եք ավելի շատ ժամանակ անցկացնել միայնության մեջ, քան ուրիշների հետ այս Լիալուսնի ժամանակ, ինչը նորմալ է։ Բացի այդ, լուսնային իրադարձությունը, հավանաբար, կընդգծի անձնական եւ ինտիմ հարաբերություններում առողջ սահմանների անցկացման կարեւորությունը։ Խոյի հախուռն խառնվածքի ընդունումը, սեփական պահանջների առաջնահերթությունների դասավորության հաստատումը կդառնան առանցքային թեմա։
Նրանց համար, ովքեր նոր հարաբերությունների մեջ կմտնեն, անցումը միայնությունից ինչ-որ մեկի հետ հարաբերությունների կարող է բարդ թվալ, մանավանդ նրանց համար, ովքեր միայնակ են եղել որոշ ժամանակ։ Հարմարվելու այդ շրջանը կարող է անհարմար եւ լարված լինել։ Անցումը թեթեւացնելու համար կարեւոր է իմաստավորել եւ թույլ տալ դրսեւորվել վերջին վեց ամիսների նշանակալի հուզական պահերին։
Ինտիմ կյանքի ոլորտում այս Լիալուսինը կարող է առաջ բերել կրքերին հետեւելու ցանկություն եւ իրականացնելու ֆանտազիաները։ Շատերը կարող են պարտավորված զգալ՝ անկեղծ կիսվելու իրենց սեռական ցանկությունների եւ ֆանտազիաների մասին զուգընկերների հետ, ինչպես նաեւ հետազոտել նոր տպավորությունները ննջասենյակում։
Հզոր լուսնային էներգիան կարող է նոստալգիա առաջացնել՝ առաջարկելով վերջին վեց ամիսների իրադարձությունների ավելի հստակ հեռանկար։ Բայց Լիալուսինը նշանավորում է ցիկլի գագաթնակետը՝ հնարավորություն ընձեռելով նոր սկզբնավորումների համար։ Անցած սխալների վրա կենտրոնանալու փոխարեն կենտրոնացեք ներկայի եւ այն հնարավորությունների վրա, որը տալիս է ներկան։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք:
Բավական է նայել ցանկացած օր քաղաքային ճանապարհներին` անձրևաջրերից մինչև վթարներ:
Մինչդեռ այս փոքր քաղաքը արդյունավետ կառավարելը ոչ մի արտառոց բան չէ: Մասնագետներ էլ կան, գիտելիք էլ, բայց ոչ դե-ֆակտո իշխանության մոտ, ովքեր այս ամենի պատասխանատուներն են:
Բայց ես այլ բանի մասին եմ ուզում հիշեցնել:
Եթե որևէ ուժ ունակ չէ կառավարել Հայաստանի ամենալավ ենթակառուցվածք ու ռեսուրս ունեցող քաղաքը, ապա ինչպե՞ս այն կարող է կառավարել ողջ պետություն, որը պատերազմում է Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ:
Հարցը հռետորական է, թեև ունի շատ հստակ պատասխան: Իմիջիայլոց, 2020 թ. պատերազմի պարտությունը շատ հեշտ բացատրվում է նաև կառավարման ունակության բացակայությամբ:
Արդյունավետ կառավարում, ազգային մտածողություն և կամք ու մեր առկա հարցերից շատերը կլուծվեն շատ արագ:
Սա առաջին հերթին մեր բոլորի` ազգային ուժերի գործն է»,-գրել է նա։
ՔՊ-ի «ռազբորկաները» ցույց են տալիս, որ իրենց համար նեղ խմբային շահերն ավելի կարևոր են, քան պետությունը։ Երեկ ՔՊ-ականները, մեկը մյուսին մերկացնելով, ցույց տվեցին, որ կոռուպցիան ու հովանավորչությունը նոր մակարդակի վրա է բերվել, նրանց մեջ խորքային խնդիրներ կան։ Խոստովանեցին, որ վեց տարում քաղաքացիների հանդեպ կալանքը ճնշման միջոց են կիրառել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով Արգիշտի Քյարամյանին աշխատանքից ազատելու համար ստորագրահավաք իրականացնելու լուրերին, պատգամավորը նկատեց, որ առանց Փաշինյանի իմացության ՔՊ-ն չի կարող ստորագրահավաք իրականացնել։ «ՔՊ-ն առանց Փաշինյանի գիտության սենյակից մյուս սենյակ չի գնում, ակնհայտ է, որ Փաշինյանն անբարոյական գործիքակազմ է կիրառում նաև իր թիմակիցների նկատմամբ, իր համար մարդկային արժեք չկա, կարևորը նեղ խմբային շահն է»,- ընդգծեց Աբրահամյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։