Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ օրերս Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական կտա: Փոխքաղաքապետերից մեկը տնային կալանքի տակ է, մյուսը մեկնել է ԱՄՆ եւ, ըստ լուրերի, չի վերադառնալու:
Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվել են` Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել ՔՊ-ին եւ պահանջում է, որ Սամսոնյանը հրաժարական տա:
Հիշեցնենք, որ ձերբակալվեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակվեցին Բալասանյանի որդին, նախկին եւ ներկա փոխքաղաքապետերը: ԱՄՆ-ում բուժվող Սամվել Բալասանյանի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: Շաբաթ օրը Գյումրիում Նիկոլ Փաշինյանն աչքալուսանք է տվել թիմակիցներին, թե` Գյումրին այլեւս մերն է»:
Մանրամասները՝ այստեղ։
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր սկանդալ է բացահայտել Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի պաշտոնյաների մասով։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտե օպերատիվ խումբը խմբով կաշառք ստանալու համար Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաների է ձերբակալել։ Ձերբակալվածները թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են եղել ու խմբով ներգավվել են կաշառքի գործընթացում:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել եւ ինչ նոր բացահայտում է իրականացվել. ի պատասխան՝ լրատվական բաժնից հայտնեցին, որ Կենտրոնի թաղապետարանի երկու պաշտոնյաներ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Նրանք մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար։
Դատելով իրավիճակից՝ «Կենտրոն վարչական շրջանի վրա թաղապետ չի գալիս», քանի որ ով նշանակվում է՝ նրա ղեկավարության ներքո գտնվող շրջանակում կոռուպցիոն գործարքներ են իրականացվում: Հիմա էլ նոր թաղապետ Պետրոս Պետոյանը կհայտնի, թե տեղյակ չի եղել, իսկ իրականում թաղապետերը կամ անգործության են մատնված կամ էլ գուցե լավ տեղյակ են եւ իրենց բաժին շահագրգռվածությունն ունեն կաշառքի գործերում։ Օրինակ՝ անցած տարի, երբ Կենտրոնի թաղապետը Սամվել Ղուկասյանն էր, նրա աշխատակիցներն էին կաշառքի գործընթացի մեջ մտել, ու հիմա այդ գործը դատարանում է, իսկ ահա նախկին թաղապետ Ղուկասյանը ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլեւ մի բան էլ բարձր պաշտոնի նշանակվեց Երեւանի քաղաքապետարանում: Իսկ հիմա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Պետրոս Պետոյանն է, եւ նրա աշխատակիցները խմբով կաշառք ստանալու համար ձերբակալվել են ու մեղադրյալի կարգավիճակ ունեն։
Ինչո՞վ է զբաղված թաղապետը, երբ իր ղեկավարած թաղապետարանում խմբով կաշառք ստանալու գործով են մեղադրվում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, 67 կողմ 0 դեմ ձայներով ընդունեց ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին»,-օրինագիծը։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը։ Նրանք չէին մասնակցել նաեւ հարցի քննարկմանը:
ՔՊ խմբակցությունից Վահե Ղալումյանն ու Սոնա Ղազարյանը չէին մասնակցում այսօրվա քվեարկությանը, նրանք նախօրոք թողել էին իրենց «կողմ» ձայներով ծրարները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ ՍԴ։ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Հոկտեմբերի 21–ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, և այն մտավ ՀՀ ԱԺ` քննարկման ու քվեարկության։
Նշենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։
Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ն և 14:30-ից 17:30-ը:
Մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը:
Մրցույթն անցկացվելու է 2025 թվականի հունվարի 15-ից հետո՝ Գլխավոր դատախազության վարչական շենքում։
Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ն և 14:30-ից 17:30-ը:
Մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը:
Մրցույթն անցկացվելու է 2025 թվականի հունվարի 15-ից հետո՝ Գլխավոր դատախազության վարչական շենքում։
Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված նամակում։
Բայդենը հայտարարել է՝ խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում․ «Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը»,- նշել է ԱՄՆ նախագահը։
«Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։
Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, այժմ եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, և ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար»,- ասվում է նամակում։
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության գործող կառավարիչները Ազգային ժողով են ներկայացրել 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։
Այդ կանոնակարգի վավերացմամբ գործող վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել Ադրբեջանի թելադրանքով իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խաթարող և հետագա տարածքային լրջագույն զիջումներ պարունակող գործընթացին։ Այդ խնդրին է լծվել նաև 2020 թ․ հունիսին Սահմանադրության հակասահմանադրական փոփոխության միջոցով ձևավորված Սահմանադրական դատարանի մեծամասնությունը, որը ս․ թ․ սեպտեմբերի 26-ին որոշել է, որ դրանում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Կատարելով վարչախմբի պատվերը, Սահմանադրական դատարանը, առանց որևէ կերպ անդրադառնալու բուն խնդրին՝ կանոնակարգի դրույթների համապատասխանությանը Սահմանադրությանը, կամայական մեկնաբանությունների միջոցով փաստացի փոխել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը՝ դրանից հանելով մեր Սահմանադրության հիմքը հանդիսացող «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»: Վերացնելով Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, գործող վարչախումբը ընդառաջ է գնում արցախահայության կենսական իրավունքներից հրաժարվելու Ադրբեջանի պահանջներին։ Սահմանադրական դատարանի այս խայտառակ որոշումը, անկասկած, օգտագործվելու է Հայաստանի վարչախմբի կողմից՝ իր հետագա կապիտուլյանտական քաղաքականությունը «լեգիտիմացնելու» նպատակով։
Սահմանադրական դատարանը որևէ կերպ չի գնահատել կանոնակարգի նախաբանում սահմանված սահմանազատման այսպես կոչված «հիմնարար սկզբունքը»՝ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը, որը, ի հեճուկս «հիմնարար սկզբունք» հորջորջվելուն, նախաբանի հաջորդ իսկ նախադասությամբ կարող է փոփոխվել մեկ այլ «հիմնարար սկզբունքով»։ Ակնհայտ է, որ կանոնակարգի նախաբանի ձևակերպումների միջոցով Ադրբեջանը հող է նախապատրաստում ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանները որպես սահմանազատման հիմք ընդունելուց հրաժարվելուն։
Հարկ է միաժամանակ ընդգծել, որ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը ցանկացած պարագայում չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ, քանի որ այն ոչինչ չի պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունենցող սահմանների ճանաչման վերաբերյալ։ Այդ հռչակագրի համաձայն անկախ պետությունները միայն ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: ԱՊՀ շրջանակներում անդամ պետությունների միջև գոյություն ունեցող սահմաների ճանաչումը ամրագրվել է միայն 1993 թ․ հունվարի 22-ի Կանոնադրությամբ։ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք հանդիսանալու առումով առարկայազուրկ է նաև այն պատճառով, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել միայն 1993 թ․, քանի որ մինչ այդ Ադրբեջանը հրաժարվել էր վավերացրել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման համար հիմք հանդիսացող Ալմա-Աթայի արձանագրությունը և Մինսկի պայմանագիրը:
Եթե Հայաստանի կառավարության նպատակ է դրել որպես սահմանազատման հիմք ընդունել ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանը, ապա դրա համար իրավաբանական միակ վավերական հիմքը «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին» 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունն է: Ի հեճուկս Հայաստանի կառավարիչների պնդումների, 1988 թ․հունվարի 12-ի արձանագրությունը լիովին հիմնված է եղել այն ժամանակ գործող խորհրդային երկու հանրապետությունների սահմանադրությունների վրա, որոնց համաձայն սահմանազատման համար իրավասու մարմինները հանդիսացել են այդ հանրապետությունների կառավարությունը, այլ ոչ թե Գերագույն խորհրդի նախագահությունը։ Այդ արձանագրությունը երկու հանրապետությունների Գերագույն խորհրդի նախագահությունների կողմից որևէ վավերացման կամ հաստատման կարիք չի ունեցել։ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը հենց ինքն է փաստել, որ այդ աշխատանքների արդյունքում կատարված սահմանազատումը ևսահմանագծումը վերջնական են և իրավաբանական ուժ ունեն:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի ս․թ․ սեպտեմբերի 12-ի հայտարարությունում արդեն իսկ մատնանշել ենքկանոնակարգի 5-րդ հոդվածում ամրագրված հատվածական սահմանազատման լրջագույն վտանգները երկրի տարածքային ամբողջականության և անվտանգային համակարգերի համար։ Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ որևէ կերպ չի անդրադարձել նաև այս խնդրին։ Այն, որ հատվածական սահմանազատումը միայն պոտենցիալ վտանգ չէ, փաստվում է նաև արդեն իսկ կատարվածով, երբ ս․ թ․ մայիսի 15-ի արձանագրության հիման վրա, ոտնահարելով Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների դրույթները, Ադրբեջանին հանձնվեցին իրավաբանորեն Տավուշի մարզի կազմում գտնվող տարածքները։
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը առնվազն տարակուսելի է համարում այն փաստը, որը այս փաստաթուղթը առհասարակ անցկացվում է միջպետական պայմանագրի վավերացման ընթացակարգով։
Մենք մտավախություն ունենք, որ սույն կանոնակարգի հաստատումը վավերացման միջոցով, այն պարագայում, երբ այն ուղղակիորեն նախատեված չէ կանոնակարգով, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից խնդրո առարկայի հետ կապ չունեցող հակասահմանադրական մեկնաբանությունները նպատակ ունեն հետագայում օգտագործվել որպես «իրավական» հիմք՝ հետագա հակապետական զիջումների արդարացման համար»։
Մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ: Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը:
«Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետությունից առանց որևէ հիմքի հանձնվել են տարածքներ, մասնավորապես՝ Տավուշի շրջանից։
Աշխատանքային կանոնակարգ կոչվածի ընթացքը վկայում է, որ Տավուշում տեղի ունեցածը հակապետական, հակասահմանադրական ու հակազգային հանցագործություն է:
Բոլոր փաստաթղթերը եղել են մեկ մարդու ստորագրությամբ, բայց այսօր հավաքական մեղավորության հիմքն է դրվում։ Աշխատանքային կանոնակարգն անցել է Սահմանադրական դատարանով, անցնում է Ազգային ժողովով ու այդպիսով այդ մարդը մեղքի բաժինը տեղափոխում է բոլորի վրա։
Նախ Սահմանադրական դատարանի դատավորներ, հետո Ազգային ժողովի խմբակցություն, այնուհետև անուղղակի ձևով բոլոր այն հայ մարդկանց վրա, որոնք քվեարկել են այս կուսակցության օգտին»,- հայտարարելէ նա:
Ադրբեջանի ԱԻՆ-ի թեժ գծում տեղեկություն է ստացվել Բաքվի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհի մասին։
Ինչպես տեղեկացնում է APA-ն, տեղեկությունը տարածել է այդ երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ ձեռնարկության աշխատակիցները տարհանվում են։
Տեղեկության հետ կապված՝ պատահարի վայր են ուղարկվել ԱԻՆ հրշեջ ծառայության ուժերը։ Պատահարի մանրամասների մասին չի տեղեկացվում։
Տեղեր կա, որ իրենք են մեր տարածքում, տեղեր էլ կան, որ մենք ենք առաջ, բա էդ ի՞նչ անենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը դուրս գա ՀՀ օկուպացված տարածքներից:
«Քանի դեռ դեմարկացված չի, պարզ չի: Պարզվեց, այդքան քննադատվող Տավուշի հատվածում սահմանազատման պարագայում շատ տեղերում իրավիճակը շատ ավելի լավ էր, քան նույն ընդդիմությունն ասում էր:
Իհարկե, Ջերմուկից էլ պետք է դուրս գան, մնացած տեղերից էլ, եկեք սանտիմետր առ սանտիմետր քննարկենք»,-ասաց նա: