ArmNews
Հունվարի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տևական ժամանակ քաղաքական դաշտում որոշակի «անդորր» էր, ինչը շատ կասկածելի էր ու տարօրինակ, քանի որ Փաշինյանի տեսակն ու նարատիվը ճանաչող յուրաքանչյուր մարդ հասկանում էր, որ սա արհեստական «պաուզա» է, որին հաջորդելու է հերթական պորթկումը։ Այն չուշացավ․ նախօրեին Նիկոլը խոսեց Արցախի մասին՝ նախկին Նախագահներին բանավեճի հրավիրելով։

Ասեմ, որ սա հակապետական, բայց լավ մշակած օպերացիա է, որով Նիկոլը փորձում է ծուղակ սարքել և հանրությանը «ապացուցել», թե «Արցախի հարցում 1994 թվականից բոլոր բանակցությունները եղել են այն Ադրբեջանի մաս ճանաչելու շուրջ»։ Նախագահների արձագանքները մեկը մեկից խորքային էին ու կրեատիվ, եթե կարճ, ապա երեք Նախագահն էլ պարզ ասեցին, որ դավաճան ու անհայրենիք տեսակի հետ չեն բանավիճում, ազգակործան դավաճանի հետ այլ կերպ են վարվում (պատմության դասերում դրանց վառ օրինակները կան)։

Հիմա եկեք հասկանանք, թե ինչո՞ւ է Նիկոլը հենց այս փուլում դիսկուրսի դաշտ բերում նման օրակարգ՝ փայլուն իմանալով, թե ինչպիսի պատասխան է ստանալու։ Նախ, նա ի սկզբանե գիտեր, որ Նախագահները մերժելու են և չեն բանավիճելու իր նմանի հետ, երկրորդ՝ նա իր այս քայլով հանրության վրա «ծախելու» է այն թեզը, թե՝ «տեսա՞ք, չեկան բանավեճի, քանի որ ձեզ ասելու բան չունեն, ժող ջան, ձեզ խաբել են, ես ճիշտ եմ»։

Իրականում սա ծխածածկույթ է, քանի որ ենթատեքստը լրիվ այլի մասին է․ ըստ էության՝ Նիկոլն ըդամենը կատարում է Ալիևի հրամանը՝ Մինսկի խմբի լուծարման հետ կապված։ Նիկոլը իհարկե գիտի, որ ԵԱՀԿ ՄԽ-ը ստեղծվել էր Արցախի հարցի բանակցային գործըթացը կազմակերպելու նպատակով և հիմնական առաքելությունը կողմերի միջև բանակցությունների կազմակերպումն էր։ Հիմա, երբ Ալիևը բաց տեքստով ասում է, որ «Երևանը պետք է միանա մեզ, որպեսզի միասին դիմենք ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ն լուծարվի», Նիկոլը գլխիկոր պատրաստվում է միանալ այդ գործընթացին և դրա համար հող է նախապատրաստում և թեման «խուրդում»։ Ըստ էության՝ Նիկոլը, լինելով թուրքական օրակարգի թիվ մեկ սպասարկուն, ուղղակի չի կարող չկատարել տիրոջ կարգադրությունը և հրաժարել պահանջը կատարել։

Երկրորդ կարևոր հանգրվանն այն է, որ Նիկոլը նախապատրաստվում է ընտրությունների և փորձում է նախընտրական երկպառակտության հերթական դոզան ապահովել և ընդդիմադիր դաշտը մասնատել։ Նա նախատեսում է ընտրական գործընթացի թիվ մեկ առանցքը հերթական անգամ կառուցել Արցախի շուրջ դիսկուրս ծավալելով և հանրության լայն շերտերին «ապացուցել», որ Արցախի ինքնորոշման ու անկախացման շուրջ փաստացի ոչ մի իրական գործընթաց էլ տեղի չի ունեցել․ ավելին, ըստ իր տեսության, այդ ամենն ընդամենն իմիտացիա է եղել։ Սա լավ հնարավորություն է հանրության հերթական բևեռացումը կազմակերպելու՝ Նախագահներին պառակտելու և ընտրություններին վերարտադրվելու համար։ Նա հստակ գիտեր, որ հանրության գիտակից հատվածն իր դեմ փաստերի մի ամբողջ խուրց է շպրտելու, իսկ ինքն անամոթ սրիկային բնորոշ խնդիր չունի այդ թուքումուրն ուտելու համար։

Փաստ է այն, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է Նիկոլը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում հայտարարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու 86,66 հազար կիլոմետրի մասին։ Սրա մասին, ինչքան էլ Նիկոլը փորձի մանևրել, փախչել չի կարող։

Ինչ վերաբերվում է ՄԽ լուծարման փաստին, ապա Նախագահ Սարգսյանի հայտարարության մեջ հստակ ակնարկվում է, որ այդ կառույցի լուծարման համար Նիկոլը պետք է համանախագահների «դաբրոն» ստանա, այլապես այդ կառույցի մի քանի հարյուր հանդիպումները, 20-ից ավել տարի արված տասնյակ հայտարարություններն ուղղակի առ ոչինչ են դառնում։

Իր այդ քայլով Նիկոլը մարտահրավեր է նետում որ միայն ՀՀ երեք Հախագահներին, այլև ՄԽ համանախագահ՝ ԱՄՆ-ի, ՌԴ և Ֆրանսիայի վերջին 25 տարվա բոլոր նախագահներին ու ԱԳՆ-երին»:

Ամրակազմ տղամարդիկ նախընտրում են հաստլիկ կանանց, գրում է Daily Mail-ի սյունակագիր Ֆենվին Հարթը։ Նա ասում է, որ 50 տարեկանում «դեռեւս շատ ավելի հարուստ սեռական կյանք ունի, քան իր նիհար ընկերներից շատերը»:

«Չնայած մեզ՝ մեծ կանանց, անընդհատ ասում են, որ մենք չպետք է սիրենք մեր մարմինը, ես կարող եմ ասել, որ տղամարդիկ, անշուշտ, սիրում են, եւ իմ սեռական ինքնագնահատականը միշտ բարձր է եղել դրա շնորհիվ»,-գրում է նա:

Նա վստահ է, որ հենց իր արտաքին տվյալներն ու բարդույթների բացակայությունն է, որ իրեն անդիմադրելի են դարձնում տղամարդկանց համար։ «Տղամարդիկ, ում հետ ես եղել եմ, երբեք չեն մտածել իմ մեծ կրծքերի, թուլացած ազդրերի, ճկուն հետույքի կամ կլոր փորի մասին: Եվ դա է պատճառը, որ ես նույնպես չեմ անհանգստացել դրա պատճառով... Մարմնի այս թուլացած մասերն են, որ նրանք այդքան գայթակղիչ են համարում: Մի ժամանակ ես հանդիպում էի աներևակայելի ամրակազմ տղամարդու հետ, ով նախընտրում էր միայն մարզված մարմնով նիհար աղջիկների:

Մեր առաջին գիշերը նա կանգ առավ, որպեսզի հիանար իմ մարմնով, ասես նա տեսնում էր հրաշալի մի աղանդեր՝ աղցաններից հետո: Նա ինձ ասաց, որ ես ամենալավ սիրուհին եմ, որը նա ունեցել է երկար տարիների ընթացքում: Մենք չէինք հագենում միմյանցից»:

Նրա կարծիքով՝ սեռական ինքնավստահությունն այն է, ինչին տղամարդիկ չեն կարող դիմակայել։ «Հաստլիկ կանայք ավելի լավն են անկողնում, իսկ տղամարդիկ սիրում են մեզ դրա համար, դա մեր սեռական գերուժն է: Նրանք կարող են դա հրապարակավ չասել, բայց փաստն այն է, որ, իմ փորձով կարող եմ ասել՝ տղամարդկանց մեծ մասը ցանկանում է, որ ննջասենյակում լիքոտ կին լինի:

Իհարկե, կան տղամարդիկ, ովքեր երբեք չեն մտածել լիքոտ կնոջ հետ հանդիպելու մասին, դա նորմալ է. մենք բոլորս ունենք նախասիրություններ։ Այնուամենայնիվ, տղամարդը, ով կարողանում է տեսնել գեղեցկությունը սովորական չափանիշներից դուրս, իր մեջ մի յուրահատուկ բան ունի:

Ինձ համար ծիծաղելի է այն, որ մինչ հասարակությունն ինձ ասում է, որ իմ կոր համամասնությունները համարվում են ոչ գրավիչ, ես գիտեմ, որ ճիշտ հակառակն է՝ դրանք իրականում լրացուցիչ ոգևորություն են առաջացնում:

Հասարակության մոլուցքը քաշի նկատմամբ կուրացնում է մեզ այն ճշմարտության համար, որ կիրքն ու համատեղելիությունը միշտ կհաղթեն կշեռքի թվերին:

Ժամանակն է նշելու սերն ու փափագն իր բոլոր ձևերով՝ գիտակցելով, որ իսկական սեքսուալությունը կապված է իսկության, ոչ թե համապատասխանության հետ»:

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) երեքշաբթի հայտարարել են, որ հակահարձակում են ձեռնարկել Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակի դեմ՝ Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսային սահմանի մոտ տարածքները հետ գրավելու համար, հաղորդում է Associated Press-ը:

SDF-ը Վաշինգտոնի ամենակարևոր դաշնակիցն է Սիրիայում, քանի որ այն պայքարում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման՝ երկրի արևելքում սփռված քնած բջիջների դեմ:

Այս ամսվա սկզբին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո բախումները սաստկացել են ԱՄՆ-ի աջակցությունը վայելող խմբավորման և SDF-ի միջև, որը գրավել է առանցքային Մանբիջ քաղաքը և հարակից շրջանները:

Քուրդ կանանց պաշտպանության ուժերի խոսնակ Ռուքեն Ջամալը Associated Press-ին հայտնել է, որ շարունակվող հակահարձակման ընթացքում իրենց գրոհայինները Մանբիջի կենտրոնից յոթ մղոն հեռավորության վրա էին:

«Սիրիան այժմ նոր փուլում է, և երկրի ապագայի շուրջ քննարկումները շարունակվում են»,-ընդգծ է Ջամալը: «Թուրքիան իր հարձակումներով փորձում է մարտերով շեղել մեզ և դուրս մղել Դամասկոսի բանակցություններից»։

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը պնդում է, որ երկու կողմերից տասնյակ մարդիկ են սպանվել այն պահից, երբ այս ամսվա սկզբին SDF-ը ձեռնակել է իր հարձակումը Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ:

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն անցկացնի՝ բավարարվեցին մեկով, որի օրակարգում ՏԻՄ օրենքի փոփոխությունն էր՝ Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակելու համար։ Թեպետ պատգամավորներին նախապես զգուշացվել էր, որ դեկտեմբերի 19-ին արտահերթ է լինելու, հետո ասացին՝ հետաձգվում է` հնարավոր է 23-ին անեն:

Ավելին, ԱԺ պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստում աշխարհազորը լուծարելու եւ տեղական պաշտպանության ուժերով փոխարինելու նախագիծ ընդունեց, որը պետք է արտահերթով ընդունվեր, քանի որ խնդրին առանց այն էլ ուշ էին անդրադարձել: Բայց ո՛չ դեկտեմբերի 19-ին նիստ գումարվեց, ո՛չ 23-ին։

Իշխանության աղբյուրների փոխանցմամբ, արտահերթ չհրավիրվեց թերեւս այն պատճառով, որ այդ նիստին գլխավոր դատախազը մտնելու էր ԱԺ՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, բայց քանի որ դրա համար չկան իրավական հիմքեր, դատախազը չմտավ, արտահերթից էլ հրաժարվեցին։

Բացի այդ, ասում են՝ Փաշինյանը հրահանգել է պատգամավորներին՝ դուրս գալ կաբինետներից, գնալ մարզեր, շփվել ժողովրդի հետ։ Իբրեւ թե դահլիճներում նիստեր անելու ժամանակը չէ: Ի դեպ, ՔՊ-ում տագնապած են` մինչեւ հունվարի 20-ը` Թրամփի երդմնակալությունը, ինչ-որ վճռորոշ զարգացումներ են սպասվում Հայաստանի շուրջ: Թեեւ չի բացառվում, որ այդ լուրերը հատուկ են տարածում, որ արհեստական վախեր տարածելով ու շանտաժով Ալիեւի հերթական պահանջները կատարեն»:

Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն վարչարարությունը:

«Քաղաքացիներից ստացված առաջարկների հիման վրա՝

– Քաղաքացիները կկարողանան ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում առցանց եղանակով ընտրել իրենց համար նախընտրելի օրը և վայրը՝ տեսնելով ամենամոտ ազատ օրերը։ Վարորդական իրավունքի քննությունների համար շուտով կներդրվի հերթագրման նոր համակարգ։

– Առաջիկայում հնարավոր կլինի ընտրել վարորդական իրավունքի քննությունների օրը նախատեսվածից սեղմ ժամկետներում՝ վճարելով պետական տուրք։

– Կխստացվի տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար նախատեսված պատասխանատվությունը, ինչը կնպաստի դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը՝ հաշվի առնելով արարքի իրական հանրային վտանգավորությունը և վերջին շրջանում լայն տարածումը։

– Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը՝ հաշվի առնելով արարքի վտանգավորության աստիճանը, որը հաճախ հանգեցնում է մահվան ելքով վթարների։

– Կլավարկվի հրագործական արտադրատեսակների կիրառման և այդ կապակցությամբ վարչարարության իրականացման օրենսդրական գործիքակազմը։

– Նախագծերը շրջանառվել են: Հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև քաղաքացիների կողմից ներկայացված մյուս առաջարկները: Լուծումները՝ շուտով:

– Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ունեք նոր առաջարկներ, որոնք Ձեր կարծիքով կլավարկեն հենց Ձեր կյանքը, կարող եք ներկայացնել մեկնաբանություններում»,-ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Աքթաուում ինքնաթիռ է ընկել, որը Բաքվից թռչում էր Գրոզնի, տեղեկացնում են ինքնաթիռ է ընկելի արտակարգ ծառայությունները։ 

Նշվել է, որ կործանվել է «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը։ Մինչ այդ այն շտապ վայրէջք էր խնդրել։ 

 

Լրատվամիջոցների նախնական տեղեկացմամբ՝ պատճառը օդանավի բախումն է եղել թռչնի հետ։ Ինքնաթիռում, նախնական տվյալներով, եղել են 62 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամները։ Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբի տվյալներով՝ ողջ է մնացել 25 մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Սիրիացիները կկանգնեցնեն իսրայելական բանակի ներխուժումն իրենց երկիր և իսրայելցի զինվորականներին կվտարեն արաբական հանրապետությունից։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Սիրիայում դուք՝ իսրայելցիներդ ոչ մի խոչընդոտի չհանդիպեցիք, ոչ մի զինվոր չփակեց ձեր ճանապարհը տանկերի և ռազմական տեխնիկայի օգնությամբ: 

Սա հաղթանակ չէ, սիրիացի երիտասարդներն, անկասկած, կվտարեն ձեզ այնտեղից», - ասել է Խամենեին։

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը`չնայած մեծ ռիսկերին, ArmeniaSputnik-ին ասաց քաղաքագետ Կարինե Գևորգյանը։

Իրանն իր սահմանին 150 հազարանոց հսկայական կոնտինգենտ է կենտրոնացրել, սակայն, ըստ ամենայնի, Թեհրանը չի համարձակվի ռազմական գործողություն իրականացնել և կասեցնել Անկարայի ու Բաքվի փորձերը։

Իրավիճակը Հայաստանին ձեռնտու չէ. այն կորցնում է Իրանի հետ սահմանը։ Փաստորեն, հենց դա է ուզում Արևմուտքը Փաշինյանից։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է մի քանի տարվա ընթացքում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա։ Այս մասին գրում է dw.com-ը:

«Եթե մենք անտեսենք սպառնալիքը միայն այն պատճառով, որ դա մեզ անհարմարություն է պատճառում, սպառնալիքը դրանից չի փոքրանա, այլ միայն կաճի», - նախազգուշացրել է նա Funke մեդիա խմբին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին:

Պիստորիուսի խոսքով՝ այս պահին Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի վրա ռազմական հարձակում չի սպասվում։ Միևնույն ժամանակ,  նախարարը նշել է, թր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետևողականորեն տեղափոխել է իր երկրի տնտեսությունը պատերազմական հիմքի վրա. այժմ Ռուսաստանը մի քանի ամսում ավելի շատ զենք և զինամթերք է արտադրում, քան ԵՄ բոլոր երկրները միասին վերցրած մեկ տարվա ընթացքում։

«Մինչև 2029 կամ 2030 թվականները Պուտինը կարող է այնքան ուժեղացնել իր բանակը, որ Ռուսաստանն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին: Մենք պետք է պատրաստ լինենք այն փաստին, որ առաջիկա տարիներին Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի համախմբվածությունը՝ ներխուժելով դաշինքի այս կամ այն տարածք»,- կարծում է Պիստորիուսը։ 

Vogue France-ին տված հարցազրույցում Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»: 41-ամյա դերասանուհին ապշեցնում է մի շարք շլացուցիչ կերպարներով գալիք նոյեմբերի համարում:

ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-10-29T111701.003.jpg (96 KB) 

Ինստագրամում տված հարցազրույցի թիզերում դերասանուհին պատմել է 40 տարեկանում իր ավելի ինքնավստահ և սեքսուալ կերպարի մասին, և թե ինչպես է այն հակադրվում միանձնուհի դառնալու իր մանկության երազանքներին: 

1-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-10-29T111730.473.jpg (109 KB) 

 «Մոտ 40 տարեկանում ես ինձ այլ կերպ եմ տեսնում, սիրում եմ ճանաչել իմ նոր կողմերը։ «Ճակատագրական կինը» նրանցից մեկն է»,- ասել է օսկարակիրը։ «Դերասանուհի լինելու արտոնություններից մեկն այն է, որ երբեք պետք չէ սահմանափակել քո անհատականությունը: Ես ինձ ճկուն եմ զգում և անընդհատ զարգանում եմ: Ես սիրում եմ բացահայտել, թե ով եմ ես»: 

2-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-10-29T111759.138.jpg (35 KB) 

Դերասանուհին, ով դաստիարակվել է կաթոլիկ հավատքով, նախկինում 2011 թվականին Independent-ին տված հարցազրույցում խոսել է միանձնուհի դառնալու ցանկության մասին։ «Երբ ես փոքր էի, որոշ ժամանակ մտածում էի միանձնուհի դառնալու մասին... Բայց իրականում ցանկանում էի դերասանուհի դառնալ նախքան միանձնուհի դառնալը: Միանձնուհի լինելն ավելի շուտ կողմնակի զբաղմունք էր»: 

3-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-10-29T111832.489.jpg (101 KB)

Ավելի ուշ Հեթուեյը խզել է կապը եկեղեցու հետ այն բանից հետո, երբ նրա ավագ եղբայրը «քամինգ-աութ» է կատարել: «Ամբողջ ընտանիքը անցավ Եպիսկոպոսական եկեղեցու այն բանից հետո, երբ իմ ավագ եղբայրը «քամինգ աութ» կատարեց: Ինչո՞ւ պետք է աջակցեմ մի կազմակերպության, որը սահմանափակ հասկացողություն ունի իմ սիրելի եղբոր մասին»: 

4-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-10-29T111857.378.jpg (119 KB)

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում