Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱԺ-ում երեկ տեղի ունեցածը ցույց է տալիս իշխանությունների ներսում նեղ թիմային «գզվռտnցները», անառողջ դրսևորումները:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ «ռազբոռկաները» ցույց են տալիս ոչ միայն գործող իշխանությունների բուն էությունն ու որակական սնանկությունը, այլ ներսում նեղ թիմային «գզվռտոցները», անառողջ դրսևորումները, հովանավորչության դրսևորումներն ու քաղաքական կոռուպցիայի լայն ներկայացվածությունը:
Այդ լսումների նման ցածր մակարդակով անցկացման գլխավոր հովանավորն ու երաշխիքն էլ դրա նախագահողն էր, ում այս երկրում բացառապես ինքն ու իր նեղ անձնական շահերն են հետաքրքրում:
ԱԺ-ում երեկ տեղի ունեցածում այլ` երկու հիմնական ինքնախոստովանական հայտարարություններ էլ եղան:
Քննչականի նախագահն ակնարկում էր իշխանության ներսում գործող ընտրողական արդարադատության և միջնորդական ինստիտուտի մասին:
Բնական է` գործող իշխանության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը գործածվող կոմպրոմատային քաղաքականությունն է, որի ողջ մանրամասներից ու սխեմաներից, բնականաբար, ի պաշտոնե տեղյակ է ՔԿ նախագահը և սպառնաց այն հանրայնացնել:
Երկրորդ, Հովիկ Աղազարյանը խոստովանեց մի բան, որի մասին ընդդիմադիր ողջ դաշտն ու իրավապաշտպաններն են տարիներով խոսում` իշխանությունը կալանքն օգտագործում է որպես ճնշման միջոց:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու գործից մինչև իշխանության ընդդիմախոս բազմաթիվ քաղաքացիներ, իրենց մաշկի վրա զգացել են աղազարյանական խոստովանության ծանր հետևանքները»,-գրել է Աբրահամյանը:
2023 թվականի մայիսին Երևանի Արցախի փողոցում հայտնաբերված նորածնին որդեգրել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«Տեղեկացնում ենք, որ 2023 թ. Երևանի Արցախի փողոցի ավտոտնակներից մեկի հետնամասում լքված երեխան դատական վճռի հիման վրա որդեգրվել է։ Որդեգրման գաղտնիությունից ելնելով՝ այլ տեղեկատվություն տրամադրվել չի կարող»,- նշել են գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ նորածինը հայտնաբերվել էր մայիսի 11-ին գտնվող կիսաքանդ ավտոտնակի հետևում: Նրան հայտնաբերել էր տեղի բնակիչներից մեկը, մի քանի ժամ առաջ ծնված երեխան փաթաթված էր եղել կեղտոտ կտորով։
Աղջնակին ծանր վիճակում (հիպոթերմիա, շնչառական խնդիրներ) շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Մուրացան» բժշկական կենտրոն։ Երեխայի մասին այլ տվյալներ չեն հաղորդվում։
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 05:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակովի փողոցում այրվում է ավտոմեքենա։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։17-ին, մարվել՝ 05։26-ին: Այրվել են BMW մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասամբ և Toyota մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
Բրիտանական Aston Martin մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է հատուկ DB12 սուպերքարը՝ ի պատիվ գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին հայտնի ֆիլմաշարում ապրանքանիշի առաջին հայտնվելու 60-ամյակի։ Այս մասին գրում է autopilot.ru-ն:
Նոր Goldfinger Edition-ը նվիրված է Aston Martin DB5 մոդելի կինոդեբյուտին Goldfinger ֆիլմում, որտեղ գլխավոր դերը խաղացել է Շոն Քոներին:
Մեքենայի ներքին սրահը զարդարված է 18-կարատանոց ոսկով: Նմուշը կարտադրվի 60 օրինակով: Յուրաքանչյուր գնորդ կստանա էքսկլյուզիվ նվերներ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ Սոնա Մնացականյանի մահվան գործից:
Պատգամավորը մասնավորապես ասաց. «Մի դրվագով դատաքննությունն արդեն 2 տարի շարունակվում է, բայց երկրորդ դրվագով հակառակ փաստաբանների ու տուժողների բողոքի, վերահսկող դատախազն այդպես էլ հանցակազմի բացակայության պատճառով, ինչ-որ ավտոշարասյան հրամանատարության ձայնագրությունը չի պահպանվել, տեխնիկական խնդրի պատճառով կարճել է գործը:
Եթե լիներ շարքային դեպք, արդյոք դատախազը նման քայլի կդիմեր, թե մեղադրանքը կշարունակեր պաշտպանել»:
Դատախազն էլ արձագանքեց. «Ինչ-որ որակումը տվեցիք, բայց քրեական դատավարությունում ինչ-որ հասկացություն չկա, կան ապացույցներ, որոնք կամ բավարար են դատարան գնալու համար, կամ բավարար չեն: Տվյալ դեպքում դատախազը, որը որոշում է կայացրել, գնահատել է ապացույցների բավարարության տեսանկյունից:
Դատախազությունը փաստերի վրա է հենվում և տվյալ դեպքում յուրաքանչյուր գործով վստահեցնում եմ Ձեզ մինչև վերջ գնում է և ապացույցների բավարարության տեսանկյունից որոշում է կայացնում դատարան գնալ, թե՝ ոչ»:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 6։05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։
Փորձագետի եզրակացության համաձայն, վթարի ժամանակ ղեկին նստած մայոր Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն ։ Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում։
Դեպքից հետո ինչպես վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենան, այնպես էլ նրան հաջորդող ավտոշարասյան մյուս բոլոր մեքենաները շարունակել են ընթացքը՝ կնոջը չցուցաբերելով օգնություն։
Մահվան ելքով վրաերթն իրականացրած մեղադրյալ Արամ Նավասարդյանն ապրիլի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատ է արձակվել։ Ըստ մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանի հայտարարության՝ վարույթն իրականացնող մարմնի կարծիքով մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Վարչապետի շարասյան մեքենաների միջև այդ օրը տեղի ունեցած հեռակապի զրույցի ձայնագրությունները չկան, ըստ ոստիկանության՝ տեխնիկական խոտանի պատճառով ձայնագրություն չի իրականացվել: Տուժող կողմը, մինչդեռ, կասկածներ ունի, որ գործով կարևոր այդ ապացույցը դիտավորյալ ոչնչացվել է:
ԱԺ-ում քիչ առաջ իրավիճակը շիկացավ, բխվեցին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց, նաեւ քննադատեց ՔԿ-ի եւ նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը:
«Դուք էստեղ ելույթ եք ունենում, ինչ-որ մեկն էլ ռեպլիկ է բաց թողնում, դուք շատ կոպիտ ձեւով արձագանքում եք: Դուք դրա իրավունքը չունեք: Դրա իրավունքն ունի վարողը: Ասում է՝ սեւ շորավոր պատգամավորը, էդպես ո՞նց կարելի է: Խնդրում եմ, կալանքը մի օգտագործեք որպես ճնշման միջոց, դա շատ վտանգավոր է, որովհետեւ դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ ուրիշ հարցեր լուծելու համար: Հետո, թե ինչ տեղի կունենա մեր արդարադատության հետ, Աստված գիտի»,- իր խոսքն ամփոփեց Աղազարյանը:
Արգիշտի Քյարամյանն արձագանքեց. «Ես ասելու բան ունեմ: Նախ, պարոն Աղազարյան, ինչպե՞ս կհրամայեք խոսել պարոն Քոչարյանի հետ (նկատի ունի Լեւոն Քոչարյանին-խմբ): Միգուցե կռի՞վ անեմ: Երկրորդը, էս երկրի երեսին մեկը չկա, ով կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, եւ եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»,- գողական տոնով ասաց ՔԿ նախագահը:
Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Դուք ԱԺ-ում եք եւ այդ տղայական խոսակցությունը էստեղ չի անցում»:
Քյարամյանն էլ ասաց. «Տղայական չի, հանկարծ չորակեք իմ խոսակցությունը: Տղայականը ազդարարման համակարգին «գործ տալ» ասելն է»:
Նշենք, որ նման բան ասել էր Անդրանիկ Քոչարյանը:
« Տղայական է բառիս բուն իմաստով: Ինչու փչացրեցիք, մեր այս հրաշալի քննարկումը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
ՔԿ նախագահն էլ շարունակեց. «Խնդրում եմ՝ մեկնաբանեք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են ձեր տղայի հետ կապված քրեական գործով մեքենաները հենց նույն էդպիսի վարույթներով հետ վերադարձնելու վերաբերյալ: Բա եթե խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանել այդ հարցին»,-ասաց Քյարամյանը՝ հստակեցնելով, որ խոսքը Հովիկ Աղազարյանի որդու մասին է:
Աղազարյանն էլ բորբոքված արձագանքեց. «Պարոն Քյարամյան, ես այդ մասին չասացի՝ ինչու դուք իմ տղայի հետ կապված քրեական գործը չեք հասցնում մինչեւ վերջ, միգուցե պահում եք, որ հետո նվիրեք պարոն Լեւոն Քոչարյանի՞ն:
Ես իմ տղային հրահանգել եմ, որ ինքը ոչ մի կոմպրոմիսի չգնա եւ թող գործը գնա դատարան: Հետեւաբար, դուք, պարոն Քյարամյան, դուք ապացուցում եք իմ անհանգստությունը, որ դուք ճնշման միջոց եք օգտագործում կալանքը: Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, որ ինձ դիտողություն անի: Ձեր թաղը չի էստեղ, էստեղ ԱԺ է: Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, որ ինձ դիտողություն անի»:
Աղազարյանը նաեւ «արա»-ով դիմեց Քյարամյանին, ինչն վերջինս արձագանքեց. «Ոտքից գլուխ «արա» ես»:
Հատկանշական է, որ Աղազարյանն ու Քյարամյանը նստած էին կողք կողքի եւ մթնոլորտն այնքան շիկացավ, որ հնչեցին վիրավորանքներ և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ստիպված էր մոտենալ ու հեռու տանել Քյարամյանին, որ բանը չհասնի բռունցքների:
Երբ ասում ենք, որ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց, հո անտեղի չե՞նք ասում, ուրեմն մի բան գիտենք, ինչ-որ բան լսել ենք: ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ափսոս, պարոն Քյարամյանը գնաց: Նույնիսկ ինքը իրեն հայտնի մարդու միջոցով ինձ վրա է փորձել ճնշում գործադրել: Ճնշումը եղել է էն, որ պարոն Աղազարյանն այդ գործով շատ հետաքրքրված է: Տվյալ անձնավորությունը ասել է, որ պարոն Աղազարյանը բոլոր գործերով էլ շահագրգռված է; Չէ, ասել է՝ էդ գործով առավել շահագրգռված է: Պարոն Քյարամյան, 200 տարի պատգամավոր եմ, ամբողջ աշխարհը գիտի իմ ունեցվածքի մասին: Դուք այստեղ գեղեցիկ շատ կիրթ ձուով պատասխանում եք Լեւոն Քոչարյանի հարցին, ով ունի լիքը բիզնեսներ, իր եղբայրը էլի լիքը բիզնեսներ ունի: Էն սկսնակ բիզնեսներին հենց սկզբից մորթում ենք, որ չաճեն դառնան լեւոն Քոչարյաններ: Որքանո՞վ է դա ճիշտ: Դա ճիշտ չի:
Պարոն Քյարամյան, ես ձեզ հետ անձնական բան չունեմ: Որ ասում ենք՝ սպարտիվկայով եւ ավտոյի բանալին մատին ֆռռացնելով չի կարելի քննչական գործողություն իրականացնել, հո հավայի չե՞նք ասում: Դա ճնշման ձեւ է»,-ասաց նա:
Աղազարյանը հիշեց, որ իր ընդդիմադիր եղած ժամանակ ոստիկանը ակցիայի ժամանակ իրեն մահակով հարվածել է. «Լավ են արել, հո չմեռա՞նք, ես իրենց չեմ մեղադրում: Ձեր աշխատակիցներն էլ, պարոն Քյարամյան, մտածելով, որ 10 մլրդ դրամ փող են բերում պետությանը, բայց կարող է այնպես ստացվի, որ դուք չլինեք այդ գերատեսչության ղեկավարը, Աղազարյան Հովիկը լինի ու դա ի չարս օգտագործի: Կոնկրետ մեկին վերացնի, որ իր եղբոր որդին լավ բիզնես ունենա: Բա ո՞նց անենք, եթե օրենքներով չշարժվենք, տեղ չենք հասնի:
Շատ պարզ դրվագ. Դուք էստեղ ելույթ եք ունենում, ինչ-որ մեկն էլ ռեպլիկ է բաց թողնում, դուք շատ կոպիտ ձեւով արձագանքում եք: Դուք դրա իրավունքը չունեք: Դրա իրավունքն ունի վարողը: Ասում է՝ սեւ շորավոր պատգամավորը, էդպես ո՞նց կարելի է: Խնդրում եմ, կալանքը մի օգտագործեք որպես ճնշման միջոց, դա շատ վտանգավոր է, որովհետեւ դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ ուրիշ հարցեր լուծելու համար: Հետո, թե ինչ տեղի կունենա մեր արդարադատության հետ, Աստված գիտի»,- իր խոսքն ամփոփեց Աղազարյանը:
Եթե անունը չտվեցիր, ուրեմն ամենավերջին սրիկան ես։ Այս մասին ԱԺ–ում լրագրողներին կարճ մեկնաբանություն տալիս ասաց ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև սկանդալին։
«Դե թող անուններ տա։ Եթե անունը չտվեցիր, ուրեմն ամենավերջին սրիկան ես։ Ո՞վ կարող է իմ որդու անունից խոսել»,- ասաց Աղազարյանը։
Նշենք, որ Քննչական կոմիտեի նախագահը թեժ վեճի պահին Հովիկ Աղազարյանին հարցրել էր. «Խնդրում եմ նաև մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով»։
Հիշեցնենք՝ տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նշվում է, որ չի բացառվում, որ այս գործով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մտնի ԱԺ և Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի:
Տեսաք չէ՞, ես խելո՜ք նստած իմ համար հաց ու սոխ կուտեի, մեկ էլ շըրըխկ՝ դուռը բացվեց, Ավինյանն ու Գալջյանը մտան մեղվի բունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
Նա դիմեց քաղաքապետ Ավինյանին՝ նշելով, որ եթե Ավինյանը 2022-ին ասում էր, որ Մերգելյանի այգին պետք է բացվի, ուրեմն այդ ժամանակ պետք է բացվեր:
Նա նաեւ միացրեց ձայնագրություն, որտեղ Տիգրան Ավինյանը հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարում է, որ Երեւանում 200-ից ավելի բակ է բարեկարգվում. «Էս պատի տակի նստած անուշ թաղապետերը ինձ պատասխանել են, և ընդամենը 103 հատ այգի է բարեկարգվում: Պարոն Ավինյան, լո՞ւրջ էինք ասում, որ 200-ից ավելի բակ է, բա էս տղերքը ի՞նչ թվեր են ինձ ներկայացրել:
Նամակ եմ գրում «Երեան ավտոբուսին», հարցնում եմ՝ քանի ավտոբուս է պետք, որպեսզի արժանապատիվ տրանսպորտ հրամցնենք քաղաքացիներին, քաղաքապետարանը պատասխանում է, որ 100-1200, իսկ դուք հրապարակում եք, որ եթե 150 էլ լինի, հնարավոր է մենք բավարարենք: Իլ դը Ֆրանսի մասնագետներն են ասել: Շատ եմ խնդրում, էդ Իլ դե Ֆրանսի ուստեքի համարը տվեք, իմ ֆրանսերենը բավարարում է, տիկին Աբգարյանինն էլ է բավարարում, զանգեմ տեսնեմ, որ եթե այդ մարդիկ չեն եկել «Երեւան ավտոբուս», ոչ մի բան չեն արել, էդ թիվը որտեղի՞ց են հաշվել»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը:
Տիգրան Ավինյանն սկսեց թվարկել բակերը, որոնք բարեկարգվել են, իսկ Մեսրոպ Մանուկյանը ձեռքի մատները ծալելով հաշվում էր:
«Իսկ նաև շինբարեկարգումից պատասխան ստացե՞լ եք»,-ասաց Ավինյանը:
Ինչ վերաբերում է ավտոբուսների քանակին, քաղաքապետն ասաց. «Ես ասել եմ, որ մենք դռեւես ամբողջապես չենք ուսումնասիրել ֆրանսիացիների առաջարկը եւ փաստացի մեր ծրագրերը դեռ նախկին 250-ով է պայմանավորված: Եթե մենք համոզվենք, որ գործով 60-ից ավելի գծերի փոխարեն Իլ դը Ֆրանսի առաջարկած 40 գծերով եւ 250-ի փոխարեն 150 ավտոբուսներով կարելի է կազմակերպեվ, որ ֆրանսիացիները ճիշտ են ասում, այդպես ենք անելու»:
Նիկոլ Փաշինյանի նման պատուհաս չի ունեցել այս երկիրը 30 տարում․
Միքայել Աջապահյան․
Մանրամասները՝ տեսանյութում