ArmNews
Հունվարի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ջենիֆեր Լոուրենսը շուտով կդառնա երկու երեխաների մայր։ Օսկարակիր դերասանուհին հղի է երկրորդ երեխայով, Vogue ամսագրին հայտնել է նրա ներկայացուցիչը։

Լոուրենսը եւ նրա ամուսինը՝ Քուկ Մարոնին, որը գեղարվեստական սրահի տնօրեն է, արդեն ունեն մեկ որդի՝ Սայը, որը ծնվել է 2022 թ-ին։ Զույգն ամուսնացած է 2019 թվականից։

Որդու ծնվելուց հետո Լոուրենսը  2022 թ-ին Vogue-ի հարցազրույցում պատմել էր, որ «ահավոր վախենում էր» խոսել մայրության մասին, «որովհետեւ դա այնքան տարբեր է բոլորի համար»։

Նրա խոսքով՝ Սայի ծնվելու հաջորդ առավոտյան նա զգացել է, որ «կյանքը նորից է սկսվել»։

1

Սեպտեմբերի 29-ին ավարտվել է Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունը. այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Քվեարկության է դրված եղել 2 նախագիծ՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային հանգույց»։ 

 «Ակտիվ քաղաքացի» հարթակում դիտումների քանակը կազմել է շուրջ 40 հազարից ավելի, քվեարկություն են իրականացրել 2,030-ը։ Կասկադ այգիներ տարբերակին կողմ են քվեարկել 44,4%-ը, մշակութային հանգույցին՝ 55,6 %-ը

Թեման, որին ուզում եմ անդրադառնալ, վերաբերում է մի նոր, հետաքրքիր կոռուպցիայի: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս կոռուպցիան ավելի շատ կարելի է կոչել միամիտներին պրոցեսի մեջ ներքաշելու կոռուպցիա, որովհետև այն հիմնականում իրագործվում է բրոքերական ընկերությունների կողմից: Ասում են՝ մենք ձեր գործը կարող ենք կազմակերպել 90 տոկոս հավանականությամբ, դուք գումարը մուծեք, որ կարողանանք կազմակերպել, բայց կա նաև 10 տոկոս հավանականություն, որ գործը չի ստացվի»,- ասաց նա:

Ավինյանը նշեց, որ այն հիմնականում վերաբերում է շինթույլտվություններին:

«Եվ երբ այդ ընկերություններին Երևանի քաղաքապետարանը տալիս է դրական եզրակացություն, ստացվում է, որ խնդիրը լուծեցին, եթե չի տալիս, ստացվում է՝  դե չկարողացանք լուծել ու այն 10 տոկոս հավանականությունն աշխատեց:

Սիրելի երևանցիներ, սիրելի կառուցապատողներ, մի՛ եղեք միամիտ, Երևանի քաղաքապետարանում նմանատիպ պրոցեսները բավականին դիվերսիֆիկացված են ու քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ կարծիք են տալիս ճարտարապետները ու նրանց կարծիքի հիման վրա է տրվում շինթույլտվությունները:  

Հետևաբար այս բրոքերական ընկերություններից ես խորհուրդ չեմ տալիս օգտվել, որովհետև նրանք փաստացի ապօրինի գործողություններ ծավալող ընկերություններ են, նրանց հույսը ձեր միամտությունն է»,- ասաց Ավինյանը:

Այս տարվա փետրվարին կյանքից հեռացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյա Նավալնայան, հայտնել է՝ ՌԴ վերադառնալու դեպքում, առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու:
Նա այս մասին պատմել է BBC-ին: 

«Իմ նպատակն է մոտեցնել և հնարավոր դարձնել փոփոխությունները երկրում։ Եթե վերադառնամ Ռուսաստան, կառաջադրվեմ որպես նախագահի թեկնածու», - ասել է նա:

Բայց քանի դեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մնում է իշխանության ղեկին, Մոսկվա վերադառնալը «դժբախտաբար անհնար է», կարծիք է հայտնել Նավալնայան։

Նա ընդգծել է, որ չի կարողացել հայրենիք վերադառնալ նույնիսկ ամուսնու թաղմանը` վախենալով ձերբակալվելուց: Այժմ Ռուսաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել ծայրահեղական կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով. իշխանությունները նկատի ունեն նրա ամուսնու հիմնադրած Հակակոռուպցիոն հիմնադրամը։

«Ինձ համար շատ կարևոր է լինել այն մարդկանց կողքին, որոնք աջակցել են ամուսնուս և այժմ էլ ինձ են աջակցում։ Ռուսական ընդդիմությունը հայտնվել է ծանր վիճակում: Շատերը վտարված են, շատերը ընկճված են, հիասթափված են... ես՝ ոչ։ Չնայած իմ կյանքում տեղի ունեցած բոլոր սարսափելի իրադարձություններին, ես հավատում եմ, որ մի օր ամեն ինչ պետք է փոխվի, վաղ թե ուշ: Ես հավատում եմ, որ մենք ունենք ընդհանուր թշնամի` Վլադիմիր Պուտինը», - եզրափակել է Յուլյա Նավալնայան:

Պետական սահմանի մասին 5-րդ օրենքի համաձայն պետական սահմանի տեղորոշումը և փոփոխությունը կատարվում է  ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով: Այս մասին ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի վավերացման հարցի վերաբերյալ Մհեր Գրիգորյանի կողմից զեկուցման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Ըստ հայտարարությունների՝ արդեն տեղորոշված է 12 կմ միջպետական սահման, ի՞նչ իրավունքով է դա արվել, ո՞ր միջազգային պայմանագրերով և Հայաստանի ո՞ր օրենքով: Երկրորդ հարցս հետևյալն է՝ սահմանազատման հանձնաժողովը ի՞նչ իրավունքով է իրականացրել  սահմանադրությամբ իրեն չվերապահված հանրային, իշխանական լիազորություններ, օրինակ պետական սահմանի մաս կազմող արձանագրությունը, որը պետք է ընդունի ձեր հանձնաժողովը:  Երրորդ հարցս այն  է, թե ինչու է պարտադիր համարվել ԱԺ-ի կողմից վավերացումը, այն ըստ կանոնակարգի պարտադիր չէ: Եվ ամենակարևոր հարցը՝ երկու համաձայնագրերն էլ ուժ կստանան, երբ երկու կողմերն անցնեն իրենց ներպետական  ընթացակարգերը:

Ինչու է Հայաստանը որոշել առաջանցիկ  դա կատարել, երբ հայտնի չէ Ադրբեջանը կվավերացնի,  թե ոչ, որտեղ է երաշխիքը, որ մեր վավերացումը բացառելու է Ադրբեջանի կողմից չվավերացումը ու մեզ համար անընդունելի պայմաններով վավերացումը»,- ասցա նա:

Արձագանքելով՝ Մհեր Գրիգորյանն ասաց. «Եթե մենք ստորագրել ենք կանոնակարգը, որևէ պատրվակով այն չվավերացնելը կողմերի կողմից բացատրություն չի ունենա:

Բայց այնուամենայիվ, եթե նման բան տեղի ունենա, ապա մենք վավերացնելուց հետո ունենք վերջին փուլը, որ կանոնակարգը ուժի մեջ կմտնի, երբ մենք փոխանակվենք բնօրինակներով: Եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից կամ վերապահումներ սահմանվեն, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա և պրոցեսը  կընդհատվի:

Եվ հետևաբար մենք չենք ունենա մի իրավիճակ, երբ վավերացնելուց հետո մերը մտնի ուժի մեջ, իսկ մյուս կողմից չունենանք վավերացում: Ես չեմ հասկանում ինչու պետք է չվավերացվի Ադրբեջանում այս կանոնակարգը, որովհեև եթե նման ցանկություն չլիներ, ապա ինքը ուղղակի չէր ստորագրվի: Ինչ վերաբերվում է իրավական հիմքերին, այստեղ պետք է  հաշվի առնենք պետության ինստիտուտների գնահատականները:  Ես չեմ կիսում այն գնահատականը, թե ինչ-որ գործողություններ անօրինական են եղել: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն ունի սահմաններ ու դրանք պետք է տեղորոշել: Սահմանների փոփոխություն ըստ էության տեղի չի ունեցել, Տավուշում իրականացվել է 12 կմ սահմանագծի վերականգնում  ու այն, ինչ վերականգնվել է  մեր օրինական սահմանն է»:

Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Անժելիկա Կարամանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ նախնական տվյալները ցույց են տալիս, որ 11 թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ից ավելին։

«Հետևաբար, երկու շաբաթվա ընթացքում կկազմակերպվի ընտրությունների երկրորդ փուլը», - ասել է նա:

Քվեաթերթիկների 98,51%-ը մշակելուց հետո պարզվել է, որ գործող նախագահ Մայա Սանդուն ստացել է ձայների 42,07 տոկոսը, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը քննադատում է Սանդուին Մոսկվայի հետ առճակատման քաղաքականության համար, ստացել է 26,27 տոկոս։ Եռյակը եզրափակում է «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին՝ ձայների 13,72%-ով։

Սանդուն նախագահում է 2020 թվականից և հանդիսանում է «Գործողություն և համերաշխություն» կուսակցության հիմնադիրը։ Սանդուն եվրաինտեգրման կողմնակից է, նրա կառավարման օրոք 2022 թվականին Մոլդովան ստացել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Ստոյանոգլոն նախկինում գլխավոր դատախազ էր։ Նրան այս պաշտոնում նշանակել էր Սանդուի նախորդը՝ Իգոր Դոդոնը: Գործող նախագահը աշխատանքից ազատել էր Ստոյանոգլոյին` համարելով նրա աշխատանքն անբավարար։ Ստոյանոգլոն իրեն անվանում է Մոլդովայի չեզոքության կողմնակից և Ռուսաստանը համարում է «զարգացման գործընկեր», որի հետ «պետք է ընկերներ լինել»։

Նախագահական ընտրություններին զուգահեռ հանրապետությունում անցկացվել է եվրաինտեգրման հանրաքվե։ Քվեաթերթիկների 98,38%-ը մշակելուց հետո ԵՄ-ին ինտեգրվելու օգտին քվեարկել է ընտրողների 50,07%-ը, դեմ՝ 49,93%-ը։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է  տարածել, որում ասվում է. Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչներ,

«Հայաստանի ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո մեր թիմի երկրպագուների մի հատված պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն մեր տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ, ֆեդերացիայի գործունեությունից:

Որպես ֆուտբոլի գլխավոր շահառուներից մեկը, ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրավունքը և, կարծում եմ, իմ այս արձագանքը, եթե անգամ չփարատի հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ մարդկանց կասկածները, գոնե կդառնա քննարկման առարկա: Ցանկանում եմ նշել նաև, որ ես դիմում եմ բացառապես հայկական ֆուտբոլը առաջնահերթություն համարող մարդկանց և ոչ թե երբևէ հայկական ֆուտբոլի համար ոչինչ չարած, պատերի տակ մշտապես թաքնված ու նման պահերին իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտներին, հայհոյանքը ազատ խոսքի իրավունք համարող, իսկ շանտաժն ու բանսարկությունը գործելաոճ դարձրած մարդկանց:

2019 թվականի դեկտեմբերին ստանձնել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները՝ մեծ երազանքներով, հույսերով, ապագայի հանդեպ վստահ հավատով ու չմարող լավատեսությամբ։ Այս ամբողջն իր ծրագրային արտացոլումն է գտել ՀՖՖ 2019-2025թթ. առաջին ռազմավարությունում՝ իր տեսակի մեջ աննախադեպ փաստաթղթում: Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չեն կատարվել, մի մասն էլ իրականացվել են մասնակի: Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ունեն լրջագույն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Կնշեմ պատճառներից հիմնականները, որոնք ահռելի ազդեցություն են ունեցել ոչ միայն ֆուտբոլի, այլ ընդհանրապես Հայաստանի և ողջ աշխարհի վրա: Ընտրվելուցս ընդամենը 2 ամիս անց երկար ժամանակով ամբողջ աշխարհն ուղղակի անշարժացավ կորոնավիրուսի պատճառով, իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը՝ իր ծանրագույն հետևանքներով մեր երկրի համար: 2022-ին սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում, որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը։ Արտարժույթի շուկայի ձևափոխումն էլ լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը: Բայց անգամ այդ պայմաններում մենք կարողացել ենք բազմաթիվ ֆունդամենտալ փոփոխություններ անել հայկական ֆուտբոլի համայնապատկերում, որոնց արդյունքները կքաղենք ժամանակի ընթացքում։

Ֆուտբոլային հանրությունը դժգոհ է առկա վիճակից: Հավատացեք՝ առավել շատ դժգոհ եմ ես: Կտրուկ առաջընթացի, հավաքականների կայուն խաղի բացակայությունը, ազգային ստադիոնի կառուցումը, տարբեր տեսակի երազանքների իրականացումը բոլորիս, առաջին հերթին իմ գործն է ու պատասխանատվությունը: Վստահեցնում եմ՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար: Ցավոք, դա բավարար չէր, և հիմա կրկին կանգնած ենք հերթական շրջապտույտի առաջ: Առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը: Չենք անհանգստացել, քանի որ աշխատել ենք ազնիվ, պահպանել բոլորի համար արդար պայմաններ, բազմաթիվ մեծ ծրագրեր իրականացրել, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ունենալու համար:

Ուղղակի, մեր ակումբներից մի քանիսը փորձել են ֆեդերացիայից ստանալ արտոնություններ, առավելություններ այլ թիմերի հանդեպ ու չստանալով՝ դարձել թունդ ընդդիմադիր: Մեր ակումբների սեփականատերերից մի քանիսին թվում է, կամ գոնե նրանք այդպես են պնդում, թե պատանեկան հավաքականների ֆուտբոլիստներին մենք ենք պատրաստում, և իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն մանկապատանեկան ֆուտբոլի համար, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Մեր մարզիչների մի հատվածին էլ թվում է, որ իրենք ամեն ինչ գիտեն, բայց նրանց ցուցադրած արդյունքները ուղիղ հակառակի մասին են վկայում… Այս ցանկը կարելի է շարունակել, և հաստատապես նման իրավիճակում առկա է ՀՖՖ ղեկավարության մեղավորությունը, քանի որ, օրինակ, մեզ ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը։ Մենք նաև չենք հաջողել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորման հարցում: Սակայն ցավալի է, որ կառուցողական քննադատությանը, որը մշտապես քննարկել ենք մեր շահառուների հետ տարբեր հարթակներում և ձևաչափերով, խառնվում է պատեհապաշտների ձայնը, այն մարդկանց, որոնք միայն սեփական շահի մասին են մտածում։ Նման մարդիկ կան յուրաքանչյուր երկրում ու բնագավառում: Ափսոս է միայն, որ մեր երկրում դրանք խառնվել են իրական ֆուտբոլասերների հետ:

Ո՞րն է լուծումը: Վերջին տարիներին ֆուտբոլում ձևավորվել է թափանցիկ և մրցակցային ՀՖՖ ղեկավարությունն ընտրելու ավանդույթը։ Հակառակ դեպքում անընդհատ, հավաքականի յուրաքանչյուր անհաջողությունից հետո պիտի փոխվեն ղեկավարները, և այդ դեպքում չի փոխվելու ոչինչ: Հասկանում եմ մեր ֆուտբոլասերների դժգոհությունները, բայց չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը։ Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից: Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները, որոնք 2025 թվականին պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում։ Առաջինը՝ Հայաստանը և Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի անցկացման համար: Իր տեսակով նման մրցաշարի անցկացումը մեծ խթան է դառնալու Հայաստանում ֆուտբոլային, ինչպես նաև այլ տեսակի ենթակառուցվածքների զարգացման համար: Այս գործընթացում կարող են լինել բազմաթիվ խոչընդոտներ, որոնք լիահույս ենք հաղթահարել մեր միջազգային գործընկերների օգնությամբ։ Մոտ ենք Հայաստանում Ազգային ստադիոնի ծրագրի մեկնարկին, որը կարևորագույն նախագիծ կդառնա հայկական ֆուտբոլում։ 2025 թվականին կայանալիք ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարևոր որոշումներ պետք է կայացվեն, որոնց արդյունքում Հայաստանը վերջնականապես կամրապնդվի համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա։

Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով։

Լիահույս եմ, որ գալիք տարվա գործընթացներով կհաջողվի միավորել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական զանգվածը»։

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել, թե սահմանի որ հատվածում է լինելու սահմանազատման հաջորդ փուլը։

Այս  մասին ԱԺ-ում հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

«Այս պահին դեռ չենք քննարկել, թե որ հատվածում է լինելու դելիմիտացիայի հաջորդ հատվածը։ Մի բան հստակ է, որ պետք է լինի կոնսենսուսով։

Կողմերից մեկը չի կարող գալ ու ասել, թե ուզում ենք այս հատվածում անել»,- ասել է Գրիգորյանը:

Հայ-ռուսական հարաբերությունները միշտ փորձել է խարխլել Արևմուտքը, ով դրան մասնակցել է Արևմուտքի ծառան է. Երևանի բերդի գրավման 197-ամյակին նվիրված տոնական երթի ժամանակ հայտարարեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը՝ հիշեցնելով, որ այդ հարաբերությունները սկսել են վատանալ 2018 թվականից հետո։

Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը գոհացուցիչ չէ, գնում է դեպի անկում և այն գործող իշխանություններն են օր օրի վատացնում։

«Բայց հայամետ ուժերի խնդիրն է, ովքեր գտնում են, որ ՀՀ-ի ապագան, անվտանգությունը ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունենալն է, ոչ թե միայն եղածը պահելը, այլ ավելի զարգացնելը բոլոր ուղղություններով»,-հայտարարեց Ղազարյանը։

Անդրադառնալով օրվա խորհրդին ՝ Ղազարյանն ասաց. «Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ»։ 

Երթի մասնակցիներից էր նաև ԲՀԿ խորհրդի անդամ Արման Աբովյանը, ով նշեց, որ միջոցառումը պատմական կոնտեքստով է:

«Այսօր փորձում են ձևափոխել ընդհանուր եզրերը որոնք կային թե՛ Ռուսաստանի, թե՛ առհասարակ եվրասիական պետությունների հետ: Այստեղ խնդիրը ռուսամետ, արևմտամետ լինելը չէ, ավելի խորքային է:

Յուրաքանչյուր գործընթաց, որը կապված է մեր ընդհանուր պատմության հետ չպետք է ենթարկվի կոնյուկտուրային փոփոխությունների ոչ մի պարագայում, մի ժողովուրդ, որ իր պատմությունը չգիտի, չունի ապագա, իսկ մենք պատմություն սիրող հարգող ժողովուրդ ենք»,- ասաց նա:

Երթի ընթացքում ծաղկեպսակ դրվեց ամրոցի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցած գեներալ Իվան Պասկևիչի կիսանդրու մոտ, ապա Ստեփան Շահումյանի արձանի մոտից մասնակիցները շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն, որտեղ ծածանվեց սովետական միության հսկայական դրոշը, ապա անցկացվեց տոնական միջոցառում:

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. ներկա պայմաններում դրա համար կան պատմական հնարավորություններ. այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական, Սպիտակ տանն ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գծով ավագ տնօրենը Մայքլ Քարփենթերը:

Ընդգծելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը զգալի հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային համագործակցության համար, Քարփենթերն ասել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է այս գործընթացի առաջխաղացմանը։

Մինչդեռ Ալիևն իր հերթին ասել է, որ Հայաստանի սահմանադրական պահանջներն Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտն են: Ալիևն ընդգծել է, որ Բաքուն շարունակելու է վճռական քայլեր ձեռնարկել այս գործընթացն առաջ մղելու համար։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում