Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Երկվորյակներ (21 մայիսի–20 հունիսի)
Երկվորյակներն իրենց այնպես են պահում, ասես իրենց ողջ աշխարհը պարտք է, նույնիսկ, երբ նրանց ոչ ոք չի սիրում։ Նա այն աղջիկն է, ով հրաժարվում է ճանաչել քեզ, եթե դու նրա համար հրաժարվես ինչ-որ ծառայություն մատուցել։ Երբ նա իրեն այդպես է պահում, դուք պետք է փորձեք հանգստացնել նրան, բայց դա միշտ չէ, որ աշխատում է։ Եթե Երկվորյակները զգում են, որ դուք հակառակվում եք իրեն ինչ-որ կերպ, նա իրեն ավելի վատ կպահի, այնքան վատ, որքան հնարավոր չէ պատկերացնել։
Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի)
Կին առյուծն իրեն արքայադստեր պես է պահում, և եթե դուք նրան պատշաճ ուշադրությամբ ու պատիվներով չեք վերաբերվում, որոնք, նրա կարծիքով՝ ինքը վաստակել է, նա կսկսի ձեզ պատմել, թե որքան վատ է զգում իրեն։ Կին Առյուծը դաժան կլինի նրանց հետ, ում համարում է, որ չի կարողանում իրենից գլուխ հանել, փոխանակ լավ տպավորություն թողնի։
Կույս (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)
Կույսը կարող է շատ սառն ու հաշվենկատ լինել։ Բայց նրան միշտ չէ, որ դուր է գալիս իր բնավորության այդ կողմը։ Երբ Կույսը վատ տրամադրություն ունի, նրան շատ դժվար է մոտենալ, քանի որ նա կարող է ցուցաբերել չարացած ու նյարդային բնավորություն։ Կույսը շատ բան է անում իր ընկերների ու ընտանիքի համար, բայց եթե նրանք իրեն չեն գնահատում, նա կարող է վատ վերաբերվել նրանց։ Կույսը սովորաբար կոպիտ է լինում, քանի դեռ մարդիկ չեն սովորել հարգել իրեն։
Կարիճ (23 հոկտեմբերի-21 նոյեմբերի)
Կարիճը միտում ունի դաժան լինել բոլորի համար, ով չի կարողանա գլուխ հանել իր ինտենսիվ, ուժեղ անձնավորությունից։ Իրականում նա կարող է փոխզիջման գալ, բայց եթե դուք դա չգնահատեք ըստ արժանվույն, նրա վերաբերմունքը ձեր հանդեպ կտրուկ կփոխվի։ Նա նույնիսկ կարող է չբարկանալ ձեզ վրա, բայց եթե դուք կանգնեք նրա ճանապարհին, նա շատ հանգիստ իր կատաղությունը կարող է թափել իր մերձավորի վրա։
Այծեղջյուր (22 դեկտեմբերի-19 հունվարի)
Այծեղջյուրը, որպես կանոն, ժամանակ առ ժամանակ ատում է բոլորին և յուրաքանչյուրին, իսկ դա նշանակում է, որ, եթե նա կոպիտ կամ չար լինի ձեր հանդեպ ինչ-որ ակնհայտ պատճառով, ապա հավանաբար Այծեղջյուրը դրա միջով էմոցիոնալ կերպով է անցնում։ Այծեղջյուրը միշտ չէ, որ գիտի, թե երբ է դաժան լինում, որովհետև նա դա միտումնավոր չի անում։ Բայց եթե դուք նրան հանդիպեք իր կյանքի շատ ծանր ժամանակահատվածում, նա կարող է փորձել խուսափել իր վերաբերմունքի մասին ձեր մեկնաբանություններից, նույնիսկ երբ գիտի, որ ինքն ավելի ջղային ու չար է, քան սովորաբար։
Դիետոլոգ, Ռուսաստանում XFIT ֆիթնես թեստավորման մասնագետ Ինեսսա Ցարկովան պատմել է, թե ինչպես կարելի է նիհարել մինչև ամառ։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նա խորհուրդ է տվել ուտելուց 10 րոպե առաջ մեկ բաժակ գոլ կամ տաք ջուր խմել։
Որպես առաջին ուտեստ, որը կօգնի նիհարել, սննդաբանն նշել է հում բանջարեղենով և խոտաբույսերով պատրաստված աղցանը։ Երկրորդ ուտեստը շոգեխաշած կտավատի սերմերից պատրաստված շիլան է՝ պատրաստված թարմ աղացած կտավատի սերմերից՝ աղացած դարչինի կամ հասած բանանի կամ կանաչ խնձորի քառորդ մասի հետ: Դիետոլոգն այն խորհուրդ է տվել ամեն օր ուտել։ Այս մասին փոխանցում է shantnews-ը։
Ինչպես նշել է Ցարկովան, երրորդ պարտադիր ճաշատեսակը պետք է պարունակի ամբողջական ձավարեղեն կամ լոբազգիներ։ Նրա խոսքով՝ ավելի լավ է դրանք օգտագործել բողբոջած տեսքով։
«Այս ճաշատեսակին անհրաժեշտ է ավելացնել ճիշտ ճարպեր՝ յուղ, դդմի սերմեր, արևածաղկի սերմեր, ցանկացած ընկույզ (նախապես թրջված): Մեկ այլ հիանալի հավելում է ընկույզը կամ սերմը: Նման ճաշատեսակները կարելի է քաղցր պատրաստել՝ ավելացնելով հատապտուղներ կամ մրգեր (ոչ ավելի, քան 10% քաշով) և/կամ բնական մեղր։ Կամ սխտորի, համեմունքների, խոտաբույսերի, լոլիկի ավելացմամբ»,- ասել է սննդաբանը։
Ցարկովան նաև ընդգծել է, որ կարևոր է սնունդն ընդունել հանգիստ վիճակում՝ մանրակրկիտ ծամելով և չշեղվելով կողմնակի բաներից, այնուհետև այն լավ կներծծվի օրգանիզմի կողմից։
168․am
Հարավկորեական Kia մեքենաշինական ընկերությունը տեսանյութով ցուցադրել է նոր EV9 քրոսովերը: Արտադրական մոդելի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա այս ամիս, հայտնում է korrespondent.net-ը։
Kia EV9 խոշոր էլեկտրական քրոսովերը համարվում է հարավկորեական ապրանքանիշի ամենահամարձակ նախագծերից մեկը։ Դրա մշակումն իրականացվել է ավելի քան 3,5 տարի։ Այսպիսով, քրոսովերը կարելի է համարել ապրանքանիշի ամենասպասված մոդելներից մեկը։
Մոտ հինգ մետր երկարությամբ նոր մոդելը նախագծված է երկարաձգված E-GMP հարթակի վրա, որը ստեղծվել է հատուկ Hyundai-Kia կոնցեռնի էլեկտրական մեքենաների համար։
Նախնական տվյալներով՝ 7 տեղանոց էլեկտրական մեքենայի բազային տարբերակը կստանա 200 ձիաուժ հզորությամբ ագրեգատ՝ 350 կիլոմետր հզորության պաշարով։ 400 ձիաուժ հզորությամբ տարբերակը կկարողանա մոտ 420 կիլոմետր անցնել առանց մարտկոցը լիցքավորելու և 100 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 5,2 վայրկյանում:
Նոր Kia EV9-ի պաշտոնական պրեմիերան կկայանա մարտին։ Էլեկտրական քրոսովերի մոտավոր արժեքը կկազմի 56 000- 73 000 դոլար՝ կախված կոնֆիգուրացիայից։
Շվեյցարացի հոգեբույժ, խորքային հոգեբանության ուղղություններից մեկի՝անալիտիկ հոգեբանության հիմնադիր Կարլ Գուստավ Յունգի մտքերը
Հրաշալի կազմվածք, զգացմունքային ժպիտ եւ մեծ տաղանդ։ Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին Հոլիվուդի ամենաերիտասարդ դերասանուհիներից է, որի համար քննադատները հրաշալի ապագա են կանխատեսում։ 2018թ.-ին աստղի հայտնիությունը, որը նոմինացված էր «Օսկար» մրցանակի, հասավ գագաթնակետին. Մարգոյի մասին առաջին անգամ խոսեցին որպես լուրջ դրամատիկ դերասանուհի, որի ստեղծագործական ամպլուաները բազմազան են ու խորը։ 28-ամյա աղջկա գեղեցկությունն ու տաղանդը ոչ միայն ի ծնե շնորհներ են, այլեւ մեծ աշխատանք, ինչպես նշում է Ռոբին։ Իր վերջին հարցազրույցում Մարգոն պատմել է սնվելու կանոնների եւ մարզումների մասին, որոնց հետեւում է մի քանի տարի շարունակ:
1. Նախաճաշի բացակայություն
Մարգո Ռոբին հավաստիացնում է, որ հագեցած գրաֆիկի պատճառով հազվադեպ է հասցնում նախաճաշել, եւ առաջին լուրջ սնունդն իր համար ճաշն է։ Աստղի մարզիչը՝ Դեւիդ Հիգինսն, այս միջոցը խորհուրդ է տալիս նրանց, ովքեր ցանկանում են արագ ազատվել ավելորդ քաշից։ Նա որպես օրինակ նշում է Կլաուիդա Շիֆերի եւ Նաոմի Քեմփբելի անունները. երկու մոդելներն էլ վերջին շրջանում հրաժարվել են նախաճաշից ի օգուտ սննդարար ճաշի։ Մոտավորապես ժամը 12-ին Մարգո Ռոբին սմուզի է օգտագործում, եւ նա երկու սիրելի բաղադրատոմս ունի՝ կաղամբով եւ խնձորով կամ վարսակի կաթով, ազնվամորիով ու մոշով։
«Գաղտնիքը պարզ է. նախաճաշի փոխարեն մեր օրգանիզմը ծախսում է պաշարված էներգիան, եւ այդ կերպ նյութափոխանակությունն արագանում է»,- ասում է Մարգո Ռոբիի մարզիչը։
2. Արգելված մթերք
Ավստրալուհին նշում է, որ ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տալիս ուտել սիրելի կրուասանները կամ թխվածքները, սակայն հաջորդ երեք օրերի ընթացքում նա ստիպված է լինում գազար եւ աղցաններ ուտել։
«Ես սիրում եմ գարեջուր, բուրգերներ եւ կարտոֆիլ ֆրի, բայց… Եթե ես հաճախ սնվեմ դրանով, մարմինս շատ ավելի վատ տեսք կունենա։ Այդ պատճառով ամեն ինչում պետք է հավասարակշռություն լինի։ Արագ սննդի օգտագործումից հետո բեռնաթափման մի քանի օր եմ կազմակերպում»,- նշում է նա։
3. Սիրելի սպիտակուցային ճաշ
Մարգո Ռոբիի սիրելի ճաշատեսակը կիտրոնի հյութով եփված հավի միսն է։ Դերասանուհին այն համադրում է լոլիկով ու վարունգով, ինչպես նաեւ ձիթապտղի յուղով պատրաստված աղցանով։
4. Բռնցքամարտ, կարդիո եւ կքանստումներ
Մարգո Ռոբիի մարզումների հիմնական մասը կազմում է կարդիոծանրաբեռնվածությունը. նա սիրում է վազք, սերֆինգ, ինչպես նաեւ շաբաթվա ընթացքում մի քանգամ բռնցքամարտի է հաճախում։ Բացի այդ՝ դերասանուհին երկար ժամանակ է հատկացնում նստատեղի մկաններ մարզմանը:
5. Համեղ ընթրիք
Մարզումներով, նկարահանումներով եւ գործակալների հետ հանդիպումներով հագեցած օրվանից հետո Մարգո Ռոբին ձգտում է համեղ ու օգտակար ընթրել հարազատներին ու մտերիմների շրջանում։ Դերասանուհին եւ նրա ամուսինը՝ Թոմ Ակերլին, հաճախ թունա ձկից սթեյք են պատրաստում, այն համադրում կարտոֆիլի հետ։
«Երբեմն ինձ թույլ եմ տալիս ընթրիքին մի բաժակ սպիտակ գինի խմել, հատկապես երբ ձուկ եմ ուտում»,- նշում է նա։
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու ու անօգնական վիճակում թողնելու մասին Նիկոլի քարոզիչներն առ այսօր նոր արդարացնող հայտարարություններով են հանդես գալիս։ Հիմնական արդարացումն այն է, որ «կառավարական շարասյան վերաբերյալ պրոտակոլ կա»։ Դա այն է, որ շարասյունը չէր կարող կանգնել ու օգնել մահամերձ հղիին։ Չեմ խոսում դրա զազրելի ծիծաղելության մասին։
Ինքս երբևէ իշխանական շրջանակների հետ մոտ չեմ եղել և «բրախած ունեմ նրանց բոլոր պրոտակոլները»։ Կարծում եմ՝ եթե ժողովրդի կողմից է ղեկավարը ընտրվում՝ նրա ամենամեծ պրոտակոլը պիտի լինի մարդ լինելը, ժողովրդի կողմից սիրված լինելը։
Այդ դեպքի հետ կապված իմ մտորումները շատ են։ Ու մտորումներիս բոլոր ճամփան տանում է « ժողովրդի կողմից ընտրված «Նիկոլ Փաշինյանի ու «ժողովրդի կողմից մերժված» Սերժ Սարգսյանի պրոտակոլների համեմատությունը։ Ընտրվածն ու մերժվածը երկուսն էլ կեղծ կատեգորիաներ են, որովհետև մերժվածը ժողովրդի մեջ է, իսկ ընտրվածը ժողովրդից փախած վիճակում է։ Նման համեմատություն ես մի անգամ էլ արել եմ՝ կոնկրետ օրինակով, այսօր կփորձեմ մի այլ օրինակ բերել, որին ինքս ականատես եմ եղել։
Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում ժողովրդի կողմից ընտրված լինելու մասին և խոսում է ժողովրդի անունից։ Խոսում է, բավական չէ՝ ժողովրդից թաքուն, նրա անունից թշնամու հետ կապիտուլյացիայի գրավոր փաստաթուղթ է ստորագրում ու բանավոր խոստումներով տարածքներ զիճում։ Եթե մարդ իրեն համարում է ժողովրդի կողմից ընտրված ղեկավար, ինչու՞ չի կարողանում դուրս գալ ժողովրդի մեջ։ Սա է «ժողովրդի կողմից , ընտրված լինելու» հիմնական ցուցիչը։ Փշալարերի, ուժայինների թիկունքում թաքնվում է միայն ժողովրդի թշնամին։
Հիմա «աշխարհաքաղաքական ինչ որ ուժերի հովանավորությամբ Նիկոլի «պրոտակոլը մի կողմ թողնեմ» ու անցնեմ «Սերժի պրոտոկոլին»՝ կոնկրետ օրինակով։
2018-ին (հիշեք թիվը, Նիկոլի ոչ բարով իշխանության գալու տարին ) Կապան քաղաքում Սերժ Սարգսյանի կուսակցության՝ ՀՀԿ-ի քարոզարշավն էր։ «Պրոտոկոլով» բնական է, Սերժ Սարգսյանը ծրագիր ուներ, գծված, նախանշված։
Այդ օրը Սերժ Սարգսյանի տարիքն առած ազգականներից մեկը Սյունիքի մի այլ քաղաքում, բավականին Կապանից հեռու, մահանում է։ Մահացողի հարազատները գիտեին «Սերժի պրոտոկոլը» և գտնում էին, որ պետք չի նրան ասել՝ միևնույն է, չի կարողանալու գալ։ Բայց տարեց մեկը մտածում է՝ մերը ասելն է, իրենը չգալը։ Իրեն հայտնի ճանապարհով, շրջապատի մարդկանցից մեկի միջոցով լուրը հաղորդում է։ Ոչ մեկը չէր սպասում, որ լուրը տեղ կհասցնեն կամ հասցնելուց հետո նախագահը տարեց ազգականի համար իր կուսակցության քարոզարշավը կթողնի, կգա։ Բայց ի զարմանս հարազատների, Սերժ Սարգսյանը «պրոտոկոլի հերն անիծելով» գալիս է ու մոտ երեք ժամ մնում մահացած ծեր մարդու տանը։ Պատմում են, որ նա լուռ նայում էր մահացածին, մեկն էլ պատմում էր՝ Սերժը իր ազատ կյանքն էր հիշում, իր մանկությունը, աչքերը լիքն էին թախծով, ասես էն ուժեղ Սերժը չլիներ, որից բոլորը քաշվում էին։
Դրանից մի երկու ամիս հետո պիտի Սերժին մերժեին։ Սա ասում եմ նրա համար, որ Նիկոլն իմանա, որ ժողովուրդը գլխի է ընկել, որ Սերժին մերժողը ինքն ու այն ուժերն են եղել, որոնք իրեն բերել են ոչ միայն Սերժին, այլ Արցախն ու Հայաստանը մերժելու համար։ Սերժին մերժելուց երկու-երեք ամիս առաջ Սերժ Սարգսյանը ազատ շրջում էր ժողովրդի մեջ և ուժայինների հետևում, դիպուկահարների նշանառության տակ Նիկոլի պես չէր թաքնվում։
Ուզում եմ համեմատեք Նիկոլի պրոտակոլն ու «մերժված» Սերժ Սարգսյանի պրոտակոլը։ Որ համեմատեք, գլխի կընկնեք, թե մերժվածն ո՞վ է։ Շարասյունի նույնիսկ վերջին կամ նախավերջին մեքենային թույլ չի տվել որ կանգնի, որովհետև վախեցել է տարածքի ժողովրդից։ Ուրիշ բան չկա։ Թող արդարացում փնտրողները ուրիշ բան հորինեն, որ ավելի զավեշտալի չլինի։ Օրինակ, ՄԻՊ-ի նման ասեն, որ Նիկոլը չի իմացել, որ մարդ է ընկել մեքենայի տակ։ Եթե հավի ճուտ էլ ընկներ, Նիկոլն առաջինն էր իմանալու։ Համոզված եղեք։