Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ես գրեթե համոզված եմ, որ սահմանազատման հաջորդ հատվածը հաջորդաբար լինելու են Գեղարքունիքը, Սյունիքը եւ Վայքը: Կդրան կհաջոորդի Նախիջեւանի հատվածը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Քեռյանը:
«Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթաողովում հայտարարվեց այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված է կետերի 90 տոկոսը, իսկ ի՞նչ է իր մեջ պարունակում այդ 10 տոկոսը: Բացառված չէ, որ հենց այդ 10 տոկոսի պատճառով գործընթացը կանգնի: Բացառված չէ, որ դա թողնվի ապագային, ինչպես առաջարկում է Երեւանը: Դա տրամաբանական առաջարկություն է, որին ես կողմ եմ»,- ընդգծեց նա:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացն ակնհայտ, ծայրից ծայր ստախոսություն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լևրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:
Հարցին, թե արդյոք այս ակցիան ուշացած չէ, քանի որ նախագահն արդեն ստորագրել է ԱԺ կողմից վավերացված կանոնակարգը, նա արձագանքեց, որ իրենց գործողություններն ուշացած չեն, ճիշտ ժամանակին են, արձանագրումներ են, որոնք մեծ մասամբ իրազեկման կարիք ունեն:
«Մենք անում ենք այն, ինչ ծրագրել ենք: Մի բան արձանագրեք՝ անկախ նրանից այս շենքերում մարդիկ կան թե ոչ, այդ մարդիկ բացակա են: Փաստացի, եթե նույնիսկ ստորագրած էլ չլինեին, մենք այստեղ գտնվեինք նույն հորդորով ու պահանջով, նույն արձագանքն էր լինելու, ինչը որ հիմա կա: Մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում՝ ո՛չ օրենքով, ո՛չ սահմանված կարգով, ո՛չ էլ բարոյական իմաստով»:
Սրբազանը նաև համաձայն չէ այն դիտարկումներին, թե Շարժման շարքերը նոսրացել են:
«Մեր աջակիցներն ամենուր են, որ ժամին պետք եղավ՝ իրենք կհավաքվեն, մեր շարքերը չեն նոսրացել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևն այսօր ևս հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը:
Ֆրանսիական France Football ամսագրի հեղինակավոր «Ոսկե գնդակ» մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 28-ին Փարիզում։ Միջոցառումը կանցկացվի Փարիզի Շատլե թատրոնում, որը գտնվում է Սենի ափին՝ համանուն հրապարակում։
Արարողության ընթացքում կշնորհվեն մրցանակներ 2023/2024 մրցաշրջանի արդյունքներով հետևյալ անվանակարգերում.
«Ոսկե գնդակ» տղամարդկանց շրջանում (մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ)
Թեկնածուների թվում են Վինիսիուս Ժունիորը («Ռեալ»), Ռոդրին («Մանչեսթեր Սիթի»), Կիլիան Մբապեն («Ռեալ»), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»), Ջուդ Բելինգհեմը («Ռեալ»), Հարի Քեյնը («Բավարիա»), Լամին Յամալը («Բարսելոնա») (ամբողջական ցուցակը ներառում է 30 խաղացող):
«Ոսկե գնդակ» կանանց շրջանում (մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստուհի)
Թեկնածուների թվում են Այտանա Բոնմատին («Բարսելոնա»), Ալեքսիա Պուտելյասը («Բարսելոնա»), Լորեն Ջեյմսը («Չելսի») (ամբողջական ցուցակը ներառում է 30 խաղացող)
Կոպայի մրցանակ (մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստ)
Թեկնածուների թվում են Լամին Յամալը («Բարսելոնա»), Արդա Գյուլերը («Ռեալ»), Ուորեն Զաեր-Էմերին (ՊՍԺ) (ամբողջական ցուցակը ներառում է 10 խաղացող)
Յաշինի մրցանակ (լավագույն դարպասապահ)
Թեկնածուների թվում են Էմիլիանո Մարտինեսը («Աստոն Վիլա»), Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ), Յան Զոմերը («Ինտեր») (ամբողջական ցուցակը ներառում է 10 դարպասապահ)
Գերդ Մյուլերի մրցանակ (լավագույն ռմբարկու)
Թեկնածուների ցանկը և որոշման չափանիշները դեռևս հրապարակված չեն
Տարվա լավագույն տղամարդկանց ակումբ
Թեկնածուների շարքում են «Բորուսիա» Դ (Գերմանիա), «Ժիրոնա» (Իսպանիա), «Բայեր» (Գերմանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) և «Ռեալ» (Իսպանիա)
Տարվա լավագույն կանանց ակումբ
Թեկնածուների շարքում են «Բարսելոնա» (Իսպանիա), «Չելսի» (Անգլիա), «Նյու Ջերսի/Նյու Յորք Գոթեմ» (ԱՄՆ), «Լիոն» (Ֆրանսիա) և «ՊՍԺ» (Ֆրանսիա)
Տարվա լավագույն տղամարդ մարզիչ
Թեկնածուների շարքում են Խաբի Ալոնսոն («Բայեր»), Կառլո Անչելոտին («Ռեալ»), Լուիս դե լա Ֆուենտեն (Իսպանիայի հավաքական), Ջան Պիեռո Գասպերինին («Ատալանտա»), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Լիոնել Սկալոնին (Արգենտինայի հավաքական)
Տարվա լավագույն կին մարզիչ
Թեկնածուների շարքում են Սոնիա Բոմպաստորը («Լիոն»/«Չելսի»), Արթուր Էլիասը («Կորինտիանս»/Բրազիլիայի հավաքական), Ջոնաթան Հիրալդեսը («Բարսելոնա»/«Վաշինգտոն Սպիրիտ»), Էմմա Հեյսը («Չելսի»/ԱՄՆ հավաքական), Ֆիլիպա Պատաոն («Բենֆիկա») և Սարինա Վիգմանը (Անգլիայի հավաքական)։
Աղբյուր ArmSport.am
Քենդալ Ջեները Instagram-ում նոր գրառում է հրապարակել՝ Calzedonia իտալական ապրանքանիշի հետ։
28-ամյա մոդելը հագել է զուգագուլպաներ՝ համադրված բոդի հետ, որը երկրպագուներին հիանալու բազմաթիվ առիթներ է տվել։ Նա ընտրել է Calzedonia-ի թափանցիկ կետավոր զուգագուլպաներ և բազային 20 դեն թափանցիկ զուգագուլպաներ:
Աշուն/ձմեռ սեզոնի համար Calzedonia-ն կրկին ներկայացնում է իր սիրելի զուգագուլպաները, որոնք ապրանքանիշի նախշավոր զուգագուլպաների հիմնական հավաքածուի մի մասն են։
«Այս ոճից բացի, գնորդները կարող են գտնել նաև ընձառյուծի պրինտով նախշավոր զուգագուլպաներ, ինչպես նաև ցանցային ոճեր», - ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ գնահատելու Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման պայմանները, «Ազատությանը» հայտնել է հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ նրա, սակայն, դեռ հանդիպման օր չի նշանակվել։
«Ինչպես նախկինում արել ենք, օրինակ, Մարգարայի կամրջի վերաբերյալ համատեղ հետազոտություն, շուտով նման հետազոտության համար հանդիպում կլինի միջգերատեսչական Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների, որպեսզի այս պայմանավորվածությունը իրագործենք, նկատի ունեմ՝ գնահատելու համար պայմանները, որոնք անհրաժեշտ են Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար», - ասել է նա։
10 օր առաջ Ստամբուլում Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակներում հանդիպել էին Հայաստանի տարածքային կառավարման և Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարները։ Արդյոք երեք տասնամյակ չգործող երկաթուղու հարցն էին քննարկել՝ կողմերը չէին հաղորդել։
Իսկ ահա Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին անգամ հանդիպել են հուլիսին՝ վերանորոգված Մարգարայի անցակետում: Հենց այդ հանդիպմանն էլ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:
Հայաստանի բանագնացն այսօր մանրամասնեց՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում այս պայմանավորվածությունը նկատի ուներ, երբ ասում էր, որ կողմերը վստահության ամրապնդման որոշակի միջոցառումներ են իրականացնելու։
Ու թեև ավելի քան երկու տարի առաջ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, դեռ կյանքի չի կոչվել, երեկ արտգործնախարար Միրզոյանը լավատեսությունից և նոր ձեռքբերումներից էր խոսում. - «Ես զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ մի փոքր ավելի պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում, բովանդակություն ունի, և հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ»։
Նախարարի Միրզոյանի լավատեսությունը ինչո՞վ է պայմանավորված. Ռուբեն Ռուբինյանը, որ անցած ամիս հայտարարել էր՝ Երևանը հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայից քաղաքական կամք է ակնկալում, այսօր ընդհանուր խոսեց: Ասաց՝ քննարկումները նպաստում են, որ կողմերը միմյանց դիրքորոշումները ավելի լավ ընկալեն։ Իսկ եթե քաղաքական կամք չկա, ձեռք բերած պայմանավորվածություններն էլ կյանքի չեն կոչվել, այդ դեպքում ի՞նչ ակնկալիքներ կան նոր ծրագրերից։
«Մենք ակնկալիքներ ունենք, որ մեր բոլոր ձեռք բերած պայմանավորվածությունները կիրագործվեն, և ընդհանուր առմամբ մենք ակնկալիք ունենք, որ կարգավորման գործընթացը կավարտվի դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։ Մենք պատրաստ ենք դա անել հենց վաղը», - պատասխանեց Ռուբինյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Անհերքելի է մեկ իրողություն. Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի-Հարիսի օրոք՝ հայաթափվեց: Այս մասին իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ամենն ուղորդվում էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև միջազգային հանրության քննադատական հայտարարություններով, բայց զրո հստակ գործողություններով: Սա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ հայկական կազմակերպությունները պաշտոնապես չեն աջակցում ԱՄՆ նախագահի և ոչ մի թեկնածուի:
Այդուհանդերձ, թեկնածուների հայտարարություններն ու դիրքորոշումները կարևոր են: Դրանք հիմք են ստեղծում ապագայում ցանկացած թեկնածուի հետ աշխատելու համար՝ հայկական օրակարգը առաջ մղելու համար, այդ թվում էթնիկ զտումների ճանաչման և դատապարտման տեսանկյունից:
Հասկանալի է, որ թեկնածուների հայտարարությունները նախընտրական բնույթ են կրում և բացարձակ ոգևորվելու կարիք չկա: Սակայն, այս հայտարարությունները վաղը կարող ենք դրոշակ դարձնել և օգտագործել Վաշինգտոնում մեր շահերի առաջ մղման համար»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի բացառում, որ եթե «Վրացական երազանքը» հաղթի խորհրդարանական ընտրություններում, իրեն կարող են բանտ նստեցնել։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Զուրաբիշվիլիին հարցրել են, թե ինչ կլինի, եթե ընտրություններում հաղթի «Վրացական երազանքը»։
«Հավանաբար, ինձ իմպիչմենտի կենթարկեն և կկալանավորեն, եթե դա տեղի ունենա», - պատասխանել է նա:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ը որոշել է վերսկսել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը։
«Վրացական երազանքի» որոշումը կապված է Զուրաբիշվիլիի՝ Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա կատարած այցերի հետ, որոնք իրականացվել են առանց կառավարության թույլտվության։
Զուրաբիշվիլիի լիազորություններն արդեն ավարտվում են հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրություններն անցկացվում են նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո 45 օրվա ընթացքում։
«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ 71 հոգանոց խմբակցությունը նախօրեին 67 կողմով ընդունեց Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման աղմկահարույց կանոնակարգը, որն ընդդիմության կողմից բնորոշվեց որպես հերթական զիջումների փաստաթուղթ։
Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք չեն քվեարկել կանոնակարգին կողմ, այն դեպքում, երբ գործուղման մեջ գտնվողներն անգամ, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից, գրավոր թողել էին իրենց կողմ դիրքորոշումները:
Գրավոր դիրքորոշումը` կողմ հայտնել էր 2 պատգամավոր․ Վահե Ղալումյանն ու Սոնա Ղազարյանը: Իսկ Արփի Դավոյանը, Ռուստամ Բաքոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մերի Գալստյանը բացակա էին, բայցև իրենց դիրքորոշումը չէին փոխանցել ԱԺ-ին։
Մեզ թույլ չենք տա պնդել, որ սա ևս որոշակի դիրքորոշում է կամ ընդդիմանալու ձև: Թերևս ուղղակի անփութություն է, թեև կարող է նաև էժան չնստել այս անձանց վրա»:
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարաության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից ընտանիքի անդամներ են տեղափոխվել՝ մի մասը՝ Գյումրու բժշկական կենտրոն, մի մասը՝ «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված թաղամասի շենքերից մեկի բնակարանից Գյումրու ԲԿ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Մարինե Բ.-ն, իսկ «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչներ 10-ամյա տղա, 16-ամյա և 17-ամյա աղջիկներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձանց մոտ հնարավոր է՝ թունավորում է եղել, ինչը առաջացած լինի խոհանոցում տեղադրված գազի կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվում:
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են:
Վորոնեժում տղամարդն իր սերն ապացուցելու ժամանակ ցած է ընկել 19-րդ հարկից։
Ականատեսների խոսքով նա ոչ միայն ողջ է մնացել, այլ իր ոտքով նստել է շտապօգնության մեքենան և գնացել բուժզննման։
Մնում է հուսալ, որ սիրելին կգնահատի նրա այս հերոսական քայլը։
Մանրամասները՝ տեսանյութում