Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Երեկ երեկոյան Իսրայելը պաշտոնապես հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարի սպանության մասին: Al Jazeera-ն ներկայացրել է միջազգային հանրության արձագանքը սպանությանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը «մաքրել է հաշիվները» Սինվարի հետ, սակայն «պատերազմը սրանով չի ավարատվել»: Նրա խոսքով՝ Սինվարի սպանությունը կթուլացնի ՀԱՄԱՍ-ին և խմբավորումն այլևս չի ղեկավարի Գազայի հատվածը:
Միացյալ Նահանգներ
Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Սինվարի մահն իսրայելցիների համար «թեթևության պահ է» և հնարավորություն է ընձեռում «մի օր Գազայում առանց խմբավորման իշխանություն ստեղծելու համար»:
«Յահյա Սինվարն անհաղթահարելի խոչընդոտ էր այդ բոլոր նպատակներին հասնելու համար: Այդ խոչընդոտն այլևս չկա։ Բայց մեր առջև դեռ շատ աշխատանք կա: Շուտով ես կխոսեմ վարչապետ Նեթանյահուի և Իսրայելի մյուս առաջնորդների հետ՝ շնորհավորելու նրանց, քննարկելու պատանդներին իրենց ընտանիքներ վերադարձնելու և անմեղ մարդկանց այսքան շատ տառապանք բերած այս պատերազմին մեկընդմիշտ վերջ տալու ճանապարհը», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Փոխնախագահ Քամալա Հարրիսը ողջունել է Սինվարի մահը և ասել, որ դա հնարավորություն է «վերջապես վերջ տալու Գազայում պատերազմին»:
«Արդարությունը հաղթեց: Սինվարը պատասխանատու էր հազարավոր անմեղ մարդկանց, այդ թվում՝ հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով զոհվածների և Գազայում սպանված պատանդների համար: Այսօր ես կարող եմ միայն հուսալ, որ ՀԱՄԱՍ-ի զոհերի ընտանիքները զգում են թեթևություն», - հավելել է նա:
Իրան
Երկրի առաքելությունը ՄԱԿ-ում հայտնել է, որ Սինվարի մահը օրինակ կլինի Իսրայելին դիմադրող առանցքի համար:
«Երբ մուսուլմանները նայեն մարտի դաշտում կանգնած նահատակ Սինվարին՝ մարտական հագուստով և բաց տարածքում կանգնած, ոչ թե թաքստոցում, դեմ առ դեմ թշնամուն, դիմադրության ոգին կամրապնդվի: Նա օրինակ կդառնա երիտասարդների և երեխաների համար, որոնք կշարունակեն Սինվարի ուղին դեպի Պաղեստինի ազատագրում: Քանի դեռ կա օկուպացիան և ագրեսիան, դիմադրությունը կդիմանա, քանի որ նահատակը մնում է ոգեշնչման աղբյուր»,- գրել է առաքելությունը X-ի գրառման մեջ:
Եվրամիություն
27 երկրների դաշինքի արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Սինվարին նկարագրել է որպես «հրատապ անհրաժեշտություն ունեցող զինադադարի և բոլոր պատանդների անվերապահ ազատման խոչընդոտ»:
«Յահյա Սինվարը ահաբեկիչ էր, որը ներառված էր ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում և պատասխանատու էր հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակման համար: Պետք է վերջ տրվի բռնությանը, պատանդների ազատագրմանը և պաղեստինցիների տառապանքների», - գրել է նա X-ում:
Գերմանիա
Արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Սինվարին անվանել է «դաժան մարդասպան և ահաբեկիչ»։ Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է «անհապաղ ազատ արձակի բոլոր պատանդներին» և « վայր դնի զենքերը»:
Ֆրանսիա
Նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Սինվարը «հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունների և բարբարոսական գործողությունների գլխավոր պատասխանատուն էր»:
«Ֆրանսիան պահանջում է ազատ արձակել բոլոր պատանդներին, որոնք դեռևս պահվում են ՀԱՄԱՍ-ի կողմից», - գրել է Մակրոնը X-ում:
ՆԱՏՕ
Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է, որ «եթե նա մահացել է, ես անձամբ չեմ կարոտի նրան»:
Իտալիա
Արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ասել է. «Թվում է, թե ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդը սպանվել է, և ես կարծում եմ, որ այս տեսանկյունից Իսրայելը կարող է իր ինքնապաշտպանությունն իրականացրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ»:
Միացյալ Թագավորություն
Պաշտպանության նախարար Ջոն Հելին ասել է. «Ես, առաջին հերթին, չեմ սգա այնպիսի ահաբեկչի մահը, ինչպիսին Սինվարն է, որը պատասխանատու է հոկտեմբերի 7-ի ահաբեկչության համար»:
Հարգելի´ վարորդներ, հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Բաքվի դատարանը երկարաձգել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը:
Անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և օկուպացված Արցախի Հանրապետության ևս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ:
Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով լուսանկար:
Արագածոտնի մարզ, գյուղ Գեղարոտ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ցերեկը գործող հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը: Ցերեկային ժամերին, կանխատեսվում է ամպամածության նոսրացում:
Հակառակ պրոցեսն է` Սահմանադրությունն են ուզում հարմարեցնել ինչ-որ փաստաթղթի, որը պարտադրանքից բացի ուրիշ բան չունի. Բագրատ սրբազանը` ՍԴ որոշման մասին
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ 2020–ի նոյեմբերի 9–ից հետո բազմաթիվ աղետալի փաստաթղթեր են ստորագրվել և կնքվել` դրանցից մեկով Արցախն է հանձնվել, բայց ոչ մեկը չի բերվել ՍԴ կամ ԱԺ, մեկ մարդու ստորագրությամբ է եղել։
«Ինչու է այս սահմանազատման գործընթացի կանոնակարգն անցնում այս ընթացակարգերով, որովհետև Փաշինյանն ուզում է բոլորին ներգրավել իր հանցանքի մեջ»։
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «70 րոպեանոց կառավարության նիստը նայելուց հետո ինձ համար բացահայտում արեցի, որ մենք ՀՀ-ից տեղի ունեցած արտագաղթը «չենք ուսումնասիրել», հա, ու մեկ էլ, որ «խոսելու, բանավիճելու կուլտուրա չունենք»․ «մի քիչ խոսում ենք ու աթոռով իրար խփում»։ Էս մասին բարձրաձայնեց երկրի թիվ մեկ ժողովրդագրագետը, ով մի 25 րոպեանոց դասախոսություն կարդաց ՀՀ-ում ժողովրդագրության, մարդու և մարդու արժեքների մասին ընդհանրապես։
Բոլորը լուռ ու հավատով լսում էին «մաստերի» տեքստերը, ոմանք՝ թուղթ ու գրիչով նշումներ կատարում։
Նայեք՝ ի՞նչ ա ասում․ «Պետք է հասկանանք, թե մարդիկ ինչի՞ են արտագաղթել երկրից․ մեկն արտագաղթել է սանրվածքի պատճառով, մեկը՝ ականջօղ ունի դրա համար, մյուսը՝ խաշ չի սիրում»։ Ու ստեղ հետաքրքիրն այն է, որ նման մարդիկ արտասահմայան հյուրանոցներում մենակ իրեն են հանդիպում, որ համ հայ լինի, համ սեռական այլ օրիենտացիա ունեցող։ Եթե կհիշեք, նման մի պատմություն էլ տարիներ առաջ՝ 2018-ի հոկտեմբերի 24-ին էր պատմում ԱԺ ամբիոնից, թե «Փարիզում մեկը մտավ հյուրանոցի համար, սուրճ բերեց ու ասավ՝ գնացել եմ քանի որ ոչ ավանդական սեռական կողմոնորշում ունեմ», իսկ ավելի ուշ հայտարարեց, թե սեռական փոքրամասնությունների հարցի հետ պետք է առերեսվենք (ոնց հասկանում եմ՝ էս գեյ-ազգայնականները մենակ սրան են ռաստվում)։
Հետո հայտարարեց, թե «յուրաքանչյուրը պետք է հաճույք ստանա՝ ՀՀ քաղաքացի դառնալուց»․ համաձայնեք՝ ասված է խորը և համապարփակ։ Ու էլի անդրադարձավ իր հայտնի բանաձևին՝ «մեր խնդիրն այն է, որ պրոբլեմի խորությունը չենք գիտակցում»։
Իսկ ամենակուրյոզը, տարածաշրջանում պայթող պատերազմի նախաշեմին, ու ողջ Հարավային Կովկասում սպասվող աշխարհաքաղաքական փոթորիկին ընդառաջ, «հետիոտնային շարժման հարմարավետության» մասին 10 րոպե քննարկում ծավալելու դրվագն էր»։
Չեմ բացառում, որ սա կարող է լինել ձեր վերջին հնարավորությունը. Բագրատ սրբազանն ԱԺ ամբիոնից դիմեց իշխանությանը։
«Դադար տվեք, ներողություն խնդրեք առաջին հերթին ձեր զավակների աչքերի մեջ նայելով։ Պետությունը կործանողից վերածվեք պետությունը պաշտպանողի»,–ասաց Սրբազան պայքարի առաջնորդը։
«Կարող էի ասել, որ ինձ չի հուզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ո՛չ շարքային անդամների, ո՛չ պատգամավորների ու կառավարության անդամների, մանր ու միջին կուսակցականների, իշխանամերձ ու իշխանամեջ տարբեր գործիչների ու գործիքների ճակատագիրը, ասելով, որ դրանով թող մտահոգվեն Հայաստանում հավատարմագրված դեսպանատները, սակայն ինձ հուզում է «Քաղաքացիական պայմանագիր» ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը։
Ինձ հուզում է մեր երկրում տեղ գտած արհավիրքի իրական չափերն ու պատկերը»,- հավելեց Սրբազանը։
2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը` ներկայումս սահմանված 1․5 մլն դրամի փոխարեն
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է նաև, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից այն չի կիրառվելու բոլոր մարզերի վրա:
Շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել. ՀՀ բնակչության կառուցվածքի դեգրադացիայի պատճառներից մեկը սելեկտիվ աբորտներն են, կարծում է սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Վերջին տասնամյակում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն` շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»։
ԼՂ բնակիչների համար փախստականի վկայականների տրամադրման ժամկետը երկարացվեց ևս 1 տարով, որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում։
070 կոդով վկայականներն ու անձնագրերը, որոնք տրվել են ԼՂ բնակիչներին, վավեր են, եթե Հայաստանի սահմանը հատելիս դրանք ներկայացվում են փախստականի վկայականի հետ միասին:
Փախստականի վկայականների ավտոմատ` առանց նորերի տպագրման, երկարաձգման հնարավորությունը նախատեսվում է թողնել նաև հետագա տարիներին։