Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Քրիստինա Ագիլերան վերստեղծել է Մերիլին Մոնրոյի կերպարը:
Չարտի առաջին հորիզոնականը զբաղեցնող երգչուհին, ով վերջին մեկ տարվա ընթացքում շատ է նիհարել, կարծես թե դեմ չէր ցուցադրել իր մարմինը երեկոյան զգեստով։ Նա կրոել է մեջքը բաց ռինսե զարդարված զգեստ։
Ագիլերայի դիմահարդարումն արվել է այնպես, որպեսզի նա նմանվի Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին ֆիլմի հայտնի դերասանուհուն։
Ոճաբան Մադոննա Հարությունյանն Instagram-ում կիսվել է նոր կերպարով, որը կարելի է բնութագրել՝ որպես սեքսուալ եւ համարձակ։ Մադոննան լուսանկարների շարք է հրապարակել, որում ներկայանում է հետաքրքիր համադրությամբ։
Նա կրում է մուգ կապույտ երանգի ժապավենավոր բոդի զգեստ, որը ցուցադրում է նրա սլացիկ ոտքերը։ Ի դեպ, ոճաբանն ընտրել է հետաքրքիր կոշիկներ, որոնք սպիտակ են՝ սեւ պուտերով, եւ դրան համապատասխան փոքրիկ պայուսակ։ Մադոննան կերպարի համար նաեւ փոխել է սանրվածքը՝ նա կրում է երկար շեկ մազեր եւ ուղիղ մազափունջ։
Քյարամյանը շատ կարևոր հայտարարություն արեց․ վարչապետ դառնալու հավակնություններ ունի․
Էդգար Ղազարյան
Մանրամասները՝ տեսանյութում
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն այն ձեռքը, ով ժամանակին ուսապարկերին տեղավորել էր Նիկոլի տակ, հիմա էլ այդ ուսապարկերին նրբորեն հանում ա իր տակից, փաստացի կազմաքանդելով 2020 թվականից հետո Նիկոլի կողմից այդքան մեծ դժվարությամբ ստեղծված միակ իրական հենարանը՝ գործադիրը։ Այսինքն մինչև Նիկոլը զբաղված էր հեծանիվ քշելով, փաստացի իրավիճակը գնում է դասական պալատական հեղաշրջման սցենարով։ Փաստորեն վերջում պարզվելու ա որ Նիկոլը իրոք ճիշտ էր, հեծանիվը ցավ ա...» |
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մենք ականատես ենք լինում ԱՄՆ պատմության ամենից լարված ընտրություններից մեկին: Այս ընտրություններում թեկնածուների վարկանիշներն այնքան մոտ են, որ ամբողջությամբ տեղավորվում են վիճակագրական սխալի մեջ: Վարկանիշներն այնքան մոտ են, որ ցանկացած մեծ կամ միջին իրադարձություն կարող է ճակատագրական լինել երկու թեկնածուների համար էլ: Դա կարող է լինել Մերձավոր Արևելյան պատերազմն ու ամերիկյան աջակցությունը Իսրայելին, Նահանգներում մոլեգնող փոթորիկները (ի դեպ սրա բացասական ազդեցությունը Հարիսի շտաբում արդեն զգում են), կամ նույնիսկ ապօրինի միգրանտի կողմից կատարված միջին ծանրության մի հանցագործությունը: Գերլարված, ծայրաստիճան բևեռացված և զգայուն իրավիճակ է (որի արդյունք է նաև Թրամփի դեմ իրականացված 2(3?) մահափորձերը), սակայն ընտրությունների ելքը որոշելու են ընդամենը մի քանի նահանգ: Ընտրողների ձայների մեծամասնությունն ամենայն հավանականությամբ բաժին կհասնի Հարիսին, սակայն ընտրությունները որոշում են ոչ թե ընտրողներն, այլ ընտրիչները: Այդ ճակատագրական որոշումն այս ընտրություներում կայացնելու են Ջորջիան, Միչիգանը, Նևադան, Նորթ Քերոլայնան, Արիզոնան, Վիսկոնսինը: Իսկ շքերթը առաջնորդելու է (միգուցե նաև ամփոփելու է) Փենսիլվանիան: Ով կորցնի Փենսիլվանիան, շատ մեծ հավանականությամբ կորցնելու է Սպտիակ Տունը: Մնաց 20 օր»: |
Աղբյուրը` Սուրեն Սարգսյան
Ու՞մ եք սպասում, եկե'ք, Նիկոլին հեռացրե'ք, մե՞նք ենք խանգարողը, ընդհակառակը, մենք կծափահարենք․
Մանրամասները՝ տեսանյութում
Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտնում է․
«ԳԹԿ տնօրենի հրամանով հաստատվել է 2024 թվականի բուհերի ընդունելության հեռակա ուսուցման քննությունների ժամանակացույցը.
«Աշխարհագրություն», «Ֆիզիկա»,«Ռուսաց լեզու» - հոկտեմբերի 21
«Քիմիա», «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն/ - հոկտեմբերի 22
«Մաթեմատիկա» - հոկտեմբերի 24
«Հայոց լեզու և հայ գրականություն» - հոկտեմբերի 25
«Կենսաբանություն», «Հայոց պատմություն» - հոկտեմբերի 26»։
Իրանն այնպիսի զենքեր ու սպառազինություն ունի, որով հնարավոր է խոցել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները: Այս մասին Press TV-ի եթերում հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Էբրահիմ Ջաբարին։
«Վաշինգտոնը չի համարձակվի ուղիղ առճակատման մեջ մտնել Իրանի հետ: Հակառակ դեպքում, նրանց բազաները, նավերը հասանելի կլինեն մեր զենքերի համար»,- ասել է նա։
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրի շրջանակում Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Սերբիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց 3։0 հաշով՝ հօգուտ «ֆուրիա ռոխայի»։
Տանտերերի կազմում աչքի ընկան Էյմերիկ Լյապորտը, Ալվարո Մորատան, որը մեկ անգամ խաղի ընթացքում նաև վրիպեց 11 մետրանոցը և Ալքես Բաենան՝ հրաշալի եզրափակելով տուգանային հարվածը։ Սերբիայից հանդիպման 76-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց «Միլանի» պաշտպան Պավլովիչը։
Այլ արդյունքներ՝
Լեհաստան — Խորվաթիա — 3։3
Շոտլանդիա — Պորտուգալիա — 0։0
Շվեյցարիա — Դանիա — 2:2
Կոսովո — Կիպրոս — 3։0
Լիտվա — Ռումինիա — 1։2
Բելառուս — Լյուքսեմբուրգ — 1։1
Հյուսիսային Իռլանդիա — Բուլղարիա — 5։0
Աղբյուր ArmSport.am
ԱՄՆ-ը երբեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղ համաձայնագիրը չի կապել COP29-ի հետ:
Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մի քանի ամիս առաջ մենք ցանկանում էինք տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և պնդում էինք, որ այն ձեռք բերվի:
Այնուամենայնիվ, դա կախված է կողմերից, ոչ թե` Միացյալ Նահանգներից»,- ասել է նա։