ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր հարցում նշել է, որ իրեն դիմել են քաղաքացիներ, որոնց պնդմամբ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի (թաղման բյուրո) աշխատակիցները գերեզմանատեղ տրամադրելու  կամ այլ աշխատանքների իրականացման համար կաշառք են պահանջում: Այս մասին իր էջում գրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական աղբյուրներով  բազմիցս  թեմային անդրադարձել ենք, ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում բացի պետական վճարներից և սահմանված վճարովի ծառայություններից  այլ բնույթի գումար պահանջելն անօրինական է:

Հորդորում եմ քաղաքացիներին ցանկացած տեսակի նման տեղեկատվություն ունենալու դեպքում  Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ ինձ և/կամ քաղաքապետարանի աշխատակազմին»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները կրկին օրակարգ են բարձրացել։ Նիկոլ Փաշինյանի վերջին շաբաթների գործողությունները, մարզային այցերը, իր եւ կնոջ հանրային ակտիվությունը քաղաքական դաշտի մյուս խաղացողների մոտ հիմնավոր կասկածներ են առաջացրել, որ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների է պատրաստվում։ Այդ կասկածներն առավել հիմնավոր են դարձնում Ադրբեջանից վերջին շաբաթներին անդադար հնչող պահանջները՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։ 

Երեւանն ու Բաքուն վերջին ժամանակներում մի կողմից հայտարարում են, որ խաղաղության պայմանագրի տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցրել են, մյուս կողմից՝ չեն հստակեցնում, թե հատկապես որ դրույթների շուրջ չի հաջողվում պայմանավորվածությունների հասնել։ 

Դատելով Ադրբեջանի պաշտոնյաների հռետորաբանությունից՝ ներկայիս փուլում այդ երկրի գլխավոր պահանջը ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջն է, որից կհեռացվի Անկախության հռչակագրին կատարվող հղումը։ Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ավելին՝ Փաշինյանն ու իր թիմն ամեն օր իրենց սուրբ պարտքն են համարում ադրբեջանական թեզեր տարածել՝ հայտարարելով, թե Արցախը միշտ է եղել Ադրբեջան, իսկ  Սահմանադրական դատարանն էլ սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ փաստացի չեղարկեց մեր պետության հիմնարար փաստաթուղթը, սակայն դա Ադրբեջանին չի բավարարում, նրանք խաղաղության փաստաթուղթ են ցանկանում ստորագրել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես հայտարարեցին այդ երկրի պաշտոնյաները։ 

Պաշտոնական Բաքուն մտահոգություններ ունի, որ ՀՀ հաջորդ իշխանությունները կարող են վիճարկել Նիկոլ Փաշինյանի որոշումները, այն հակասահմանադրական ճանաչել, ուստի նախապես փորձում են կանխել նման սցենարը։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ Սահմանադրությունը փոխելու մասին բազմաթիվ հայտարարություններ, հրապարակային հավաստիացումներ են արել՝ իհարկե, հերքելով, թե դա Ադրբեջանի պահանջն է, Փաշինյանն էլ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին հանձնարարել է մինչեւ 2026-ի դեկտեմբեր ներկայացնել բարեփոխումների հայեցակարգը, սակայն այդ հավաստիացումներն ակնհայտորեն չեն բավարարում Բաքվին, գրեթե ամենօրյա ռեժիմով այնտեղից կրկնում են Սահմանադրությունը փոխելու պահանջը։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանն այլեւս դիմադրության ռեսուրս չունի եւ որոշել է ընդառաջել Բաքվի հերթական պահանջին։ 

Բայց մինչ սահմանադրական հանրաքվե անելը, արտահերթ ընտրություններ կանցկացնի, հակառակ դեպքում հանրաքվեն դատապարտված կլինի տապալման: Միայն ընտրություններում իր հաղթանակի շոկի ներքո կարող է նա արագ կյանքի կոչել նաեւ հանրաքվեն՝ այն ներկայացնելով իբրեւ վստահության հանրաքվե: Իսկ ընտրություններում տարած հաղթանակով կփակի բոլորի բերանը, եւ եթե պետք լինի, կկեղծի նաեւ հանրաքվեն։ 

Ըստ գործող Սահմանադրության՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը մոտ 2,6 մլն էր։ Սա նշանակում է, որ հանրաքվեն կարող է ընդունված համարվել, եթե դրան կողմ քվեարկի 650 000 + 1 քաղաքացի։ Իհարկե, լավագույն լուծումը կլինի, որ համապետական ընտրություններն ու հանրաքվեն նույն օրը նշանակվեն, բայց օրենքն է դա արգելում, ուստի Փաշինյանը որոշել է նախ ամրագրել իր իշխանությունը՝ արտահերթ ընտրությունների միջոցով, ապա անցնել հանրաքվեին։

Նշենք, որ գործող օրենսդրությունը նաեւ արգելում է հերթական ընտրություններից մեկ տարի առաջ արտահերթ ընտրության գնալ, սա նշանակում է, որ եթե իշխանությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն ունի, մինչեւ եկող տարվա հունիսի 21-ը պետք է անցկացնի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձևակերպումները կարող են ազդեցություն ունենալ: Այս մասին  Ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր, ընտրություններից շուրջ 2 շաբաթ առաջ Թրամփն այսպիսի գրառում է արել Արցախի վերաբերյալ.

«Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Արցախ անունը ԱՄՆ-ում քիչ են կիրառում: Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ»:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: 

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել և զրուցել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան  մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Նա Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին:

Մադոննան սադրիչ լուսանկարների շարք է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է նախընտրում ճաշել։

ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-10-23T102019.220.jpg (98 KB)

Լուսանկարներում 66-ամյա գերաստղը ուտելիս անձեռոցիկով ծածկում է մերկ կուրծքը։ Լուսանկարից տպավորություն է ստեղծվում, որ նա ոչ մի հագուստ չի կրում։ 

1-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-10-23T102053.920.jpg (95 KB)

Բացի անձեռոցիկից, նա արտաքինը համալրել է ոճային զարդերով, ներառյալ մի զույգ խաչաձեւ ականջօղերը և մեծ վզնոցը:

2-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-10-23T102124.733.jpg (77 KB)

Նա երկար շեկ հյուսքերով է, որոնք իջնում են ուսերին:

«Բանկերի անունից խարդախություն է տարածվում, զգուշացեք, չհավատաք»,- հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Այս պահին գրեթե բոլոր բանկերի անունից տարածվում են առաջարկներ, օրինակ, լրացնել հարցում, կարծիք հայտնել բանկի աշխատանքի վերաբերյալ, կամ ինչ-որ բոնուսներ ստանալ։

Այնուհետև հղումը տանում է այնտեղ, որտեղ պետք է մուտք գործեք ձեր բանկային հաշիվ։

Դրանք, բնականաբար, կեղծ գովազդներ են։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ դրանք լրիվ անիմաստ էջեր են։

Դժվար թե բանկը ձեզ առաջարկի 20000 դրամ ինչ-որ կարծիք հայտնելու համար, զգույշ եղեք, մի լրացրեք»,-ասում է մեդիափորձագետը։

Հոկտեմբերի 23-ին՝ մինչև ժամը 13։00-ն, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վերևի հատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարելու նպատակով իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:

Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն:

Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հայ կին է մահացել. խոսքը Վերա Աղասյանի մասին է: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը:

70-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը, որն առաջացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով, հայտնում է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ Աղասյանը ենթարկվել է բուժզննության և ստացել անհրաժեշտ օգնություն։

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում այրվում է շինության տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։50-ին, մարվել՝ 09:17-ին։ Այրվել են սրճարանի (40 քմ) փայտե կառուցատարրերը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն օրեցօր աճում է, անցած շաբաթ էլ 2 մահվան բոթ լսվեց, ու թեպետ իշխանությունները չեն ընդունում մեղքի իրենց բաժինը, սակայն, մեր տեղեկություններով, ներքին քննարկումներում արձանագրել են, որ բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա, օր առաջ պետք է փոխել իրավիճակը, հակառակ դեպքում այդ վիճակագրության դեմն առնել հնարավոր չի լինի։

Մեր տեղեկություններով՝ նախօրեին կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկում է եղել, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է միջոցներ հատկացնել, որ օրենքում փոփոխություններ մշակեն եւ հնարավորություն տան թոշակառու սպաներին՝ ծառայության անցնել զորամասերում, ստանալ թե՛ զինվորական թոշակը, թե՛ ծառայության աշխատավարձերը, որ փորձառու սպաները բանակ վերադառնան, եւ զորամասերը չմնան 18-20 տարեկանների հույսին, որի հետեւանքն այդ մահերի վիճակագրությունն է։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, հնարավոր է օրենքում փոփոխությունների նախագիծ մշակվի»:

Մանրամասները՝ այստեղ։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում