ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Իրանը ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է պատերազմի և չի վախենում դրանից, Թեհրանը ջանքեր կգործադրի Գազայի հատվածում և Լիբանանում խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բաղդադում իր իրաքցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պատրաստ ենք պատերազմի, մենք պատրաստ ենք խաղաղության, սա Իրանի Իսլամական Հանրապետության հաստատուն դիրքորոշումն է՝ մենք բացարձակապես պատրաստ ենք պատերազմական վիճակի, սակայն չենք ձգտում պատերազմ»,- կրկնել է նախարարը:

Կայծակը հարվածել է Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող «Ռիզե Արթվին» օդանավակայանին, երբ ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի, կա տուժած, հայտնում է թուրքական HavaSosyalMedya քաղաքացիական ավիացիայի առցանց հարթակը։

«Ռիզե-Արտվին-Ստամբուլ չվերթի մեկնարկից առաջ կայծակը հարվածել է օդանավակայանին, երբ ինքնաթիռի դուռը պատրաստվում էր փակվել, օդանավի օպերատիվ աշխատակիցը կորցրել է գիտակցությունը և ընկել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել բժշկական բրիգադները, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս ընթացքում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ կայծակը շարունակել է հարվածել ավտոկայանատեղիի տարածքում։ 24 րոպե հետո օդանավակայանի գործունեությունը վերսկսվել է»,-ասվում է հաղորդագրությունում:

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտարարել է կիրակի օրը, որ իսրայելական տանկերը ճեղքել են հարավային Լիբանանում գտնվող իր խաղաղապահ ուժերի բազայի դարպասները, ինչը խախտումների և հարձակումների մասին հերթական մեղադրանքը դարձավ, որոնք դատապարտվել էին Իսրայելի դաշնակիցների կողմից, հաղորդում է Reuters-ը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ավելի վաղ ՄԱԿ-ին կոչ էր արել մարտական գործողությունների ​​շրջաններից տարհանել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի զինվորականներին:

Ժամեր անց խաղաղապահ ուժերը հայտնել են Իսրայելի կողմից լրացուցիչ խախտումների մասին, այդ թվում՝ տանկերի բռնի մուտքը բազայի դարպասներից ներս։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որը, որպես կանոն, Իսրայելի ամենաուժեղ աջակիցներից մեկն է Արևմտյան Եվրոպայի առաջնորդների շարքում, կիրակի օրը հեռախոսով խոսել է Նաթանյահուի հետ և դատապարտել Իսրայելի հարձակումները: Իտալիան  ավելի քան հազար զինծառայող ունի 10000 հոգանոց UNIFIL-ի կազմում, ինչը նրան դարձնում է անձնակազմի խոշորագույն մատակարարներից մեկը: Ֆրանսիան և Իսպանիան՝ յուրաքանչյուրը մոտ 700 զինվորականով, նույնպես դատապարտել են Իսրայելի հարձակումները։

«Վարչապետ Մելոնին կրկին հայտարարել է UNIFIL-ի վրա իսրայելական ռազմական հարձակման անընդունելիությունը», - ասվում է Իտալիայի կառավարության հայտարարության մեջ:

Ներկայումս հինգ խաղաղապահ է վիրավորվել վերջին օրերին խաղաղապահների դիրքերին և անձնակազմին հասցված մի շարք հարվածների հետևանքով, ընդ որում հարձակումների մեծ մասի մեջ UNIFIL-ը մեղադրում է իսրայելական ուժերին:

Հայաստանի Գիտությունների ակադեմիայի և գերմանական Մյունսթերի համալսարանի հնագետները հնագույն Արտաշատ (հուն.` Արտաքսատա) քաղաքում հայտնաբերել են վաղ քրիստոնեական՝ նախկինում անհայտ եկեղեցու մնացորդներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն՝ մեջբերելով Գերմանիայի հինգերորդ խոշորագույն համալսարանի կողմից հրապարակված «Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը։

Հայտնաբերվածն ութանկյուն շինություն է, որն ունի խաչի նման տարածվող թևեր․ տեղեկությունը բացառիկ լուսանկարներով ու նյութերով հիմնավորում է գերմանական հեղինակավոր Մյունսթերի համալսարանը, որը գեոինֆորմատիկայի և աշխարհագրական տեխնոլոգիաների առաջատար կենտրոններից է։ Հենց այս համալսարանի մասնագետներն են հայ հնագետների հետ ներկայում պեղումներ անում Արարատի մարզում՝ Խոր Վիրապի մոտակայքում։

«Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը մեջբերում է Մյունսթերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիյտենբերգերին.

«Հայ գերմանական «Արտաքսատա» հնագիտական ծրագրի վրա աշխատող թիմը հայտնաբերել և պեղել է եկեղեցու առանձին մասերը և ուսումնասիրել եկեղեցին՝ օգտագործելով երկրաֆիզիկական մեթոդներ: 4-րդ դարի թվագրվող շինությունը երկրի հնագիտական ​​փաստաթղթերով հնագույն եկեղեցին է՝ Հայաստանում վաղ քրիստոնեության աղմկահարույց վկայությունը»:

Համալսարանի հոդվածը հղում է անում նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսոր Մկրտիչ  Զարդարյանին.«Մինչ այժմ ութանկյուն եկեղեցիներ այստեղ հայտնի չէին, բայց մենք դրանք լավ գիտենք Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան մասից, որտեղ դրանք ծագել են մ.թ. 4-րդ դարից»։

Արարատյան դաշտավայրում պեղումներով հայտնաբերված եկեղեցական կառույցը տիպաբանորեն համապատասխանում է վաղ քրիստոնեական  համալիրներին։ Խաչաձև տարածվող կառույցում հետազոտողները հայտնաբերել են նաև փայտե հարթակների մնացորդներ, որոնք, ըստ ռադիոածխածնային մեթոդով թվագրման, մ.թ. 4-րդ դարի կեսերի են: Ութանկյուն կառույցի տրամագիծը մոտ 30 մետր է, ունեցել է պարզ շաղախով հատակ և հախճապակյա սալիկներ։ Իսկ մարմարե գտածոները ցույց են տալիս, որ կառույցը շռայլորեն զարդարված է եղել Միջերկրական ծովից բերված այս նյութով։

Գերմանա-հայկական թիմը «Արտաքսատա» նախագծով» (AGAP) Հայաստանում է սեպտեմբերից։ Մյունսթերի համալսարանը, որի հնագետներն ընդգրկված են այս նախագծում, տեղեկացնում է՝  խումբը կշարունակի պեղումները և հույս ունի նոր գտածոների մասին ևս փաստել, նաև պարզել՝ ում է նվիրված եղել այս եկեղեցին։

Հոդվածում ներկայացվում է.

«Արտաքսատան (Արտաշատ) Հայաստանում այն տարածքում է, որտեղ, ըստ ավանդության, բանտարկության մեջ է պահվել Գրիգոր Լուսավորիչը՝ նախքան մեր թվարկության 301 թվականին հայոց Տրդատ III թագավորի կողմից քրիստոնեության ընդունումը։ Այսպիսով, Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետությունն աշխարհում։ Նոր հայտնաբերված եկեղեցուց շատ փոքր հեռավորության վրա է միջնադարյան Խոր Վիրապ վանքը, որը հիշեցնում է այդ ավանդույթը»։

Հայ-գերմանական հետազոտական ​​խումբը 2018 թվականից ուսումնասիրում է Արարատյան դաշտի հելլենիստական ​​Արտաքսատա (Արտաշատ) մետրոպոլիան։ Հնագույն քաղաքի հնագիտական պեղումների նախագիծը ֆինանսավորում են Գերմանական հետազոտական ​​հիմնադրամը և ՀՀ ԳԱԱ-ն։

Երկիրը ժամանակավորապես ձեռք կբերի աստերոիդի տեսքով նոր արբանյակ, որը սեպտեմբերի 29-ից երկու ամիս կշրջի մեր մոլորակի մոտ։

10 մետր տրամագծով այս տիեզերական օբյեկտը հաճախ անվանում են «մինի լուսին»:

«Այս տարի հայտնաբերված փոքրիկ աստերոիդը, որը կոչվում է 2024 PT5, կսկսի պտտվել մեր մոլորակի շուրջ և կտևի ընդամենը երկու ամսից քիչ, մինչև կփախչի Երկրի ձգողականությունից և կվերադառնա Արեգակի շուրջ նորմալ ուղեծիր: ՆԱՍԱ-ի վերջին տվյալների համաձայն՝ «գրավումը» կսկսվի վաղը և կավարտվի նոյեմբերի 25-ին։ Աստերոիդը վտանգ չի ներկայացնում Երկրի համար»,- տեղեկացնում են աղբյուրները։

Նոր ուսումնասիրությունը, որն անցկացվել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աջակցությամբ, վերջինն է աճող հետազոտությունների շարքում, որոնք ցույց են տալիս վեյփինգի հետ կապված առողջության վտանգները:

Հետազոտության ընթացքում գիտնականները հավաքել են 30 երիտասարդներից բաղկացած խումբ՝ բաժանելով նրանց ենթախմբերի՝ վեյփինգ օգտագործողների, ծխողների և նիկոտին չօգտագործողների: Հետազոտողներն ուսումնասիրել են յուրաքանչյուր խմբի անդամների բերանի խոռոչի բջիջներում ԴՆԹ-ի մեթիլացումը:

ԴՆԹ-ի մեթիլացումը նորմալ բջջային գործընթաց է, որն անհրաժեշտ է աճի և վերականգնման համար: Բայց դա կարող է սկսվել աննորմալ ձևերով՝ վնասելով բջիջը և մեծացնել տարբեր հիվանդությունների զարգացման վտանգը՝ կախված այն բանից, թե որտեղ են գտնվում բջիջները, ներառյալ քաղցկեղը, սրտի հիվանդությունը և իմունային ֆունկցիայի նվազումը:

Վաղուց հայտնի է, որ ծխելը վնասում է ԴՆԹ-ն մեթիլացման գործընթացի արդյունքում: Եվ հիմա գիտնականները պարզել են, որ վեյփինգը կարող է շատ նման ազդեցություն ունենալ: Վեյփինգ օգտագործողների խմբի այտերի բջիջներում հետազոտողները հայտնաբերել են ԴՆԹ-ի մեթիլացման տեսակի զգալի համընկնում ծխողների խմբի ԴՆԹ մեթիլացման տեսակի հետ:

«Մեր բացահայտումները ցույց են տալիս, որ վեյփինգ օգտագործողների մոտ նկատված ԴՆԹ մեթիլացման փոփոխությունները կարող են նպաստել հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի զարգացմանը,- ասում է դոկտոր Ստելլա Թոմմասին՝ Կեկի բժշկական դպրոցի ազգաբնակչության և հանրային առողջության հետազոտությունների ամբիոնի դոցենտը: - Էլեկտրոնային ծխախոտներն այնքան էլ անվտանգ չեն, ինչպես պնդում են որոշ մարդիկ, թեև հեղուկում և գոլորշիներում առկա թունավոր նյութերի և քաղցկեղածինների մակարդակը սովորաբար շատ ավելի ցածր է, քան ծխախոտի ծխում: Այս բացահայտումները զգալի ազդեցություն ունեն հանրային առողջության և ծխախոտի արդյունաբերության կարգավորման վրա, որի նպատակն է հեռու պահել վեյփինգը երիտասարդներից, որոնք բնակչության հատկապես խոցելի մասն են»:

Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է American Journal of Respiratory Cell and Molecular Biology-ում, նաև հայտնաբերել է մի շարք գենետիկ փոփոխություններ վեյփինգ օգտագործողների մոտ, որոնք չեն հայտնաբերվել ծխողների մոտ, հավանաբար էլեկտրոնային ծխախոտներում պարունակվող պոտենցիալ վնասակար քիմիական նյութերի լայն սպեկտրի պատճառով:

Իսրայելը  օդային հարված է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին։

Reuters-ի հաղորդմամբ, վնասվել են վառելիքի բաքերը։

Եմենի հութի ապստամբների լրատվական գործակալությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Հոդեյդայում Իսրայելի ագրեսիայի, որում ասվում է.

«Եմենի աջակցության ճակատը կանգ չի առնի, սիոնիստական թշնամուն մեր հարվածները չեն դադարելու»։

Կուսակրոնությունը՝ ցելիբատը, ինքնակամ հրաժարումն է սեքսից, այն տարածում է գտնում շնորհիվ այնպիսի հանրահայտ անձանց, ինչպիսին են Ջուլիա Ֆոքսը եւ Լենի Կրավիցը։ Որո՞նք են դրա առավելություններն ու թերությունները։

Սեքսի գծով փորձագետ Քրիստին Ռեյֆի խոսքով՝ ցելիբատի շրջանները նորմալ արձագանք են կյանքի անթիվ փոփոխություններին։ «Հավանական է, որ դուք տատանումներ եւ փոփոխություններ կզգաք ձեր ցանկություններում, գրգռումներում եւ բավարարվածության մեջ ողջ կյանքի ընթացքում, եւ դա կարող է տեղի ունենալ ամեն շաբաթ, ամեն ամիս կամ կյանքի տարբեր փուլերում, ներառյալ սեռահասունությունը, հարաբերությունների դինամիկան, դաշտանադադարը, տարիքը եւ այլն»։

Ցելիբատի պատճառները նույնքան լայն են, որքան եւ դրա տերմինները։ Դրանք կարող են տատանվել կրոնական ծեսերից մինչեւ անձնային զարգացում, վնասվածքներից ապաքինում, կենտրոնացում կարիերայի նպատակների վրա։

Լենի Կրավիցը սեքսից ձեռնպահ է մնում «հոգեւոր պատճառներով եւ լուրջ հարաբերություններ չի ունեցել արդեն ինը տարի։ Երգիչը մինչ այդ խոսել է 2008 թ-ին ցելիբատի որոշում կայացնելու մասին։ «Դա պարզապես խոստում է, որ ես տվեցի, քանի դեռ չեմ ամուսնացել»,-ասել է նա Maxim պարբերականին։

Դերասանուհի Ջուլիա Ֆոքսը այս գարնանը պատմել է, որ հետեւում է ցելիբատին արդեն ավելի քան երկու տարի եւ «երբեք իրեն ավելի լավ չի զգացել»։ Նա կանանց հավաստիացրել է, որ սեքսից ձեռնպահ մնալը կարող է օգնել նրանց սովորել «ավելի հարմարավետ զգալ միայնության մեջ»։

Թեեւ սեքսից ձեռնպահ մնալը եւ ցելիբատը երբեմն օգտագործվում են որպես սեքսի բացակայության հոմանիշ, դրանք նկատելիորեն տարբերվում են։ Ձեռնպահ մնալը սովորաբար վերաբերում է սեքսով չզբաղվելու ընտրությանը որոշակի ժամանակի ընթացքում, այսինքն՝ մինչեւ ամուսնությունը։ Ցելիբատը, հակառակը, խոստում է հրաժարվել սեքսից ավելի երկարատեւ ընթացի համար։

Ցելիբատն ունի որոշակի առավելություններ.

Սեռական ճանապարհով փոխանցվող սեռավարակների զգալի կրճատում

Չկա անցանկալի հղիության վտանգ

Ծախսերի կրճատում հակաբեղնավորիչների վրա

Հորմոնալ հակաբեմնավորիչների ընդունման հետ կապված ռիսկի նվազում

Զուգընկերոջը սեքսուալ ակտիվությունից դուրս ճանաչելու հնարավորություն

Կարող է օգնել ձեզ ավելի խոր հասկանալ ֆիզիկական եւ հուզական տարվածության տարբերությունը։

Սակայն կան որոշ թերություններ․

Մեկուսացման զգացողություն

Կյանքի տեւողության կրճատում. Journal of Psychosexual Health ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 20-59 տարեկան կանայք, որոնք հազվադեպ են զբաղվել սեքսով՝ շաբաթը մեկ անգամից քիչ, ենթարկվել են բոլոր պատճառներից մահացության վտանգի 70 տոկոս ավելացման։

Կանանց մոտ հաճախակի սեքսուալ ակտիվությունն ամրացնում է կոնքի մկանները, որոնք նպաստավոր են միզափամփուշտի, դրա ֆունկցիայի բարելավման համար։

Սեքսը նվազեցնում է սթրեսը եւ անհանգստությունը։ Քիմիական նյութերը, որոնք արտադրվում են սեռական բավարարվածության ժամանակ, ներառում են օկսիտոցինը, էնդոֆրինները, սերոտոնինը եւ դոֆամինը, որոնք կարող են բարելավել տրամադրությունը եւ էներգիայի մակարդակը [եւ] բարձրացնել մոտիվացիան»։

Մարդիկ, ովքեր հրաժարվում են ֆիզիկական մերձությունից, կարող են տակտիլ քաղց զգալ, ինչը կարող է թուլացնել իմունային համակարգը եւ հանգեցնել դեպրեսիայի եւ տագնապայնության մակարդակի բարձրացման։

Րոպեներ առաջ Իրանի ողջ տարածքում հայտարարվել է մարտական ​​պատրաստության վիճակ։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Ըստ լուրերի՝ Իրանի զինված ուժերը չեղարկել են բոլոր զինվորականների արձակուրդները։

Արա', ցավդ տանեմ, ի՞նչ ես ուզում ինձնից, քելեք, ինձ հարց մի' տվեք, իմ փոխարեն իրեն տվե'ք հարցերը․

Մանրամասները՝ տեսանյութում

մ

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում