Իսրայելական տանկերը ճեղքել են Լիբանանում խաղաղապահ ուժերի բազայի դարպասները․ ՄԱԿ
Հունվարի 23, 2025

Իսրայելական տանկերը ճեղքել են Լիբանանում խաղաղապահ ուժերի բազայի դարպասները․ ՄԱԿ

By Հոկտեմբերի 13, 2024 10

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտարարել է կիրակի օրը, որ իսրայելական տանկերը ճեղքել են հարավային Լիբանանում գտնվող իր խաղաղապահ ուժերի բազայի դարպասները, ինչը խախտումների և հարձակումների մասին հերթական մեղադրանքը դարձավ, որոնք դատապարտվել էին Իսրայելի դաշնակիցների կողմից, հաղորդում է Reuters-ը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ավելի վաղ ՄԱԿ-ին կոչ էր արել մարտական գործողությունների ​​շրջաններից տարհանել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի զինվորականներին:

Ժամեր անց խաղաղապահ ուժերը հայտնել են Իսրայելի կողմից լրացուցիչ խախտումների մասին, այդ թվում՝ տանկերի բռնի մուտքը բազայի դարպասներից ներս։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որը, որպես կանոն, Իսրայելի ամենաուժեղ աջակիցներից մեկն է Արևմտյան Եվրոպայի առաջնորդների շարքում, կիրակի օրը հեռախոսով խոսել է Նաթանյահուի հետ և դատապարտել Իսրայելի հարձակումները: Իտալիան  ավելի քան հազար զինծառայող ունի 10000 հոգանոց UNIFIL-ի կազմում, ինչը նրան դարձնում է անձնակազմի խոշորագույն մատակարարներից մեկը: Ֆրանսիան և Իսպանիան՝ յուրաքանչյուրը մոտ 700 զինվորականով, նույնպես դատապարտել են Իսրայելի հարձակումները։

«Վարչապետ Մելոնին կրկին հայտարարել է UNIFIL-ի վրա իսրայելական ռազմական հարձակման անընդունելիությունը», - ասվում է Իտալիայի կառավարության հայտարարության մեջ:

Ներկայումս հինգ խաղաղապահ է վիրավորվել վերջին օրերին խաղաղապահների դիրքերին և անձնակազմին հասցված մի շարք հարվածների հետևանքով, ընդ որում հարձակումների մեծ մասի մեջ UNIFIL-ը մեղադրում է իսրայելական ուժերին:

Rate this item
(0 votes)

Լրահոս