ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Քայլի Ջենները մահու չափ սեքսուալ տեսք ունի իր Khy ապրանքանիշի եւ ֆրանսիական Atlein նորաձեւության համագործակցության նոր գովազդում:

ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-09-27T115708.665.jpg (72 KB)

Լայմի երանգի կանաչ զգեստը, որը կրել է մոդելը, աչքի է ընկնում շատ խորը դեկոլտեով եւ բաց մեջքով։ Նրա սեւ մազերը հարդարված էին փափուկ, թաց ալիքներով:

1-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-09-27T115736.704.jpg (61 KB)

«Մեր շատ սպասված համագործակցությունը @atleinparis-ի հետ կմեկնարկի վաղը՝ ժամը 9:00-ին, PT khy.com կայքում»,-գրել է Քայլին:

2-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-09-27T115807.537.jpg (55 KB)

NEWS.am STYLE

Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող «Հաղթանակի և Հույսի» փուլին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության։ Հայտնում են Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջում:

«Սրբազան հայրը հորդորում է բոլորին հոգով, հավատքով և աղոթքով զինվել, և պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակին։

Եվ թող ամենակարող Տերն ուղղի մեր ընթացքը դեպի արդարություն և դեպի հաղթանակներ։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված

Մեր Տիրոջ շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու համբույրը լինեն բոլորիդ հետ»,-ասվում է հայտարարությունում։

Միանշանակ, բավարար աշխատանք չի տարվում Բաքվի բանտերից հայ գերիներին վերադարձնելու հետ կապված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքի հետ, շատ ստորացուցիչ է եւ կարծում եմ՝ պետական տեսանկյունից սա ստորացուցիչ է եւ ամեն առիթ պետք է օգտագործել մեր ձայնը բաձրացնելու, որովհետեւ եթե նրանք գտնվում են Բաքվի բանտերում, բացի նրանից, որ սա մեր պատվի, արժանապատվության հարցն է, սա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվել եւ քանի նրանք այնտեղ են, պատերազմը չի կարող համարվել ավարտված, ինչքան էլ փորձենք խաղաղության պայմանագրի թղթերով մեզ խաբել»,- ասաց նա:

Ղուլյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ այս մարդկանցից յուրաքանչյուրը շատ երկար ճանապարհ է անցել եւ նրանց քաղաքական որոշումներից է կախված եղել Հարավային Կովկասում խաղաղությունը եւ կայունությունը:

«Այսօր նրանց մեղադրել մտածացին արհեստական ինչ-որ մեղադրանքների մեջ, նշանակում է պարզապես ջուր լցնել այն քարոզչական երեւույթների վրա, որը փորձում է առաջ տանել Ադրբեջանը»,- նշեց Ղուլյանը:

Երկկողմ հանդիպումների շարքում, որոնք Էրդողանը անցկացրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առիթով, թերևս, ամենակարևորը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումն էր։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ահմեդ Էրոզանը։

«Չնայած նրա հանդիպման մասին մանրամասներ չունենք, սակայն փաստը, որ այն տեղի է ունեցել, անչափ կարևոր է։

Թեև «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը հիմնարար է, սակայն ժամանակն է, որ Թուրքիան տարանջատի Հայաստանի հետ հարաբերությունները այլ պետությունների քաղաքականությունից և արագ կարգավորի սեփական հարաբերությունները Երևանի հետ։

Չի կարելի բաց թողնել Թուրքիային ձեռնտու ազդակը՝ ձեռնարկվելիք քայլերի առումով։

Ավելին, Ալիևը նույնիսկ իր մեջ համարձակություն է գտել պաշտոնապես մերժել Էրդողանին Ղարաբաղի հարցում»,- գրել է նախկին պատգամավորը։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2023 թվականի սեպտեմբերին ստեղծվել էր շատ ծանր և  բարդ իրավիճակ, և ինքը ստանձնել է այդ պատասխանատվությունն այն ժամանակ, երբ գրեթե բոլորը հրաժարվել էին Արցախից։

«Մենք կայացնում ենք և կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Ես ստանձնել եմ այդ պատասխանատվությունը՝ հասկանալով իրավիճակի բարդությունը և չխուսափելով դրանից։ Ես շատ լավ գիտակցում էի, թե ինչ է նշանակում այդ պաշտոնը ստանձնելը»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ 2021 թվականին և դրանից հետո Արայիկ Հարությունյանը ցանկացել է հրաժարական տալ, սակայն չեն թողել, արդյո՞ք իր թեկնածությունը նախագահի պաշտոնում քննարկվել է, Շահրամանյանը նշեց, որ իր թեկնածության հարցը քննարկվել է վերջին օրերին՝ Հարությունյան հրաժարականի օրերին։

Մանրամասները՝ 24news-ի տեսանյութում։

«Պարոն Խաչատրյան, «Եռաբլուր» եք գալիս ոստիկանական մեծաթիվ ուժերի հսկողությամբ։ Ի՞նչ խղճով եք գալիս այստեղ»,-լրագրողի այս հարցն ուղղված էր ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին։

«Քո խղճի մասին խոսա, այ օտարերկրյա ագենտ, սա սուրբ տեղ ա, քո տեղը չի, գնա ստեղից»,-պատասխանեց պատգամավորն ու, լրագրողներին սադրիչներ անվանելով, հեռացավ։

Սահմանազատման գործընթացների հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա:

Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում աել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Պետք է ավարտենք կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերը»,- ասել է նա:

Գրիգորյանի խոսքով` սահմանազատման գործընթացն իրականացնելու շուրջ  պայմանավովածության հիմնական նպատակը նա է, որ բոլոր խնդիրները պետք է ստանան  հանգիստ, ֆունդամենտալ ու իրավական լուծում:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին Գրիգորյանը նշեց, որ  հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրեր:

«Կան խնդիրներ հարաբերություններում, և ոչ միայն Ռուսաստանի հետ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, մենք պետք է փորձենք հավասարակշռել և այդ բոլոր խութերը վերացնել, որովհետև իրավիճակն աշխարհում բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս, ըստ այդմ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները տրված չեն լիարժեք։ Եվ կարծում եմ, որ բացատրությունները պետք է ստանալ և ճիշտ որոշում կայացնել»,-ասել է նա:

Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Բայց, կարծում եմ, մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել»,- ասաց նա:

Փոխվարչապետի խոսքով` աշխարհում իրավիճակը  բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս. «Ըստ այդմ, իհարկե, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները լիարժեք տրված չեն, կարծում եմ` պետք է փորձել բացատրությունները հասկանալ ու ճիշտ որոշումներ  կայացնել»,- նշեց փոխվարչապետը:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բուհին տրամադրվող լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4 հազարից: Այս օրենքի ընդունման պարագայում այլեւս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող:

Դրանց թվում են անգամ մանկավարժական, Բրյուսովի անվան, ագրարային համալսարանները, ֆիզիկական կուլտուրայի, թատրոնի եւ կինոյի ինստիտուտները, Կոնսերվատորիան, գեղարվեստի եւ պետական կառավարման ակադեմիաները, ինչպես նաեւ՝ մարզային բուհերը: Սրանով հող են նախապատրաստում այս բուհերի միավորման համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ 

Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր:

Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ 

Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ, ֆոսֆորային զինամթերք, բայրաքթարներ, թիրախավորեց Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքները: Թուրքիայի օգնությամբ պատերազմից առաջ և դրա ամբողջ ընթացքում սիրիացի հազարավոր վարձկան–ահաբեկիչներ տեղափոխվեցին Ադրբեջան և ուղարկվեցին Արցախյան ռազմաճակատ։ Սիրիայի Մարդու Իրավունքների Մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում մարտերում ներգրավված սիրիացի գրոհայինների ընդհանուր թիվը հասել է առնվազն 2350-ի, որոնցից 320-ը վերադարձել է Սիրիա՝ հրաժարվելով վճարից և մարտերին մասնակցելուց: Վարձկան ահաբեկիչների մասնակցության մասին հայտնել են նաեւ միջազգային լրատվամիջոցները, իսկ հայկական կողմը նրանցից երկուսին գերեվարել է, սակայն պատերազմի ավարտից հետո՝ հանձնել հայ գերիների դիմաց։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ Արցախի Հանրապետության մնացած տարածքի անվտանգությունն անցավ ռուս խաղաղապահներին:

Ամբողջ պատերազմի ընթացքում Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին: 

Աղետալի պատերազմի հետեւանքով հայկական կողմը ունեցել է, պաշտոնական տվյալով, առնվազն 4000 զոհ, կան հարյուրավոր անհետ կորածներ եւ գերիներ։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում