ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Բագրատ սրբազանն իմ եղբայրն է, բայց ինքը սխալվեց․

Միքայել Աջապահյան․

Մանրամասները՝ տեսանյութում

«Ստե՛ղ արի, արա՛»․․․ ծեծկռտուք Երևանի ավագանիում․

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում օպերատիվորեն իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների, ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2024թ․ հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում կատարված սպանության դեպքը։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկ չհասած, կա դանակահարված քաղաքացի և շտապօգնություն է անհրաժեշտ։ Նույն օրը՝ ժամը 11։57-ին, մեկ այլ հաղորդում է ստացվել շտապօգնության ենթակայանից, ըստ որի Արգավանդի խաչմերուկում դանակահարության հետևանքով տղամարդ է մահացել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, դանակ, պայուսակ, ներարկիչներ, դեղնականաչավուն բուսական զանգվածով լցված տարա։ Վերցվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները պարունակող էլեկտրոնային կրիչները, որոնցում առկա տեսագրությունները ենթարկվել են մանրամասն զննության:

Հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանում ևս կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննություն, բենզալցակայանից առգրավվել են նաև արնանման հետքերով հագուստ:

Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատանյութագիտական, դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Կատարված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11.00-ից 11.30-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի 41–ամյա բնակիչը,  իր կողմից շահագործվող «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքից դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, Արմավիրի մարզի «Զվարթնոց» բնակավայրից որպես ուղևոր վերցրել է նույն մարզի 36–ամյա բնակչին: Արգավանդ գյուղի խաչմերուկից դեպի Երևան քաղաքի Իսակովի պողոտա տանող ճանապարհին գտնվող կամուրջի մոտ վերջիններիս միջև փոխադրման ուղեվարձի՝ սահմանվածից թանկ պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում սկսել են փոխադարձ հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին։ Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է ավտոմեքենայից դուրս, որի ընթացքում 36–ամյա տղամարդը, իր հետ նախապես վերցրած դանակով հիշյալ ավտոմեքենայի վարորդին մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ, հարվածել է վերջինիս արմունկին և փորձել դիմել փախուստի։ Սակայն վարորդը, հետապնդելով 36–ամյա տղամարդուն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ առաջնային մակերեսներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 41–ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին, որը հանձնարարվել է ոստիկանությանը։

Նախաքննությունը շարունակվում է։

Կորեայի Հանրապետության զինվորականները «կրակոցներ են արձակել» միջկորեական սահմանի ուղղությամբ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայում ճանապարհների պայթեցման։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության շտաբների պետերի կոմիտեին։

Կոմիտում նշել են, որ հարավկորեական զինված ուժերը չեն տուժել Հյուսիսային եւ Հարավային Կորեաները միացնող ճանապարհների պայթեցումից։ «Մեր զինված ուժերը պատասխան կրակ են բացել»,- հայտնել են Սեուլում։

Մինչ այդ կոմիտեն տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեայի զինվորականները թերակղզու արեւելքում եւ արեւմուտքում պայթյուններ են իրականացրել ճանապարհների խափանման համար, որոնք տանում են դեպի Հարավային Կորեա։ Հարավկորեական կողմի տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողները շարունակում են «ծանր տեխնիկայի օգտագործմամբ լրացուցիչ գործողությունների իրականացումը»։

Հայտնի ինսայդեր Ice Universe-ը սոցցանցերում արած իր վերջին գրառումներում գաղտնազերծել է Galaxy S25 Ultra-ի դիզայնի վերջնական տարբերակի և բնութագրերի մասին տեղեկություններ, տեղեկացնում է SamMobile-ը՝ հիշեցնելով, որ Galaxy S25 շարքի սմարթֆոնների պաշտոնական ներկայացումը նախատեսված է երեք ամիս հետո։

Նրա խոսքով՝ Galaxy S25 Ultra տեսախցիկների դիզայնը կնմանվի Galaxy Z Fold 6 տեսախցիկների դիզայնին, ինչը նշանակում է, որ տեսախցիկի ոսպնյակների շուրջը կլինեն շրջանակներ։ Տեսախցիկի դիրքը կմնա նույնը, ինչ Galaxy S24 Ultra-ում:

Նախկին տեղեկությունների համաձայն՝ Galaxy S25 Ultra-ն հետևի հատվածում կունենա չորս տեսախցիկից բաղկացած համակարգ: Այն կներառի 200 ՄՊ հիմնական հետևի տեսախցիկ OIS-ով, 50 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկ՝ ավտոֆոկուսով, 10 ՄՊ հեռաֆոտո տեսախցիկ՝ 3x օպտիկական խոշորացումով և 50 ՄՊ սուպեր հեռաֆոտո տեսախցիկ՝ 5x օպտիկական խոշորացումով։ Սպասվում է, որ հեռախոսը կունենա նաև 12 ՄՊ սելֆի տեսախցիկ, որը նման է Galaxy S24 Ultra-ին:

Բացի դրանից՝ Galaxy S25 Ultra-ն, հավանաբար, կողային մասում կունենա տիտանի շրջանակ, իսկ առջևում՝ Gorilla Glass վահանակ: Նախկինում հրապարակված ռենդերային լուսանկարները ցույց էին տալիս, որ հեռախոսը կունենա կոր անկյուններ, ինչը հակասում է Samsung-ի վերջին երեք տարիների դիզայնի փիլիսոփայությանը: Այս կոր անկյունների շնորհիվ հեռախոսն ավելի հարմարավետ կլինի ձեռքում պահելը, հայտնում է SamMobile-ը։

Սպասվում է, որ հեռախոսը կաշխատի Snapdragon 8 Elite չիպով, որի մասին կհայտարարվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Նախկին տեղեկությունների համաձայն, այն կունենա նաև 12 ԳԲ կամ 16 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ, 512 ԳԲ կամ 1 ՏԲ ներկառուցված հիշողություն:

Toyota Motor-ը ներկայացրել է շրջանակային LX ամենագնացի նոր թոփ տարբերակը՝ այն ստացել է LX700h անվանումը: Այս մոդիֆիկացիայի հատուկ առանձնահատկությունը հիբրիդային ուժային սարքի օգտագործումն է, հայտնում է Drom.ru-ն։

Մինչ այժմ LX շարքում էլեկտրականացված տարբերակներ չկային։

LX700h-ը համալրված է զուգահեռ տիպի համակարգով, որը միավորում է 3,5 լիտրանոց բենզինային V6 շարժիչ-գեներատորը, որը տեղադրված է ներքին այրման շարժիչի և 10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի միջև։ Միաժամանակ ամենագնացը համալրված է և՛ գեներատորով, և՛ մեկնարկիչով (առանձին ագրեգատներ): Նշվում է, որ դա մեծացնում է դիզայնի հուսալիությունը: եթե հիբրիդային համակարգի տարրերից մեկը խափանվի, ամենագնացը կշարունակի աշխատել բենզինային շարժիչով, իսկ գեներատորը էներգիա կմատակարարի 12 Վ լարման օժանդակ մարտկոցին:

Կարևոր է, որ եթե հիբրիդային համակարգը խափանվի, նույնիսկ օդային կախոցի բարձրության ավտոմատ կարգավորումը (Active Height Control, AHC) կպահպանվի:

Հետևի մասում տեղադրված հատակի տակ, մարտկոցը ջրակայուն է, ուստի ամենագնացը կարող է հաղթահարել մինչև 700 մմ խորության ջուրը: Եթե ​​ջուրը արտահոսում է մարտկոցի տուփից, համակարգը անմիջապես կզգուշացնի վարորդին:

Lexus 700h-ի ամբողջական տեխնիկական բնութագրերը դեռևս չեն բացահայտվել:

Միևնույն ժամանակ հայտարարվեց, որ Lexus LX-ի տեսականին շուտով կհամալրվի Overtrail մոդիֆիկացմամբ, որը ներառում է առջևի և հետևի խաչաձև առանցքների դիֆերենցիալների և հատուկ անվադողերի արգելափակում: Տարածաշրջանների մեծ մասում որոշ երկրների համար կօգտագործվեն 265/70 R18 բոլոր տեղանքով անվադողեր, LX Overtrail-ը հագեցած կլինի 265/65 R18 Mud/Snow անվադողերով:

Համեմատած ստանդարտ LX-ի հետ՝ 700h-ն ամրացրել է շարժիչի ամրակները, ավելացրել է լրացուցիչ շրջանակի խաչմերուկ և տեղափոխել պահեստային անվադողը:

LX-ն ունի նաև նոր թվային գործիքների կլաստեր (12,3 դյույմ անկյունագծով), բարելավված առջևի նստատեղեր և սմարթֆոնի արագ անլար լիցքավորում:

Lexus LX700h-ի համաշխարհային վաճառքը կմեկնարկի դեկտեմբերին։

Առայժմ ներկայիս LX-ն առաջարկվում է միայն LX600 տարբերակով` ոչ այլընտրանքային 3,5 լիտրանոց V6 երկակի տուրբո լիցքավորմամբ (415 ձիաուժ և 650 Նմ) և 10 արագությամբ ավտոմատ AJA0F փոխանցման տուփով: Շարժիչը մշտական ​​լիաքարշակ է, կողպման կենտրոնի դիֆերենցիալով և 2,618 փոխանցման կրճատման գործակիցով:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան 4 ամիս Ուկրաինայում անօրինական պաշտոնավարող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ագրեմանի հարցը կարծես լուծվել է, նա մեկնում է Իտալիա։ Դեսպան է նշանակվել 2021 թ. հունիսի 1-ին, 3 տարով, ժամկետը լրացել է 2024-ի հունիսի 1-ին, սակայն ո՛չ հետկանչի, ո՛չ ժամկետը երկարացնելու մասին ՀՀ ԱԳՆ-ն եւ ՀՀ նախագահը հրամանագիր չեն արձակել:

ԱԳՆ-ն շուրջ 2 ամիս է՝ չի պատասխանում, թե ինչ հիմքով է Կարապետյանը շարունակում աշխատել։ Ուկրաինայում ՀՀ նոր դեսպանի թեկնածուի անուն եւս շրջանառվում է: Ըստ որոշ լուրերի՝ նախկին փոխվարչապետ, այժմ վարչապետի խորհրդական Համբարձում Մաթեւոսյանն է Կիեւ գործուղվելու։

Մաթեւոսյանը երեկ մեզ ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, շտապեց տեղեկացնել, որ ինքը վարչապետի խորհրդականն է․ «Ես ինձ շատ լավ եմ զգում այս կարգավիճակում եւ փորձում եմ կատարել ինձ տրված հանձնարարականները»։ Մաթեւոսյանը սովորել է արտերկրում եւ աշխատանքային փորձ ունի Ուկրաինայում` 2013-2015 թթ․ աշխատել է Դոնեցկում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։ Նա փոխվարչապետի պաշտոնից ազատվեց 2022-ի դեկտեմբերին՝ ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ նրա օգտին էլ են լցոնում արել։

Արդյունքում Մաթեւոսյանը չդարձավ ՔՊ վարչության անդամ։ Բայց նրա աշխատանքից հատկապես դժգոհ էին` Բրյուսովի համալսարանի ընտրություններով պայմանավորված, երբ, լինելով հոգաբարձուների խորհրդի նախագահը, չկարողացավ անցկացնել Փաշինյանի թեկնածուին` Դավիթ Գյուրջինյանին, եւ ստիպված եղան վերջինիս ռեկտոր դարձնել խայտառակ օրինախախտումներով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ վարչությունն, ի վերջո, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում որոշեց տեսնել ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանին: Իսկ թե ինչպես եկան այդ եզրահանգման, ուշագրավ մանրամասներ են պատմում իշխանական աղբյուրները:

Ասում են՝ «անողոք» պայքար է մղել ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանի եւ Անդրանիկ Քոչարյանի եռյակ միության մյուս պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Վերջինս արտահայտվել է, թե եթե Արփին չէ, ուրեմն՝ ես կարող եմ առաջադրվել:

Քոչարյան Անդոն էլ, ըստ նույն աղբյուրների, դեմ չի եղել՝ մենակ թե Սիմոնյան Ալենի թեկնածուն չանցներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 181 հատ։

Հիշեցնենք, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ՝ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600 հատով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 14-ը ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 419 էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցներ:

2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած:

FAF-ը հայտարարություն է տարածել․

«Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների՝ հարցազրույցներ տալու առաջարկին, տեղեկացնում ենք, որ երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ հնչած ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջի մասին ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև մեր հետագա քայլերը կհրապարակվեն «Առաջին հայկական Ճակատ»-ի սոցիալական ցանցերի էջերում՝ հայտարարությունների տեսքով:

Կարևոր ենք համարում նշել, որ հարցը վերաբերում է ֆուտբոլային ողջ հանրությանը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլային կառույցներին աջակցության և հարցի վերաբերյալ մտահոգության համար։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա.

ունենք քայլերի հերթականություն՝ կառուցողականից մինչև կտրուկ գործողություններ»։ 

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում