ArmNews
Հունիսի 06, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Երեկ՝ սպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցում գործող «Արամե մյուզիք հոլ» ակումբում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը ՌԴ քաղաքացի 41-ամյա Մաքսիմ Վ․-ն է։ Պարզվել է նաև, որ նա տեղափոխվել է «Արամե մյուզիք հոլ» ակումբից։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Դիմում ենք միջազգային հանրությանը, մեր քույր եկեղեցիներին, եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչներին, որպեսզի ազդու միջոցներ ձեռնարկեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն եւ  ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները:  Այս մասին Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ իր պատգամում ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին եւ յուրացումից եւ ոչնչացումից փրկելու Արցախի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Սիրելի ժողովուրդ,  հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր կորուստներից եւ ցնցումներից, ներքաղական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության»,-հավելել է Վեհափառը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Փաշինյանը գնացել է Էրդողանենց տուն (այսպես կոչված «Թուրքիայի տունը» Նյու Յորքում)։ Գնացել է խնդրելու, որ Էրդողանը Ալիևին համոզի մի թղթի կտորի վրա ստորագրել, որի վրա գրված լինի «խաղաղություն»։ Թղթի բովանդակությունն ու դրա հետագա հետևանքները կարևոր չեն։

Կարևոր է, որ թուղթ լինի, որ ինքը ժողովրդին ասի․ «խաղաղություն եմ բերել»։ Այդ թուղթն իրեն պետք է բացառապես վերարտադրվելու համար, քանի որ այն երբեք խաղաղություն չի երաշխավորի, ոչ միայն այն պատճառով, որ թղթերը խաղաղություն չեն երաշխավորում, այլ հենց թեկուզ այն պատճառով, որ այդ թղթով որևէ սկզբունքային հարցի պատասխան նույնիսկ չի էլ տրվում։ Եթե տրվեր, ամբողջական տեքստ կլիներ, այլ ոչ թե «համաձայնագրից քաղվածք»։

Եվ ինչպես ընդունված է հատկապես արևելքում, Փաշինյանն Էրդողանենց տուն դատարկ ձեռքով չէր գնացել, մանավանդ որ խնդրանքով էր գնացել։ Տարել էր դատարկ թղթապանակ, որի վրա գրված էր «խաղաղության խաչմերուկ»։

Ակնարկն ակնհայտ է․ եթե Ալիևը ստորագրի այդ թղթի կտորը, ինքը Թուրքիային միջանցք կտա։ Կարծում եմ հասկանում եք, որ այդ միջանցքը Թուրքիային միգուցե ավելի է պետք քան Ադրբեջանին։

Այնպես որ, գարշելի պատկերի տակ ավելի գարշելի ու վտանգավոր իրականություն է թաքնված։ Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ, պանթուրքական միջանցք տալ, միայն թե պահի իր աթոռը, իշխանությունը, Նյու Յորքում հեծանիվ քշելու վայելքը․․․․»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չէր հասցրել երեկ ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ։ Սահմանադրությունը փոխելուց հետո, ասում են, պիտի նաև զինաթափվեք։

Ու ինքնիշխանիկը չի հասկանում, որ եթե դրան էլ համաձայնվի, ասելու են դե երկու հեծանիվի վրա շպագատ իջած քշելով անցի «Զանգեզուրի /միջին/ միջանցքով» ու դա էլ դեռ վերջը չի լինելու»։

Աղբյուրը` Երվանդ Վարոսյան

Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․

«Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը համայնքային հողը ապօրինի զավթում ա․ կենսունակ կանաչ ծառերը քոքահան են արել և վառում են»։

 
Աղբյուրը` Արթուր Չախոյան

Մյուռոնօրհնության կնքահայրն այս անգամ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է:

Նախորդ անգամ` 2015-ին, Սրբալույս Մյուռոնի օրհնության կնքահայրը դարձել էր Մայր Աթոռի բարերար Հայկ Տիտիզյանն Անգլիայից:

Սրբազան ավանդության համաձայն, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Սրբալույս Մյուռոնի օրհնություն կատարեց, Մյուռոնի կնքահայրության պատիվը շնորհեց հայոց Տրդատ արքային, ով ստանձնեց հայության համար պատրաստված հրաշազարդ յուղի պաշտպանությունն ու հովանավորությունը:

Հայ եկեղեցու որոշ արարողակարգեր, ինչպիսին Ջրօրհնեքն է կամ Մյուռոնօրհնեքը, ունեն իրենց «կնքահայրերը»: Ջրօրհնեքի կնքահորն անվանում են «Խաչի քավոր», իսկ Մյուռոնօրհնության կնքահորը` «Մյուռոնի քավոր»: Վերջին շրջանում այս երկու արարողությունների կնքահայրերը եկեղեցանվեր աշխարհականներ են` ի նշան հավատացյալ ժողովրդի աղոթքների: Կնքահայրը ունի իր կարևոր դերակատարությունը Մյուռոնօրհնության ընթացքում: Մյուռոնօրհնության թափորի մեջ` Հայրապետի անմիջապես առջևում, ծիսական մետաքսե շապիկով քայլում է կնքահայրը, ով, սովորաբար բարձրանալով Բեմ, օգնում է բացել Կաթսան:

Հայ առաքելական եկեղեցում Սրբալույս Մյուռոնի օրհնությունը սովորաբար տեղի է ունենում 7 տարին մեկ, սակայն, հանգամանքների բերումով, այս անգամ մյուռոնօրհնեքը հետաձգվեց 2 տարով:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունից հետո մուսուլմաններին կոչ է արել համախմբվել Իսրայելի դեմ:

«Բոլոր մահմեդականները պարտավոր են հպարտորեն կանգնել Լիբանանի ժողովրդի և «Հզբոլլահի» կողքին և իրենց բոլոր ռեսուրսներով օգնել նրան», - ասել է Սեյեդ Ալի Խամենեին:

Հաղորդվում է, որ Նասրալլայի մահվան մասին տեղեկություններից հետո Խամենեիին տեղափոխել են անվտանգության ուժեղացված միջոցառումներով վայր:

Մայր Աթոռում կայացավ Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Մայր Աթոռից նշել  են, որ Մյուռոնի կաթսան 7 օր շարունակ մնում է Մայր Տաճարում, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան այն համբուրելու և օրհնություն ստանալու։

Իշխանությունը ոչ մի քայլ չի անում ՀԷՑ-ը խլելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Էջմիածնի Մայր Տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանությունը ցանկանում է խլել ՀԷՑ-ը:

Արձագանքելով խոսակցություններին, որ որոշակի չափաբաժին է իշխանությունը ցանկանում պետականացնել՝ Կարապետյանը նշեց, «խոսում են էլի, ամեն ինչի մասին խոսում են, դուք էլ եք խոսում, ով կարող է ձեզ վրա»։

 

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում