ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Եվրամիությունը պետք է չեզոք մնա հայ-ադրբեջանական խաղաղությանն առնչվող հարցում, Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։

«ԵՄ-ն չպետք է գնա ոչ Փարիզի ճանապարհով, ոչ էլ ենթարկվի նրա ազդեցությանը, քանի որ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը եղել և մնում է ապակառուցողական»,- ընդգծել է նա:

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող իրարից տարանջատվել, ասել է Ալիևը։

Այս առումով նա «միանգամայն անիրատեսական» է որակել ՀՀ կառավարության առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ արդեն համաձայնեցվել է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին» և ընդգծել, որ նման մոտեցման նախադեպեր չգիտի։

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու՝ նախաքննության փուլում գտնվող վարույթով կալանավորվել է Իրանի քաղաքացի

Նշված քաղաքացին մի խումբ  անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել 84–ամյա տղամարդուն առևանգելու և շորթմամբ վերջինիս հարազատներից 3,000,000  դոլար պահանջելու շուրջ։ 

Հիշեցնենք, որ Քոքոբելյանի հորն առևանգել էին, թողել անտառում և հեռացել:

Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող իր քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։

Լիբանանի հարավում հոկտեմբերի 12-ին իսրայելական հարձակման հետևանքով վիրավորվել էին ՄԱԿ-ի երկու խաղաղապահներ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և արևմտյան երկրների մի շարք ներկայացուցիչներ դատապարտել են Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումը։ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը դա անվանել է «լուրջ զարգացում» և հայտարարել, որ ՄԱԿ-ի անձնակազմի և ունեցվածքի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելն իր հերթին Իսրայելից պարզաբանումներ է պահանջել։

Պսակված աղջիկ ես, քո ի՞նչ գործն ա մտել ես դրա սենյակ, ինքն էլ՝ կիսամերկ. Ղազարյանը՝ Բաղդասարյանին․

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՄՆ-ն պատրաստել է Թուրքիայի փլուզման սցենարը, որը կարող է գործի դնել արևմտյան աշխարհում հակասությունների և գլոբալիստական երկու կենտրոնների՝ Վաշինգտոնի և Լոնդոնի միջև հակամարտության ֆոնին: Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը Երևանում «Ռուսական տան» կազմակերպած «Ավանդույթներից դեպի անվտանգություն» համաժողովում, գրում է Sputnik Արմենիան:

Փորձագետը կարծում է, որ նշված երկու կենտրոնների հակամարտությունը դրսևորվում է շատ տարածաշրջաններում՝ Հարավային Կովկասից մինչև Բանգլադեշ, որտեղ վերջերս հեղաշրջում էր տեղի ունեցել, և ամերիկացիները դուրս մղեցին բրիտանացիներին:

«Արևմտյան հանրույթի ներքին հակամարտությունն անդրադառնում է նաև Հարավային Կովկասում, Մերձավոր և Միջին Արևելքում տիրող իրավիճակի վրա ... Հաճախ խոսվում է նույն Հայաստանում ամերիկյան դեսպանատան աշխատանքի մասին, բայց երկրում ավելի ակտիվ է աշխատում բրիտանական դեսպանատունը։ Սա բավական պարադոքսալ է՝ հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիան Հայաստանում ոչինչ չունի`ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ բրիտանացիները հսկայական ներդրումներ ունեն՝աշխատում են բրիտանական կապիտալով 600 ընկերություններ։ Եվ թե ով կղեկավարի քաղաքական գործիչներին Ադրբեջանում, ինչ նկատառումներով են նրանք առաջնորդվելու՝ պետք է հստակ հասկանալ»,- հավելել է նա։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն ավանդաբար կողմնորոշվում էր դեպի գլոբալիստական Լոնդոն։ Եվ գլոբալիստների միջև հակասությունների լույսի ներքո պետք է հիշել, որ ամերիկացիներն ունեն Թուրքիայի փլուզման սցենար, և դրա իրագործման համար հիմքեր կան։

Գևորգյանի խոսքով՝ անցյալ դարի 20-ական թվականներից սկսած՝ Թուրքիայի շատ կառավարություններ (սկսած Աթաթուրքից) դիմել են ամերիկացիներին՝ խնդրելով ճանաչել Թուրքիայի Հանրապետության իրավասությունը բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք վերահսկում են։ Ամերիկացիները միշտ պատասխանել են մերժումով։ Եվ այս ֆոնին, եթե մի օր ամերիկացիները «թևքից» հանեն այդ հաղթաթուղթը, ապա փորձագետը չի բացառում, որ այդ համատեքստում կարող են հիշել նաև Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանին վերաբերող իրավարար վճռի մասին։

«Ես լավ եմ հասկանում, որ շատերը կարող են զարմանալ նման կանխատեսման վրա, բայց պետք է հասկանալ, որ այդ իրավարար վճիռն անժամկետ է։ Եվ ամենևին չի բացառվում, որ դրա ֆոնին ամերիկացիները կարող են շահագրգռված լինել Արևմտյան Հայաստանի՝ որպես ազգային պետության ստեղծմամբ», - հավելել է նա։

Իհարկե, ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ սցենարը կյանքի կոչվի, բայց դրա միտումները նկատվում են, համոզված է փորձագետը։

Իրանի նախագահը Ադրբեջանի Հանրապետությանը զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների համար ռազմահենադաշտ ստեղծելու սարսափելի հետևանքների մասին, գրում է իրանական Tasnim գործակալությունը։

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը հաստատել է Իրանի հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

Իրանը պնդում է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի, ասել է Պեզեշքիանը, սակայն զգուշացրել է, որ տարածաշրջանում օտար պետությունների համար ռազմահենադաշտ ստեղծելը տարածաշրջանի երկրների շահերից չի ​​բխի:

«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգություն և լուծել մեր խնդիրները։ Դա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը միշտ ընդգծել ենք»,- հավելել է Պեզեշքիանը:

Նա կոչ է արել հեշտացնել առևտուրը իսլամական երկրների միջև՝ հայտարարելով, որ  անվտանգության ամրապնդման, խաղաղության խթանման կամ պետությունների միջև հարաբերությունները զարգացնելու համար սահմանների երկայնքով պատեր կառուցելու անհրաժեշտություն չկա:

Պեզեշքիանը ողջունել է նաև Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ցամաքային ուղիների ընդլայնման նախաձեռնությունները՝ հայտարարելով, որ Թեհրանը ձգտում է զարգացնել համագործակցությունը Բաքվի հետ տարբեր ոլորտներում, մասնավորապես էներգետիկ և գյուղատնտեսության բնագավառում:

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները, հաջորդ շաբաթ պատրաստվում են քննարկել և վերանայել Ռուսաստանի հետ կապված՝ Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարությունը:

ՆԱՏՕ-ում կարծում են, որ նախկին քաղաքականությունը հնացած է և չի արտացոլում հարաբերությունների ներկայիս իրավիճակը։

Չնայած հարաբերությունների կտրուկ վատացմանը, դաշինքը դեռևս պահպանում է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը։ Այդ փաստաթուղթը ստորագրվել է 1997թ-ին, որով հռչակվում է «կայուն, խաղաղ և անբաժանելի Եվրոպա կառուցելու» ընդհանուր նպատակը։

Այս տարի հուլիսին ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովում, դաշնակիցները պայմանավորվել են Ռուսաստանի վերաբերյալ նոր ռազմավարություն մշակել և այն ներկայացնել դաշինքի հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա Հաագայում 2025թ. հունիսին։ Ըստ ՆԱՏՕ-ի անդամ երկրերում հաճախակի քննարկվող թեզերի՝ ՌԴ-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը և Խորհուրդը ստեղծվել են այլ դարաշրջանի և միջազգային իրավիճակի համար: Հետևաբար, նոր մոտեցումները կարող են մեծ հաշվով վերանայել հարաբերությունների ամբողջ ծավալը՝ ապագայի համար խորացնելով ու պաշտոնական քաղաքականություն դարձնելով առկա հակադրությունները: Թեպետ դեռևս չկա ՆԱՏՕ-ի 32 երկրների համաձայնությունը ստացած նոր ռազմավարության որևէ նախագիծ, սակայն դժվար չէ կռահել, որ այն արտացոլելու է փոփոխվող աշխահակարգի և բազմաբևեռ աշխարհի մասին կոշտ մոտեցումներ, որոնք դեռ շատ երկար ժամանակ դրված են լինելու Արևելք-Արևմուտք հակամարտության հիմքում:

Հարկ է ընդգծել, որ ՆԱՏՕ որոշ անդամ-երկրներ վախենում են, որ չափազանց ագրեսիվ նոր ռազմավարությունը կարող է վատ ազդանշան ուղարկել Կրեմլին և էլ ավելի զգայուն և անհանդուրժողական դարձնել տարբեր տարածաշրջաններում Ռուսաստանի ռազմավարական քայլը: Բացի այդ, ՆԱՏՕ-ում վաղուց արդեն հարց է առաջանում Հունգարիայի ու Սլովակիայի մասով, որոնք դեմ են դուրս գալիս դաշինքի մյուս անդամներին և շարունակում են ռազմավարական նպատակահարմարություն և շահ տեսնել Ռուսաստանի հետ փոխգործակցության մեջ։

Որքան էլ հավաքական Արևմուտքը փորձեց դիվանագիտական, տնտեսական և քաղաքական մեկուսացման մեջ մտցնել Ռուսաստանին, այնուամենայնիվ ՌԴ-ն շարունակում է մնալ գործող աշխարհակարգի փոփոխման և նորի կառուցման ճարտարապետներից մեկը: Դա ապացուցում է նաև առաջիկա օրերին (22-24 հոկտեմբեր) ռուսական Կազան քաղաքում նախատեսվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որին մասնակցելու են մի շարք համաշխարհային լիդերներ: Շատերը կարծում են, որ նոր աշխարհակարգի սկզբունքների վերաբերյալ, ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովը հստակ ուղղերձ է հղելու հատկապես Արևմտյան աշխարհին:

Իսկ ի՞նչ են անում փոքր երկրները և հատկապես պարտված ու քաղաքականապես բարոյալքված Հայաստանը: Ինչպես Մերձավոր Արևելքը, Միջին Ասիան, Արևելյան Եվրոպան, այնպես էլ Հարավային Կովկասն անշուշտ հայտնվել են նոր աշխարհակարգի ճարտարապետների ռազմավարական շահերի բախումների կիզակետում: Ադրբեջանը՝ Թուրքիայի և Նիկոլի շնորհիվ ստացել է ռեգիոնալ քաղաքականության գլխավոր շահառուի կարգավիճակը:

Վրաստանը գտել է կայուն և անվտանգ զարգացման տանող վերադարձի ճանապարհը, և հոկտեմբերի 26-ի ընտրություններում փորձելու է առաջիկա տարիների համար ապահովագրել իր ինքնիշխան զարգացման ակտիվները: Իսկ Հայաստանը՝ իր օտարածին ու խարխլված իշխանությունների շնորհիվ, դեռևս գտնվում է աշխարհաքաղաքական մուրճի և սալի արանքում:

Պատումությունը՝ հետին թվով մեզ անընդհատ ցույց է տվել, որ գլոբալ փոփոխություների ժամանակ, մենք հնարավորություն ենք ունեցել շահած դուրս գալու: Բայց գրեթե միշտ արել ենք հակառակը և վերջին պահին, զգալի կորուստներով, զոհի կերպարանք ստացած ու խաբված, մազապուրծ կախվել ենք ռուսական նավից: Հիմա էլի նույն վիճակում ենք, այսինքն՝ մտել ենք այնտեղ, որտեղ բախվում են խոշորները, և որոնց բախումից՝ հայկական տարածքները հայտնվել են, և կարող են հայտնվել թշնամու տիրապետության տակ:

Ասում ենք հայի «հետին խելք»: Այո դա այդպես է: Եթե ժամանակին խելացի լինեինք և 2018թ. չքայլեինք կասկածելի անորոշության հետևից, 2021թ-ին կրկին չընտրեինք ակնհայտ պարտությունը, ապա այսօրվա փոփոխվող աշխարհում Հայաստանն ու Արցախը միասին, կարևոր ու գուցե նաև որոշիչ դերակատարում կունենային գործընկերների համար: Իսկ երկարաժամկետի համար՝ կապահովեին կայուն և արժանապատիվ խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխան զարգացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը չզավթվելու պարագայում, այսօր Հայաստանը կլիներ տարածաշրջանային զարգացումների թիվ մեկ շահառուն և գլխավոր գործոնը, և ոչ թե մուրացիկի և ուրացողի խայտառակ վիճակում՝ ինչպիսին որ հիմա է»:

Երեկ երեկոյան «Հեզբոլլահ»-ի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Բինյամին քաղաքի մերձակայքում տեղակայված ռազմաբազայի վրա։

Դրա մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։

Today in Israel-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով սպանվել է Իսրայելի պաշտպանության չորս զինծառայող, յոթը ծանր վիրավորվել են:

Նախօրեին իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Հըզբոլլահ»-ն անօդաչու թռչող սարքի հարված է հասցրել Իսրայելի Հայֆա շրջանի Բինյամին քաղաքին։ Տուժածների թիվը մինչ այդ հասել է 67-ի։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներկայացնում եմ ձեր դատին Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի թրքացման ամրագրումն էր։

1920-ի դեկտեմերի 2-ի լույս 3-ի գիշերը կնքվեց աղետալի հայ-թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Բաղկացած է 18 հոդվածից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից՝ ֆրանսերեն և թուրքերեն։

Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։

Ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ պայմանագիրը։

1-ին հոդվածով պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև հայտարարվում էր ավարտված։

2-րդ հոդվածով որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները։ Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (ավելի քան 20.7 կմ²), իսկ Նախիջևանի, Շարուրի և Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով հաստատվելու էր հատուկ վարչություն։

Հայաստանի կառավարությունը զրկվում էր այդ վարչության գործունեությանը միջամտելուց, անկախ այն բանից, թե ինչպիսի ձև կընդուներ այդ վարչությունը։
Հայաստանի Հանրապետությանը իրավունք էր վերապահվում Թուրքիային անցած Կարսի մարզում և Սուրմալուի գավառում հանրաքվե անցկացնելու պահանջ ներկայացնել, բայց այդ նույն 3-րդ հոդվածում նաև ասված էր, որ այդ տարածքները «անվիճելի պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ», որով փաստորեն նախապես բացառվում էր հանրաքվեի անհրաժեշտությունը։

Հոդված 4 Հայաստանը զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15 սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ։

5-րդ հոդվածով Թուրքիայի քաղաքական ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան, իրավունք էր տրվում իր հայեցողությամբ տեսչություն և հետաքննություն կատարել վերը նշված պայմանների կատարման կապակցությամբ։ Դրա փոխարեն Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան։ Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի հաշտության պայմանագրից (1920), պարտավորվում էր Եվրոպայից և ԱՄՆ-ից հետ կանչել իր պատվիրակներին «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ...»։ Ինչպես նաև անվավեր էր ճանաչում բոլոր այն պայմանագրերը, որ կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են նրա շահերը։

Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմական միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։

Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված, շրջանները (Ալեքսանդրապոլի գավառ) պետք է ազատվեին Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո։

Այս կետը Թուրքիային հնարավորություն էր տալիս շարունակել գավառի երկարատև օկուպացիան, քանի որ պայմանագիրն այնպես էր կազմված, որ միշտ կարելի էր կառչել նրա այս կամ այն պայմանի ոչ լրիվ կամ ոչ ճիշտ կատարումից։

Պայմանագրի մյուս հոդվածները վերաբերում էին ազատ տարանցիկ առևտրին, փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, Հայաստանի իսլամադավան բնակչության իրավունքներին։ Բոլոր այս պայմանները ոտնահարում էին Հայաստանի իրավունքները, արգելում հայ գաղթականների հայրենիք վերադարձը։

7-րդ հոդվածով «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից... պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»։

Դրանով Թուրքիան ազատվում էր ինչպես բնաջնջված, այնպես էլ արտաքսված հայերի ունեցվածքի հատուցումից։ Փարիզի խաղաղության վեհաժողովի տվյալներով այդ գումարը շուրջ 19 միլիարդ ֆրանկ էր։

Սա է Ալեքսանդրապոլի պայմանագիրը,որը փաստացի Հայաստանի թրքացման ամրագրումն էր։

Հայաստանը զրկվում էր ոչ միայն Կարսի ու Սուրմալուի գավառներից, այլ փաստացի կիրցնում էր նաև այսօրվա Վայոց ձորի մարզի տարածքն ու թուրքական վերահսկողությանն էր հանձնում Ալեքսանդրապոլի գավառը/Շիրակի մարզ/ Ալեքսանդրապոլ /Գյումրի/ կենտրոնով։

Եվ միայն խորհրդայնացման հետեւանքով հնարավոր եղավ թուրքերից ազատել ամբողջ Շիրակն ու Գյումրին եւ հետ բերել Վայոց ձորը։
Ու այսքանից հետո կան «միամիտներ», որ ասում են, թե Ալեքսանդրապոլի պայմանագիրը Կարսի պայմանագրի /1921-ի հոկտեմբերի 13/ չարիքի փոքրագույնն էր։
Կարսի պայմանագրով ամրագրվեց Հայաստանի վերահսկողությունն այսօրվա և Շիրակի և Վայոց ձորի մարզերում, և ամենակարեւորը՝ Հայաստանի տարածքից դուրս բերվեց թուրքական զինուժը։

Սրանք են իրական փաստերը որ պետք է իմանալ։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում