ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հայաստանի իշխանությունների` բանակցային գործընթացի վերաբերյալ լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում: Աս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ 

«Խոսքը վերաբերվում է Հայաստանի ապառազմականացմանը:

Այսինքն, Ադրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին` սպառազինությունից մինչև բանակի թվաքանակ:

Ընդ որում` Ադրբեջանի համար խնդիրը ոչ թե լրացուցիչ երաշխիքներ ստանալն է, այլ Հայաստանին կամակատարի դերում պահելն է, որովհետև այդ պայմաններում երկիրը վերջնականապես կկորցնի դիմադրության վերջին հնարավորությունները»,- գրել է նա։

Մերձավորարեւելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որը «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մերձավոր Արեւելքի իրավիճակի մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մերձավոր Արեւելքը նորից հայտնվել է մեծ պատերազմի շեմին, որը, ինչպես մեզ է թվում, ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ թեեւ ՄԱԿ ԱԽ-ը եւ Գլխավոր վեհաժողովը մի քանի բանաձեւեր են ընդունել՝ հրադադարի կոչով, իսրայելական բանակի գործողությունը շարունակվում է։

«10 օր առաջ Գլխավոր վեհաժողովը հավանություն տվեց Միջազգային դատարանի խորհրդակցական եզրակացությանը, որում ոչ երկիմաստորեն խոսվում է պաղեստինյան հողերի իսրայելական օկուպացիայի անօրինական բնույթի եւ հրադադարի անհրաժեշտության մասին։ Խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունն աջակցել է այդ նախաձեռնությանը՝ ուղղված պաղեստինա-իսրայելական հակամարտության արդար եւ երկարաժամկետ կարգավորմանը եւ պաղեստինցիների սեփական անկախ պետության ստեղծման իրավունքին 1967թ. պետական սահմանների շրջանակում  Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,- ավելացրել է նա։

Լավրովի խոսքով՝ կա ՄԱԿ ոչ երկիմաստ որոշումը, եւ ընդհանուր խնդիրն է դրա կատարման ապահովումը։

«Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում... ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր, իսկ շարունակվող գնդակոծությունների կադրերը տարածվել են ողջ աշխարհում»,- նշել է նա։

 

«Ցուցադրվել են Նիդերլանդական շատ հին քարտեզներ , որտեղ Հայաստանը ձգվում է մինչև Կուռ գետի ափը»

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը Դելի անունով քարտեզագետի աշխատանքն է, ցույց է տալիս Հայաստանը մինչև Կուռ գետի ափը, իսկ այն մասը, որտեղ այսօրվա Ադրբեջանն է, Շիրմա խանությունն է: Այս քարտեզը 1662 թվականի է, ցույց է տալիս Փոքր Ասիայի տարածքը, և, տեսեք, Արևելքում գրված է՝ Մեծ Հայք:

Առաջին հայերեն Աստվածաշունչը հրատարակվել է հենց Նիդերլանդներում՝ Ամստերդամում, 1666 թվականին: Աշխարհի առաջին հայատառ քարտեզը՝ Աշխարհացույցը, նույնպես լույս է տեսել Ամստերդամում 1695 թվականին: Բացի քարտեզներից՝ 2 երկրների հնագույն բարեկամության մասին այլ հետաքրքիր փաստեր ևս կան գրքում: Նախաձեռնությունը Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությանն է, առիթը՝ 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Տիգրան Բալայան (Նիդերլանդներում ՀՀ դեսպան) — Եթե գաք դեսպանություն, մեր պատերին կան հին քարտեզներ, որտեղ բոլոր տեղերում Հայաստանը կա: Գաղափար առաջացավ, որ էլի այսպիսի քարտեզներ կլինեն, ու սկսեցինք փնտրել:

Ամստերդամի համալսարանում պահվող քարտեզների մեծ հավաքածուից են այս 50-ը առանձնացրել: Բալայանին զարմացրել է նաև համալսարանի աշխատակիցների տեղեկացվածությունը Հայաստանի, մեր երկրի հնագույն պատմության մասին:

Տիգրան Բալայան — Ամստերդամի համալսարանի աշխատակիցները մեծապես օգնեցին, քանի որ շատ մեծ, խոշոր հավաքածուից ընտրել են տարածաշրջանի քարտեզները:

Գրքում նախաբաններից մեկը գրել է համադրողը և անդրադարձել է, թե ինչու է Հայաստանը հայտնվել այդ քարտեզներում, առաջին թռիչքուղիների քրատեզում ևս Հայաստանը կա:

Այս գրքի առաջին օրինակները Հայաստանի վարչապետը Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում է նվիրել պաշտոնյաներին, գործարար շրջանակի ներկայացուցիչներին: Նիդերլանդների համալսարաններում և գրադարաններում ևս այս գիրքն արդեն հասանելի է: Գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, գուցե էլեկտրոնային տարբերակով վաճառք լինի՝ նշում է Բալայանը, իսկ գումարը կուղղվի բերագործական հիմնադրամի:

Գրքի շնորհանդեսին ներկա Հայաստանում Նիդերլանդների նախկին դեսպան Նիկոլաս Սխերմերսը հույս ունի՝ այսպիսի օրինակներով մենք կշարունակենք մեր հետագա համագործակցությունը հաջորդ 30 տարիներին ևս: Ինչպես իր ելույթը, այնպես էլ մեզ հետ զրույցը սկսեց հայերենով:

Նիկոլաս Սխերմերս (Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր, այժմ նախկին դեսպան) — Խոսում եմ հայերեն մի քիչ, սովորում եմ: Շատ լավն է, բայց դժվար է:

Հայաստանի մասին մինչև Հայաստանում դեսպան նշանակվելը շատ բան չգիտեր, բայց գրքում տեղ գտած տեղեկությունները անսպասելի չէին:

Նիկոլաս Սխերմերս — Ես ամենևին զարմացած չեմ, որ հոլանդացի քարտեզագրողները դեռ միջնադարում իմացել են Հայաստանի ու հայերի մասին, իմացել են՝ որտեղ է գտնվում Հայաստանը, և այդ ամենը ներառել են քարտեզներում: Կարծում եմ՝ այդ բոլոր քարտեզները այսպես մեկ գրքում ներառելը շատ կարևոր նախագիծ է, որը համախմբել է բոլորիս:

Գրքում յուրաքանչյուր քարտեզ ունի իր առանձին նկարագրությունը` վերնագիրը, քարտեզի հեղինակը և ստեղծման ամսաթիվը։ Ներկայացված է 2 լեզվով՝ անգլերեն, նիդերլանդերեն:

Տարիներ առաջ Ադրբեջանը ևս գիրք է հրատարակել՝ Ադրբեջանը միջնադարյան քարտեզներում՝ նշում է քարտեզագետը, ավելացնում՝ այդ գիրքը, սակայն, հրատարակվելուց հետո այդպես էլ տարածում չի ունեցել:

Ռուբեն Գալիչյան — Եթե միջքարտեզներ են, ապա այդ քարտեզներում Ադրբեջան գրված էր միայն պարսկական նահանգի վրա, մյուս տեղերում խանություններ են:

Նման նախաձեռնության մասին դեռ 12 տարի առաջ նաև Թուրքիան է բարձրաձայնել, բայց մինչ օրս չունեն այդպիսի գիրք:

Ռուբեն Գալիչյան — Բացել են, տեսել են, որ իրենց անունը 15 դարից առաջ գոյություն չի ունեցել ու նախընտրել են չհրապարակել:

Թուրքերն ադրբեջանցիներից ավելի խելացի են գտնվել, բանը տպագրությանը չեն թողել հասնի՝ դիտարկում է քարտեզագետը:

Ի դեպ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքից բացի՝ տարվա ընթացքում ևս երկու հրատարակություն է լինելու՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին՝ նիդերլանդական դասական գրականության և Վան Գոգի նամակների թարգմանություններ:

Նկարներում Ռ.Գալչյանը մեր թղթակիցների հետ` Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիայի ասոսացիայի պարգևատրման ժամանակ։

https://niderlandakan.livejournal.com

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր խոսքում բազմաթիվ անգամներ թիրախավորել է կին գործիչներին եւ կիրառել է անթույլատրելի որակումներ, որոնք պարունակում են սեքսիզմի ակնհայտ դրսեւորումներ:

Այսինքն` վերջինս քննադատում է կին ընդդիմադիր գործիչներին՝ հատուկ թիրախավորելով կամ ակնարկելով նրանց սեռական պատկանելությունը:

Խոսենք փաստերով:

Նախ, երեկ նա տգեղ բառապաշարով վիրավորեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին: Երբ Եռաբլուրից հեռանալիս Մետաքսե Հակոբյանը ՔՊ-ականների ուղղությամբ բացականչեց՝ «Հարգանքի տուրքը ստացվեց, էլի. մադասպաննե՛ր», Ալեն Սիմոնյանն իրեն բնորոշ սանձարձակ պահվածքով արձագանքեց արցախցի պատգամավորին՝ «Զիբիլի վրայի կատվին տարե՛ք էստեղից»:

Եվ սա առաջին անգամը չէ, որ նա նման պահվածք է ցուցաբերում կին գործիչների նկատմամբ:

Դեռ նախորդ տարի՝ ԱԺ նիստերից մեկի ժամանակ, հենց նախագահությունից Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահին անհարիր բառերի մի շարան էր հնչեցրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հասցեին:

Ընդդիմադիր կին պատգամավորի սուր ելույթին Ալեն Սիմոնյանը արձագանքել էր՝ «Տխմարը դու ես, ա՛յ չինական…»: Իսկ երբ Աննա Մկրտչյանը, ի պատասխան Ալեն Սիմոնյանի վիրավորանքների, հեգնեց, թե կարող է անվտանգության աշխատակիցների կանչել, Սիմոնյանն արձագանքել էր՝ «…Որ գրկի»։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան եւս անմասն չէր մնացել Ալեն Սիմոնյանի թիրախավորումներից:

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Զախարովային անվանել էր «ինչ-որ քարտուղարուհի»։ «Չեմ պատրաստվում պատասխանել ինչ-որ գերատեսչության քարտուղարուհու, կարծում եմ՝ դա իմ մակարդակը չէ», – ասել էր Սիմոնյանը։

Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը, ով վերամբարձ խոսում է հանդուրժողականության մասին, իր խոսքում նպատակադրված թիրախավորում է կին ընդդիմադիր գործիչներին՝ ովքեր ՔՊ-ական չեն եւ քննադատում են իշխանություններին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հայտարարեց, որ ընդունում է Ալիեւի հերթական նախապայմանը եւ պատրաստ է փոխել նաեւ ՀՀ սահմանադրությունը, միայն թե Ադրբեջանի նախագահը ստորագրի փաստաթուղթը, որը նա անվանում է խաղաղության պայմանագիր, բայց դա խաղաղություն բերող փաստաթուղթ չի լինելու, այլ Հայաստանի Հանրապետության հերթական կապիտուլյացիան։ «Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ սահմանադրությանը (թեեւ մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար»:

Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, նախ, կանխակալ կարծիք հայտնեց՝ ի սկզբանե ուղղորդելով իր սրտի ՍԴ-ին, թե ինչ դիրքորոշում պետք է հայտնել, երբ պահը գա, նաեւ, ըստ էության, իր մտքում եղած ինչ-որ հակաօրինական սցենար նկարագրեց, ապա հավաստիացնող ուղերձ հղեց Իլհամ Ալիեւին, որ պատրաստ է նրա հերթական նախապայմանը կատարել։

«Հրապարակ»-ը ՄԻԵԴ եւ ՀՀ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին, որի ՍԴ լիազորությունները դադարեցված են, խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը։ Տիկին Գյուլումյանը հաստատեց Նիկոլ Փաշինյանի ասածն այն մասով, որ զուտ իրավական տեսանկյունից Սահմանադրությունը նախատեսում է, որ եթե ներքին օրենսդրությունը հակասում է միջազգային պայմանագրին, ապա գործում է միջազգային պայմանագիրը, իսկ Սահմանադրությանը համապատասխանության հետ կապված՝ այդ պայմանագիրը պետք է անցնի նախնական սահմանադրական վերահսկողություն։ «Եթե նախնական սահմանադրական վերահսկողության ժամանակ ՍԴ-ն գտնի, որ այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունները հակասում են Սահմանադրությանը, այստեղ կա՛մ պայմանագիրը պետք է փոփոխվի՝ նոր բանակցություններ, կա՛մ Սահմանադրությունը պետք է փոխվի։ Իրավական տեսանկյունից այսպես է, բայց այլ հարց է, թե ինչ փոփոխություն նկատի ունի, եւ ինչ ձեւով է դա արվելու»,-ասաց Ալվինա Գյուլումյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հնչեցրած կարծիքին, թե հավանական չէ, որ Սահմանադրական դատարանն Ադրբեջանի հետ նախատեսվող խաղաղության պայմանագիրը ՀՀ սահմանադրությանը հակասող կճանաչի, ՍԴ նախկին դատավորն ասաց․ «Ես չգիտեմ, թե նա ինչու է հավանական համարում, որ ՍԴ-ն չի գտնի այն հակասահմանադրական։ Դա երկու դեպքում կարող է լինել՝ մի դեպքում, եթե ինքը սահմանադրագետ է եւ համոզված է, որ այդտեղ հակասություն չկա, եւ մյուս դեպքում, եթե ինքը գիտի, որ ՍԴ-ն իր ուղղորդումով պետք է գործի, հետեւաբար, այդպես չի անի։ Նա իրավունք չունի այդպես ասելու, որովհետեւ քաղաքական իշխանությունը չի կարող կանխորոշել դատարանի որոշումը, որովհետեւ այդ արտահայտությունը կարող է դիտարկվել որպես դատարանին ուղղորդել»։

Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք՝ արդեն այսօր, նկատի առնելով Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը, կարո՞ղ ենք միանշանակ ասել, որ Սահմանադրական դատարանի դեմ դեռ 2019 թվականից սկսած գրոհը, այն զավթելու եւ յուրայիններով համալրելու գործընթացը, որը հաջողությամբ իրականացրեց քաղաքական իշխանությունը, հենց այս հեռահար նպատակն էին հետապնդում։ «Երեւի, երեւի։ Ժամանակին մենք ասում էինք այդ մասին, որ իրենց պետք է Սահմանադրական դատարան, որը պետք է ունենա այն մեծամասնությունը, որը կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ են քաղաքական մեծամասնությանը»,-արձագանքեց Ալվինա Գյուլումյանը։

ՀԳ․ Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 22-ին ՔՊ-ական ԱԺ-ն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով Հրայր Թովմասյանը դադարեց պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, բայց մնաց ՍԴ անդամ, իսկ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Ալվինա Գյուլումյանը, ուղարկվեցին թոշակի։ Նույն թվականի հունիսի 24-ին այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԺ կանոնակարգ օրենքում արված փոփոխությունը, որով ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը հնարավորություն ստացավ խորհրդարանով ընդունված սահմանադրական փոփոխությունները, առանց նախագահի ստորագրության, ընդունված համարել։ Այս ամենի արդյունքում ՍԴ կազմը համալրվեց իշխանամերձ ու իշխանությանը լոյալ դատավորներով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 

1,5 լիտրանոց չորս մխոցային տուրբո շարժիչ՝ 175 ձիաուժ հզորությամբ, վիրտուալ կլիմայի կառավարում և մուլտիմեդիա կառավարում 15 դյույմանոց անկյունագծով էկրանի վրա, 8 տեսախցիկով շուրջբոլոր դիտման համակարգ, հինգերորդ դռան սերվո շարժիչ: Սա Chery-ի կամ Changan-ի հաջորդ քրոսովերի նկարագրությունը չէ, սա երրորդ սերնդի GMC Terrain-ն է: Մոդելը կարտադրվի բացառապես հյուսիսամերիկյան շուկայի համար, ինչպես բոլոր GMC մեքենաները։

Նոր GMC Terrain-ը վատ չէ հագեցած՝ լրիվ չինական քրոսովերների մակարդակով, հայտնում է Drom.ru-ն։ Առկա է պանորամային տանիք՝ լուսային բացվածքով, թվային գործիքների վահանակով և սև կամ մոխրագույն տանիք, որը հակադրվում է մեքենայի կմախքի հիմնական տոնայնությանը: Կարելի է պատվիրել 20 դյույմանոց անիվներ։ Առկա է մոդիֆիկացիա՝ ամբողջովին սև դեկորով և սև ինտերիերով։

Սակայն GMC ապրանքանիշը միշտ հայտնի է եղել իր ուտիլիտարիզմով և կոպիտ գեղագիտությամբ: Երրորդ սերնդի Terrain-ի դեպքում միակ օգտակար հատկությունները պողպատե շարժիչի պաշտպանությունն են և բարձրակարգ անվադողերը 17 դյույմանոց AT4 արտաճանապարհային անիվների վրա: Սկզբում Terrain-ը կառաջարկվի միայն չորս անիվի շարժիչով (հետևի անիվի քարշակ՝ ըստ պահանջի բազմափսե կցորդիչի միջոցով):

Փոեխարենը էսթետիկորեն ամեն ինչ լավ է։ Նոր GMC Terrain-ն այնպիսի տեսք ունի, ասես այն կիսում է շրջանակային շասսին ինչ-որ պիկապ բեռնատարի հետ. ռադիատորի «խոյաձև» վանդակաճաղ, մարմնի վրա ռելիեֆը, կարծես ֆրեզերային կտրիչից, բոլոր ուղիղ անկյունները շեղված են և ճեղքված, ինչը մեքենային տալիս է կապը մեխանիկական գործիքի հետ. Նոր GMC Terrain-ը վաճառքի կհանվի ԱՄՆ-ում տարեվերջին։

1

1

Իսրայելն ուժգին ավիահարվածներ է հասցրել Բեյրութի այն արվարձանին, որտեղ, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, գտնվում էր «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: 6 շենք է փլուզվել, մեկ թաղամաս, ըստ էության, ոչնչացվել է, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնել է «Риа Новости»-ն:

«Սեյեդ Հասան Նասրալլան ապահով վայրում է, այն, ինչ հրապարակվում է հրեական լրատվամիջոցներում, չի համապատասխանում իրականությանը»,- ի պատասխան հայտարարել է «Հըզբոլլահը»:

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ մի տղամարդ փորձել է առևանգել 2 անչափահաս տղաների։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են ենթադրյալ՝ երեխաներին առևանգելու փորձ կատարողի ինքնությունը և 57-ամյա տղամարդուն հայտնաբերել են Երևանի շրջանային փողոցում ու իր կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով նրան բերման են ենթարկել ոստիկանություն Մալաթիայի բաժին։

Վերջինս կասկածվում է Երևանի Մազմանյան փողոցից 2 անչափահաս՝ 11-ամյա երեխաների առևանգելու փորձ կատարելու մեջ, սակայն իր կամքից անկախ, հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բեյրութի հարավում իսրայելական օդային նոր հարձակման հետևանքով հզոր պայթյուններ են հնչել, հայտնում է Al Jazeera-ն։

Հաղորդվում է, որ բազմաթիվ պայթյուններից հետո ծխի հաստ քուլաներ են բարձրանում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի օդում:

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իսրայելը հարձակվել է Բեյրութում տեղակայված «Հըզբոլլահի» կենտրոնական շտաբի վրա՝ թիրախավորելով կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահին։

Ըստ The Jerusalem Post-ի՝ պաշտոնական հաստատում չի եղել, որ հարվածի թիրախը Նասրալլան է եղել:

«Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահը նամակ է ստացել, որում ասվում է, որ «Արդաբիլից, Թավրիզից, Ուրմիայից, Զանջանից և նույնիսկ Բաքվից երիտասարդները պատրաստ են մեեկնել Լիբանան, խնդրում ենք հավանություն տալ այս ցանկությանը:

Դրա մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Կոչ ենք անում թշնամու ցամաքային ներխուժման դեպքում համաձայնել այս մեծ խմբին ուղարկել Լիբանան: Վստահ եղեք՝ ձեր հավանությանն արժանանալու դեպքում Իրանից Իմամ Հոսեյնի հետևորդների և Սեյեդ ալ-Շուհադայի հավատարիմ երկրպագուների հսկայական բանակը կգա Լիբանան»,- ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրապարակած նամակում:

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում