Թուրքիայի օդանավակայանին կայծակ է հարվածել. կա տուժած
Հունվարի 23, 2025

Թուրքիայի օդանավակայանին կայծակ է հարվածել. կա տուժած

By Հոկտեմբերի 13, 2024 9

Կայծակը հարվածել է Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող «Ռիզե Արթվին» օդանավակայանին, երբ ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի, կա տուժած, հայտնում է թուրքական HavaSosyalMedya քաղաքացիական ավիացիայի առցանց հարթակը։

«Ռիզե-Արտվին-Ստամբուլ չվերթի մեկնարկից առաջ կայծակը հարվածել է օդանավակայանին, երբ ինքնաթիռի դուռը պատրաստվում էր փակվել, օդանավի օպերատիվ աշխատակիցը կորցրել է գիտակցությունը և ընկել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել բժշկական բրիգադները, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս ընթացքում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ կայծակը շարունակել է հարվածել ավտոկայանատեղիի տարածքում։ 24 րոպե հետո օդանավակայանի գործունեությունը վերսկսվել է»,-ասվում է հաղորդագրությունում:

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 13 Հոկտեմբերի 2024 20:56

Լրահոս