Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Սկզբունք ու կեցվածք ունեցող քաղաքական գործիչը չի կարող այսօր Նիկոլին գովել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Ցավոք, քաղաքական գործիչների մեջ այդպիսիք կան, որոնք րոպեն մեկ կարծիք են փոխում։ Օրինակ, Էդմոն Մարուքյանը նորմալ, «կլասիկ» քաղաքական գործիչ չէ, նրան դարձրել են այդպիսին։ Եթե նա ուզում է խոսել «կլասիկ» քաղաքական գործիչներից, հենց ինքն այդպիսին չէ։ «Կլասիկ» քաղաքական գործչի իմաստն այն է, որ նրա հետևում կուսակցություն կա, և ամեն ինչ մեկ անձից կախված չէ։ Կա ՔՊ կուսակցությունը և այլ քաղաքական ուժեր, այդ թվում՝ Սրբազանի գլխավորած քաղաքական շարժումը, որը գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, ունի այլ լուծումներ»,- ասաց քաղաքական գործիչը։
«Չես կարող վաղը գնալ հանրահավաքի և տեսնել, որ լրիվ այլ բաներ են խոսում։ Չստացվի, որ իր հանրահավաքին հանկարծ մեկը խոսի և պնդի, թե Շարժման հիմնական նպատակը պետք է լինի Նիկոլին միանալը։ Քաղաքական գործընթացները գլխավորում են քաղաքական գործիչները, որոնց հետևում անպայման պետք է լինեն կուսակցություններ։ Առանց կուսակցության՝ քաղաքական գործիչը հաշվետու չէ որևէ մեկին։ Ի՞նչ արհեստավարժներ, ո՞վ է ծրագիր գրել։ Վարչապետը, էկոնոմիկայի նախարարն ի՞նչ են հասկանում տնտեսությունից։ Եվրոպամետների մի «կոդլ» կա, որը խորհրդարանում լսումներ է անում, ամբիոնից ԵՄ-ի դրոշ են կախում, քանի որ, եթե հանկարծ դեպի Եվրոպա շարժումը չհաղթի, նոր եկողները նրանց հալածելու են, հարցնելու են՝ չէ՞ որ համակարգ կար կառուցած, և եթե դուք դրա փոխարեն այլ բան չկարողացաք դնել, ինչո՞ւ էիք քանդում»,- նշեց Բագրատյանը:
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ընթացիկ իրավիճակը նման է մի ֆուտբոլային խաղի, երբ մրցավարը տեսնում է, որ Փաշինյանը մի ֆուտբոլիստի հանում է խաղից, հարցնում է՝ չէ՞ որ քո պահեստայինների նստարանը դատարկ է, ինչո՞ւ ես հանում, ի պատասխան՝ լսում է՝ սրան նախ հանենք, հետո նոր կմտածենք, այսինքն՝ տասը հոգով խաղանք.
«Այն ուժը, որը չի հաղթի, բայց միգուցե էվոլյուցիոն ճանապարհով կգա, թեև ոչ հակաեվրոպական, բայց Հայաստանն անկախ կպահի, իրեն հաշիվ կտա, որ Հայաստանը գտնվում է տնտեսական և քաղաքական անվտանգության մի այլ միջակայքում, այդ ուժն իրենց չի ներելու։ Նիկոլին միացած՝ «կոդլով» քանդում են, գողանում են, ահավոր կոռուպցիա է և՛ իշխող քաղաքական կուսակցության, և՛ նրան սատարող մարդ-կուսակցությունների շարքերում, որոնք, ըստ էության, իրենց անձնական հարցերն են լուծում։ Ընտրություններում նրանք տոկոս չեն հավաքում, Նիկոլն է նրանց այդ ձայները տալիս։ Նրանց նպատակն ուրիշներին փոշիացնելն է, նրանք ո՞վ են, այդ ի՞նչ ինտելեկտուալներ են,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Միշտ քիչն է հաղթելու, հիշեք երեխե'ք, քչից երբեք պետք չէ վախենալ, բազմությանը կորիզն է առաջնորդողը.
Բագրատ Սրբազան.
Տեսանյութ
Բոլոր հանցանքները, որոնք դարձել են ողբերգություն, պիտի ամենածանր ձևով պատժվեն. Բագրատ Սրբազան.
Տեսանյութ
Եթե մակաբույծ են՝ իրենք իրենց կազատագրվեն. մեր ճանապարհն ուղիղ է.
Բագրատ սրբազան.
Տեսանյութ
«Ուզում եմ ձեզ գնահատել առաջին րոպեից ձեր ինքնադրսևորման համար, որը ոչ մի պայմանականություն չունի, այլ միայն մեկ պատճառ, որ մեր կյանքը կոչված է փոփոխվելու։
Փոփոխությունը շատ դժվար է, բայց անհրաժեշտ։ Եթե կյանքում փոփոխություն գոյություն չունի, կյանքը դառնում է ճահիճ, այսօրվա տերմինաբանությամբ` խաղաղ, բայց մեռած։
Հետևաբար փոփոխության առաջին այդ մեծ հոսանքը, հեղեղը, կրողները դուք եք»- այս մասին հայտնեց Բագրատ Սրբազանը՝ երիտասարդների հետ հանդիպմանը
Եթե Սրբազան շարժումն ուզում է մնալ ասպարեզում, պետք է դառնա քաղաքական ուժ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Հո սա թոնդրակյանների կամ պավլիկյանների շարժո՞ւմը չէ։
Այո՛, սկսել է Սրբազանը և լավ է արել, բայց նա պիտի հավաքի մի քանի տասնյակ անձանց, խորհուրդ ստեղծի և ինքը դառնա քաղաքական առաջնորդ։
Նա կարող է հայտարարվել որպես վարչապետի թեկնածու։
Նախընտրական դաշինք կարող է լինել կամ չլինել, քանի որ այնտեղ մի քանի ուժեր կան, որոնք չեն միանա իրար հետ։
Այլապես, եթե սա քաղաքական շարժում չէ, անընդհատ լսելու ենք՝ այս մեկը գործակալ է, այլ մեկի վրա գաղտնալսող սարք կա, և այլն։
Քաղաքական շարժումը պետք է իրագործեն քաղաքական գործիչները, և տվյալ դեպքում՝ Սրբազանի անձը կարող է միավորող լինել»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նիկոլը Հայաստանի հաշվին շարունակում է նստել երկու աթոռի վրա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
«Դա այդպես չէր լինի, եթե հայ ժողովուրդը սկզբունքային լիներ։
Եկավ ու ասաց, որ Արցախը Հայաստան է, բայց ի վերջո տվեց Արցախը։
Եկավ ու ասաց՝ ՀՀ տարածքից մի քառակուսի միլիմետր չպիտի տանք, բայց 1500 քառակուսի կիլոմետր հանձնել է։
Եկավ ու ասաց՝ կոռուպցիա չպետք է լինի, բայց միա՛յն կոռուպցիա է։
Միայն երկուսուկես միլիարդ դոլարի չվճարված հարկ ունենք»,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը:
ՀՀ իշխանության մեջ կան թուրքական ազդեցության գործակալներ, նրանք առաջ են մղում Անկարայի թեզերն ու օրակարգը։ Այս մասին «Регион и мы» հաղորդաշարի ընթացքում ասել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ազդեցության գործակալները գտնվում են Թուրքիայի ճնշման տակ և իրենց գաղափարներն են քարոզում հանրությանը: Հայաստանի իշխանությունները բացարձակապես թուրքական թեզեր են քարոզում», - նշել է թյուրքագետը։
Գեղամյանի կարծիքով, Թուրքիան ձգտում է գերտերություն դառնալ, և դրա համար անհրաժեշտ է վերահսկողություն հաստատել Հարավային Կովկասի նկատմամբ, իսկ այդ նախագծի իրականացման ճանապարհին գլխավոր խնդիրը Հայաստանն է։
Մանրամասները` տեսանյութում։
Շարժումը վերադասավորվում է, երիտասարդներն էլ են ստանում պատասխանատվություն այս հաղթանակի գործում
Տեսանյութ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Ադրբեջանի տարածած ակտիվ ապատեղեկատվության ֆոնին, ներկայացնում եմ վերջին օրերի ադրբեջանական մամուլի հրապարակումների վերնագրերը։
Մինչ ՀՀ իշխանությունները Տավուշի միակողմանի զիջումները մեզ ու ամբողջ աշխարհին «ծախեցին» որպես խաղաղությանը միտված ակտ, Ադրբեջանը իր երազանքների ցուցակում ևս մեկ կետ բավարարեց ու անցավ հաջորդին։
Այդ ամբողջի ժամանակ աշխատում է ուժի ու ուժի սպառնալիքի գործոնը, հենց դրա անունն էլ դրել են «խաղաղության գործընթաց»։
Գործընթացը կա, զիջումները կան, խաղաղությունը չկա, չի էլ կարող լինել, որովհետև իրավունքներից հրաժարումը երբեք խաղաղության չի բերելու․․․»։