Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և որ զինվորականների ուշադրությունը կկենտրոնանա Լիբանանի հետ Իսրայելի սահմանի վրա, որտեղ վերջին շաբաթներին «Հեզբոլլահ» շարժման դեմ մարտերն ակտիվացել են։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Միևնույն ժամանակ Նեթանյահուն խոստացել է, որ Իսրայելը կշարունակի գործողությունները Գազայի հատվածում, մինչև ՀԱՄԱՍ-ը չոչնչացվի։
«Դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվելու է, բայց պատերազմն իր ներկա փուլում ավարտվելու է Ռաֆահում։ Սա ճիշտ է։ Մենք ավելի ուշ կշարունակենք խոտը հնձել», – ասել է Նեթանյահուն Channel 14 հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ։
Իսրայելն, անտեսելով միջազգային հանրության կոչերը, ռազմական գործողություններ էր սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, որտեղ ապաստան էր գտել ավելի քան 1 միլիոն մարդ։ Այդ ժամանակից ի վեր շուրջ 800 000 մարդ է տեղահանվել։
Մայիսի սկզբին Իսրայելը գրավել է Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը, որն այդ ժամանակից փակ է։
Հարցազրույցում Նեթանյահուն հայտնել է, որ պատրաստ է ՀԱՄԱՍ-ի հետ «մասնակի համաձայնության», որի ընթացքում կվերադարձվեն Գազայում գտնվող որոշ պատանդներ։ Միևնույն ժամանակ Նեթանյահուն կրկնել է, որ պատերազմը կշարունակվի հրադադարից հետո՝ «հասնելու ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակին»։
Վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր ԱՄՆ-ի առաջարկած երեք փուլով հրադադարի պլանը․ այն ենթադրում է մարտական գործողությունների մշտական դադարեցում, որի դիմաց ազատ կարձակվեն Գազայում մնացած բոլոր պատանդները, ինչպես նաև Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Նեթանյահուի դիրքորոշումը ցույց է տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի և ԱՄՆ նախագահ Ջո Բանդենի առաջարկի մերժում։
Ինչ վերաբերում է Իսրայելի հյուսիսի վրա ուշադրությունը կենտրոնացնելուն, Նեթանյահուն հայտնել է, որ դա նախ կարվի պաշտպանական նպատակներով և երկրորդ, հնարավորություն կտա, որ Լիբանանի հետ սահմանամերձ շրջանների բնակիչները տուն վերադառնան։
«Եթե դա կարողանանք անել քաղաքական ճանապարհով, հրաշալի կլինի, իսկ եթե ոչ, ապա մենք այլ ձևով դա կանենք, բայց մենք տուն կվերադարձնենք բոլորին՝ թե՛ հյուսիսի, թե՛ հարավի բոլոր բնակիչներին», – ասել է նա։
Գազայի հատվածում պատերազմի ընթացքում «Հեզբոլլահ» շարժումը և Իսրայելն ինտենսիվ հարվածներ են փոխանակում։ Իսրայելի հյուսիսում և Լիբանանի հարավում գտնվող գյուղերի բնակիչները տեղահանվել են։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, երբ Իսրայելում շուրջ 1200 մարդ սպանվեց, 250 մարդ՝ գերեվարվեց։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը հասել է 37 600-ի։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հունիսի 29-ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը:
Ենոքավանը Նիկոլ Փաշինյանի պապական գյուղն է։
Մարզպետարանը հայտնում է, որ «ՀայԲույս» Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը և դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում` կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն և այլն: Փառատոնի ընթացքում մասնակիցները պատրաստելու են խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից և պանրի տարբեր տեսակներից:
Նիկոլ Փաշինյանը միակողմանի կերպով, ապօրինաբար Ադրբեջանին է հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը վերահսկող սահմանային դիրքերը Կիրանցում, Ներքին Ոսկեպարում (Աշաղի Ասքիպարա), Բաղանիս-Այրումում, իսկ նրա պապական գյուղ Ենոքավանում պատրաստելու են խաղաղության ամենաերկար բրդուճը։
Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրություններ է տարածում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի գնդակոծությունների մասին, Իլհամ Ալիևը Հայաստանին նոր պահանջներ է առաջադրում ու սպառնալիքներ հնչեցնում, այդ պայմաններում խաղաղության ամենաերկար բրդուջ սարքելու համար առնվազն բույս՝ քոլ պետք է լինել»
«Ավելի կարևոր հարցեր կան, կարիք չկա Սուրեն Պետրոսյանի հարցին այսքան անդրադառնալ»,- «Իրականում»-ի հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր Գառնիկ Դանիելյանը՝ հայտնելով, որ «առևանգման» դեպքից հետո չի հանդիպել Պետրոսյանին և չի խոսել նրա հետ։
«Ինձ համար սպառիչ չեն էն պատասխանները, որոնք տրվում են։ Եթե ինձ էլ տանեին ինչ-որ տեղ, անմիջապես դրանից հետո կգայի, բացատրություններ կտայի․․․
Անհրաժեշտություն կա, որ թե՛ իմ և թե՛ Սրբազանի ներկայությամբ բոլոր այդ հարցերի պատասխանները տա, որից հետո կկարողանամ գնահատական տալ»,- նշեց նա՝ հավելելով, որ Սուրեն Պետրոսյանն իրենց վերջին հավաքներին չի մասնակցում։
«Սխալվել էինք՝ կարծելով, որ անհնազանդության գործողություններ հայտարարելու դեպքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ կգան, կմասնակցեն, այնպես, ինչպես հանրահավաքներին»,- «Իրականում»-ի հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով շարժման ռազմավարության և թույլ տրված սխալների մասին։
«Պետք է աշխատենք այս ուղղությամբ։
Մենք տարիներով գծագրեր չենք գծել, աշխարհաքաղաքական կենտրոններ մեզ չեն օգնել։
Ակնկալել ենք, որ աջակիցներն իրենց ամբողջ ռեսուրսով կմասնակցեն գործողություններին, այսուհետ պետք է հասկանանք՝ ում վրա ենք հույս դնում, ում վրա՝ ոչ»,- նշել է նա։
Դե տղա է, թող Բագրատ սրբազանի պես հրապարակը լցնի.
Շարմազանովը՝ Փաշինյանին
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀԿ-ական գործիչ Էդուարդ Շարմազանովը «Նյուզ»-ի եթերում անդրադառնալով ՔՊ Քաղաքական ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է.
«Ինքը լեգիտիմ իրավունք է տալիս Իլհամ Ալիևին՝ հայ ժողովրդի հետ վարվել որպես զոհի ու ցեղասպանել:
Փաշինյանն այս հայտարարությամբ հերթական անգամ փաստացի ցույց է տալիս, որ ինքը պանթուրքիզմի և Ադրբեջանի դեսպանի գործառույթ է ստանձնել, կամ Ալիևի փաստաբանի:
Էս մարդն Ալիևի ձեռքերից մաքրում է արյունը...
Եթե ՀՀ վարչապետը տենց ա ասում, Ադրբեջանն ու Թուրքիան պիտի ասեն՝ լավ ենք արել, մորթել ենք»։
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կաչնվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված ամերիկյան ATACMS հրթիռներով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Սևաստոպոլի վրա հարձակման հետ:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Վաշինգթոնի կողմից հովանավորվող և զինվող Կիևի ռեժիմի արյունալի հանցագործության կապակցությամբ, որը հրթիռային հարված է հասցրել Սևաստոպոլի խաղաղ բնակչությանը։ Թրեյսիին ասվել է, որ ԱՄՆ-ի նման գործողությունները, որոնք նպատակ ունեն խրախուսելու Ուկրաինայի իշխանություններին՝ շարունակելու ռազմական գործողությունները մինչև «վերջին ուկրաինացին», անպատիժ չեն մնա։ Անշուշտ, պատասխան միջոցներ կկիրառվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Օկուպացված Արցախի իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան։ Այս մասին Ստեփանակերտում հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, գրում է APA-ն։
«Նրանց բոլոր իրավունքներն ապահովված են օրենսդրության և միջազգային կոնվենցիաներին համապատասխան։ Նրանք ապահովված են փաստաբաններով և թարգմանիչներով:
Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։
Ծանոթացման փուլն ավարտելուց հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,- ասել է Ալիևը։
Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Տեղեկություններ են շրջանառվում, որ Արարատի մարզում գտնվող որոշ զորամասերի սպայակազմն արդեն զգուշացվել է մոտալուտ փոփոխությունների` «սահմանազատման-սահմանագծման» և շուտով տեղի ունենալիք փոփոխությունների մասին։
Դժվար չէ կռահել՝ ինչի մասին է խոսքը. Տիգրանաշեն գյուղի և ռազմավարական նշանակություն ունեցող հսկայածավալ հարակից տարածքների հանցավոր հանձնումը մտել է գործնական փուլ, որի հետևանքով բանակի կողմից պահվող դիրքերը նվիրվելու են թշնամուն, սպայակազմը կկրճատվի (բանակը կգլխատվի) իսկ հետ քաշված ճանապարհամերձ հատվածներում, որտեղ հավանաբար կրկին «ծառեր կտնկվեն», կկանգնեն ԱԱԾ-ի ստորաբաժանումները։
Շուտով Սրբազանի գլխավորությամբ Շարժման նվիրյալները ստիպված կլինեն հերթապահել Տիգրանաշենում, հետո կրկին ականատես կլինենք հանցավոր գործարքի դրսևորումներին․ հայկական զինանշանով ղզլբաշների ու ղարափափախների ջոկատների ներդրում Տիգրանաշեն, ծեծուջարդ թյուրքական մեթոդներով, հանրահավաքներ, ընդվզումներ, նիկոլաթուրքական քարոզչամեքենայի մոլեգնող «հիմնավորումներ», թե ինչու է անհրաժեշտ հայրենիքը վաճառելը։
Զուգահեռ կլինեն ձերբակալումներ՝ Տիգրանաշենի այգիներում խնձոր ուտելու դրդման մեղադրանքներով։ Կսկսվի թուրքական ազդեցության սրիկաների, դեմագոգների, բթացածների և ժողովրդի մոլորեցված մի մեծ հատվածի կողմից Սրբազանին ու Շարժման առանցքային դեմքերին նոր պիտակումներ ու որակումներ շռայլելու նոր փուլը։
Արդյունքում թշնամին կստանա հայորդիների արյամբ նվաճած մեր Հայրենիքի մի լավ կտոր, Իրան-Հայաստան մայրուղին, իսկ Վայոց ձորի և Սյունիքի կապը Երևանի հետ կախված կլինի տառացիորեն մի ադրբեջանցի սերժանտի թնդանոթի քմահաճույքից։
Հայ ժողովուրդն ու ՀՀ-ն կկանգնեն մի նոր արհավիրքի առաջ, իսկ Փաշինյանի խունտան կստանա ևս մի որոշ շրջան իշխանավարելու և թշնամու հետ նոր հանցավոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն:
Հ.Գ. Ահա թե ինչ էր նշանակում` ասֆալտապատել մայրուղին, բացի Տիգրանաշենի` տխրահռչակ ամերիկյան նավիգացիոն GPS համակարգով Ադրբեջան համարվող հատվածից։
Ամեն ինչ, այդ թվում Արցախի պատերազմն ու հանձնումը, հստակ պլանավորված էր դեռ 2019֊ին, իսկ միգուցե ավելի՞ շուտ...»։
Հունիսի 3-ին HayqNews.am-ը հարցում էր հղել ՀՀ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը: Սահմանազատման-սահմանագծման գործընթացի ֆոնին մեր այս հարցման նպատակն է եղել տեղեկացնելու հանրությանը (հետագայում անակնկալի չգալու համար), թե իշխանությունը ո՞ր տարածքներն է համարում Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածք և, որո՞նք են սահմանազատում-սահմանագծում անվան տակ անցնելու սահմանից այն կողմ՝ հարևան-թշնամի երկրին՝ Ադրբեջանին:
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարությունը հղում է արել նախկինում արված պաշտոնական պարզաբանումներին և հայտարարություններին: Այսինքն՝ Ի՞նչ է ստացվում. ՊՆ-ն չգիտի՞ որն է Հայաստանի սուվերեն տարածքը, թե՞ վախենում է ներկայացնել՝ հետագայում «չսխալվելու» համար:
Ստորև ներկայացնում ենք մեր հարցումն ու ՊՆ-ի պատասխանը.