Սրբազանը պիտի հավաքի մի քանի տասնյակ անձանց, խորհուրդ ստեղծի և ինքը դառնա քաղաքական առաջնորդ, հայտարարվի որպես վարչապետի թեկնածու
Հունվարի 24, 2025

Սրբազանը պիտի հավաքի մի քանի տասնյակ անձանց, խորհուրդ ստեղծի և ինքը դառնա քաղաքական առաջնորդ, հայտարարվի որպես վարչապետի թեկնածու

Եթե Սրբազան շարժումն ուզում է մնալ ասպարեզում, պետք է դառնա քաղաքական ուժ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Հո սա թոնդրակյանների կամ պավլիկյանների շարժո՞ւմը չէ։

Այո՛, սկսել է Սրբազանը և լավ է արել, բայց նա պիտի հավաքի մի քանի տասնյակ անձանց, խորհուրդ ստեղծի և ինքը դառնա քաղաքական առաջնորդ։

Նա կարող է հայտարարվել որպես վարչապետի թեկնածու։

Նախընտրական դաշինք կարող է լինել կամ չլինել, քանի որ այնտեղ մի քանի ուժեր կան, որոնք չեն միանա իրար հետ։

Այլապես, եթե սա քաղաքական շարժում չէ, անընդհատ լսելու ենք՝ այս մեկը գործակալ է, այլ մեկի վրա գաղտնալսող սարք կա, և այլն։

Քաղաքական շարժումը պետք է իրագործեն քաղաքական գործիչները, և տվյալ դեպքում՝ Սրբազանի անձը կարող է միավորող լինել»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 22 Հունիսի 2024 23:38

Լրահոս