ArmNews
Հունվարի 31, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Անընդունելի է Փաշինյանի հետ ընտրության գնալը։ Այս մասին նշել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Սա նրա համար չէ, որ Սրբազանին բերենք վարչապետ սարքենք, սա նրա համար չէ, որ Գառնիկ Դանիելյանը գա, ինչ-որ պաշտոն զբաղեցնի։ Ես ինքնաբավ մարդ եմ, իմ կյանքով սրանից առաջ էլ եմ ապրել, սրանից հետո էլ եմ պատրաստվում առհասարակ լրիվ ուրիշ բանով զբաղվել։ Իմ խնդիրը չէ, ոչ էլ Սրբազանի, սա բոլորիս խնդիրն է և բոլորիս սրտացավ մասնակցությունն ու աջակցությունը շատ կարևոր է։ Ունե՞նք անփորձություն, իհարկե ունենք։ Մեր հետևում չեն կանգնած աշխարհաքաղաքական կենտրոններ։ Հյուսիսից ու հարավից աջակցություն չունենք»,- նշել է նա։  

Դանիելյանը հաստատել է, որ ամեն ինչ իրենց պլանավորածի համաձայն չի ընթացել, որովհետև եթե այդպես լիներ, Փաշինյանն այսօր իշխանության չէր լինի։

Նա ներկայացրել է շարժման ձևավորման ու ընդլայնման ընթացքը։ 

Խոսելով մայիսի 9-ի մեծ հանրահավաքին մասնակցած մարդկանց մասին, Դանիելյանը հաստատեց, որ դրանց մեծ մասը պատրաստ չէին զանազան անհնազանդության ակցիաներ իրականացնել։ «Ակտիվ ակցիաների փուլում մենք զգացինք, որ այն խավը, որը պատրաստ է գալ հրապարակ և աջակցություն հայտնել, պատրաստ չէ ակցիաներ իրականացնել»։

Ըննդիմադիր պատգամավորն ուշադրություն հայտնեց ՔՊ-ական մի պատգամավորի այն հայտարարության վրա, որով սպառնում էր ժողովրդին, որ եթե ԱԺ ներխուժելու փորձ անեն, նրանց վրա կկրակեն։ Դանիելյանը դա համեմատեց 2018-ի հետ, երբ ներխուժում էին ռադիոտուն, բայց ոչ մեկը չկրակեց ու բռնության չենթարկեց։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Երեկ ուղեղս վրաերթի էր ենթարկվել, որոշեցի որ միակ տուժողը ես չլինեմ. վայելեք»։

Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ-իսրայելական հարաբերությունների վրա, հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Հայաստանի որոշումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար:

Այդ քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- գրել է նա «Թելեգրամ»-ում։

Ադրբեջանի ոստիկանությունը Ստեփանակերտում հայտնաբերել է զենքի և զինամթերքի մի քանի պահեստարան։

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ-ին։

«Հունիսի 15-ից 21-ը ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են 14 գնդացիր, 5 որսորդական հրացան, 12 նռնակ, 14 պայթուցիչ, պարկուճների 26 պահունակ, տարբեր տրամաչափի 400 փամփուշտ և այլ զինամթերք»,- նշված է տեքստում։

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի գրառումը․ «Ինձ ստիպեցի լսել երեկ խորհրդարանում անցկացված լսումները՝ «Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:

Լսումների մասնակիցների ելույթներից պարզ երևում էր, որ այդ մարդիկ տարրական պատկերացումներ չունեն Եվրոպական Միության և նրա անդամ երկրների իրական քաղաքականության վերաբերյալ:

Այն, որ Հայաստանը և հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ արևելաեվրոպական քրիստոնեական քաղաքակրթության մաս են՝ դա փաստ է: Այն, որ ԵՄ անդամ և ոչ անդամ երկրների հետ Հայաստանը միշտ ունեցել և ունենալու է տարբեր մակարդակի հարաբերություններ՝ դա ևս այդպես է: Բայց ԵՄ անդամության հայտ ներկայացնելն այսօրվա նսեմացած, պարտված, քայքայված ինքնիշխանությամբ ու պարտքերի մեջ թաղված Հայաստանի համար՝ մեղմ ասած երազախաբություն է:

Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների ամենապրոդուկտիվ և գործնականում ամենաաշխույժ ժամանակահատվածը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Այն էական խթան է եղել ՀՀ բոլոր առաջնահերթությունների և պետական շահերի ռեալիզացման համար: Արցախի հարցը, ժողովրդավարական բարեփոխումները, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, տնտեսությունից մինչև կրթա-մշակութային ոլորտները նշանակալի զարգացում են ապրել նաև ԵՄ հետ բալանսավորված համագործակցության շնորհիվ:

Թե Նիկոլն ինչ ավերածությունների ու արտաքին քաղաքական ձախողումների է հասցրել մեր երկիրը՝ ակնհայտ է:

Եթե լրիվ անկեղծ լիենք՝ Արցախը ադրբեջանին հանձնելուց հետո, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին այսօրվա Հայաստանը պետք է միայն մեկ բանի համար. թշնամացնել Ռուսաստանի հետ և մտցնել Թուրքիայի ազդեցության տակ: Այդ կերպ հետագայում կարող են խոչընդոտներ ստեղծել նաև ԲՐԻԿՍ- ի ընդլայնման և ռեգիոնալ կոմունիկացիաների վերահսկման համար:

Ես լրիվ հասկանում եմ հավաքական շահերից բխող ԵՄ այս քաղաքականությունը: Պատահական չէր նաև, որ երեկվա լսումների ընթացքում, փանջունիներն ավելի շատ քննադատում էին ՌԴ-ին, քան խոսում էին ԵՄ անդամության հայտից ակնկալվող դրական և բացասական հետևանքներից:

Բազմաթիվ հարցերից միայն երկուսը տամ, մենք պատրա՞ստ ենք արդյոք անցնել այն ճանապարհով, ինչ ճանապարհով հիմա անցնում է Ուկրաինան:

Իսկ ԵՄ-ն պատրա՞ստ է արդյոք ընդունել անդամության հայտ ներկայացրած և բանակցություններ սկսած Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: Կարծում եմ, որ ո՛չ: Մեր մասին նույնիսկ անիմաստ է հարցնել:

Պետք չէ շատ ոգևորվել աշխարհաքաղաքական բարդ խաղերով և անձնական գրանտային նախասիրություններով: Հայաստանը, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից: ՀՀ իշխանափոխությունից հետո այդ կառույցները կրկին աշխատելու են հոգուտ Հայաստանի, այնպես ինչպես նախկինում էր:

Եթե ավելի անկեղծ լինենք՝ ԵՄ ապագան ևս դեռևս պարզ չէ: Իսկ Վրաստանի այսօրվա ինքնիշխան քաղաքականությունը ցույց է տալիս, թե ապագայում ինչպիսի զարգացումներ կարող են լինել Հարավային Կովկասում:

Իսկ արևմտամետների առաջարկած հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու պահանջն ունի թաքնված այլ նպատակներ, որի մասին կխոսենք առաջիկայում»

ՀՀ կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել՝ հրաժարվելու այն գույքից, ինչը կառավարությունը, առանց որևէ իրավական հիմքի, հանձնել է Ադրբեջանին, գրում է «Փաստինֆո»-ն։

Իշխանությունները դիմումի ձևանմուշ են մշակել ու բաժանում են այն բնակիչներին, որոնց գույքը սահմանազատման արդյունքում անցել է ադրբեջանական կողմին ու պարտադրում ստորագրել առ այն, որ հրաժարվում են բոլոր գույքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ համապատասխան գումարը ստանալով։

Ավելին, դիմումով բնակիչը լիազորում է Տավուշի մարզպետի աշխատակազմին` դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ իր գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը դեռ մայիսի 20-ին կեղծ տեղեկություն էր տարածել՝ պնդելով, թե, Կիրանցի մի շարք բնակիչներին տրված սեփականաշնորհման վկայականները սխալ տվյալներով են, այսինքն, կեղծ են։

Մեջբերում ենք պաշտոնական փաստաթղթից. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»։

Մինչդեռ, կեղծ վկայականների մասին իրավապահները տեղեկություններ չունեն, համենայն դեպս, աղբյուրի հարցմանն ի պատասխան դատախազությունը փաստել է, որ նման քրեական վարույթ չկա։

Հետևաբար՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող գույքը կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնումը հանցագործություն է ու իրավապահ մարմինները պետք է դրա համար քրեական վարույթ նախաձեռնեն։

Այս պարտադրվող դիմումներից պարզ է դառնում, թե ինչու են աստղաբաշխական գներով, ինչպես օրինակ, 1000 դոլար արժողությամբ վագոն -տնակի համար կառավարությունը 50 000 դոլար առաջարկում կիրանցցիներին։

Երեկ՝ հունիսի 21-ին, առանձնապես ծանր վնասվածք պատճառելու հետևանքով մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավելի ուշ Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոցում բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է բերվել իրենց մոտ, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատություն տալու: 

Պարզվել է, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սերոժ Գրիգորյանն է: Պարզվել է նաև, որ ժամը 15:55-ի սահմաններում Վեդի քաղաքի Կասյան փողոցի 26/7 շենքի բակում կենցաղային ու անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Գրիգորյանի և նրա հարևան 71-ամյա Սամվել Խաչատրյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Ս. Գրիգորյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: 

Արդեն այսօր՝ հունիսի 22-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, կասկածյալը, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:

Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը փակի ռուսական վիզաների կենտրոնները և դիվանագետներին զրկի հարկային արտոնություններից։ 

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե նման միջոցներ ձեռնարկվեն, ապա ռուսական կողմը համարժեք պատասխան կտա»,- ընդգծել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ռուս դիվանագետներին ծանուցել էր վիզային կենտրոնը փակելու ծրագրերի մասին։ Այս մասին ասել էր Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ 

Անտոնովի խոսքով՝ հյուպատոսական ծառայությունների տրամադրումը կշարունակվի։ Բացի այդ, ռուս դիվանագետներին զրկել են նաև հարկային արտոնությունները։

«Ամերիկացիները մեզ ծանուցում են  ուղարկել, որ վիզաների կենտրոնը փակվում է։ Եվ հիմա լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին»,- լրագրողներին ասել է Անտոնովը: 
Նա նշել է, որ դիվանագետները կշարունակեն աշխատել և բոլոր ջանքերը կներդնեն տեղի ռուսներին իրավական և հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։

Դեսպանի խոսքով՝ հանվել է նաև դիվանագետների հարկերից ազատման քարտերը, որը նրանց տալիս էր արտոնություններ ցանկացած երկրում՝ թույլ տալով ապրել և հարկեր չվճարել։

Կասպից ծովում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։ 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07։17-ին։ 

Կենտրոնի տվյալներով՝ 3,9 բալ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 67 կմ խորության վրա։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում