Արցախը հանձնեց, ՀՀ-ից 1500 քառ․ կմ զիջեց, համատարած կոռուպցիա է՝ սա՛ է Նիկոլը. Բագրատյան
Հունվարի 24, 2025

Արցախը հանձնեց, ՀՀ-ից 1500 քառ․ կմ զիջեց, համատարած կոռուպցիա է՝ սա՛ է Նիկոլը. Բագրատյան

Նիկոլը Հայաստանի հաշվին շարունակում է նստել երկու աթոռի վրա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

«Դա այդպես չէր լինի, եթե հայ ժողովուրդը սկզբունքային լիներ։

Եկավ ու ասաց, որ Արցախը Հայաստան է, բայց ի վերջո տվեց Արցախը։

Եկավ ու ասաց՝ ՀՀ տարածքից մի քառակուսի միլիմետր չպիտի տանք, բայց 1500 քառակուսի կիլոմետր հանձնել է։

Եկավ ու ասաց՝ կոռուպցիա չպետք է լինի, բայց միա՛յն կոռուպցիա է։

Միայն երկուսուկես միլիարդ դոլարի չվճարված հարկ ունենք»,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը:

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 22 Հունիսի 2024 23:33

Լրահոս