Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
#ՀԻՄԱ. ՍՐԲԱԶԱՆԸ ԵՎ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ԵՆ.
ՈՒՂԻՂ
Տեխասի համալսարանի MD Anderson Cancer Center-ի գիտնականները ցույց են տվել, որ տելոմերազ ֆերմենտի յուրահատուկ ենթամիավորի «պատանեկան» մակարդակի թերապևտիկ վերականգնումը կարող է զգալիորեն նվազեցնել ծերացման նշաններն ու ախտանիշները նախակլինիկական մոդելներում, փոխանցում է Նյուզը:
Եթե այս արդյունքները հաստատվեն կլինիկական փորձարկումներում, դա կարող է ունենալ թերապևտիկ նշանակություն տարիքային հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են Ալցհեյմերը, Պարկինսոնը, սրտի հիվանդությունը և քաղցկեղը: Cell ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը հայտնաբերել է ցածր մոլեկուլային միացություն, որը վերականգնում է տելոմերազի հակադարձ տրանսկրիպտազի (TERT) ֆիզիոլոգիական մակարդակը, որը սովորաբար ճնշվում է ծերացման սկզբում:
Ավելի հին լաբորատոր մոդելներում TERT մակարդակի պահպանումը նվազեցնում էր բջիջների ծերացումը և հյուսվածքների բորբոքումը, խթանում նոր նեյրոնների ձևավորումը, բարելավում հիշողությունը և ուժեղացնում նյարդամկանային ֆունկցիան, ինչը մեծացնում էր ուժն ու կողմնորոշումը:
Գիտնականները պարզել են, որ TERT-ը ոչ միայն երկարացնում է տելոմերները, այլև գործում է որպես տրանսկրիպցիայի գործոն, որն ազդում է բազմաթիվ գեների արտահայտման վրա, որոնք կառավարվում են նեյրոգենեզով, ուսմամբ ու հիշողությամբ, բջիջների ծերացմամբ և բորբոքմամբ:
«TERT-ի էպիգենետիկ ճնշումը կարևոր դեր է խաղում բջիջների ակտիվության նվազման հարցում, ինչը նկատվում է ծերացման սկզբում, կարգավորելով գեները, որոնք մասնակցում են ուսուցման, հիշողության, մկանների ֆունկցիայի և բորբոքման մեջ,- պատմել է բժշկական գիտությունների դոկտոր, քաղցկեղի կենսաբանության պրոֆեսոր Ռոնալդ Դեպինյոն:- Երիտասարդ տարիքում արյան մեջ TERT-ի մակարդակը դեղաբանորեն վերականգնելով, մենք վերածրագրավորեցինք այս գեների արտահայտումը, ինչը հանգեցրեց ճանաչողական ֆունկցիայի և մկանների աշխատունակության բարելավմանը՝ միաժամանակ վերացնելով տարիքային բազմաթիվ հիվանդությունների հետ կապված հատկանիշները»:
Սերգեյ Բեսեդան ազատվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ)՝ Ռուսաստանի ներսում և նախկին ԽՍՀՄ երկրներում տեղեկատվություն հավաքող 5-րդ ծառայության պետի պաշտոնից:
Այս մասին, ըստ Հրապարակի, տեղեկացնում է moscowtimes-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ այդ պաշտոնին նշանակվել է մինչ այդ հակահետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոմովը, իսկ Բեսեդային նշանակել են ԱԴԾ տնօրենի խորհրդական, նրա հրաժարականի ֆորմալ առիթը օրենքով սահմանված 70-ամյա տարիքին հասնելն է:
Երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Ուզում եմ լույսի հաղթանակին մեծ եռանդով միացած, քրիստոնյա հայրենակիցներիս անԱստված գրառումների տրամաբանությունը հասկանալ։
Որ Աստծո լույսով ողողված Շուշին հրաշք է, երկրորդ տարբերակ չկա ու անքննարկելի է։
Փաստորեն մեկը պիտի բան ասի, որ կարծիք ձևավորե՞ք։ Ամոթ է, վերջ տվեք այս վհուկների «խրախճանքը»
Աստված հոգիդ լուսավորի Լալա»:
Պատրաստման եղանակը
Ծովախեցգետնի միսը կամ ձողիկները մանր քերիչով անցկացրեք:
Յուրաքանչյուր ձիթապտղի անցքի մեջ մեկական նուշ մտցրեք:
Պանիրն ու ձուն խոշոր քերիչով քերեք, սխտորը մանրացրեք, խառնեք մայոնեզի հետ:
Ստացված զանգվածից գնդիկներ ձևավորեք, յուրաքանչյուր գնդիկի մեջ մեկ հատ նուշով զեյթուն մտցրեք:
Գնդիկները գլորեք քերած ծովախեցգետնի մսի մեջ ու 20 րոպեով տեղադրեք սառնարանում:
Մատուցելիս գնդիկների վրա կտրտած սամիթ լցրեք:
Աղբյուրը՝ 168.am
Հայ ժողովրդի լինել-չլինելու ժամանակներում՝ 1918թ.-ի մայիսին, Ապարանում ջախջախվեց օսմանյան բանակը
(տեսանյութ)
«Անսպասելի ու ցավալի լուր… Անսահման ցավալի։ Լալան հանկարծ գնաց։ Վերջին անգամ թատրոնում հանդիպեցինք իմ վերջին ներկայացմանը։ Եկավ շնորհավորելու ամուսնու` մեր լավ նկարիչ ընկեր Աշոտ Համբարձումյանի հետ։
Այդքան կոտրված Լալային երբեք չէի տեսել։ Երբեք։ Հազիվ ճանաչեցի։ Գրկախառնվեցինք։ Լալիս էր։ Խոսքով չէր կարողանում շնորհավորել. հա լալիս էր։ Ասաց. «Ապրես, ապրելու հույս ես տալիս։ Կարծում ես, ոտքի կկանգնե՞նք»։
«Իհարկե», ասացի։ Աշոտի հետ էլ գրկախառնվեցինք։ «Ո՞նց ես, ի՞նչ կա չկա»… Գնացին։ Մտքիցս դուրս չէր գալիս։ Երբեք, երբեք այսպես կոտրված չէի տեսել նրան։
Լուրն իմացա, հիշեցի այս դրվագը… Սիրտը չդիմացավ… Ուղղակի չդիմացավ սիրտը… Բարի ճանապարհ, սիրելի Լալա… Աստված հոգիդ լուսավորի։ Աշոտ ջան, համբերություն քեզ…համբերություն` ընտանիքին ու հարազատներին, ընկերներին, բոլորիս...», - գրել է դերասանը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել, որ ժամը 18։30-ի սահմանում նկատել են, որ, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ դուռը բացելու միջոցով, գողացել են տերմինալի դրամատուփը, որի մեջ եղել է 1,2 մլն դրամ
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.56 դրամ: