Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ-ն ռուս դիվանագետներին ծանուցել է վիզային կենտրոնը փակելու ծրագրերի մասին։ Ինչպես գրում է Kommersant-ը, այս մասին ասել է Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
Անտոնովի խոսքով՝ հյուպատոսական ծառայությունների տրամադրումը կշարունակվի։ Բացի այդ, ռուս դիվանագետներին զրկել են նաև հարկային արտոնությունները։
«Ամերիկացիները մեզ ծանուցում են ուղարկել, որ վիզաների կենտրոնը փակվում է։ Եվ հիմա լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին»,- լրագրողներին ասել է Անտոնովը:
Նա նշել է, որ դիվանագետները կշարունակեն աշխատել և բոլոր ջանքերը կներդնեն տեղի ռուսներին իրավական և հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։
Դեսպանի խոսքով՝ հանվել է նաև դիվանագետների հարկերից ազատման քարտերը, որը նրանց տալիս էր արտոնություններ ցանկացած երկրում՝ թույլ տալով ապրել և հարկեր չվճարել։
Ջենիֆեր Լոպեսը միայնակ է հանգստանում Իտալիայում՝ Բեն Աֆլեքի հետ նրա մոտալուտ ամուսնալուծության մասին շարունակվող խոսակցությունների ֆոնին:
54-ամյա Ջենիֆեր Լոպեսին նկատել են Իտալիայի ափերի մոտ՝ շքեղ զբոսանավի վրա աղմկոտ սելֆիներ անելիս, այդ թվում՝ իր հայտնի հետույքը լուսանկարելիս, հայտնում է Page Six-ը։
Երգչուհին շշմեցնող տեսք է ունեցել խորը դեկոլտեով սպիտակ լողազգեստով, որը հիանալիորեն ընդգծել է նրա փարթամ կազմվածքը:
Նա իր կերպարն ամբողջացրել է կլոր արեւային ակնոցով, ոսկե օղակաձեւ ականջօղերով, վզնոցով եւ համապատասխան ոսկե ապարանջաններով:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Իրանը նախազգուշացրել է Իսրայելին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ լայնածավալ պատերազմի հետեւանքների մասին, տեղեկացրել է Mehr-ը։
Ուրբաթ ՄԱԿ Իրանի ներկայացուցչությունը հայտարարությունում նշել է, որ Իսրայելը «վերջնարդյունքում պարտվածի վիճակում կհայտնվի» Լիբանանի դեմ ցանկացած ռազմական գործողությունում։
«Անկասկած, այդ պատերազմում կլինի մեկ պարտված՝ սիոնիստական վարչակարգը։ Դիմակայության «Հեզբոլլահ» լիբանանյան շարժումը կարող է պաշտպանել իրեն եւ Լիբանանը։ Գուցե, եկել է այդ անօրինական վարչակարգի ինքնաոչնչացման ժամանակը»,- հայտնել են ՄԱԿ Իրանի ներկայացուցչությունում։
Ջենիֆեր Լոուրենսը կլինի «Իրական տնային տնտեսուհիների» ոգով նկարահանված «Կանայք» դետեկտիվ ֆիլմի գլխավոր հերոսուհին։
Նախագիծը ձեռք է բերել Apple Original Films-ը։ Լոուրենսը Ջասթին Սիարոկկիի հետ միասին հանդիսանում է նաեւ ֆիլմի պրոդյուսերը: Աշխատանքը ներկայումս մշակման փուլում է, ուստի տեղեկություններ չկան վերջնական սյուժեի կամ թողարկման ամսաթվերի մասին:
Ֆիլմի սցենարի հեղինակները Մայքլ Բրեսլինն ու Պատրիկ Ֆոլին են՝ Պուլիտցերյան մրցանակի եզրափակիչ փուլ անցած Circle Rush պիեսի հեղինակները։ Ֆիլմի պրոդյուսինգով զբաղվում են Apple Studios-ը եւ A24-ը, որոնք նախկինում միասին աշխատել են 2022 թվականին թողարկված «Ճանապարհ» դրամայի վրա, որտեղ գլխավոր դերակատարը կրկին Լոուրենսն է:
Հանրապետության տարածքում` հունիսի 22-ին և 24-27-ին կեսօրից հետո, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն հունիսի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Ինչպես հայտնում է NEWS.am-ը «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 22-ի և 23-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի գիշերը, 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +23+27,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +22+25,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+32,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+25,
Լոռի՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +24+28,
Տավուշ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +29+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +29+33,
Արարատ՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +34+36,
Արմավիր՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +22+25,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+24:
Հայտնի են Վրաստանի եւ Չեխիայի հավաքականների մեկնարկային կազմերը Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում։
Վրաստան․ Մամարդաշվիլի, Դվալի, Կաշիա, Կվերկվելիա, Ցիտաիշվիլի, Կոչորաշվիլի, Մեկվաբիշվիլի, Չեկվետաձե, Կակաբաձե, Կվարացխելիա, Միկաուտաձե։
Չեխիա․ Շտանեկ, Հրանաչ, Կրեյչի, Հոլեշ, Ցոուֆալ, Յուրասեկ, Սոուչեկ, Պրովոդ, Հլոժեկ, Չերնի, Շիկ։
Հանդիպումը Համբուրգում կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին։
Երևանի տարբեր փողոցների շենքերի, կառույցների պատերին պարբերաբար անօրինական թռուցիկներ են փակցվում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Արտակ Զաքարյանը գրում է. «Ընկեր Փանջունին խորհրդարանում
Ինձ ստիպեցի լսել երեկ խորհրդարանում անցկացված լսումները՝ «Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:
Լսումների մասնակիցների ելույթներից պարզ երևում էր, որ այդ մարդիկ տարրական պատկերացումներ չունեն Եվրոպական Միության և նրա անդամ երկրների իրական քաղաքականության վերաբերյալ:
Այն, որ Հայաստանը և հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ արևելաեվրոպական քրիստոնեական քաղաքակրթության մաս են՝ դա փաստ է: Այն, որ ԵՄ անդամ և ոչ անդամ երկրների հետ Հայաստանը միշտ ունեցել և ունենալու է տարբեր մակարդակի հարաբերություններ՝ դա ևս այդպես է: Բայց ԵՄ անդամության հայտ ներկայացնելն այսօրվա նսեմացած, պարտված, քայքայված ինքնիշխանությամբ ու պարտքերի մեջ թաղված Հայաստանի համար՝ մեղմ ասած երազախաբություն է:
Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների ամենապրոդուկտիվ և գործնականում ամենաաշխույժ ժամանակահատվածը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Այն էական խթան է եղել ՀՀ բոլոր առաջնահերթությունների և պետական շահերի ռեալիզացման համար: Արցախի հարցը, ժողովրդավարական բարեփոխումները, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, տնտեսությունից մինչև կրթա-մշակութային ոլորտները նշանակալի զարգացում են ապրել նաև ԵՄ հետ բալանսավորված համագործակցության շնորհիվ:
Թե Նիկոլն ինչ ավերածությունների ու արտաքին քաղաքական ձախողումների է հասցրել մեր երկիրը՝ ակնհայտ է:
Եթե լրիվ անկեղծ լիենք՝ Արցախը ադրբեջանին հանձնելուց հետո, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին այսօրվա Հայաստանը պետք է միայն մեկ բանի համար. թշնամացնել Ռուսաստանի հետ և մտցնել Թուրքիայի ազդեցության տակ: Այդ կերպ հետագայում կարող են խոչընդոտներ ստեղծել նաև ԲՐԻԿՍ- ի ընդլայնման և ռեգիոնալ կոմունիկացիաների վերահսկման համար:
Ես լրիվ հասկանում եմ հավաքական շահերից բխող ԵՄ այս քաղաքականությունը: Պատահական չէր նաև, որ երեկվա լսումների ընթացքում, փանջունիներն ավելի շատ քննադատում էին ՌԴ-ին, քան խոսում էին ԵՄ անդամության հայտից ակնկալվող դրական և բացասական հետևանքներից:
Բազմաթիվ հարցերից միայն երկուսը տամ, մենք պատրա՞ստ ենք արդյոք անցնել այն ճանապարհով, ինչ ճանապարհով հիմա անցնում է Ուկրաինան:
Իսկ ԵՄ-ն պատրա՞ստ է արդյոք ընդունել անդամության հայտ ներկայացրած և բանակցություններ սկսած Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: Կարծում եմ, որ ո՛չ: Մեր մասին նույնիսկ անիմաստ է հարցնել:
Պետք չէ շատ ոգևորվել աշխարհաքաղաքական բարդ խաղերով և անձնական գրանտային նախասիրություններով: Հայաստանը, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից: ՀՀ իշխանափոխությունից հետո այդ կառույցները կրկին աշխատելու են հոգուտ Հայաստանի, այնպես ինչպես նախկինում էր:
Եթե ավելի անկեղծ լինենք՝ ԵՄ ապագան ևս դեռևս պարզ չէ: Իսկ Վրաստանի այսօրվա ինքնիշխան քաղաքականությունը ցույց է տալիս, թե ապագայում ինչպիսի զարգացումներ կարող են լինել Հարավային Կովկասում:
Իսկ արևմտամետների առաջարկած հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու պահանջն ունի թաքնված այլ նպատակներ, որի մասին կխոսենք առաջիկայում»:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր Գառնիկ Դանիելյանը, «Կենտրոն»-ի եթերում խոսելով արցախցի ակտիվիստների նկատմամբ ՀՀ իշխանությունների վերաբերմունքի, ինչպես նաև հասարակության մեջ առկա՝ արցախցի, հայաստանցի տարանջատման մասին, նշել է․ «Մի քանի անգամ ասել եմ՝ մարդուն հատուկ ծեծել են՝ արցախցի լինելու համար։
Արցախից բռնի տեղահանված Դավիթին, որը նմանակող է, ծեծել են նրա համար, որ հարցրել են՝ արցախցի՞ ես, ասել է՝ հա, այսինքն արցախցի լինելու համար ծեծել են։
Հասել ենք էդ վիճակին, անդառնալիության կետի»։