Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, և այժմ միջոցներ են ձեռնարկվում եկեղեցու և սինագոգի վրա կրակած գրոհայիններին չեզոքացնելու համար։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) տեղեկատվական կենտրոնի աղբյուրներին։
«Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, ահաբեկչական հանցագործությունները կասեցնելու և զինված հարձակման մեջ ներգրավված անձանց ձերբակալման նպատակով Դաղստանի Հանրապետության ՌԴ ԱԴԾ վարչության պետը որոշել է հակաահաբեկչական գործողություն իրականացնել և ՀԱԳ իրավական ռեժիմ սահմանել», - ասված է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:
Այժմ աշխատանքներ են տարվում զինված անձանց որոնելու և վնասազերծելու ուղղությամբ, որոնք կրակել են Մախաչկալայի և Դերբենտի եկեղեցիների և սինագոգի շենքերի վրա։
Ճտերը աշնանն են հաշվում. Բագրատ Սրբազանը` շարժումը տապալվելու Փաշինյանի հայտարարության մասին
(տեսանյութ)
Կհանդիպենք հինգշաբթի` ժամը 20։00-ին, ովքեր կարծում են տկարացել ենք, թող Շարժումից դուրս դնեն իրենց․
Սրբազան.
Տեսանյութ
Սրբազանի պայքարը ոչ աթոռի համար է, ոչ էլ իշխանության, այլ` հայ մնալու և փրկության համար է
(տեսանյութ)
Վաշինգտոնը պատասխանատու է Սևաստոպոլում խաղաղ բնակիչների վրա հրթիռային հարձակման համար, քանի որ ամերիկյան ATACMS հրթիռների բոլոր թռիչքները մուտք են արվում ամերիկյան մասնագետների կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների թռիչքային առաքելությունները մուտքագրվում են ամերիկացի մասնագետների կողմից՝ հիմնվելով ԱՄՆ արբանյակային հետախուզության տվյալների վրա, ուստի Սևաստոպոլում խաղաղ բնակչության վրա կանխամտածված հրթիռային հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Վաշինգտոնը»:
ՌԴ ռազմական գերատեսչությունն ընդգծել է, որ նման գործողություններն անպատասխան չեն մնա։
Հունիսի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:15-ին կանխամտածված ահաբեկչություն է իրականացվել Սևաստոպոլ քաղաքի վրա ամերիկյան հինգ օպերատիվ-մարտավարական ATACMS հրթիռներով՝ հագեցած կասետային մարտագլխիկներով։ Հրթիռային հարձակումը հետ մղելիս ռուսական հակաօդային պաշտպանությունը որսացել է չորս հրթիռ։ Հինգերորդ ամերիկյան հրթիռի բեկորային մարտագլխիկի պայթյունն օդում հանգեցրել է բազմաթիվ զոհերի Սևաստոպոլի խաղաղ բնակիչների շրջանում։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել և տարբեր ծանրության վիրավորում է ստացել 124 մարդ, որոնցից 27-ը երեխաներ են։ Զոհվածների թվում 2 երեխա կա։
«Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր:
Մենք մարդ բերելու խնդիր չունենք:
Մենք ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ:
Չպիտի վախենանք ժողովրդից:
Պետք է գնանք, տեղում խոսենք և աջակցենք մեր ժողովրդին:
Որովհետև տեղերում էլ են ինքնաբուխ բազում զարգացումներ լինում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Ինչպես հայտնել ենք, Բագրատ Սրբազանը նշեց, որ մարզեր այցելությունները մեկնարկելու են առաջիկա ուրբաթ օրվանից:
Ավելի ուշ նա հավելեց, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքները կշարունակվեն, առաջիկա հավաքները նախատեսված են հինգշաբթի և երկուշաբթի օրերին:
Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:
«Մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շարժում ենք, սա ազգային-ազատագրական պայքար է՝ իր բոլոր շերտերով։ Իշխանության ծրագիրը Հայաստանը վերջնականապես տապալելն է, մեր ծրագիրն էլ ոչ միայն դա թույլ չտալն է, այլև իրենց հեռացնելն է»,– Սուրբ Աննա եկեղեցու մոտ ընդգծել է «Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդը։
Իրանը մշակում է օֆշորային ռիալի (Իրանի դրամական միավոր) գաղափարը, որը նախատեսում է շուտով գործի դնել Ռուսաստանի հետ ֆինանսական գործարքներում:
Թվային ռիալը հանրային շրջանառության մեջ դնելու նախագծի բացման ժամանակ հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը:
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՀՀ-ում տապալվեց հերթական ընդդիմադիր շարժումը. Փաշինյան.
Տեսանյութ