ArmNews
Հունվարի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Պետական եկամուտների կոմիտեի և ԱԺ մի խումբ պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ինֆլյուենսերների մասնակցությամբ՝ քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կարևորել է հատկապես բլոգերների ներգրավվածությունը և դերը կամավոր հարկային կարգապահության բարձրացման գործում։ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կամավոր կարգապահությունն այլընտրանք չունի և ոլորտի բոլոր մասնակիցների համար կգործեն հավասար պայմաններ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հարկման գործող մեխանիզմներին և 2025 թվականից նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։ Քննարկվել են բիզնեսին մատուցվող ծառայությունների դեպքում փաստաթղթավորման խնդիրները։ Կարևորվել է ոլորտի մասնակիցների համար նաև ինքնազբաղված անձանց ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա հարկերի վճարման գործընթացը կազմակերպել առավել հարմարավետ և պարզեցված մեխանիզմով։

Համացանցի հայաստանյան տիրույթում գովազդային շուկայի կայուն աճին զուգընթաց ՊԵԿ-ի կողմից մշակվել են  ինֆլյուենսերների կամավոր կարգապահությանն  ուղղված միջոցառումներ: 2024 թ․ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 44  ինֆլյուենսերների անձնական գրասենյակների էջին էլեկտրոնային եղանակով ուղարկվել են 57 ծանուցագրեր իրացման շրջանառության թերհայտարարարգրման հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ ծանուցագրում նշելով յուրաքանչյուր չփաստաթղթավորված գործարքը։ Իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում 2024 թ․ հունիսի համեմատ նշված հարկ վճարողների մասով իրացման շրջանառությունը հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աճել է համապատասխանաբար՝ 119%, 41% և 101%-ով։ Ինչպես նաև 2023 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսների համեմատ՝ 2024 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսներին, ընդհանուր առմամբ,  իրացման շրջանառությունն աճել է 28%-ով կամ 153․5 մլն դրամով։

Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկումները դարձնել շարունակական։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ին Ալիեւ-Փաշինյան կազանյան բանակցություններին մասնակցել են նաեւ 2 երկրի ԱԳ նախարարները։ Հանդիպման ընթացքում խոսք է գնացել գերիների շուրջ։ Երբ Արարատ Միրզոյանն Ալիեւին առաջարկել է COP-29-ին իրենց մասնակցելու դիմաց գերեվարված զինծառայողներից գոնե մի քանիսին վերադարձնել եւ երաշխավորել է, որ այդ դեպքում անձամբ կգնա Բաքու՝ մասնակցելու միջոցառմանը, Ալիեւը հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանին է հարց տվել.

«Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում»: «Որովհետեւ գիտեմ, որ չեք տալու»,- պատասխանել է Փաշինյանը։

Ալիեւը շարունակել է․ «Փոխարենը՝ այլ երկրից են պահանջում, Պուտինն է պահանջում նրան»։

Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս զրույցի մասին պատմել է ՔՊ-ական պատգամավորներին` ուրբաթ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Իշխանությունները Գյումրիում պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել, ինչպես եւ օրեր առաջ կանխատեսել էր «Ժողովուրդ» օրաթերթը:

Նրա հրաժարականի հետ միաժամանակ մանդատները վայր են դրել նաեւ «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Գյումրու իշխող ուժը այս որոշումն ընդունել է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ նրա որդու՝ Խաչատուր Բալասանյանի քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրու Սեւ բերդի հարակից հողատարածքների օտարման գործով:

Հիշեցնենք՝ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ համատեղ ղեկավարելով Գյումրին: Նախորդ տարեվերջին, սակայն, ՔՊ-ն լուծարեց կոալիցիան՝ հայտարարելով, թե իրենք Գյումրիում ընդդիմություն են լինելու: Փաստացի, այս ողջ ընթացքում իշխող ուժը տարբեր ճնշումների միջոցով փորձեց Գյումրիում խլել իշխանությունը «Բալասանյան» դաշինքից, ու երբ Փաշինյանը հեծանիվով գնաց Գյումրի՝ իշխանափոխությունը ավարտվեց, քաղաքապետը հրաժարական տվեց: Ասել է թե՝ ՔՊ-ն հասավ իր բաղձալի նպատակին, ճնշումների արդյունքում «Բալասանյան» դաշինքը տեղի տվեց:

Այսպիսով, եթե հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գյումրու ավագանին նիստ չգումարի, ապա կլուծարվի եւ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, եթե համայնքի ղեկավար ընտրելու համար նիստ գումարվի եւ համայնքապետ չընտրվի, ավագանին այս դեպքում էլ է լուծարվելու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի թեկնածուն Գյումրու քաղաքապետի պաշտոնում ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, որը նախկինում Շիրակի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել։ Վերջինս Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե ավագանին արտահերթ նիստով իր անդամներից համայնքապետ չընտրի, ապա կուսակցությունը նոր թեկնածու է առաջադրելու, իսկ ՔՊ-ն այդ պաշտոնի համար դիտարկում է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահին, այսինքն՝ հենց Սարուխանյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նաիրի Սարգսյանին, կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննությունը նրանց հոր ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթի հետ է կապված եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը նեկայացնում է, թե ինչ է իրավապահներին պատմել ՔՊ-ական պատգամավորի եղբայր, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը:

«Հայտնում եմ, որ սույն թվականի հունիսի 22-ին՝ ժամը 00:17-ին, իմ ֆեյսբուքյան էջին Messenger հավելվածով ինձ անհայտ եւ անծանոթ՝ «Ռոբերտ Կասյան» ֆեյսբուքյան էջի Messenger հավելվածից ստացել եմ հաղորդագրություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հերդ վնաս ա տվել իմ ընտանիքին, էլի եք տրաքելու», որից հետո իմ եւ իմ ընտանիքի հասցեին տվյալ օգտատերը հնչեցրել է հայհոյանքներ, որոնք ես ջնջել եմ նամակագրությունից: Արձագանքելով՝ հարցրել եմ՝ ինչ վնասի մասին է խոսքը, սակայն նա կրկին շարունակում էր նույն բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկել, նույնիսկ նշել է. «Էն պայթյունը հիշո՞ւմ ես, խելոք մնացե՛ք, գոնե»:

Այս ամենից հետո ես այդ հաղորդագրությունը ուղարկողին հարցրի, թե նա ինչ կապ ունի այդ պայթյունի հետ, իսկ վերջինս պատասխանեց կրկին նույն ոճով՝ նշելով. «Դրա հետ դուք կապ ունեք, ես քեզ ասում եմ՝ հանգի՛ստ մնացեք»:

Հայտնում եմ, որ ես միանգամից ենթադրեցի, որ 2022 թվականի օգոստոսի 31-ին Ն. Զարյան 42/2 հասցեում գտնվող եւ հորս՝ Զարեհ Սարգսյանին պատկանող յուղման կետի պայթյունի դեպքի մասին է խոսքը, քանի որ որեւէ ուրիշ պայթյուն տեղի չի ունեցել, հետեւաբար ենթադրում եմ, որ այդ հաղորդագրություններն ուղարկող անձը ինչ-որ առնչություն կարող է ունենալ վերոնշյալ պայթյունի դեպքին, սակայն թե ով կարող է լինել, ես ոչինչ չեմ կարող հայտնել, նույնիսկ այդ օգտատիրոջ տվյալներն ինձ ծանոթ չեն, առաջին անգամ եմ տեսել, նման անուն-ազգանունով անձի չեմ ճանաչում: Հայտնում եմ, որ ես կամ իմ ընտանիքը որեւէ մեկի հետ թշնամական հարաբերութունների մեջ չենք, հետեւաբար չեմ կարող ասել, թե ով կարող էր նման արարք կատարել, որեւէ մեկին ես չեմ կասկածում:

Նշեմ, որ այս պայթյունի վերաբերյալ նամակագրությունից հետո շարունակում էր հաղորդագրություններ ուղարկել, նաեւ հարցրեց՝ Երեւանո՞ւմ եմ, թե՞ ոչ, որ երկրից դուրս գալու դեպքում՝ իրեն գրեմ: Ինքը կասի, կգան ինձ հետ հանդիպելու եւ ամեն ինչ կբացատրեն, եւ որ դա ինձ է պետք, իրեն պետք չէ: Ինչ-որ մարդիկ կհանդիպեն եւ կպատմեն ամեն բանի մասին:

Հայտնում եմ, որ այս ամենից հետո որեւէ կասկածելի անձ ինձ չի գրել, չի անհանգստացրել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:

Լեռնային շրջաններում առաջացել է աշնանացան ցորենի երրորդ տերևը, նախալեռներում՝ հանգուցային արմատները, հովտային շրջաններում այն ծլել է։

 Ներկայացնելով հոկտեմբերի 21-27-ի ընթացքում ագրոօդերևութաբանական  տեղեկատվություն՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ եղանակային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել աշնանացանի աճի և զարգացման  համար։

Հոկտեմբերի 22-24-ին Արմավիրում գրանցվեց առաջին ցրտահարությունը, օդում մինչև -1․․․․-2 աստիճան ցուրտ։ Նույն ժամանակահատվածում լեռնային շրջաններում հողի մակերևույթին գրանցվեց -5․․․-8, առանձին վայրերում մինչև  -10․․․-12 աստիճան ցուրտ, ինչը  կարող է վտանգավոր լինել թերզարգացած աշնանացանի համար։

Երեք ամիս բետա փորձարկումից հետո Apple-ը պաշտոնապես թողարկել է iOS 18.1-ը: Համաշխարհային թարմացումը, ներառյալ Apple Intelligence-ի աջակցությունը տեքստային գործիքներով, Photos հավելվածի բարելավումներ և այլն, այժմ հասանելի է ներբեռնման համար: 

iOS 18.1-ի գլխավոր նորամուծություններից էր Apple Intelligence-ի արհեստական ​​բանականության (ԱԲ) գործառույթները։ Նրանք օգտատերերին տրամադրում են մի շարք գործիքներ, որոնք հեշտացնում են տեքստի, լուսանկարների և ծանուցումների հետ աշխատանքը, օրինակ՝ Writing Tools, Reduce Interruptions, Photos։

iOS 18.1 թարմացումը հասանելի է բոլոր iPhone մոդելների համար, որոնք ունենա iOS 18-ի աջակցություն: Այնուամենայնիվ, Apple Intelligence-ի գործառույթները հասանելի են միայն iPhone 15 Pro-ի, iPhone 15 Pro Max-ի և iPhone 16-ի համար: Թարմացումը տեղադրելու համար պետք է մտնել «Կարգավորումներ», ընտրել «Ընդհանուր» և սեղմել «Ծրագրաշարի թարմացում»: Նոր տարբերակի կառուցման համարը 22B83 է։

Տեքստային գործիք (Writing Tools)

Writing Tools.jpg (124 KB)
iOS 18.1-ի հիմնական հնարավորություններից է «Տեքստային գործիքները»: Օգտատերերը կարող են հեշտությամբ խմբագրել, վերաշարադրել և օպտիմալացնել տեքստը ցանկացած հավելվածում: Հասանելի հրամանները ներառում են Rewrite, Review, Make Friendly, Make Professional, Shrink, Create List և այլն: Այս գործիքներին կարելի է հասանելիություն ստանալ՝ ընդգծելով տեքստը և ընտրացանկից ընտրելով համապատասխան տարբերակը: Notes հավելվածն ավելացնում է նաև հատուկ կոճակ՝ այս գործիքներին արագ հասանելիություն ստանալու համար:

Ծանուցումների կրճատում (Reduce Interruptions)

Reduce Interruptions.jpg (95 KB)

ԱԲ կիրառմամբ ծանուցումների կրճատման գործառույթը տեսակավորում է դրանք ըստ առաջնահերթության: Օրինակ՝ կարևոր հաղորդագրությունները, ինչպիսիք են վաղ հանդիպման մասին ծանուցումը կամ պլանների փոփոխությունը, կցուցադրվեն անմիջապես, մինչդեռ ավելի քիչ կարևորները՝ ավելի ուշ: Օգտատերերը կարող են հարմարեցնել, թե որ հավելվածներից և կոնտակտներից ցուցադրվեն ծանուցումները:

«Լուսանկարներ» հավելված
Photos.jpg (185 KB)

iOS 18.1-ը զգալի փոփոխություններ է մտցրել Photos հավելվածում: Կա «Մաքրել» գործառույթը, որը թույլ է տալիս մեկ հպումով հեռացնել ավելորդ առարկաները և մարդկանց լուսանկարից: Բացի դրանից՝ Apple Intelligence-ը կարող է ավտոմատ կերպով հայտնաբերել տարրեր, որոնք կարող են կամ պետք է ջնջվեն: Ավելացվել է նաև ներկայացված թեմայի հիման վրա անհատականացված պատմություն ստեղծելու հնարավորությունը։ Այսինքն՝ հավելվածը վերլուծում է տեքստը, պատկերները և տեսանյութերը, այնուհետև կազմում է պատմողական ֆիլմ։ Բարելավվել է նաև լուսանկարների և տեսանյութերի որոնման գործառույթը՝ թույլ տալով գտնել կոնկրետ պահեր հոլովակներում:

Siri ձայնային օգնական
Apple-Siri.jpg (203 KB)

Բարելավումներ է ստացել նաև Siri ձայնային օգնականը։ Այժմ, երբ Siri-ն ակտիվանում է, էկրանին եզրերի երկայնքով հայտնվում է լուսավորվող օղակ: Ավելացվել է ձայնային և տեքստային մուտքագրման միջև անցնելու հնարավորություն՝ կրկնակի հպվելով Home ինդիկատորին: Siri-ն սկսել է ավելի լավ հասկանալ համատեքստը, դադարներն ու հարցումների փոփոխությունները: Ավելի առաջադեմ գործառույթներ, ինչպիսիք են ChatGPT-ի ինտեգրումը, iOS 18.2-ում կհայտնվեն ավելի ուշ:

 

«Փոստ» հավելված
mail.jpg (92 KB)

IOS 18.1-ի Mail հավելվածն ունի «Առաջնահերթ հաղորդագրություններ» բաժին, որը ցուցադրում է ամենակարևոր հաղորդագրությունները: Օգտատերերը կարող են նաև տեսնել յուրաքանչյուր նամակի ամփոփագիրը անմիջապես հաղորդագրությունների ցանկում, իսկ նամակների ներսում հայտնվել է «Ամփոփել» հրահանգը: Smart Answer-ը տալիս է արագ պատասխաններ և օգնում է համոզվել, որ բաց չեք թողնում հարցերը, որոնց պետք է պատասխանել:

Ծանուցումների ամփոփում
Notification Summaries.jpg (147 KB)

Apple Intelligence-ն ավտոմատ կերպով ամփոփում է հավելվածների ծանուցումները՝ արագ ակնարկ ներկայացնելով առանց յուրաքանչյուր հաղորդագրություն բացելու: Այս գործառույթն աշխատում է iPhone-ի բոլոր հավելվածների հետ, երբ այն կարգավորվում է, օգտվողին հուշում է ընտրել հավելվածներ, որոնց համար ցանկանում եք միացնել ծանուցումների ամփոփումը:

Աուդիո ձայնագրությունների ամփոփում

iOS 18.1-ը ներկայացնում է Notes հավելվածում աուդիո ձայնագրությունների ամփոփման երկար սպասված հնարավորությունը։ Այժմ հնարավոր է ստանալ ձայնագրված հեռախոսային խոսակցությունների կամ գրառումների ամփոփագրեր: Ամփոփումը հասանելի է նաև «Հեռախոս» հավելվածում։

 

Բացի Apple Intelligence-ից՝ iOS 18.1-ը ներառում է մի շարք այլ հետաքրքիր փոփոխություններ։ Մասնավորապես, տեսախցիկի կառավարման միջոցով iPhone 16-ի առջևի տեսախցիկին անցնելու հնարավորությունը, «Կառավարման կենտրոնում» հայտնվել են նոր անջատիչներ և բոլոր կարգավորումներից հրաժարվելու հնարավորություն, NFC աջակցություն երրորդ կողմի մշակողների համար, զանգերի ձայնագրում և սղագրում և TikTok-ի ինտեգրում Apple Music-ի հետ։

 

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հարկերից խուսափելու հիշյալ դեպքը հիրավի հավակնում է ընդգրկվել դասագրքերում իր բացառիկ գործող անձով եւ գումարի չափով։

Ոչ հեռավոր 2014 թվականին, թալանչիների ժամանակ,այսօրվա ԱԺ այժմյան նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում է իր բնակարանի հասցեում գրացված Սիցիլիա ՍՊԸ-ի 1 միլիոն 422 հազար դրամ հարկային պարտավորությունը չկատարել։ Հարկը գանձելու դժվարին ճանապարհին ՊԵԿ-ը անգամ ՍՊԸ-ի եւ նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարում, քանզի ոչ մի կերպ ծանուցագրերով չի հայտնաբերում տիրոջը` Ալեն Սիմոնյանին։ Ի վերջո այժմ արդեն հպարտ Ալեն Սիմոնյանը հասնում է Սիցիլիա ՍՊԸ-ն սնանկ ճանաչելուն։

Հիշեցնենք, որ պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների վճարման նպատակով 24.10.2011 թվականին Մյասնիկյանի հարկային տեսչության կողմից 1.196.900 ՀՀ դրամի բռնագանձման հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ալեն Սիմոնյանի ընկերութան:

ՀՀ վարչական դատարանի` 06.03.2012 թվականի թիվ ՎԴ/6127/05/11 վճռով հայցն ամբողջությամբ բավարարվել է, ինչի հիման վրա տրվել է կատարողական թերթ: Դատարանի՝ 08-06-2015 վճռով «Սիցիլիա» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։

«Սիցիլիա» ՍՊԸ-ի պարտավորությունների հանրագումարը պետական բյուջեի նկատմամբ 08.05.2014թ.-ի դրությամբ կազմում էր 1.422.884 ՀՀ դրամ, որից պարտադիր սոցիալական ապահովւթյան վճարի գխով` 238.085 ՀՀ դրամ, որից ապառք` 116.973, տույժ` 121.112 ՀՀ դրմ, հաստատագրված վճարի գծով` 908.665 ՀՀդրամ, այդ թվում ապառք` 567.310 ՀՀ դրամ, տույժ` 341.355 ՀՀ դրամ, եկամտահարկի գծով` 145.959 ՀՀ դրամ, որից ապառք` 93.952 ՀՀ դրամ, տույժ` 52.007 ՀՀ դրամ, շահութահարկի գծով` 130.176 ՀՀ դրամ, որից ապառք` 84.120 ՀՀ դրամ, տույժ` 46.056 ՀՀ դրամ, որն ըստ էության այդպես էլ չի վերադարձվել պետական բյուջե:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ բարոյականության, օրինականության եւ Ալեն Սիմոնյանի մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի և չունի դրանք հաստատելու ծրագրեր։ 

Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, մենք պարզապես վարում ենք քաղաքականությունը՝ ելնելով ազգային շահերից, սակայն արտաքին քաղաքական խաղացողների հետ մենք չունենք այնպիսի լուրջ հարաբերություններ, ինչպիսին, օրինակ, եվրաինտեգրումն է»,- ասել է նա։ 

Ռուսաստանի հետ դիվանագիտական ամուր հարաբերություններ կառուցելու հնարավոր ծրագրերի մասին հարցին Վրաստանի վարչապետը բացասաբար է պատասխանել՝ հղում անելով Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրին։

Իսլամական հեղափոխության առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելի վերջին գործողությունները պետք չէ ոչ չափազանցել, ոչ թերագնահատել։ Անվտանգության ուժերի զոհված աշխատակիցների հազարավոր ընտանիքներ կիրակի առավոտյան հանդիպել են Իսլամական հեղափոխության բարձրագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի հետ։

Հայտնում է Irna գործակալությունը։

«Նրանք սխալ են թույլ տվել, և հենց իրենք են այն գերագնահատում։ Դա սխալ է, սակայն հիշեք՝ թերագնահատելն էլ է սխալ։ Սխալ է ասել «սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել, դա կարևոր չէր»։ Անհրաժեշտ է խախտել իսրայելական ռեժիմի սխալ հաշվարկները։ Նրանք Իրանի վերաբերյալ իրենց հաշվարկներում սխալվում են, նրանք չեն ճանաչում Իրանը, Իրանի երիտասարդությունը, իրանցի ժողովրդին, նրանք չեն կարողացել ճիշտ հասկանալ իրանցի ժողովրդի ուժը, հնարավորությունները, նախաձեռնողականությունն ու կամքը, մենք պետք է դա նրանց ցույց տանք։

Անվտանգության հարցերում շատ կարևոր է պահպանել հանրության հոգեբանական անվտանգությունը։ Մարդկանց սրտերում սարսափի սերմանումն անթույլատրելի է, Ղուրանն այդ մասին ուղղակիորեն է նշում»,- ասել է նա։

Խամենեիի խոսքով՝ այն, ինչ արել և անում է Իսրայելը Գազայում ու Լիբանանում, ամենադաժան ռազմական հանցագործություններից է։

«Պատերազմն, անխոս, դժվար բան է, սակայն անգամ պատերազմը օրենքներ, կանոններ, սահմանափակումներ ունի։ Երբ ինչ-որ մեկի դեմ պատերազմում ես, չի կարելի խախտել բոլոր այդ սահմանափակումները և դրանք այնպես ոտնահարել, ինչպես անում է այս հանցագործ խմբավորումը, որ ղեկավարում է օկուպացված Պաղեստինը»,- ասել է նա։

Խամենեին նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել գլոբալ կոալիցիա՝ քաղաքական, տնտեսական, իսկ եթե հարկ եղավ, նաև՝ ռազմական՝ ընդդեմ «սիոնիստական չար ռեժիմի, որն այսօր իրագործում է ամենադաժան ռազմական հանցանքները»։

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԲՐԻԿՍ-ի տրիումֆը, Վրաստանի՝ արևմտյան կուրսից շեղումը, Մոլդովայում արևմտամետության փաստացի պարտությունը՝ այս ամենն ունեն մեկ խորքային պատճառ՝ ուկրաինական թատերաբեմում Արևմուտքի շարունակվող պարտությունը։ Բոլորը ձգտում են դեպի հաղթող կողմը։

Ներկա արևմտյան առաջնորդներից, թերևս, միայն Մակրոնն է հասկանում սա և հստակ դիրքորոշում հայտնում, որ Արևմուտքը չի կարող իրեն թույլ տալ պարտվել Ուկրաինայում։ Ուկրաինական պատերազմը սովորական պատերազմ չէ․ դրա արդյունքները սահմանում են նոր աշխարհակարգ։

Արևմուտքի պարտության դեպքում այն կանգնելու է գեոպոլիտիկ աղետի առջև։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կեսը անցնելու են հաղթողի կողմը, իսկ եվրոպական շատ երկրներում կրկնվելու է վրացական սցենարը․ ընտրություններով իշխանության են գալու պրոռուսական ուժերը։ Մյուս կողմից, ռուսները Բոսնիայում արդեն ռևանշի պլացդարմ են ստեղծում։ Ուկրաինայից հետո Բալկաններն են պայթելու։

21-րդ դարում մարդիկ համառորեն չեն ուզում ընդունել, որ մարդկային քաղաքակրթության մեջ ոչինչ չի փոխվել՝ կան հաղթողներ և պարտվողներ։ Հաղթողը միշտ բարին է, ճիշտն է, արդարն է, լեգիտիմը, իսկ պարտվողը՝ պարզապես պարտվող։ "Белый тигр" ֆիլմի վերջում դրվագ կա՝ հարցազրույց Հիտլերի հետ։

Նայեք ու լսեք, թե ինչ է ասում պարտվողը»։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում