ArmNews
Ապրիլի 16, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինսթագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, թե ինչ դավաճանությունների է հանդիպել իր կյանքում․ «Տարիներ առաջ, երբ ես համարյա նշանված էի, խոսկապը եղել էր, մատանին մատիս էր, նշանդրեքի օրն էլ որոշված էր, իմանում եմ, որ իմ ամենամտերիմ ընկերուհին, ում հետ որոշում էի, թե ինչ պետք է կրեմ նշանդրեքիս օրը, ինչ դիմահարդարում ու վարսահարդարում պետք է անեմ, ամեն ինչ իր հետ քննարկում էի, իմ ամենամտերիմն էր, նա կապ է ունեցել իմ ապագա ամուսնու հետ:

Ասել, որ ես շոկ ապրեցի, կնշանակի ոչինչ չասել: Բնականաբար, նա ամեն ինչ փորձեց անել, որ ես իրեն կարողանամ ներել: Շատերդ նրան ճանաչում եք, դրա համար ես նրա անունը չեմ տա, հարգելով իր երեխային: Ես ներեցի իմ ապագա ամուսնուն, բայց չներեցի նրան: Իմ մեջ ներեցի և բաց թողեցի, որ այդ ջղայնությունն իմ մեջ չապրի, բայց հասկացա, որ տվյալ անձնավորությունը ինձ մոտ չի կարող այլևս կանգնել ու ինձ հետ որևէ կապ ունենալ:

Անցան տարիներ, ինքը փորձեց ինձ հետ կապ հաստատել, բացատրություն տալ, որ ինքը չի եղել այդ շփման սկզբնաղբյուրը, բայց ինձ համար կարևոր չէ, թե ով է սկսել:

Նույն պատմությունն ինձ հետ տեղի ունեցավ, երբ Արմանը 3-4 տարեկան էր, նրան ևս բոլորը ճանաչում են, ով արեց ճիշտ նույն բանն իմ գլխին:

Իմ կյանքի դասն այն էր, որ ես պետք է երբեք ոչ մի ընկերուհու չթողնեմ մոտ իմ ընտանիքին, իմ հարաբերություններին: Երբեք չես կարող պատկերացնել, թե որտեղից կստանաս այդ հարվածը մեջքիդ: Եվ, եթե քեզ թվում է, որ քո մտերիմ ընկերուհին երբեք ընդունակ չէ դրան, հենց առաջինն ինքն է ընդունակ:

Ես այնքան դավաճանություններ եմ տեսել իմ կյանքում և այդ բոլորի սկզբնաղբյուրը, կարծում եմ, հենց նախանձն է»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ, ըստ իրենց ձգտումների ու կենսական կոչման, տարբեր աստիճանակարգերում են գտնվում։ Կենսակերպի ինչ առաջնահերթություններ կան.

1-ին աստիճան. կերակուր և սեքս,

2-րդ աստիճան. փող և հարստություն,

3-րդ աստիճան. փառք և ճանաչում,

4-րդ աստիճան. գիտելիք,

5-րդ աստիճան. գոյության իմաստի ճանաչում։

Ազգերի ճակատագիրը փոխկապակցված են նրան, թե ընտրախավում ու կառավարիչների շրջանում որ աստիճանակարգի անդամներ են որոշում ընդունում։

Հայաստանի քաղաքական դաշտը հիմնականում բաղկացած է 1-ին և 2-րդ խմբի անձանցից, երբեմն, հազվադեպ, հանդիպում են երրորդ խմբի ներկայացուցիչներ։

4-րդ խմբի, թեկուզ փոքրիկ, շատ փոքրիկ ազդեցությունը որոշումների ընդունման վրա, կարող է Հայաստանին առաջ մղել, բայց կարող ենք, թեկուզ, 3-րդ խմբով մի կերպ յոլա գնալ, դա էլ է մեզ համար ճոխություն»։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում, որի արգելափակման մասին հայտնի է դարձել անցած գիշեր, ապաարգելափակվել է

Ավելի վաղ Խամենեին եբրայերեն հաղորդագրություն էր հրապարակել ու հայտարարել, որ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարձակվելով Իրանի վրա, ու ակնարկել Էր Թեհրանի հնարավոր պատասխանի մասին: Որոշ ժամանակ անց հաշիվն արգելափակվել էր։

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջության համընդհանուր ապահովագրությունն անգամ 2025-ին ուժի մեջ չի մտնի․ երեկ ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ 2025-ի բյուջեում դրա համար միջոցներ պլանավորված չեն։ «Գտել ենք, որ նախապատրաստական որոշակի աշխատանքներ պետք է արվեն՝ համակարգը սահուն ներդնելու համար: Կարծում ենք, որ պետք է ավելի լավ նախապատրաստվենք՝ ոլորտի բարեփոխումներ, թվային համակարգեր, ռիսկերի կառավարում, հիվանդանոցային կարողություններ: Երբ համակարգը ներդրվի, կտրուկ կբարձրանա առողջապահական ծառայությունների պահանջակը»:

Մինչդեռ բառացիորեն 3 օր առաջ՝ հոկտեմբերի 26-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հ1-ի եթերում ասել էր, թե ամեն ինչ սահուն ընթանում է․ «Բազմաթիվ տարաբնույթ քննարկումների եւ աշխատանքային բանակցությունների արդյունքում, կարծես թե, կոնսենսուս կա՝ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի փուլերի ներդրման ձեւաչափի մասով… Այժմ կառավարությունում քննարկում ենք, թե արդյոք 2025-ի բյուջետային հնարավորությունները թույլ կտա՞ն գործարկել առաջին փուլը, թե՞ 2026-ին գործարկենք»։

Իսկ ավելի վաղ էլ հայտարարել էր, որ 2024-ի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործի այն քաղաքացիների համար, որոնք այսօր պետպատվերի շահառու են, հետո դրա ժամկետն էլ ձգձգվեց: Փաստորեն, մի նախարարը մյուսից տեղյակ չէ»:

Մանրամասները՝ այստեղ։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 28-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36,
մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, խուլիգանության՝ 4, հոգեկան ներգործության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, վստահված գույքի հափշտակման և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, կեղծ փաստաթղթի, իշխանությունը չարաշահելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքներ իրացնելու և իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ տեղափոխելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գույքը ոչնչացնելու կամ վնասելու 2 դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

ՀՀ իշխանությունների հավաստիացումներն ու պնդումները, թե Ադրբեջանի ԶՈւ-ն սահմանազատման արդյունքում դուրս է բերվելու ՀՀ ինքնիշխանության տարածքից, որևէ լուրջ հիմնավորում չունեն:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանյան իշխանությունների հավաստիացումներն ու պնդումները, թե ադրբեջանական զորքերը սահմանազատման արդյունքում, ինչ-որ փուլում, դուրս են բերվելու ՀՀ ինքնիշխանության տարածքից, որևէ լուրջ հիմնավորում չունեն:

Նույնիսկ կնքված փաստաթղթերի, միջազգային բանաձևերի կամ միջազգային իրավունքի առկայությունը տարբեր երկրների հետ չի կանգնեցնում ագրեսիայի դիմելուց, այլ երկրի տարածքներ օկուպացնելուց և ստանձնած պարտավորությունները կատարելուց:

Այս ամենի համատեքստում, Հայաստանի իշխանության ձեռք բերված պայմանավորվածությունները նույնիսկ փաստաթղթային առումով են խոցելի և Ադրբեջանի համար, ըստ իրավիճակի գործելու հնարավորություն են տալիս:

Սահմանազատման կանոնակարգում հենց միայն հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել և իրադարձություններն անկանխատեսելի հուն տեղափոխել»,- գրել է նա:

Մադրիդի «Ռեալը» դարձավ առաջին ակումբը, որը սոցցանցերում 600 մլն հետևորդ է հավաքել:

Այս մասին հաղորդում է  ակումբի մամուլի ծառայությանը։

Իսպանական գրանդի ներկայացուցիչը հայտնել է, որ ակումբը հաշիվներ ունի 37 տարբեր հարթակում՝ կապված ֆուտբոլի, բասկետբոլի, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի հետ:

Նշենք, որ Մադրիդի «Ռեալն» այս պահին 24 միավորով Լա լիգայում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի մայրաքաղաք Գուանչժոուում սկսվել է թռչող մեքենաների՝ աշխարհում առաջին գործարանի շինարարությունը:

XPENG AEROHT-ի արտադրական բազան ներկայացվել է որպես «աշխարհում առաջին թռչող մեքենաների զանգվածային արտադրության հաստատությունը», նկատում է Xinhua գործակալությունը:

Գործարանի առաջին հատվածում, որն ընդգրկում է 18 հեկտար տարածք, կարտադրվի Land Aircraft Carrier թռչող մեքենայի օդային մոդուլը, որի տարեկան նախագծված հզորությունը կազմում է 10,000 միավոր, ըստ ընկերության:

Land Aircraft Carrier-ի անձնակազմով փորձնական թռիչքներն ավարտվել են սեպտեմբերին: Նախատեսվում է մոդելի նախնական վաճառքը սկսել մինչև տարեվերջ, ըստ XPENG AEROHT-ի հիմնադիր Ժաո Դելիի:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի կկազմակերպվի էլեկտրոնային ձևաչափով, իսկ նոյեմբերի 9-ին արդեն առաջին ատեստավորման գործընթացն է: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ունենք գրանցված ավելի քան 6,000 ուսուցիչ, արդեն ունենք 2021-2023 թթ-ի ատեստավորման արդյունքում շուրջ 4,000 ուսուցիչ, ովքեր բարձրացված դրույքաչափով և հավելավճարով  աշխատավարձ են ստանում:

Սրա միջոցով մենք կարողացանք հնարավորություն ընձեռել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին ատեստավորվել ու շարունակել իրենց աշխատանքը:

Ավելի քան 500 ուսուցիչ այս հնարավորությամբ ոչ միայն իրենց աշխատանքն են շարունակում, այլև բարձր վարձատրություն է  ստանում: Այս պահին 260-ից ավելի ուսուցիչ ստանում է 400,000 դրամ  ավելի վարձատրություն, բավականին մեծ թիվ են կազմում ուսուցիչները, որոնք ստանում են մինչև 300,000-400,000 դրամ աշխատավարձ:

Սա դեռ միայն կամավոր ատեստավորման արդյունքները հաշվի առնելով, եթե սրան գումարենք նաև հավելավճարի մյուս համակարգերը, ապա կարող ենք ասել, որ ուսուցիչների ավելի քան կեսը ստանում է  300,000 և ավելի վարձատրություն»,-  ասաց նախարարը:

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում