Հորդորում եմ Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ ինձ․ Փամբուխչյան
Հունվարի 22, 2025

Հորդորում եմ Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ ինձ․ Փամբուխչյան

By Հոկտեմբերի 24, 2024 27

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր հարցում նշել է, որ իրեն դիմել են քաղաքացիներ, որոնց պնդմամբ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի (թաղման բյուրո) աշխատակիցները գերեզմանատեղ տրամադրելու  կամ այլ աշխատանքների իրականացման համար կաշառք են պահանջում: Այս մասին իր էջում գրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական աղբյուրներով  բազմիցս  թեմային անդրադարձել ենք, ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում բացի պետական վճարներից և սահմանված վճարովի ծառայություններից  այլ բնույթի գումար պահանջելն անօրինական է:

Հորդորում եմ քաղաքացիներին ցանկացած տեսակի նման տեղեկատվություն ունենալու դեպքում  Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ ինձ և/կամ քաղաքապետարանի աշխատակազմին»։

Rate this item
(0 votes)

Լրահոս