Մեր գործողություններն ուշացած չեն. Բագրատ Սրբազան
Հունվարի 22, 2025

Մեր գործողություններն ուշացած չեն. Բագրատ Սրբազան

By Հոկտեմբերի 25, 2024 33

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացն ակնհայտ, ծայրից ծայր ստախոսություն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին  ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լևրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

Հարցին, թե արդյոք այս ակցիան ուշացած չէ, քանի որ նախագահն արդեն ստորագրել է ԱԺ կողմից վավերացված կանոնակարգը, նա արձագանքեց, որ իրենց գործողություններն ուշացած չեն, ճիշտ ժամանակին են, արձանագրումներ են, որոնք մեծ մասամբ իրազեկման կարիք ունեն:

«Մենք անում ենք այն, ինչ ծրագրել ենք: Մի բան արձանագրեք՝ անկախ նրանից այս շենքերում մարդիկ կան թե ոչ, այդ մարդիկ բացակա են: Փաստացի, եթե նույնիսկ ստորագրած էլ չլինեին, մենք այստեղ գտնվեինք նույն հորդորով ու պահանջով, նույն արձագանքն էր լինելու, ինչը որ հիմա կա: Մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում՝ ո՛չ օրենքով, ո՛չ սահմանված կարգով, ո՛չ էլ բարոյական իմաստով»:

Սրբազանը նաև համաձայն չէ այն դիտարկումներին, թե Շարժման շարքերը նոսրացել են:

«Մեր աջակիցներն ամենուր են, որ ժամին պետք եղավ՝ իրենք կհավաքվեն, մեր շարքերը չեն նոսրացել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:

Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևն այսօր ևս հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը:

Rate this item
(0 votes)

Լրահոս