Ես խելոք նստած իմ համար հաց ու սոխ կուտեի, մեկ էլ շըրըխկ՝ դուռը բացվեց, Ավինյանն ու Գալջյանը մտան մեղվի բունը.Մանուկյան
Հունվարի 23, 2025

Ես խելոք նստած իմ համար հաց ու սոխ կուտեի, մեկ էլ շըրըխկ՝ դուռը բացվեց, Ավինյանն ու Գալջյանը մտան մեղվի բունը.Մանուկյան

By Հոկտեմբերի 15, 2024 10

Տեսաք չէ՞, ես խելո՜ք նստած իմ համար հաց ու սոխ կուտեի, մեկ էլ շըրըխկ՝ դուռը բացվեց, Ավինյանն ու Գալջյանը մտան մեղվի բունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Նա դիմեց քաղաքապետ Ավինյանին՝ նշելով, որ եթե Ավինյանը 2022-ին ասում էր, որ Մերգելյանի այգին պետք է բացվի, ուրեմն այդ ժամանակ պետք է բացվեր:

Նա նաեւ միացրեց ձայնագրություն, որտեղ Տիգրան Ավինյանը հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարում է, որ Երեւանում 200-ից ավելի բակ է բարեկարգվում. «Էս պատի տակի նստած անուշ թաղապետերը ինձ պատասխանել են, և ընդամենը 103 հատ այգի է բարեկարգվում: Պարոն Ավինյան, լո՞ւրջ  էինք ասում, որ 200-ից ավելի բակ է, բա էս տղերքը ի՞նչ թվեր են ինձ ներկայացրել:

Նամակ եմ գրում «Երեան ավտոբուսին», հարցնում եմ՝ քանի ավտոբուս է պետք, որպեսզի արժանապատիվ տրանսպորտ հրամցնենք քաղաքացիներին, քաղաքապետարանը պատասխանում է, որ 100-1200, իսկ դուք հրապարակում եք, որ եթե 150 էլ լինի, հնարավոր է մենք բավարարենք: Իլ դը Ֆրանսի մասնագետներն են ասել: Շատ եմ խնդրում, էդ Իլ դե Ֆրանսի ուստեքի համարը տվեք,  իմ ֆրանսերենը բավարարում է,  տիկին Աբգարյանինն էլ է բավարարում, զանգեմ տեսնեմ, որ եթե այդ մարդիկ չեն եկել «Երեւան ավտոբուս», ոչ մի բան չեն արել, էդ թիվը որտեղի՞ց են հաշվել»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը:

Տիգրան Ավինյանն սկսեց թվարկել բակերը, որոնք բարեկարգվել են, իսկ Մեսրոպ Մանուկյանը ձեռքի մատները ծալելով հաշվում էր:

«Իսկ նաև շինբարեկարգումից պատասխան ստացե՞լ եք»,-ասաց Ավինյանը:

Ինչ վերաբերում է ավտոբուսների քանակին, քաղաքապետն ասաց. «Ես ասել եմ, որ մենք դռեւես ամբողջապես չենք ուսումնասիրել ֆրանսիացիների առաջարկը եւ փաստացի մեր ծրագրերը դեռ նախկին 250-ով է պայմանավորված: Եթե մենք համոզվենք, որ գործով 60-ից ավելի գծերի փոխարեն Իլ դը  Ֆրանսի առաջարկած 40 գծերով եւ 250-ի փոխարեն 150 ավտոբուսներով կարելի է կազմակերպեվ, որ ֆրանսիացիները ճիշտ են ասում, այդպես ենք անելու»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում