Պատրաստման եղանակը
Ծովախեցգետնի միսը կամ ձողիկները մանր քերիչով անցկացրեք:
Յուրաքանչյուր ձիթապտղի անցքի մեջ մեկական նուշ մտցրեք:
Պանիրն ու ձուն խոշոր քերիչով քերեք, սխտորը մանրացրեք, խառնեք մայոնեզի հետ:
Ստացված զանգվածից գնդիկներ ձևավորեք, յուրաքանչյուր գնդիկի մեջ մեկ հատ նուշով զեյթուն մտցրեք:
Գնդիկները գլորեք քերած ծովախեցգետնի մսի մեջ ու 20 րոպեով տեղադրեք սառնարանում:
Մատուցելիս գնդիկների վրա կտրտած սամիթ լցրեք:
Աղբյուրը՝ 168.am