ArmNews
Հունվարի 31, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը շարունակելու ցանկության մասին։ Այս մասին նա ասել է Génération Do It Yourself-ի եթերում։

«Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ․․․Կարծում եմ՝ կարևոր է երկխոսությունը շարունակելը»,- նշել է նա։

Չնայած նրան, որ Ֆրանսիայի նախագահը վերջին ամիսներին չի շփվել Պուտինի հետ, նա չի բացառել «որևէ թեմայի շուրջ խոսելու» հնարավորությունը։ Génération Do It Yourself-ի փոխանցմամբ՝ Մակրոնը չի բացառել Պուտինի հետ ատոմակայանների հարցի քննարկումը, սակայն չի հստակեցրել՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Արևմտյան շատ քաղաքական գործիչներ չցանկացան նույնիսկ «խորանալ» Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ռուսական նոր առաջարկի էության մեջ, թեպետ այն կարող էր իսկապես կանգնեցնել պատերազմը։ Այս մասին, Интерфакс-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ավելի վաղ Պուտինը հանդես էր եկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման առաջարկով, որը նախատեսում է՝ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերում ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Խերսոնից և Զապորոժիեից, հակառուսական պատժամիջոցների չեղարկում, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարում։ Պուտինի խոսքով՝ «Ռուսաստանի խաղաղ առաջարկները հավերժ չեն գործելու»։

Ուկրաինայում և Արևմուտքում այդ առաջարկներից հրաժարվել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրանք անվանել է «վերջնագիր», իսկ ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը չի կարող խաղաղության պայմաններ թելադրել։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքը news.am-ի հետ զրույցում ասում է, թե Հայաստանն իհարկե իրավունք ունի գնելու սպառազինություն, բայց, երբ «մոտ ենք խաղաղության պայմանագրի կնքմանը», Ֆրանսիայի քայլը խանգարող է: Բառացի չեմ մեջբերում, բայց իմաստը դա է:

Հարգարժան նախկին դիվանագետը հազիվ թե չիմանա, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շատ ավելի մեծ ծավալի և ինտենսիվ կանոնավորությամբ նույնպես ձեռք է բերում սպառազինություն:

Ադրբեջանի ձեռք բերածը չի խանգարում, խանգարում է Հայաստանի՞նը:

Ուորլիքը կամա, թե ակամա «խոստովանում» է միջավայրային այն պատկերը, որ գոյություն ունի այսպես կոչված խաղաղության գործընթացում, որից թերևս բավականին իրազեկ է, և որի տրամաբանությունն այն է, որ «խաղաղության» հանդեպ պարտավորությունները միայն Հայաստանի վրա են»:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում հունիսի  26-ի և 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 27- 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-27-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Մարտիկ Մարտիրոսյանը գրում է.  «Ալբերտ Բազեյանի գործի վերաբերյալ՝

1. ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Բողոքով ՀՀ գլխավոր դատախազը պնդել է, որ Ա. Բազեյանի նկտամամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվեր ոչ թե տնային կալանք խափանման միջոցը, այլ՝ կալանքը։

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ա. Բազեյանի բողոքը, որով պահանջում ենք բեկանել տնային կալանք կիրառելու մասին որոշումը (խոսքը խափանման միջոցի ժամկետը 5-րդ անգամ երկարաձգելու մասին է)։ Չնայած այն հանգամանքին, որ պաշտպանական կողմը միջնորդել է բողոքի քննություն իրականացնել բանավոր, այն իրականացվելու է գրավոր։

3. Պնդում ենք, որ Ալբերտ Բազեյանն առնչություն չունի իրեն վերագրվող արաքի կատարմանը, հետևաբար ազատության ցանկացած սահմանափակում համարում ենք անհիմն և անօրինական»։

Ի հեճուկս իրավապահների՝ Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված անտառապատ մի քանի տարածք վաճառքի են հանվել։ «Հետք»-ը պարզել է, որ վաճառվում են Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հրաչյա Աղաջանյանի, Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի և «Արայ» ընկերության նախկին սեփականատեր Արմեն Պետրոսյանի ընտանիքի անդամների անունով սեփականաշնորհված անտառապատ տարածքները։ 17 տարի առաջ ապօրինի սեփականաշնորհված այդ և այլ անտառապատ հողատարածքներ պետությանը վերադարձնելու համար վերջին տարիներին Դատախազությունը բազմաթիվ հայցեր է ներկայացրել դատարան։ Նման հայցեր ներկայացրել է նաև Հրազդան համայնքը, սակայն դատական գործընթացը համայնքը տապալել է։ Այս ամենին զուգահեռ անտառապատ երեք հողամասի սեփականատերեր այսօր փորձում են վաճառել հողերը։

«Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոց 56»

Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցի սկզբնամասում հայտնված ցուցանակն ազդարարում է 4.5 հեկտար մակերեսով անտառապատ հողամասի վաճառքի մասին։ Վաճառքի հայտարարությունների «list.am» կայքում նույն գույքին առնչվող հայտարարության նկարագրության բաժնում նշված է․ «Հողամասը գտնվում է Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում, հարմար է հյուրանոցային համալիր կամ բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցելու համար, ճակատային հատվածը մոտ 200 մետր է (իրականում 135 մետր, խմբ․ հեղ․)»։ Գույքը վաճառվում է 4 միլիոն ԱՄՆ դոլարով։

«Հետք»-ը 2018 թ․-ին հրապարակել էր «Պաշտոնյաները Ծաղկաձորում 50 հեկտար անտառ են սեփականաշնորհել» վերնագրով հետաքննություն, որում թվարկված հողատարածքներից մեկը վերը նշված 4.5 հա անտառապատ տարածքն է։ 2006 թ.-ին Հրազդան համայնքից 27․9 միլիոն դրամով այն ձեռք է բերել ոմն Գևորգ Քիշոյանը։

Մեկ տարի անց՝ 2007 թվականին, Գևորգ Քիշոյանը հողամասը վաճառել է Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հրաչյա Աղաջանյանի մորը՝ Սվետլանա Հակոբյանին։ 2011 թ․-ին հողամասը գրավադրվել է բանկում․ այդ ժամանակ այն գնահատվել է 686 միլիոն դրամ։ Հողամասը մինչ օրս սեփականության իրավունքով պատկանում է Սվետլանա Հակոբյանին։ Հրաչյա Աղաջանյանը որպես դեսպան պաշտոնավարել է 2011 թ.-ից 2017 թ.-ը։ Նա այժմ մի քանի ընկերությունում բաժնետեր է։ Նրան պատկանող «Նոհա լաբ» ՍՊԸ-ից Գլխավոր դատախազությունը մի քանի անգամ գնում է կատարել (հանրային սննդի սպասարկում)։ Այդ ընկերությունը երկու բաժնետեր ունի, մեկը՝ Հրաչա Աղաջանյանն է (75%), մյուսը՝ «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամն է (25%), որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Աղաջանյանի մայրն է՝ Սվետլանա Հակոբյանը, որի անունով էլ գրանցված է անտառային տարածքը։

Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված անտառների մասին մեր 2018 թ․-ի հրապարակումն ուսումնասիրվել էր Գլխավոր դատախազությունում, ապա քրեական գործ էր հարուցվել և կարճվել վաղեմության հիմքով։ Քրեական գործի նախաքննության ժամանակ հաստատվել էր, որ կեղծ աճուրդներով են հողերն օտարվել։ Դրանից հետո Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայցերով դատարանում վիճարկում է սեփականաշնորհումները։ Մի քանի հողատարածք արդեն իսկ վերադարձվել է պետությանը, բայց տարօրինակ է, որ նախկին դեսպանի կողմից սեփականաշնորհված անտառի գործը դատարանում չէ։

«Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոց 30»

Անատառապատ մյուս տարածքը, որը վաճառվում է, նույնպես Մհեր Մկրտչյան փողոցում է։ Այն պատկանում է «Արայ» ընկերության նախկին սեփականատեր, կասկածելի հանգամանքներում մահացած Արմեն Պետրոսյանի մորը՝ Կարինե Սուքիասյանին։ 1.25 հեկտար մակերեսով հողատարածքն ամբողջությամբ ծառապատ է։ Այս տարածքն առաջինը ձեռք բերած անձը տարիներ առաջ մեզ հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել անտառային հողի գնման մասին, պատմել է, որ գումարի դիմաց իր անձնագիրն է տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, որից հետո 300 դոլար են իրեն տվել մի քանի փաստաթղթում իր ստորագրությունը դնելու համար։ Այս հողատարածքը սեփականաշնորհվելուց հետո փոխանցվել է «Արայ» ընկերության նախկին սեփականատիրոջ մորը։ Կարինե Սուքիասյանը հողամասը գնել է 12 միլիոն դրամով։

«Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոց 48»

Ծաղկաձորում վաճառվող երրորդ՝ 1.55 հեկտար հողատարածքի ներկայիս սեփականատերերը Նատալիա Մանգասարանն ու Աննա Մարտիրոսյանն են։ Նրանց պատկանող հողամասի վաճառքի հայտարարության մեջ նշված է․ «Ծաղկաձոր քաղաքում: Շատ շտապ: Շուկայական գնից ցածր՝ սեփականատիրոջ կողմից։ Արարատ ռեզորտ հյուրանոցի հարևանությամբ: 1-ին գիծ, սեփականություն է: Նշանակությունը՝ հանգստի համար նախատեսված, նպատակահարմար կլինի կառուցել հյուրանոցային քոթեջներ։ Վաճառվում է ամբողջական»։ Հողատարածքը վաճառվում է 466 հազար 500 դոլարով։

Անտառապատ հողամասը ներկայիս սեփականատերերը 2020 թ․-ին են գնել Հմայակ Պողոսյանից, իսկ նրանից առաջ գույքը պատկանել է Ժորա Լևոնի Գևորգյանին։ Ժորա Գևորգյանը «Արմենիկում» ծրագրի տնօրեն Լևոն Գևորգյանի սնանկ ճանաչված որդին է։ Լևոն Գևորգյանն էլ իր հերթին հողամասը գնել է Զարիկ Գևորգյանից՝ Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի կնոջից։ Նախկին համայնքապետի կինն է հողամասի առաջին սեփականատերը, որը ձեռք է բերել Հրազդան համայնքի կազմակերպած ձևական աճուրդում։ Այս դեպքում ևս զարմանալի է, թե ինչպես է հնարավոր եղել՝ քրեական գործով անցած գույքը անխոչընդոտ վաճառվի, մի քանի սեփականատեր փոխի։ Այս հողամասի սեփականաշնորհման գործով ևս դատական տեղեկատվական համակարգում դատական հայցեր չկան։

Գլխավոր դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանեցին, որ նշված հողամասերի վերաբերյալ հայցեր հարուցելու իրավասություն ունի ոչ թե Դատախազությունը, այլ Հրազդան համայնքը։ «Նկատի ունենալով, որ նշված հողամասերը օտարման պահին ընդգրկված են եղել Հրազդան քաղաքի վարչական սահմաններում և աճուրդային եղանակով օտարվել են Հրազդանի քաղաքապետի որոշմամբ, առուվաճառքի պայմանագրերը կնքվել են վերջինիս կողմից, ուստի այս հողամասերի վերաբերյալ հայցեր հարուցելու իրավասու մարմինը հանդիսանում է Հրազդան համայնքը»,- պատասխանել են Դատախազությունից։

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը «Հետքին» հայտնեց, որ դատախազության ներկայացրած հայցերով, որոնք դատաքննության փուլում են, հայցի ապահովման միջոց է կիրառված։ Այդպիսով անհնար է պետական սեփականություն հանդիսացած անտառների հնարավոր վաճառքը։

Ամբողջացնելով Ծաղկաձորի անտառների շուրջ կատարված և կատարվող իրադարձությունները՝ պետք է փաստենք հետևյալը՝

Ծաղկաձորում և Հրազդանում անտառները 2006-2007 թթ․ ապօրինի սեփականաշնորհվել են

«Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել, սակայն կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով

Քրեական գործի կարճումից հետո Գլխավոր դատախազությունն ու Հրազդան համայնքը դիմել են դատարան անտառապատ հողերը պետությանը և համայնքին վերադարձնելու համար։ Դատախազությունը պետական սեփականություն համարված հողերի մասով, համայնքը՝ համայնքային սեփականություն համարված հողերի մասով։

Հրազդան համայնքը տապալել է դատական գործընթացները, իսկ նշված հողամասերի մասով ընդհանրապես դատարան չի դիմել, հայց չի ներկայացրել։ Գլխավոր դատախազությունը որոշ հողեր վերադարձրել է պետությանը, բազմաթիվ հայցեր քննության փուլում են։

Հրազդան համայնքի կեղծ աճուրդներով վաճառված տարածքներից երեքն այսօր սեփականատերերը փորձում են վաճառել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական ժողովի ժամանակ ՔՊ-ականները սպառիչ պատասխաններ այդպես էլ չեն ստացել Նիկոլ Փաշինյանից:

Ինչպես արդեն հայտնել էինք, շաբաթ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հանքավանում, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաք է անցկացրել՝ քաղաքական ժողով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժողովը առավոտյան 10:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն է տեւել:

Հիմնականում Նիկոլ Փաշինյանը երկար «դասախոսություն» է կարդացել իր հռչակած իրական ու պատմական hայաստանների մասին:

Ըստ էության՝ Փաշինյանի խոսքում ՔՊ-ականները որեւէ նոր բան չեն լսել, իսկ նրանց հարցերն այդպես էլ հստակ պատասխաններ չեն ստացել:

Փաշինյանը որեւէ հստակեցում չի արել՝ ի վերջո ինչ է սպասվում սահմանազատման արդյունքում, ուր է գնում Հայաստանը, վերջին օրերին ԵՄ անդամակցության հարցը որքանով է իրատեսական:

Ավելին՝ այլեւս անթաքույց հայտարարել է՝ որեւէ երաշխիք չկա, որ սահմանազատումից կամ մյուս պահանջների կատարումից հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության կգնա ու այլեւս սադրանքների չի դիմի:

Այս խնդիրների վերաբերյալ բոլոր հարցերին անորոշ ու հռետորական պատասխաններ է տվել:

Քաղաքական ժողովի ժամանակ խոսվել է նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, Փաշինյանն էլ իր թիմակիցներին «ավետել» է, որ այլեւս իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում, ուստի կարող են շարունակել հանգիստ զբաղվել կուսակցական գործերով:

Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ եթե, սովորաբար, քաղաքական նախորդ ժողովների ժամանակ ՔՊ-ականները մի ամբողջ օր հանգստի էին նվիրում, ապա այս անգամ կուսակցական ժողովն արել են ու նույն օրը վերադարձել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

ՀՀ սահմանին կանգնած հայ զինվորից մինչ Ստեփանակերտ ուղիղ գծով 32 կիլոմետր է։ Շուշի՝ 25 կիլոմետր։ Քարվաճառ՝ 7 կիլոմետր։ Հադրութ՝ 40 կիլոմետր…
Ավելին ասեմ՝ Գանձակը ՀՀ սահմանից ընդամենը 55 կիլոմետր է հեռու։
Կասեք՝ ի՞նչ կապ ունեն հեռավորությունները։ Ոչ մի։ Մանավանդ մեր ժամանակներում այս «հեռավորություններն» իսկապես ոչ մի կապ չունեն։ Բոլոր ուղղություններով տուն գնալը մեկ օրվա ճամփա է։
Կամք ու նպատակ լինի։ Կամք ու նպատակ… Ահա, թե որ հարթությունում է կռիվ տարվում մեր ժողովրդի դեմ։ Ահա, թե որտեղ ենք պարտվել մեր թշնամուն։ Ու հիմա մտածում եմ՝ ապշելիք է՝ ո՞նց են էլի մեզ ներշնչել, որ վերջ՝ ամեն ինչ կորցրած է։ Լուր՞րջ։ Իսկ ես համոզված եմ, որ ոչ։ Ու վերականգնումը պետք է մեր նպատակը դառնա։ Մեր իսկական ու միակ նպատակը։
Վաղ թե ուշ այդ մեկ օրվա ճամփեն պետք է անցնենք։ Այլ տարբերակ չունենք։ Չանցնենք` կորած ենք։ Ու այդ որոշումը մենք պետք է այսօր կայացնենք։ Անհատապես և ազգովի։
P.S. Կյանքումս միայն մեկ նպատակ եմ ունեցել՝ մեր հարազատ Ոսկանապատում խորոված անել։ Այս պահին գոյություն ունեցող մեր սահմանից մինչ Ոսկանապատ ընդամենը 35 կիլոմետր է։ Նույնը, ինչ Երևանից Հրազդան։ Ու ես պիտի հավատամ, որ երազանքներս, նպատակներս, ուժն ու կարողությունս 35 կիլոմետրի էլ չեն բավարարի՞։
 
Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանքավանում շաբաթ օրը տեղի ունեցած ՔՊ քաղաքական ժողովից հետո բարձրաստիճան ՔՊ-ականների անդորրը խախտվել է։ Նիկոլ Փաշինյանը ժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ մինչեւ 2026-ը՝ մինչեւ համապետական ընտրությունները, կադրային փոփոխություններ է անելու, որովհետեւ թիմում կան մարդիկ, որոնց Հայաստանի հպարտ քաղաքացիները, մեղմ ասած, տանել չեն կարողանում։

Դա ասել է ուժեղ թիմ ունենալու համատեքստում, շեշտել, որ այդ ընտրություններին ամեն գնով պետք է 50+1 ձայն ստանանք։ Նա, բնականաբար, անուններ չի հնչեցրել՝ թիմում մեծ լարվածություն մտցնելով։ Ներկաները միմյանց են նայել, փորձել գուշակել, թե ում նկատի ունի «շեֆը», ովքեր են լինելու մատաղացու գառները։

Իշխանական թիմում մի քանի օր է՝ խոսում են, որ անակնկալներով լեցուն 2 տարի է իրենց սպասվում։ Հանուն իշխանության վերարտադրության եւ ՔՊ-ի նկատմամբ վստահության բարձրացման, Փաշինյանը նոր քայլեր է մտածելու, դրանցից ամենաաշխատողն արյան ծարավ ամբոխին զոհեր մատուցելն է, իսկ, որպես կանոն, «զոհաբերում» են ամենանվիրվածներին»:

Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը գրավի դիմաց ազատ է արձակվել բրիտանական բանտից, հաղորդում է The Guardian-ը։

WikiLeaks-ը տեսագրություն է հրապարակել, թե ինչպես է Ասանժը երկուշաբթի երեկոյան Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում ինքնաթիռ նստում։

Ակնկալվում է, որ Սայպանում կայանալիք լսումների ժամանակ Ասանժը կընդունի իր մեղքն ԱՄՆ լրտեսության մասին օրենքը խախտելու համար և նրան թույլ կտան վերադառնալ Ավստրալիա, ասվում է դատական փաստաթղթերում:

Ասանժի դատավճիռը պետք է կայացվի վաղը Հյուսիսային Մարիանյան կղզիների Սայպան քաղաքում կայանալիք լսումների ժամանակ։ Ամենայն հավանականությամբ դատավորը գործով կհաստատի նրա հինգ տարիների կրած պատիժը և նոր բանտարկություն նրան չի սպառնա:

Իսկ թե ինչո՞ւ է վճիռը կայացվելու Սայպան կղզում, Արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան պարզաբանել է՝ «ամբաստանյալի քաղաքացիության երկրին մոտ լինելու համար»։ Պաշտոնյան հավելել է, որ լսումների ավարտից հետո Ասանժը պետք է մեկնի Ավստրալիա:

Wikileaks X-ում հայտնել է, որ Ասանժը լքել է Բելմարշ բանտը երկուշաբթի առավոտյան՝ այնտեղ 1901 օր մնալուց հետո։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում