ArmNews
Փետրվարի 19, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Քենիայում հարկերի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները հրկիզել են խորհրդարանի շենքը: Արցունքաբեր գազի ամպերի և կրակոցների ձայների ներքո ոստիկաններին հաջողվել է դուրս մղել ցուցարարներին Քենիայի խորհրդարանի շենքից։

Օրենսդիրներին տարհանել են ստորգետնյա թունելներով, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Սոցցանցերում շրջանառվող կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են շենքը հրկիզում:

Հաղորդվում է ցուցարարների շրջանում 10 զոհի ու 50 վիրավորի մասին

,
 

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Լեհաստանի հավաքականի հետ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում կլինի «Եռագույնների» մեկնարկային կազմում։

Այս մասին հայտնում է ֆրանսիական RMC Sport-ը։

25-ամյա խաղացողը Եվրո-2024-ի առաջին տուրի Ավստրիայի դեմ խաղում (1:0) կոտրել էր քիթը, ինչի պատճառով ստիպված բաց էր թողել Նիդերլանդների դեմ խաղը (0։0):

Եվրո-2024-ի վերջին՝ երրորդ տուրի՝ Լեհաստան-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 25-ին ժամը 20։00-ին։

Աղբյուր  ArmSport.am

Թեհրանը կշարունակի բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։ 

Այս մասին Ասիական համագործակցության երկխոսության 19-րդ նախարարական հանդիպման շրջանակում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։

Նիստին մասնակցել են 41 օտարերկրյա պատվիրակություններ, այդ թվում՝ ասիական երկրների արտաքին գործերի նախարարներ ու ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ:

Պաշտոնյան հիշեցրել է, որ այժմ Թեհրանը զարգացնում է հարաբերությունները, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի հետ:

«Տարածաշրջանային երկրները որքան շատ գործակցեն տարբեր ոլորտներում, այնքան արտաքին ուժերն ավելի քիչ կմիջամտեն: Հարևանների հետ Թեհրանի գործակցությունը կարող է ապահովել Իրանի և տարածաշրջանի ժողովրդի շահերը»,- հավելել է Ալի Բաղերին։

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:

Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը, ի թիվս այլ հարցերի, ասել է. «ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»։ 

Ելույթն ամբողջությամբ՝

«Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք օգտագործել այս հնարավորությունը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների մասին ձեզ պատմելու համար:

Ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի՝ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կարևոր պայմանավորվածության հասան, որով սահմանազատման գործընթացը հիմնված կլինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Այս պայմանավորվածությամբ կողմերը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածի առանձին հատվածների սահմանազատման շուրջ համաձայնության եկան՝ դրանք Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած իրավական հիմք ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Այդ սկզբունքով սահմանազատվել է ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ, և երկու երկրների սահմանային ծառայությունները տեղակայվել են սահմանագծի համաձայնեցված հատվածներում:

Անշուշտ սա դրական և կայունացնող քայլ էր հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդուհանդերձ, 10 օր անց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպեցին խորհրդանշական Ալմա-Աթա քաղաքում խաղաղության համաձայնագրի բանակցությունների համար, սակայն այնտեղ էական առաջընթաց չգրանցվեց, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում արտացոլել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները խաղաղության պայմանագրում: Ավելին, Ադրբեջանը հանդես եկավ նոր նախապայմաններով՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ կլինեն ստորագրել խաղաղության պայմանագիրը միայն, երբ Հայաստանը կփոփոխի իր Սահմանադրությունը, քանի որ պնդում են, որ դրա դրույթներում կան տարածքային պահանջներ, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի:

ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

Ի հավելումն վերը նշվածին՝ Ադրբեջանը վերջերս վերսկսել է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել առ այն, որ Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանն այսկերպ է վարվում ամեն անգամ, երբ նոր էսկալացիա է նախապատրաստում:

Հունիսի 15-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում և առաջարկեց Ադրբեջանին ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Առ այսօր Ադրբեջանից արձագանք այս առաջարկությանը չի ստացվել:

Հարգելի՛ գործընկերներ, ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտահոգիչ է և հիմնավորում է մի շարք փորձագիտական կենտրոնների վերլուծություններն առ այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Ես հրավիրում եմ ձեր և միջազգային հանրության ուշադրությունն այս, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք:

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հանդիպել է Ջեյհուն Բայրամովին։

Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարները, գործընթացի ներկայիս վիճակը։

Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջները այս գործընթացի հիմնական խոչընդոտն են։

Բայրամովի և Խովաևի հանդիպումը կայացել է Բաքվում։ 

Զարմանալի է, որ Փաշինյանը խոսում է գաղափարախոսությունից, նա ասում էր, որ զուրկ է «իզմերից» , կամ՝ որտեղի՞ց որոշեց, որ ժողովուրդը համաձայնվել է իրական Հայաստանի տեսլականի հետ և ինքը դա պետք է իրականացնի։ Նա սպառողական հասարակություն է ուզում մեզանից ստանալ, խաղում է կեղտոտ բնազդների վրա, որտեղ հաց՝ այնտեղ կաց։ Հիմա էլ Ալիևի սիրտը հովացնելու համար հարձակվեցին Արցախի մշտական ներկայացուցչության վրա, նույնիսկ վախենում են արցախցիների վերադարձի իրավունքից խոսել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

Անդրադառնալով Բաքվի այն պնդումներին, որ Երևանի փոխանցած ականապատ դաշտերի քարտեզները 25 տոկոսով են ճշգրիտ և ոչ բոլոր տարածքներն են ներառում, պատգամավորը նշեց, որ իր կարծիքով, Ադրբեջանը պատրվակներ է հավաքում՝ հնարավոր ագրեսիայի համար․ իբր կորուստներ ունեցանք, քարտեզները ճիշտ չէին։ Դրա համար թուրքին բան տալուց առաջ մի բան պետք է վերցնի ու երաշխիք ունենա, որ մեր դեմ չի օգտագործվի»։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Հունիսի 27-ից Կենդանակերպի որոշ նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը։ Նրանց կյանքում մեծ գումարներ կհայտնվեն, դրամապանակները հնարավորինս սեղմվելու են, բազմանիշ գումարներ են մուտքագրվելու նրանց հաշիվներին։ Ըստ Մեդիահաբի՝ հաջողակների ցանկում են Ջրհոսները, Ձկները և Կույսերը։

Ջրհոսի ֆինանսական «անվտանգության բարձիկը» մեկ հարվածով կլրացվի։ Աշխատավարձի բարձրացման միջոցով կկարողանաք զգալի խնայողություններ անել։ Ապացուցեք ղեկավարությանը, որ դուք արժանի եք աշխատավարձի բարձրացմանը՝ որոշումը երկար սպասել չի տա:

Ձկները կսկսեն շրջվել հարուստ մարդկանց շուրջը: Սա կարևոր դեր կխաղա հարստության նկատմամբ ձեր վերաբերմունքը զարգացնելու գործում։ Դուք կսկսեք այլ կերպ վերաբերվել փողի հետ։ Խնայելը ձեզ օգուտ կտա։ 

Կույսերը կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը՝ ինչ-որ մեկին ստիպելով փակել հին պարտքը։ Դուք չպետք է ծախսեք ամբողջ գումարը միանգամից. ներդրումներ կատարեք շահութաբեր բիզնեսում: Պասիվ եկամուտը կօգնի ձեզ ապագայում։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դեգրադացվել է և ծառայում է Արևմուտքի շահերին, ինչը նման փորձերին ավելի արդյունավետ հակազդեցություն է ենթադրում։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պատմեցինք, թե ինչպես ենք համագործակցում Միավորված ազգերի կազմակերպությունում ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում՝ չնայած այն բանին, որ վերջինս ամբողջությամբ դեգրադացվել է և սկսել, ըստ էության, սպասարկել Արևմուտքի շահերը։ Այնուամենայնիվ հենց սա էլ պահանջում է ավելի արդյունավետ հակազդեցություն Հելսինկյան եզրափակիչ ակտից ի վեր ԵԱՀԿ-ի գործունեության հիմքում դրված բոլոր սկզբունքները վերաշարադրելու ու մոռացության մատնելու նման փորձերին», - ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն չի կարողացել դառնալ կազմակերպություն, որը հոգում է իր անդամների մեծամասնության շահերի մասին։

«Այն, ըստ էության, վերածվել է գործիքի նրանց ձեռքին, ովքեր օվկիանոսից այն կողմ մանիպուլացնում են եվրոպական գործընթացներն և վերջին տարիներին պարզապես ենթարկեցրել են Եվրոպան իրենց շահերին ու ազատվել դրանից որպես տնտեսական մրցակից», - հավելել է Լավրովը։

Ռուսաստանում կարգելափակվեն Եվրամիության 25 երկրի տասնյակ առաջատար լրատվամիջոցների կայքեր և այլ մեդիա ռեսուրսներ, աս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

Գերատեսչությունը նշում է, որ նման քայլը պատասխանն է ռուսական երեք լրատվամիջոց արգելափակելու ԵՄ-ի որոշմանը։

ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած ցանկում ընդհանուր առմամբ ներառվել է 81 լրատվամիջոց՝ գերմանական Spiegel-ը և FAZ-ը, ֆրանսիական Le Monde-ը և Liberation-ը, իսպանական El País-ը, իտալական La Stampa-ն և La Repubblica-ն, France Presse գործակալությունը և մի շարք երկրների հանրային հեռուստառադիոընկերությունները:

Մոսկվան մեղադրում է եվրոպական լրատվամիջոցներին «հատուկ ռազմական գործողության առաջընթացի մասին սուտ տեղեկությունների համակարգված տարածման մեջ»: Դիվանագիտական գերատեսչությունը միաժամանակ նշում է՝ «եթե ռուսական լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները հանվեն, ռուսական կողմը նույնպես կվերանայի իր որոշումը»։

Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին և ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների և խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու մեղադրանքով։

Խոսքը մասնավորապես 2022 թվականի հոկտեմբերից մինչև մարտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների մասին է։

Պաշտոնական Մոսկվան առայժմ չի արձագանքել դատարանի այդ որոշմանը։

Ուկրաինացի երեխաների ապօրինի տարհանման մեղադրանքով 2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում