Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատավճիռը: Այդ մասին «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ դատախազաթյունից:
իշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուս 2 ենթակաների գործով դատավճիռը:
Ըստ այդմ՝ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, նաև այլ հոդվածներով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 6 տարվա ազատազրկումը, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից:
«Չա-չա-չա»՝ Վլադիմիր Գասպարյանից.
Տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) մասին «Հետքի» հրապարակումից հետո նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը: Այս մասին գրում է Հետքը։
2022 թ. ապրիլի 29-ին «Հետքը» հետաքննություն էր հրապարակել Արտակ Սարգսյանի եւ նրա որոշ բիզնեսների մասին՝ հիմնվելով ամբողջ աշխարհում մեծ աղմուկ հանած «Պանդորայի փաստաթղթերի» վրա:
Պարզել էինք, որ Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի գործունեությանն աջակցելու համար ընկերություններ են հիմնել Կիպրոսում եւ օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ): Կիպրական «SDA Trade Chain Group Limited»-ի սեփականատեր էր գրանցվել վիրջինյան «SADA Holding and Investment Inc.»-ը, որի հիմնադիրներն էլ 50-50 համամասնությամբ Սարգսյան եղբայրներն էին։ Սակայն Արտակ Սարգսյանն իր հայտարարագրերում չի ներկայացրել օֆշորային ընկերությունում ունեցած բաժնեմասը։
Նա չի հայտարարագրել նաեւ ամերիկյան «SAS USA LLC»-ում ունեցած 50 տոկոսը (մնացած 50 տոկոսը պատկանում է եղբորը)։ Ընդ որում՝ 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ 50 տոկոս բաժնեմաս ունի ամերիկյան այս ընկերությունում, բայց հետո ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին (ներկայում՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) ներկայացրած փաստաթղթերում «SAS USA»-ի անունը բացակայում է։
Մեր հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ էլ 2022 թ. մայիսի 15-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բանն այն է, որ առերեւույթ հանցանքը տեղի է ունեցել 2003 թ. ընդունված ՔՕ-ի գործելու ժամանակահատվածում):
Այս դրույթը սահմանում է, որ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է 2-4 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը 3 տարով զրկելով կամ առանց դրա:
Չնայած քրեական վարույթը նախաձեռնվել է ավելի քան 2 տարի առաջ, եւ մեր հետաքննության առանցքում նախկին պաշտոնյա Արտակ Սարգսյանն էր, Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ նախաքննությունը շարունակվում է, բայց Ա. Սարգսյանը ներկայում դատավարական կարգավիճակ չունի: Այսինքն՝ նա ո՛չ վկա է, ո՛չ մեղադրյալ:
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի իր գործունեությունը 15-20 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել էր իր գործունեությունը 2023 թվականի հունվարին դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումից հետո։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Եկել է ժամանակը, որ հայկական կողմը տարածքային պահանջների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը, ասել է Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը։
Երևանում հուլիսի 9-ի կեսօրից հետո, 10-14-ին գիշերը և կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին:
Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ կշարունակի աջակցություն ցույց տալ տարածաշրջանի «դիմադրության ուժերին», ներառյալ ՝ «Հեզբոլլահ» շարժմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ սատարել է անօրինական սիոնիստական ռեժիմին տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությանը: Դիմադրությանն աջակցությունն արմատավորված է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականության մեջ, հանգուցյալ իմամ Խոմեյնիի բարձրագույն նպատակներում և Գերագույն առաջնորդի հրահանգներում և կշարունակվի նախկին ուժով», – հայտարարել է Պեզեշկիանը՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի շնորհավորական ուղերձի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։
«Վստահ եմ, որ տարածաշրջանում դիմադրության շարժումները թույլ չեն տա այդ (խմբ․՝ իսրայելական) վարչակարգին շարունակել իր ռազմատենչ և հանցավոր քաղաքականությունը Պաղեստինի և տարածաշրջանի այլ երկրների հալածված ժողովրդի դեմ», – հավելել է Պեզեշկիանը:
Ըստ Rate.am-ի տվյալների՝ հուլիսի 9-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385.22 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 391.11 դրամը:
Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 413.5 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 426.66 դրամը:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.23 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.64 դրամը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի դեմոկրատներին նամակ է ուղարկել՝ հայտնելով նրանց, որ մտադիր չէ հրաժարվել նախագահական ընտրապայքարից, հաղորդում է «Արմենպրես»-ը։
«Ուզում եմ՝ իմանաք, որ չնայած մամուլում և այլ հարթակներում շրջանառվող բոլոր շահարկումներին՝ ես հաստատակամորեն վճռել եմ մնալ այս պայքարում, հասցնել այս պայքարն ավարտին և հաղթել Դոնալդ Թրամփին», – գրել է նա։
Բայդենը նշել է, որ գիտի՝ ինչ պատասխանատվություն ու բեռ է կրում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, և որ քաջածանոթ է մարդկանց ունեցած մտահոգություններին և անհանգստություններին։
«Ես կարող եմ այս ամենին պատասխանել՝ հստակ և միանշանակ ասելով. ես կրկին չէի առաջադրվի, եթե միանգամայն վստահ չլինեի, որ լավագույն թեկնածուն եմ 2024 թվականին Դոնալդ Թրամփին հաղթելու համար», – գրել է Բայդենը` հավելելով, որ դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածուների հաստատման գործընթացում իր օգտին քվեարկել է պատվիրակների 87 %-ը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահ Ջո Բայդենի միջև տեղի ունեցած հեռուստաբանավեճում անհաջող ելույթից հետո նույնիսկ Բայդենի որոշ կուսակիցներ սկսել են կասկածի տակ դնել նրա առաջադրման նպատակահարմարությունը։