ArmNews
Հունվարի 24, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ՀՀ իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ «ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն, սուտ է և ուղղված է ԼՂ-ի հանդեպ գործած սեփական դավաճանության, արևմտյան ճամբար անցնելու որոշման արդարացմանը։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ նշելով, որ ռուսական կողմն ամեն ինչ չէ, որ ճիշտ է արել:

«Պարոն Արմեն Գրիգորյանը, (ՀՀ ԱԽ քարտուղար) իր աղմկահարույց հայտարարությամբ Ռուսաստանին վերագրեց ԼՂ կորստի, հանձնման պատասխանատվությունը։

Ռուսաստանը հայտնվեց շատ բարդ, ես կասեի հիմար վիճակում, քանի որ կողմերի, նախևառաջ հայկական կողմի խնդրանքով ԼՂ-ում տեղակայելով իր խաղաղապահներին, Մոսկվան հետագայում չստացավ  խաղաղապահներին գործելու հնարավորություն տվող մանդատ:

Եվ ամենակարևորը, 2022-ին ՀՀ վարչապետն արևմտյան մայրաքաղաքներում հրապարակավ հայտարարեց, որ ԼՂ-ն Ադրբեջանի ներքին խնդիրն է»,- ասել է նա:

«Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի առողջական վիճակն ինձ չի մտահոգում», – այսօր հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։

Այդ մասին գերմանական կառավարության ղեկավարը խոսել է Բեռլինի օդանավակայանում՝ Վաշինգտոնում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։

«Բայդենի հետ իմ բազմաթիվ զրույցներից ես կարող եմ միայն եզրակացնել, որ նա այս գագաթնաժողովը շատ լավ է նախապատրաստել։ Այնպես որ, կարծում եմ՝ սա շատ հաջողված հավաք է լինելու»,- ասել է Շոլցը։

Հունիսի 11-28-ն անցկացվել են 2023-2024թթ. ուսումնական տարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։

Հունիսի 25-ի դիմորդները քննություն են հանձնել՝ «Աշխարհագրություն», իսկ 28-ին՝ «Հայոց պատմություն» առարկաներից։

Արդեն կատարվել է 2024թ. «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը, համաձայն որի՝ քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 1320 դիմորդ, քննությանը մասնակցել է 1224-ը, միջին միավորը եղել է 11.98-ը։

ԳԹԿ և 168.am-ի փոխանցմամբ՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել 242 հոգի կամ մասնակիցների 19.8 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 168 դիմորդ կամ մասնակիցների 13.7 տոկոսը։ Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 92 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 71, և 20 միավոր՝ 5 դիմորդ։

2023 և 2024թթ. միասնական քննությունների արդյունքների համեմատությամբ պարզ է դառնում, որ 2023թ. առաջին փուլում քննությանը մասնակցել է 557 դիմորդ, երկրորդ փուլում՝ 1084. 2024թ. մասնակիցների թիվը եղել է 1059 և 1224։

7.5-ից ցածր միավոր 2023թ. առաջին փուլում հավաքել է՝ 68, իսկ երկրորդ փուլում՝ 223 դիմորդ։ 2024թ. առաջին փուլում 7.5-ից ցածր միավոր հավաքել է՝ 263, իսկ երկրորդ փուլում՝ 242 դիմորդ։

18-20 միավոր 2023թ. առաջին փուլում հավաքել է՝ 161, երկրորդ փուլում՝ 160 դիմորդ։ 2024թ. 18-20 միավոր հավաքել է՝ 147, իսկ երկրորդ փուլում՝ 168 հոգի։

«Աշխարհագրություն»-ից քննություն հանձնելու համար հայտագրվել է՝ 84, մասնակցել է 74 դիմորդ։

Միջին միավորը եղել է 9,69-ը։ 7.5-ից ցածր միավոր հավաքել է 26 հոգի կամ 35,1 տոկոսը։ 18-20 միավոր հավաքել է 1 հոգի կամ 1,4 տոկոսը։
Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 1 դիմորդ, իսկ 19-19.75 և 20 միավոր ոչ ոք չի հավաքել։

Երբ կատարում ենք 2023 և 2024թթ․ միասնական քննությունների արդյունքների համեմատություն, պարզ է դառնում, որ 2023թ. առաջին փուլում քննությանը մասնակցել է՝ 30, երկրորդ փուլում՝ 89 դիմորդ։ Իսկ 2024թ. առաջին փուլում՝ 56, երկրորդ փուլում՝ 74 դիմորդ։ 7,5-ից ցածր միավոր 2023թ․ առաջին փուլում հավաքել է՝ 2, երկրորդում՝ 14 դիմորդ։ 2024թ.։ 7,5-ից ցածր միավոր հավաքել է՝ 10, երկրորդում՝ 26 դիմորդ։ 18-18.75 միավոր 2023թ. առաջին փուլում հավաքել է՝ 6, երկրորդ փուլում՝ 4 դիմորդ։ 2024թ. առաջին և երկրորդ փուլերում ընդամենը 1 հոգի է հավաքել 18-18.75 միավոր։

Երևանի Արցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 15։03-ին։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Ford» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ Կ․ Ո․ ծնված 1977 թ․)․ պայթել է ավտոմեքենայում գտնվող երկու գազի բալոն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ․ Ո․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, այնուհետև «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։19-ին, մարվել՝ 15։31-ին։ Բեռնատարն այրվել է։

2024 թվականից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր ընթացակարգով հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նոր փոփոխությանն ու մանրամասներ ներկայացրել:

Նախարարի տեղակալի խոսքով՝ հերթական ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը, որն ի սկզբանե սահմանված էր մինչև հունիսի 10-ը, երկարաձգվել է: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ վերապատրաստումն իրականացվում է 12 մոդուլի հիման վրա, որից մեկն առարկայական գիտելիքի մոդուլն է, իսկ մնացած 11-ը վերաբերում են կրթության կազմակերպման տարբեր ուղղություններին, ինչպես, օրինակ, կրթության ոլորտի օրենսդրության, երեխաների հոգեբանության, դասարանի կառավարման, գնահատման մեթոդների, դասի պլանավորման և այլ թեմաներին: Հայտագրման գործընթացից հետո ուսուցիչները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված հատուկ գործիքի միջոցով յուրաքանչյուր մոդուլի թեմային համապատասխան պատասխանում են հարցերի, ինչի արդյունքում որոշվում է վերջինիս կարիքը՝ վերապատրաստման համար:

«Գնահատման գործընթացն իրականացվում է ինչպես ուսուցչի, այնպես էլ տնօրենի կողմից: Սա հնարավորություն է տալիս բացահայտելու ուսուցչի մասնագիտական զարգացման անհրաժեշտությունը և ուղղությունը՝ ըստ 4 մակարդակի: Արդեն ամփոփվել են տվյալները. հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրված 5495 ուսուցիչներից 540-ն ատեստավորման առաջին մակարդակով է վերապատրաստում անցնելու: Այս խմբում այն ուսուցիչներն են, որոնք առարկայական գիտելիքի դժվարություններ ունեն:

Այս ուսուցիչների թվում են նաև նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած մասնագետները»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվել է նաև երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ, որն այժմ ամփոփվում է. ներկայացված ծրագրերը ներկայում փորձաքննության փուլում են, որի արդյունքներով կազմակերպությունները կերաշխավորվեն որպես վերապատրաստողներ: Նա նաև տեղեկացրել է՝ առարկայական գիտելիքի իմացության հետ առնչվող վերապատրաստումը, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս իրականացվելու է մանկավարժական բուհերի կողմից:

«Ուսուցիչների հերթական պարտադիր ատեստավորումը մինչև նախորդ տարի միասնական միջինացված մակարդակում է իրականացվել՝ մեկ տեսակի վերապատրաստմամբ, որը գրեթե համադրելի է այսօրվա երկրորդ՝ տիրապետման և ձեռնահասության մակարդակի վերապատրաստմանը: Եթե նախկինում ուսուցիչները ստիպված էին լինում շատ կարճ ժամանակում անցնել 110-ժամյա վերապատրաստում, և դա բավական մեծ բեռ էր ուսուցիչների համար, ապա նոր համակարգով միայն առարկայական գիտելիքի դժվարություն ունեցող ուսուցիչների համար է մեկ տարվա ժամկետ սահմանված: Մյուսների համար սահմանված է 3-5 տարվա ժամկետ. հետևաբար, ուսուցիչներն իրենց մակարդակին համապատասխան վերապատրաստման ժամերը կարող են անցնել 3 կամ 5 տարվա ընթացքում: Ուսուցիչներն ազատ են ավելի հանգիստ տնօրինել իրենց ժամանակը և չունենալ մեծ ծանրաբեռնվածություն ու լարվածություն»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ դասընթացներն ուսուցիչների համար անվճար են. դրանք իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մոդուլով նախատեսվում է ունենալ կենտրոնացված ստուգումներ. բոլոր ուսուցիչները, որոնք կոնկրետ մոդուլով վերապատրաստում են անցել, նախապես հայտարարված օրը կմասնակցեն թեստային ատեստավորման՝ գրավոր պատասխանելով իրենց մոդուլին վերաբերող հարցերին:

«Տարվա մեջ երկու-երեք վերապատրաստման մասնակցելով՝ ուսուցիչները կարող են հերթով հաղթահարել մոդուլները: Արդյունքները կմուտքագրվեն Կրթության կառավարման տեղեկատվման համակարգ, իսկ տարիների ընթացքում հավաքած կրեդիտների առկայության դեպքում՝ վերջնական փուլում նրանք ավտոմատ կերպով կհամարվեն ատեստավորված: Եթե ուսուցիչը չի կարողանում հաղթահարել տվյալ մոդուլի ատեստավորումը, ապա հաջորդ տարի նույն մոդուլին մասնակցելու հնարավորություն ունի, բայց այդ դեպքում վերապատրաստումն այլևս չի իրականացվի պետության կողմից: Եթե երկրորդ տարում ուսուցիչը դարձյալ չի կարողանում հաղթահարել տվյալ մակարդակի ատեստավորումը, ապա երրորդ տարում պետք է ատեստավորվի մեկ մակարդակով ավելի ցածր»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ այժմ փոփոխություններ են իրականացվում տարակարգի շնորհման կարգում, որպեսզի հերթական ատեստավորումը ևս ազդեցություն ունենա ուսուցչի աշխատավարձի վրա: Մասնավորապես՝ եթե ուսուցիչը երկրորդ մակարդակով վերապատրաստում է անցել և ատեստավորվել, ապա համապատասխան մակարդակի տարակարգ կարող է ստանալ, ինչն ուղղակիորեն կազդի նրա աշխատավարձի բարելավման վրա:

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նախարարի տեղակալը նշել է` հայտերի ընդունման ժամկետը սեպտեմբերի 1-ն է: Ներկայում ավելի քան 3000 ուսուցիչ է հայտագրվել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար: Հայտագրվել է նաև ուսուցչի համար օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող, բայց տվյալ պահին չաշխատող 200 անձ:

«Կամավոր ատեստավորումը դարձյալ իրականացվելու է բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, բայց այս տարի այն կիրականացվի էլեկտրոնային ձևաչափով: Քննական կենտրոնները կտեղակայվեն բուհերում և հագեցած կլինեն համակարգիչներով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հույս հայտնելով, որ ուսուցիչներն ավելի լավ արդյունքներ կարող են արձանագրել, քանի որ հնարավորություն ունեն խնայելու ժամանակը:

2024 թվականի հունիսին Հայաստան է այցելել 180,718 զբոսաշրջիկ՝ 18,441-ով քիչ, քան նախորդ տարվա հունիսին։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն է ներկայացրել 2024 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2024 թ․ հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (7%):

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է իր սպառողներին․

«2024 թվականի հունիս ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի քանակի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը 2024 թվականի հուլիսի 10-ից տեղադրված է լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։

Բաժանորդները մատակարարված (վերահաշվարկած) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերը նշված տեղեկատվության` բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրելուց հետո 7 օրվա ընթացքում»:

Եթե Ներքին գործերի նախարարությունն իմ պաշտոնավարումից հետո Ռուսաստանից հատուկ միջոցներ չի գնել, նշանակում է, որ եղած հատուկ միջոցները, որոնք հունիսի 12-ին կիրառվեցին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, ժամկետանց էին։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։

Նա նաև հավելել է, որ իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության կողմից արգելվել է օգտագործել «Զարյա- 3» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչը ենթադրում է, որ այդ տեսակի հատուկ միջոցը վտանգավոր է մարդու առողջության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Վերին Լարսի ռուս-վրացական սահմանին ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել: 

Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Սոցցանցերում մարդիկ գրում են, որ ստիպված են հերթում սպասել 10 ժամ և ավելի։

Սպասվում է, որ այսօր կեսօրից հետո ռուսական կողմից Վրաստան մուտք կգործի ընդհանուր առմամբ մոտ 3210 ավտոմեքենա։

Հավելենք, որ Վերին Լարսում գործում է 39 երթևեկելի գոտի,12-ը՝ բեռնափոխադրումների, երկուսը՝ ավտոբուսների, մեկը` ռեզերվային, և 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։

Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիայում բարձր պատրաստության ռեժիմ էր սահմանվել պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով: Դրա շրջանակում բեռնատարների մուտքը տարածաշրջան սահմանափակ է մինչև կայանատեղիների ազատումը։

Ես անգամ մեռնելուց չեմ վախեցել, ավելի լավ է մարդ ազատազրկվի, քան ապրի լափելով ապրող շրջապատում.

Տեսանյութ

 

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում