Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Իրանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Աբաս Արաղչին մեծ հավանականությամբ կդառնա արտաքին գործերի նախարար, գրում է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով նախագահի շրջապատի աղբյուրներին։
Ըստ աղբյուրների տեղեկությունների՝ Փեզեշքիանի քաղաքական խորհրդատուները կարծում են, որ Արաղչին առավել հարմար է այդ պաշտոնի համար, և եթե «որևէ առանձնահատուկ բան» տեղի չունենա, նրա թեկնածությունը կքննարկվի խորհրդարանում։
MediaHub-ը գրում է
Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները վերջին շրջանում տարբեր մոտեցումներ են ցուցաբերում արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու հարցում։ Մասնավորապես, եվրոպական երկրների դեսպանատները կամ հյուպատոսարանները մերժում են՝ կապույտ անձնագրում 070 ծածկագիր ունեցող քաղաքացիներին և վիզա չեն տրամադրում։
MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել բռնի տեղահանված քաղաքացիներից, որ խոչընդոտվում է, ըստ էության, իրենց ազատ տեղաշարժը, նրանց թույլ չեն տալիս մեկնել երկրից՝ նախապայման դնելով փոխել ՀՀ քաղաքացու անձնագիրը: Կարճ ասած՝ ջնջել վերջին կապը թշնամու կողմից ապօրինի օկուպացված հայրենի Արցախի հետ:
Բողոքները մեկը չեն, երկուսը չեն, հատկապես ամռան այս ամիսներին խնդիրը էլ ավելի ցցուն ուրվագծվեց:
«070 կոդով անձնագրերի դեպքում չեն տրամադրում մուտքի արտոնագիր՝ պահանջելով փոխել այն և ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Սա դեսպանատան տեսակետը չէ, որ 070 անձնագիր ունեցող անձինք փախստականներ են, այլ դա Հայաստանի միգրացիոն իշխանությունների պաշտոնական ձևակերպումն է»,- այս մասին MediaHub-ին փոխանցեցին «ԲԻ ԷԼ ԷՍ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» վիզաների կենտրոնից։
Սա ենթադրում է, որ Արցախի քաղաքացիներին արգելում են այցելել դեպի շենգենյան գոտի։ Օրինակ, Բուլղարիայի դեսպանատնից փոխանցեցին, որ եթե քաղաքացու անձնագիրն ուժի մեջ է, ապա միայն ուսումնասիրելուց հետո կտրվի մուտքի արտոնագիր։
Իսկ Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչությունից փոխանցեցին․ «Ցավոք, 070 կոդով անձնագրեր ունեցող քաղաքացիները մերժում կստանան, քանի որ Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակված տեղեկատվության հիման վրա դեսպանությունը ներկայումս ենթադրում է, որ 070 ծածկագրով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացու անձնագիր։ Քանի դեռ անձնագրով հստակ ապացուցված չէ քաղաքացիությունը, հնարավոր չէ ընդունել կամ ընթացք տալ դիմումին»։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, արձագանքելով MediaHub-ի հարցին, նշեց. «Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները»։
Ըստ այդ կոնվենցիայի՝ պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին տալիս են ճամփորդական փաստաթղթեր՝ իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով։
«Սա այն դեպքում, եթե ազգային անվտանգությունից և հասարակական կարգի պաշտպանությունից բխող հիմնավոր պատճառներն այլ բան չեն պահանջում։ Բացի այդ, պայմանավորվող պետությունները կարող են նման ճամփորդական փաստաթուղթ տալ իրենց տարածքում գտնվող ցանկացած այլ փախստականի»,- հավելեց ՄԻ պաշտպանը։
Այսպիսով, Հայաստանում բնակություն հաստատած, ադրբեջանցիների վայրագություններից փրկված արցախցիները բառացի հայտնվել են մեկը մյուսին հաջորդող խնդիրների շրջափուլի մեջ, հետն էլ՝ սահմանափակ տեղաշարժի հնարավորությամբ:
Հունան Թադևոսյան
Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին Մեջլիսի (խորհրդարանի) շենքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ISNA գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսեֆին։
«Ըստ ծրագրի՝ 14-րդ նախագահի պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությունը տեղի կունենա մորդադի 9-ին (խմբ․՝ Գրիգորյան տոմարով համապատասխանում է հուլիսի 30-ին)», - ասել է Յուսեֆին։
Նրա խոսքով՝ երդմնակալությունից առաջ պետք է տեղի ունենա Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից ընտրված նախագահի հաստատման մասին հրամանագրի ստորագրման արարողություն։
Ինչպես նշել է Մեջլիսի նախագահության անդամը, ըստ օրենքի՝ երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Գերագույն դատարանի նախագահի, դատական իշխանության ղեկավարի, Սահմանադրության պահապանների խորհրդի անդամների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների և զինծառայողների ներկայությամբ Իրանի խորհրդարանի շենքում, որի ընթացքում ընտրված նախագահը երդում է տալիս և երդվում արժանավայել կերպով կատարել իր պարտականությունները։
Հուլիսի 5-ին Իրանում տեղի ունեցավ արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը նշանակված էր ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի զոհվելուց հետո։ Ընտրությունների արդյունքներով ձայների 53,6 %-ով հաղթանակ է տարել առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը:
Հիմա էդ մարդիկ թալանչի՞ են, թե՞ բիզնեսմեն․ ՔՊ-ականը՝ նախկինների մասին.
Տեսանյութ
Սամանթա Փաուերը խուսափեց Արցախում տեղի ունեցածն անվանել էթնիկ զտում.
Տեսանյութ
Սամանթա Փաուերը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության և ժողովրդավարական հետընթացի մասին
Տեսանյութ
80,3 %-ը նշել է՝ ՀՀ գործող Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ․ «Գելափ»-ի նոր հարցումը.
Տեսանյութ
ԱՄՆ պետքարտուղարը ուղերձ է փոխանցելու այսօր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին․ Սամանթա Փաուեր.
Տեսանյութ
GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Ինչպե՞ս եք գնահատում Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումը» թեմայով հարցման արդյունքները՝ անցկացված հուլիսի սկզբին:
Լիովին դրական - 18,3 տոկոս
Ավելի շուտ դրական - 15,5 տոկոս
Ավելի շուտ բացասական - 14,9 տոկոս
Ընդհանրապես բացասական - 32,4 տոկոս
Դժվարանում եմ պատասխանել - 18,9 տոկոս
Այս արդյունքները տարբերվում են մայիսին անցկացված հարցման արդյունքներից՝ դրական պատասխաններն ավելի քիչ են:
Ինչպես է Սոֆի Դևոյանը հրաժարվում ողջագուրվել Աննա Հակոբյանի հետ.
Տեսանյութ