Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։
Նախարար Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է ժամանակավորապես մնալ իր պաշտոնին այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։Վա
րչապետ Ատալը հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում կմնա իր պաշտոնում, մինչև նոր կառավարության ձևավորումը, և հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 8-ի առավոտյան։ Մակրոնը, սակայն, Ատալին խնդրել է մնալ կառավարության ղեկավար՝ «երկրի կայունությունն ապահովելու համար»։
Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում ամենամեծ թվով ձայները (182 տեղ) հավաքել է «Նոր ժողովրդական ճակատ» կուսակցությունը, որին, սակայն, չի հաջողվել 577 տեղանոց Ազգային ժողովում ստանալ մեծամասնություն։
Նախագահ Էմանուել Մակրոնի«Միասին» կենտրոնամետ կոալիցիան զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 168 մանդատ, իսկ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» երրորդ տեղում է՝ 143 մանդատով։
Ֆրանսիայում քաղաքական անորոշություն է տիրում․ երկիրը պետք է նոր կառավարություն ձևավորի Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից առաջ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերընտրվելուց հետո իր առաջին օտարերկրյա ուղևորությունը կատարում է դեպի Ռուսաստան։
ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնում է, որ Մոդիի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։
Հնդկաստանի վարչապետ Մոդիի պաշտոնական այցը կտևի 2 օր՝ հուլիսի 8-9-ը․ սա նրա առաջին ուղևորությունն է Ռուսաստանի Դաշնություն հինգ տարվա ընթացքում:
Ինչպես նշել են Կրեմլում, երկու պետությունների ղեկավարները կքննարկեն ռուս-հնդկական «ավանդական բարեկամական» հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր:
Կրեմլում նշել են, որ այցի օրակարգը կլինի «հարուստ, եթե ոչ՝ գերծանրաբեռնված»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հունիսի 8-ին Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին կհանդիպեն և ոչ պաշտոնական շփում կունենան։ Իսկ հուլիսի 9-ին կողմերը բանակցություններ կվարեն նեղ և ընդլայնված ձևաչափերով:
Թռիչքից առաջ Մոդին լրագրողներին հայտնել էր, որ սպասում է ՌԴ ղեկավարի հետ հանդիպման հնարավորությանը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Գործում է Իջևան-Լուսահովիտ-Խաշթառակ այլընտրանքային ավտոճանապարհը (գրունտային):
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսպես կոչված սահմանային ճշգրտումները «օդում թողնելուց» և միակողմանի զիջումներից հետո, ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում Տավուշի հանձնված ուղղություններով:
ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ ու դա անել այնպիսի ոգևորությամբ, կարծես, մեծ լավություն են արել հայ ժողովրդին:
Նույնիսկ այդ ֆոնը ստեղծելու դեմքերը պատահական չեն ընտրվում` քպ-ին «չեստ տվող» համազգեստավորներից մինչև վարկաբեկված պերսոնաժներ:
Երբ այդ ամենը ֆիլտրում ես` տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ և խաբված հասարակություն»:
Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան
Ազատության պողոտայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Բազմաբնակարան շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կասեցնել շենքերի հարևանությամբ կառուցվող բժշկական կենտրոնի շինաշխատանքները․ «Կաթսայատան տեղն ուզում են 3-4 հարկանի բժշկական կենտրոն կառուցել, որի հետ կապված քաղաքաշինական լուրջ խախտումներ կան, շինթույլտվությունն ապօրինաբար է տրվել։
Դիմել ենք քաղաքապետարան, դատախազություն, ամեն տեղ։ Պահանջում ենք կասեցնել շինարարությունը մինչև փաստաթղթերի օրինականությունը համապատասխանեցվի»,- ասում են բնակիչները՝ հավելելով, որ թաղապետարանից ապօրինաբար իրենց անունից ստորագրված փաստաթուղթ է ուղարկվել քաղաքապետարան, թե իբր իրենք համաձայն են, որ շենքը կառուցվի։
Նրանց խոսքով՝ վաղ առավոտից բակում մեծաթիվ ոստիկաններ են եկել, ովքեր քաղաքացիներից ոմանց բռնի ուժով բերման են ենթարկել։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «2024-ին աշխարհը եռացող քաղաքական հրաբուխների գագաթին է, որտեղ ամեն րոպե կարող է ժայթքում լինել ու լավայով ծածկել շրջակայքը՝ մոխրի վերածելով բազմաթիվ երկրների ու ժողովուրդների։
Բայց։
Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ ես կարծում եմ (սադրիչների համար շեշտեմ՝ կարծում եմ, ոչ թե համոզված եմ), որ 2024-ին հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի վտանգը նվազել է մի քանի պատճառներով։
1․ 2024-ի սեպտեմբերին Ադրբեջանում տեղի է ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություն, և դրան նախորդող շրջանում Ալիևը դժվար թե գնա ռազմական լայնածավալ արկածախնդրության, մանավանդ որ Ադրբեջանում էլ առանձնապես գոհ չեն պատերազմների հետևանքով տված զոհերի թվից ու նրանց հանրրությունն էլ խաղաղություն է ուզում։
2․ 2024-ի նոյեմբերի սկզբին Ադրբեջանում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որը համաշխարհային նշանակություն ունեցող միջոցառում է, և Ադրբեջանը խոստացել է դրան նախորդող շրջանում և համաժողովի ընթացքում ապահովել խաղաղ զարգացումներ իր շուրջը։ Հետևաբար առնվազն մինչև նոյեմբերի կես նույնպես քիչ հավանական է Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմի հրահրման փորձ։
3․ 2024-ի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի կունենա նախագահի ընտրություն, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, Դոնալ Դրամփը կընտրվի նախագահ։ Որքան գիտեմ, 2025-ի հունվարի 17-ին է լինելու ԱՄՆ նոր նախագահի երդման արարողությունը։ Մինչև այդ, կարծում եմ, Ադրբեջանը և Թուրքիան՝ Մեծ Բրիտանիայի հովանու ներքո, կսպասեն, որից հետո միայն կսկսվեն զարգացումները Հայաստանի շուրջ։
Այսպիսով՝ իմ կարծիքով, հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի վտանգ մինչև 2025-ի գարուն քիչ հավանական է։
Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանցավոր անտարբերությամբ նստենք ու վայելենք կորեկը։
Մենք պարտավոր ենք արդյունավետ օգտագործել ժամանակը և նույն արագությամբ կահավորել մեր առաջնագիծը, զինել մեր բանակը, փոխել Նիկոլին ու ձևավորել իրական ազգային իշխանություն՝ հանուն ուժեղ Հայաստանի»:
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Որոշ դիտարկումներ Ֆրանսիայի ընտրությունների վերաբերյալ
Մակրոնը լուծեց իր տակտիկական խնդիրը՝ խուսափեց քաղաքական ֆիասկոյից, դեռ ավելին՝ «ջարդեց» «աջ ալիքը», որ առաջ էր եկել Եվրոխորհրդարանի ընտրություններից հետո, երբ Մարին Լը Պենի «Ազգային միավորումն» առաջատար էր:
Համազգային ընտրությունների արդյունքում Լը Պեն-Բարդելա զույգի քաղաքական թիմն առայժմ երրորդն է:
Միևնույն ժամանակ, Մակրոնը չլուծեց հիմնական խնդիրը՝ Ազգային ժողովում թուլացրեց իր քաղաքական հենարանը և ամենակարևորը՝ ոչ թե հաղթահարեց հակարգարգային ժգնաժամը կամ լուծումներ առաջարկեց, այլ ընդամենը ճգնաժամը «կոնսերվացրեց»՝ լավագույն դեպքում մինչև 2027-ը, իսկ գուցե՝ մի քանի ամսով, եթե նորընտիր խորհրդարանում քաղաքական կոմպրոմիս չկայանա:
Ձախերի «Նոր ժողովրդական ճակատը»՝ թեև Մելանշոնի լիդերությանը, միաշերտ չէ, հակասություններ կան հենց Մելանշոնի «Անկոտրում Ֆրանսիայի» և սոցիալիստների միջև:
Արդյո՞ք Մակրոնը կարող է խաղալ այդ հակասությունների վրա՝ ձևավորելով քիչ թե շատ լոյալ կաբինետ (յուրային վարչապետով կամ «համակեցության» սկզբունքով), թե՞ մեկ տարվա տուրբուլենտությունից հետո Ֆրանսիային սպասվում են խորհրդարանական նոր արտահերթ ընտրություններ:
Ամփոփում. Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունները գոյություն ունեցող ճգնաժամի ստատուս-քվոյի ամրագրումն էին, որտեղ բացահայտվեցին համակարգային մարտահրավերները՝ հաղթողների փոխարեն»:
Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ, փուլի քվեարկությունն ավարտվել է։ Բոլոր ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկը։
Ինչպես գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով BFM TV-ին և Le Figaro-ին, Ifop-ի ներկայացրած էքզիթ-փոլերի տվյալներով՝ ընտրություններում անսպասելիորեն առաջատարն է դարձել ձախերի «Նոր ժողովրդական ճակատը», որը խորհրդարանում կարող է 180-215 մանդատ ստանալ։
Նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան երկրորդ տեղում է և խորհրդարանում կարող է ստանալ 150-175 մանդատ։
Ինչ վերաբերում է Մարին Լը Պենի «Ազգային միությանը», ապա այն երրորդ տեղում է և կարող է միայն 120-150 մանդատի հույս ունենալ։
Քաղաքական ուժերից ոչ մեկը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի կազմել: