ArmNews
Հունվարի 24, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ալիևը փողով գնում է Հայաստանի ստրատեգիական բարձունքները. Գառնիկ Դանիելյան

Տնտեսություն

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է Սահմանադրության օրվա կապակցությամբ ստացած պարգևավճարով մարել իր հիփոթեքի մի մասը։ 

«Իմ կյանքի նվաճումներից մեկն է, որ 62 տարեկանում հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել և դեռևս ունեմ 50 հազար դոլար բանկերին պարտք։ Պարգևավճարը կուղղեմ այդ գումարի պակասեցնելուն»,-24news-ին տված հարցազրույցում ասել է Հովիկ Աղազարյանը։

Նա նշել է նաև, որ ընդդիմադիր պատգամավորների 99 տոկոսի համար պարգևավճարները նշանակություն չունեն, նրանք գումարի խնդիր չունեն, իսկ իշխանությունը դրա կարիքը ունի»:

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

« Հեծանիվ քշելու, դինջ կյանքի և դրա անհնարինության մասին Շատերն են հեգնանքով վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հեծանվային արշավներին, բայց եթե ընդհանրական առումով նայես՝ ինչ կա, չէ՞, հեծանիվ քշելու մեջ։ Իրականում՝ ոչինչ, բայց այստեղ էականը դա չէ, էականն այն է, թե ինչ ուղերձ կա այդ հեծանիվի ու դրա շուրջ նման PR շոու կազմակերպելու մեջ, թե չէ հեծանիվ կարելի է առանց աղմուկի էլ քշել։

Ըստ իս՝ ուղերձը ոչ միայն ներքին է, այլև՝ արտաքին։ Արտաքին ուղերձը հետևյալն է՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, աշխարհի վերադասավորումների շուրջ ընթացող քննարկումներին, հենց մեր տարածաշրջանում ու մեր պետության շուրջ ու մեր պետությանն առնչվող բուռն և բարդ բանակցություններին, Փաշինյանը՝ որպես ՀՀ պետության ղեկավար ասում է՝ բոլորին, ինձ մի խառնեք այդ քննարկումներին, ես մի բան եմ ուզում՝ դինջ ապրել, ես ասելով՝ նկատի ունի ՀՀ-ն։ Ես հատուկ չեմ օգտագործում խաղաղ բառը, որովհետև խաղաղությունը դա բոլորովին այլ հասկացություն է, դա ենթադրում է աշխատանք, ջանք ու մասնակցություն բարդ բանակցություններին, խոսքը բացառապես՝ խախանդ ու դինջ ապրելու մասին է, որտեղ կարևոր խնդիրը լուռ ու խելոք մնալն է՝ թողնելով, որ մյուսները որոշեն քո փոխարեն։

Փաշինյանի՝ կոնֆրոնտացիայի չգնալու հայտարարությունը, դա ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, այլ Հայաստանի՝ որպես պետության շահերի, հետաքրքրությունների ու ձգտումների բացակայության մասին հայտարարություն էր։ Ինչպե՞ս կարող է պետությունը չունենա նպատակ, ծրագիր, տեսլական՝ զարգացման ու հզորացման, առավել ևս ինչպես կարող է պետությունը դինջ ապրելու հայտ ներկայացնել աշխարհի վերադասավորումների այս փուլում՝ երբ բոլորը փորձում են հնարավորինս լավ կտոր փախցնել այս աշխարհում իրենց դիրքերն ամրապնդելու համար»:

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ի իրական դեմքը Երևանի մետրոպոլիտենում, երբ քաղաքացին անգամ մետրոյից օգտվելիս ստիպված է ժամերով հերթ կանգնել։

Որևէ նախապայման ստեղծված չէ հեշտացնելու քաղաքացու խնդիները` փոխարենը քաղաքացու խնդիրների ավելացում, թանկացում, հավելյալ պրոբլեմներ»:

ՌԴ-ն էլ, Արևմուտքն էլ կռվում են Սյունիքով անցնող «միջանցքի» համար, 2-ն էլ փորձում են վերահսկել այն

Տեսանյութ

Իրանի նախագահի ընտրությունը չի կարող չազդել Իրանի քաղաքականության վրա՝ Այաթոլլան և նոր նախագահն ազգությամբ ադրբեջանցի են։ Եթե արաբական աշխարհի վրա չազդի, ՀՀ-ի հանդեպ փոփոխություն կլինի, հատկապես, որ Փեզեշքիանը պահպանողական չէ, բարեփոխիչ է և հայտնի է Արևմուտքի հետ երկխոսությանը կողմ լինելով։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«Մեծ խաղ է, Ռաիսիի մահը, Սյունիքից ռուս սահմանապահների դուրսբերում և Փեզեշքիանի ընտրությունը պատակահան չեն, հետևում Ալիևն է։ Արևմուտքը պատրաստ է Իրանին ամեն ինչ ներել, միայն մի բանի համար, որ լոյալ դիրքորոշում ունենա «Սյունիքի միջանցքի» հետ կապված։ Այն, որ միջանցքը Օ'Բրայենին օդ ու ջրի պես պետք է, պարզ  է նրա տարածաշրջան այցից, նրանց շահերը համընկնում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»,- ընդգծեց միջազգայնագետը։

Բալասանյանի համոզմամբ, Թուրքիան և Ադրբեջանն ակտիվ մասնակցություն են ունեցել, որ Իրանում Փեզեշքիանը հաղթանակ տանի, 15 մլն ադրբեջանցիներին մոբիլիզացրել և նրա օգտին քվեարկել են հանձնարարել։ Ըստ նրա՝ կարևոր է նաև իմանալ, թե հայ համայնքն ինչպես է քվեարկել Իրանի նախագահի ընտրությունների ժամանակ։

 
Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։
 

Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտնում են այդ երկրի գերատեսչությունից: 

Դարչիաշվիլին հուլիսի 9-11-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և գործընկեր երկրների արտգործնախարարների հանդիպմանը: 

Օսիպյանը հիմա էլ փորձում է «սրբազանական» դառնա, առաջ էլ «նիկոլական» էր, հետո իրեն էլ դավաճանեց.

Տեսանյութ

 

Մարդ սպանեի՞ 2018-ին, ես եմ հրամայել, որ չկրակեն ռադիոտուն մտնելու ժամանակ. Վլադիմիր Գասպարյան.

Տեսանյութ

 

«Արա դե փախեք է, դրանք ի՞նչ ընդդիմություն». Վլադիմիր Գասպարյանը՝ «Սասնա ծռերի» մասին.

Տեսանյութ

 

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում