Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հանդիպել են երգչուհիներ Սիրուշոն, Արմինկան, Քրիստինե Պեպելյանը։
«համերգի մասին, լավ կոլեգաներ լինելու մասին,մամա լինելու մասին, անկախ տարածությունից ու տարիներից՝ լավ ընկերներ լինելու մասին պատրաստվում ենք հուլիսի 13-ի համերգին Palm Springs»,- ինստագրամյան հրապարակմանը կից գրել է Սիրուշոն։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Գարեգին Նժդեհի փողոց - Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝ Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
Արցախի պողոտա – Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա – Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «աջ և ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով: Արցախի պողոտայում՝ ուղղությունը դեպի Արցախի պողոտա – Այվազովկսու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը՝ խաչմերուկից 50մ երկարությամբ: Նաև Արին Բերդի փողոցից կարգելվի հետադարձը:
Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկում կարգելվի հետադարձը:
Ինչպես նաև Գայի պողոտա – Թոթովենցի փողոց խաչմերուկում նախկին «միայն աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով:
Նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Սերժ Սարգսյանը` իմ գերագույն գլխավոր հրամանատարը, երբեք անօրինական ցուցում չի տվել. Վ. Գասպարյան.
Տեսանյութ
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանի գրառումը․
«Մենք մի քանի պատգամավորով որոշեցինք գնալ Կիրանց ու տեղում ծանոթանալ սահմանազատված սահմանին, պաշտպանական ու ամրաշինական աշխատանքներին:
Կիրանցի բնակիչները գոհ են, ոչ մի բողոք չունեն, ուրախ են, որ սահմանն արդեն հստակ է». ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյան
Նարեկ Զեյնալյան, կնշե՞ք գոնե մեկ կիրանցեցու անուն, ում հանդիպել եք Կիրանցում:
Մեկ լուսանկար կիրանցեցու հետ,
10 վայրկյանանոց վիդեո, որտեղ կիրանցեցիները իրենց գոհունակությունն են հայտնում:
Եթե մտածում եք, որ կիրանցեցիները գոհ են, ինչու՞ նախապես չեք հայտարարել, որ Կիրանց եք գալիս, որ էս մարդիկ, ես հանդիպեինք ձեզ,մեր շնորհակալությունը հայտնեինք»։
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ոսկեպար գյուղից տեղեկացա, որ մոտ 10 օր առաջ ռուսական զինուժը ՀՀ ԱԱԾ-ին ի պահ է հանձնել Ոսկեպարի սահմանագոտում կառուցված զորանոցը։
Այդտեղ գտնվող 20-30 հոգանոց ՌԴ զորախումբը հեռացել է։ Ռուսական կողմը փորձել է Հայաստանին վաճառել հավաքովի մոդուլներից կառուցված զորանոցը, սակայն թանկ գին են ասել, գործարքը չի կայացել։
Ռուսական զինուժը հետո կքանդի այդ զորանոցը։ Հայտնի չէ, թե ի՞նչ կլինի հայ-ռուսական երկթև խաչքարի հետ, որը հառնում է զորանոցի կողքին։
Ռուսական զինուժը Ոսկեպարի սահմանագոտում էր գտնվում 2021 թվականի օգոստոսի 2-ից, սկզբում ռուսաստանցի զինծառայողները բնակվում էին Ոսկեպարի դատարկ տներից մեկում, հետո ՀՀ կառավարության առաջարկով Նոյեմբերյան համայնքի կողմից նվիրաբերված 2 հեկտար տարածքում զորանոց կառուցեցին»:
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը՝ կից տեսանյութով. «Ադրբեջանցի քաղաքագետ Ռիզվան Հուսեյնովը, ով հայտնի է իր հայատյաց հաղորդաշարերով ու ելույթներով, այս հարցազրույցում հստակ ասում է, որ հայկական կողմը փաստացի հրաժարվում է խոսել Արցախի հայերի իրավունքների մասին, մինչդեռ Ադրբեջանը օրակարգային է դարձրել ադրբեջանցիների~ Հայաստան գալու հարցը։ Սա շատ կեղծ օրակարգ է և անհիմն։
Սրա պատճառն այն է, որ Երևանում ոմանք իրենց հարմարավետ կաբինետներում նստած որոշում էին, որ եթե ձեռք քաշեն 120,000 հայի իրավունքներից, ապա արդյունքում՝ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի։
Բայց ժամանակը ապացուցում է՝ ամեն անգամ, երբ մենք մեր ձեռքով հրաժարվում ենք մեր կենսական իրավունքից, Բաքուն ի պատասխան հորինում է իր համար իրավունքներ՝ մեր հաշվին ու համառորեն սկսում դրանք առաջ մղել․․․»:
Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
Գագաթնաժողովին հրավիրված է նաև Ադրբեջանը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը հայտարարում է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի՝ Հայաստան սպասվող այցի մասին։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-ից հուլիսի 11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Իր այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և նրա տնտեսական ներուժը ի շահ ողջ հայության օգտագործելու համար:
Նա նաև կհանդիպի տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար, ներառյալ հոգե-սոցիալական և առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը:
«Փաստինֆո»-ն գրում է․ Խորհրդարանական ընդդիմությունը ՍԴ-ում վիճարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը վերաբերում է հավաքներին մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն, այդ թվում՝ նյութապես շահագրգռելուն։
Այս հոդվածով քրեական հետապնդում էր իրականացնում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ՝ դեռևս 2022թ,։ Դեռևս այդ գործի շրջանակներում պաշտպանության կողմը բարձրացնում էր հոդվածի՝ սահմանադրականության հարցը, սակայն վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունները մերժվել են, դիմում այդպես էլ չէր ներկայացվել ՍԴ։
Հոդվածի կիրառելիությանը նոր թափ է հաղորդվել բոլորովին վերջերս՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների նկատմամբ։ Մասնավորապես, Գերասիմ Վարդանյանի և մի շարք դաշնակցականների նկատմամբ քրեական հետապնդումներ են իրականացվում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակցության համար իբրև քաղաքացիներին նյութապես շահագրգռելու մեղադրանքով, մինչդեռ, պաշտպանության կողմը պնդում է՝ հետապնդումներ իրականացվում են սահմանադրականության հետ խնդիր ունեցող հոդվածով, որը խնդրահարույց է՝ թե՛ իրավական որոշակիության, թե՛ համաչափության տեսակետից, թե հավաքների ազատության սահմանադրական ու կոնվենցիոնալ իրավունքների տեսանկյունից։
Այժմ, Խորհրդարանական ընդդիմությունն այժմ դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «նյութապես շահագրգռման» մասով` Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ ՍԴ-ն որոշել է գործն ընդունել քննության և դատաքննությունը սկսել 2024թ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։