ArmNews
Հունվարի 24, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գլոբալ անվտանգությունը կարող է թաքնված լինել այնպիսի մանրունքներում, որոնք ակամայից կարող ես բացահայտել և մեծ վտանգ ներկայացնել։

Այսօր ՀՀ-ում ինտերնետ կապի խափանում է տեղի ունեցել, որին հետևել է պատասխանատու ընկերության հաղորդագրությունն այն մասին, որ խափանման պատճառը ճանապարհաշինական աշխատանքներն են հայտնի բնակավայրում (անունը միտումնավոր չեմ գրում):
Հենց այստեղ արդեն գործ ունենք ինֆորմացիոն անվտանգության հետ, որը չպետք է դառնա լայն հանրության հետաքրքրության առարկա։ Ենթադրենք Հայ հասարակությունն իմացավ, թե որտեղ է եղել վնասում, դրանից ի՞նչ է փոխվում։ Սպառողի իրավո՞ւնքն է․․․ Մի կողմ թողենք այդ ձևականությունները, ավելի իրատեսական և վտանգավոր դաշտ եկեք։ Այս հայտարարությամբ թշնամին տեղորոշում է մեր խոցելի տեղերը և հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորելու է հենց այդ ենթակառուցվածքները, մենք ենք տվել բոլոր կորդինատները, առաջնային համարելով ոչ թե անվտանգությունը, այլ Հայ սպառողի ինֆորմացված լինելու հանգամանքը․․․ Կարծում եմ, որ հատուկ անվտանգային դասընթացներ պետք է անցկացվեն բոլոր կազմակերպությունների համար, որպեսզի զերծ մնանք այս տեսակ ինֆորմացիոն արտահոսքից։ Իսկ մեր լրատվականներին կխնդրեմ, որ նյութը հրապարակելուց առաջ խորհրդակցեն միմյանց հետ, արդյո՞ք արժե նման տեքստով նյութը հրապարակել, թե ոչ»:

Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Բանը, Team Telecom Armenia–ն ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակումը նույնպես սահմանազատման հետեւանքով է: ))»։

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես՝ Գրիգոր Լուսավորչի փողոցից կարգելվի հետադարձը:

Նույն նպատակով հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցում:

Մասնավորապես՝ Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ամերիկյան կողմի հրավերով Վաշինգթոնում են՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հուլիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վաշինգտոնում եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։

Անգլիայի Հերթֆորդշիրի շրջանի Բուշի քաղաքում խաչաղեղով հարձակման հետևանքով երեք կին է սպանվել։ Նրանք BBC-ի ռադիոհաղորդավար Ջոն Հանթի կինը և դուստրերն են։ Կասկածյալը փախուստի է դիմել։ Այս մասին հաղորդում են 168.am-ը և BBC-ն։

61-ամյա Քերոլ Հանթը և նրա 25-ամյա և 28-ամյա դուստրերը մահացել են դեպքի վայրում։ Ոստիկանության համաձայն՝ հարձակման ընթացքում օգտագործվել է խաչաղեղ և, հնարավոր է, այլ զենքեր։

Կասկածյալը 26-ամյա Քայլ Քլիֆորդն է՝ Լոնդոնի հյուսիսից։ Նրա որոնումները շարունակվում են։ Բուշիում և Լոնդոնի հյուսիսում ոստիկանության մեծաթիվ ուժեր են տեղակայվել։ Իրավապահները հանրությանը զգուշացրել են չմոտենալ կասկածյալին, որը դեռ կարող է զինված լինել խաչաղեղով։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 19։00-ի մերձակայքում։ Ոստիկանությունը կարծում է, որ սա եղել է թիրախավորված հարձակում։

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««ԻնքնաԷդմոնանացումը» շարունակվում է… Մասնագիտության բերումով ստիպված եմ լինում լսել տարբեր քաղաքական դեմքերի (իհարկե դրանցից շատերին դժվար է քաղաքական համարել, իսկ մի մասին էլ՝ դեմք), ինչն իր հերթին ստիպում է անդրադառնալ ու քաղաքական գնահատականներ հնչեցնել նրանց կողմից տիրաժավորված թեզերին ու շատ հաճախ կիրառվող մանիպուլյացիաներին։

Վերջին շրջանում իր քաղաքական մենախոսություններով սկսել է ակտիվանալ Մարուքյան Էդմոնը։ Նա իր «ինքնազրույցներում» փորձում է գնահատականներ տալ ու տարբեր իրավիճակների հետ կապված մեկնաբանություններ անել։ Իհարկե, հանուն արդարության պետք է փաստենք, որ Էդմոնը, ով վաղուց հասկացել է, որ քաղաքականությունն իր համար այլևս մեռած թեմա է, ամեն կերպ փորձում է ինքնաարդարացման դրվագներով հանդես գալ՝ այդ կերպ իր վրայից մաքրելով տարիներ շարունակ կուտակված նիկոլականությունը։

«Կլասիկ» քաղաքական գործիչն իր վերջին մենախոսության մեջ խոսում էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի մասին և տարբեր դրվագների հետ կապված մի շարք պնդումներ անում։

Հավելեմ, որ Մարուքյանի նախորդ էպիզոդը վերաբրվում էր 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերը Երևանում տեղի ունեցած միջադեպերին։ Հենց սկզբից արձանագրեմ մի բան․ երկու թեմայի հետ կապված Էդմոնը տիրաժավորում էր բացառապես Նիկոլի օրակարգից բխող թեզեր, գեղեցիկ ու էդմոնական փաթեթավորումներով ու համապատասխան դոզայի սոուսով հանրությանը մատուցում էր նիկոլական ասելիքը։

Ըստ էության՝ Նիկոլի Էդմոնը փորձում է հանրության չկողմոնոշված հատվածին այլ պրիզմայով ներկայացնել Փաշինյան Նիկոլի կողմից տված հարմար ու անհրաժեշտ թեզերը։ Ճիշտ է, նա մի քանի դրվագում փորձում է քննադատել ու իր «անհամաձայնությունը» հայտնել իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ, բայց դե թեմային տեղյակ հատվածի համար ամեն ինչ լակմուսի նման պարզ է (գեղիցը մարդ կա)։ Սեփական թիմակիցներին կորցրած ու կուսակցությունում փաստացի մենակ մնացած Էդմոնն ամեն ինչ անում է հանրային ընկալումներում նոր դեմքով հանդես գալու համար, և մարդկանց համոզում, թե ստեղծված իրավիճակում՝ «ճիշտն ինքն է» (միանգամից աչքիս առաջ եկավ 2018-ի «երրորդ ճանապարհի» մասին հայտնի թեզը)։ Այլ կերպ ասած՝ նիկոլական թեզերը արտասանվում են էդմոնական բերանով։

Առանցքային շեշտը, որ Մարուքյանն անընդհատ ընդգծում է՝ նախկին իշխանությունների հասցեին հնչող քննադատությունն է։ Մասնավորապես, նա նշում է, թե «մինչև 2020 թվականը ոչ ոք չի իմացել, թե ինչ է բանակցում Սերժ Սարգսյանը, նա չի խոսել հանրության հետ»։ Եվ սա այն դեպքում, երբ տարբեր առիթներով հանգամանալից նշվել է այս մասին։

Այստեղ Էդմոնին ասում եմ՝ քուա՛նշ, քանի որ մինչև Նիկոլի կողմից իշխանության բռնազավթումը, հանրային տիրույթում հստակ տեղյակ են եղել բանակցվող փաթեթից։ Ավելին, ոչ միայն սեղանին հստակ բանակցված փաստաթուղթ է եղել դրված, այլ Փաշինյանն ինքն է անձամբ խոստովանել, որ իրեն առաջարկվել է այդ փաստաթղթի հիման վրա խնդիրը կարգավորել, իսկ ինքը դա մերժել է՝ նախընտրելով իրեն գիժ տեղ դնել:

Հիմա ավելի հանգամանալից․ Սերժ Սարգսյանը դեռևս Կիսիլոյվին տրված իր հայտնի հարցազրույցում ընդգծել է, որ բանակցային սեղանին կա «5+2» տարբերակը, նշել, որ պատրաստ է հանձնել այդ տարածքները Արցախի կարգավիճակի դիմաց։ Բոլորս ենք հիշում, որ մինև 2018 թվականը բոլորը, այդ թվում Էդմոնը, Սերժ Սարգսյանին քննադատում էին դրա համար։ Ե՛վ պատերզմից առաջ, և՛ հետո, միշտ էլ խոսվել է տարածքներ՝ կարգավիճակի դիմաց։ 2016 թվականին «Կազանյան փաստաթուղթը» կետ առ կետ հանրայնացվեց և լրատվականներով տարածվեց՝ դառնալով հանրային լայն քննարկման առարկա, ի դեպ դա արվեց անձամբ Լավրովի կողմից, որտեղ նա նաև նշել է, որ «Կազանյան փաստաթղթից» հրաժարվել է Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանը։ Այստեղ հստակ դարձավ, որ «Կազանյանում» սևով սպիտակի վրա գրված են «Արցախի միջանկյալ կարգավիճակի ու վերջնական կարգավիճակի» մասին հայտնի տարբերակը, ինչպես նաև հստակ ընդգծված, այդ գործընթացների իրականացման ճանապարհային քարտեզները՝ կետ առ կետ։ Ի դեպ՝ դա արվեց

ԵԱՀԿ-ի կողմից, այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ բանակցություններն այլևս, որպես այդպիսին, գոյություն չունեն (2021 թվականի հունվարի 13-ին Պապովի կողմից)։

Մի բան էլ. նույն 2020-ի հոկտեմբերի 12-ին Նիկոլի հետ հանդիպման ժամանակ Էդուարդ Շարմազանովը մի քանի տասնյակ քաղաքական ուժերի ներկայությամբ վերջինիս ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի անունից ասել է, որ «գնա, խնդրի մեր ռազմավարական դաշնակցին, որ կանգնեցնի պատերազմը և ինչ առաջարկում է՝ համաձայնվի՛ր, քանի որ եթե չհամաձայնվեցիր, վաղն ավելի վատ պայմաններ են լինելու»։ Բացի էն, որ չի արվել, այլ նաև նույն անտարբերությունն է եղել նաև հոկտեմբերի 19-ին։

Այսինքն, էն որ Սերժ Սարգսյանին տասնյակ տարիներ սարքել էիք «բռնապետ» ու մարդկանց աչքին դեմոնիզացրել, հիմա ամեն օր ավելի ու ավելի պարզ է դառնում, թե ով էր ավելի ժողովրդավարն ու հասարակության հետ խոսացողը, հաշվետուն։

Էդմո՛ն, եթե Նիկոլն էդքան վատն էր, ու դու ի սկզբանե հասկացել էիր, որ պատերազմի կազմակերպման հետ կապված խնդիրներ կան, բա ինչո՞ւ գնացիր ու դարձար Նիկոլի հատուկ հանձնարարականներով դեսպանը։ Եթե հիշողությունս չի դավաճանում, իսկ ես բավական լավ հիշողություն ունեմ, Բերձորի ու Աղավնոյի հանձնելու ժամանակ, հենց դու էիր, որ հայտարարում էիր, թե «եթե Լաչինն ու Աղավնոն չտայինք, դրա այլընտրանքը լինելու էր միջանցքային տրամաբանությունը»։

Վերջում մի կարևոր դրվագ․ Էդմո՛ն, շեֆդ Սարգսյանից 42 հազարանոց հայրենիք էր ժառանգել, հիմա իր հաջորդին ի՞նչ ու ինչքա՞ն տարածք է ժառանգելու. մի հատ էլ քարտեզին ուշադիր նայի՛ր»։

Գյումրիում՝ Վարդանանց հրապարակում, այսօր՝ ժամը 15:10-ի սահմաններում, ձին կծել է 7-ամյա աղջկա թևը. երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարդանանց հրապարակում պարեկային ծառայության աշխատակիցները նկատել են լացող երեխային և պարզել, որ ձին կծել է աղջկա աջ թևը: Նրանք պարեկային ծառայության ավտոմեքենայով աղջկան տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Պարեկներն ու ոստիկանության ծառայողները պարզում են ձիերի սեփականատիրոջ ինքնությունը:

Ժողովրդավարության հարցին մոտենում եմ գլոբալ տեսանկյունից։

Այս մասին Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։

«Տեսնում ենք ամբողջ աշխարհում ժողովրդավարության զգալի հետընթաց, երբ կասկածի տակ են դրվում ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ իմ երկրում, երբ քաղաքացիական հանրությունը գնալով ավելի շատ է ճնշումների ենթարկվում, երբ քաղաքացիները չեն կարողանում քննադատել կառավարությանը՝ վախենալով բանտարկումից։

Ես չեմ եկել այստեղ՝ դրսից այցելուի հայացքով գնահատական տալու ժողովրդավարությանը, բայց կարող եմ նշել, որ վերջին 5 տարում այս երկրում եղել են ժողովրդավարական առումով գլոբալ զարգացումներ։

Մենք որևէ անձի կամ կառավարության չենք սատարում, այլ դիտարկում ենք այն, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ն՝ ուեղացնելու կառույցներն, ինստիտուտները»,- ասել է նա։

Վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը հուլիսի 8-ին նշում էր ծննդյան 75-ամյակը: Ծննդյան տոնին նվիրված համերգային երեկոյին Ժաննա Անդրեասյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին։ Համերգին ներկա եղել նաև վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Նա ողջագուրվել է Սոֆի Դևոյանի հետ, ինչը համացանցում որոշակի քննադատությունների տեղիք է տվել: «Հրապարակ»-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել պարուհուն:

- Համացանցում որոշակի քննադատություններ եղան, որ նախարար Անդրեասյանի ձեռքից մեդալ եք վերցրել, ողջագուրվել եք Աննա Հակոբյանի հետ և այլն:

- Ինչի՞ մասին է խոսքը, ես միայն լավ բաներ էի կարդում քիչ առաջ: Գիտեք ինչ, ինչո՞ւ են քննադատում, որ ի՞նչ, որ 75 տարեկան կին եմ և մեդա՞լ եմ ստացել, հա՞, դրա՞ համար են քննադատում: ․․․Մեկը լավը կասի, մյուսը` վատը, ոչինչ թող խոսեն, կյանքն այդպիսի բան է: Ամեն ինչին այս կյանքում պետք է շատ հանգիստ վերաբերվել ու ոչ մի պրոբլեմ չի լինի:

- Համակրո՞ւմ եք այս իշխանություններին: Նրանց շատ հայտնիներ մեղադրում են պատերազմում պարտվելու, երկիրը թշնամուն հանձնելու մեջ:

- Ինձ քաղաքական հարցեր մի տվեք, խնդրում եմ․․․

- Իսկ որպես կին համակրո՞ւմ եք Աննա Հակոբյանին:

- Չեմ պատասխանի այդ հարցին: Քաղաքականությունն ինձ համար չէ: Այն ինչ վերաբերում է քաղաքականությանը, ես չեմ պատասխանի: Ինչ վերաբերում է ղեկավարությանը, պետք է հարգել այն մարդուն, ով տվյալ պահին ղեկավարում է երկիրը: Ես մշտապես հարգել եմ այն ղեկավարներին, ովքեր երկրի ղեկին են եղել: Եղել եմ 14 տարեկան, հարգել եմ տվյալ պահի ղեկավարությանը, եղել եմ 19 տարեկան, հարգել եմ ու այդպես…. Ինչ-որ մեկին քննադատել չեմ պատրաստվում: Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան: Ես միշտ այդպես եմ մտածել: Այդքան մի բան:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վլադիմիր Գասպարյանի և մյուսների վրա տարածվող համաներման մասին օրենքը նախաձեռնվել և ընդունվել է 2018թ-ին, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»:

Աղբյուրը` Մեսրոպ Առաքելյան

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում