ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամերիկյան լրատվամիջոցները և փորձագիտական շրջանակները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում Հարավային Կովկասում իրավիճակին, սակայն ուշագրավ է, որ այդ հրապարակումների ենթատեքստը առավելապես նույնական է: Ի մասնավորի, օրերս ամերիկյան պարբերականներից մեկը հրապարակել է մի հոդված, որը վերնագրված է «Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս»: Այս հրապարակումն առաջին հերթին ուշագրավ է նրանով, որ հեղինակները ամերիկյան հայտնի փորձագետներ են՝ գլխավորությամբ մի մարդու, որը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել:

Խոսքը Ուիլ յամ Վուլֆի մասին է, որը եղել է Պետդեպի գլխավոր իրավաբանը և պաշտպանության նախարարի օգնականի տեղակալը: Վերլուծությունը վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռանալու և դեպի Արևմուտք կողմնորոշվելու թեմաներին: Ընդ որում, ՀԱՊԿ-ից հեռացումը դիտարկվում է որպես մոտ ապագայում կայանալիք իրադարձություն, նույնիսկ՝ գրեթե իրողություն: Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է էապես աջակցի Հայաստանին այս հարցում: Սակայն ուշագրավ է, որ գրեթե խոսք չկա այն մասին, թե ՀԱՊԿ-ից հեռանալն ու Արևմուտքի գիրկն ընկնելը ինչ է տալու Հայաստանին: Փոխարենն ամենայն մանրամասնությամբ նկարագրված է, թե դա ինչ կտա ԱՄՆ-ին, այսինքն՝ թե այդ ամենն ԱՄՆ-ի ինչին է պետք: Պարզվում է՝ պետք է, այն էլ՝ ինչպես է պետք: Ըստ հեղինակների, այդպիսով, Հայաստանի դուրս գալը և դեպի Արևմուտք շրջադարձը «անգնահատելի հնարավորություն» կտա ԱՄՆ-ին՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար, «ինչը օգուտ կտա Ամերիկայի երկարաժամկետ հետաքրքրություններին»: Եվ ուշադրություն... ամենակարևոր կետերից մեկը. Հայաստանին արևմտյան շարքեր բերելը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել Ռուսաստանի հարավային սահմաններում իրական վտանգը և չեզոքացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում:

Վերջապես, ըստ հեղինակների, այդ ամենը հնարավորություն կտա բարդացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի միավորման Չինաստանի պլանները, ինչպես նաև ԱՄՆ-ին թույլ կտան նվազեցնել իրենց կախվածությունը Թուրքիայից: Մի խոսքով, ամերիկացիները փաստացի սկսել են ավելի բաց «խաղալ» և ակնհայտ հայտարարել իրենց իրական հետաքրքրությունների մասին, որտեղ որևէ տեղ չկա Հայաստանի շահերի ու անվտանգության համար: Բացառապես ամերիկյան շահեր, ամերիկյան հետաքրքրություններ, որոնց հիմնական իմաստը Հայաստանը աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ դարձնելն է՝ անգամ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային կորուստների գնով»: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին խիստ ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել օրերս մեծ «շուքով» բացահայտված իշխանության յուրացման գործով։

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությանը հեռացնելու համար հավաքագրված անձանցից ոմանք իրենց հետ կատարվածի մասին, թե իբր գումարի դիմաց իրենց տարել են վարժանքների, որ «հետո իշխանությանը մաքրեն», պատմել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Սյունեցի պատգամավոր Խաչատրյանը, լսելով տեղեկությունը, այն հասցրել է ուժային կառույցներին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այն անձինք, ովքեր կատարվածի մասին անձամբ պատմել են ՔՊ պատգամավորին, նրանց խոստացել են քրեական պատասխանատվության չենթարկել, գործերը կարճել։

Այս տեղեկությունը «Ժողովուրդ օրաթերթը փորձեց պարզել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանից, սակայն նա չարձագանքեց մեր զանգերին, եւ երկար ժամանակ է՝ անպատասխան է թողնում մեր նամակները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ.-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս.-ն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռեւս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի (մոտ 840 հազար ՀՀ դրամ) վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու եւ դրա ընթացքում նոր՝ ծանր զինատեսակներին ծանոթանալու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների եւ Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների, հավաքագրված անձանց տեղակայել են Ա.Ս.-ի ղեկավարմամբ գործող «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ փակ տարածքում՝ շենքի ներսում, անցկացրել են վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով մարտ վարելու պարապմունքներ։

Սակայն, ըստ նախաքննական մարմնի, հավաքագրված խմբի շատ անդամներ հետագայում հրաժարվել են հեղաշրջման գաղափարից եւ ընդդիմացել են։ Գործով կալանավորված են 3 անձինք, որոնց մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, ինչպես նաեւ կան հետախուզվողներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը Սայաթ-Նովա և Չարենց փողոցների խամերուկից կարող է տեղափոխվել այլ վայր, տեղի բնակիչներն ու ՔՊ-ի գրասենյակին մերձ տարածքների տարբեր կազմակերպությունների աշխատակիցները բավականին ոգևորվել էին՝ «վերջապես գլուխներս կհանգստանա»:

Բանն այն է, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելում է գրասենյակ, իսկ դա հատկապես վերջին շրջանում շատ հաճախ է լինում, գրասենյակի մերձակա հատվածը վերածվում է «արտակարգ ռեժիմի գոտու»: Նախ՝ երթևեկությունն է կաթվածահար լինում, ապա տարածքը շրջապատում են անվտանգության բազմաթիվ աշխատակիցները, որոնք «աչքները չորս արած» հետևում են ամբողջ անցուդարձին: Մոտակայքի «կարմիր» գծերում այդ ընթացքում կայանելու մասին խոսք չկա, մյուս կողմից՝ մարդիկ դժգոհում են, որ բավական է Նիկոլ Փաշինյանի՝ գրասենյակում գտնվելու ժամանակահատվածում երկու անգամ այդ հատվածով անցնես, միանգամից հայտնվում ես Փաշինյանի թիկնազորի ուշադրության կենտրոնում՝ ընդ որում, հաճախ զավեշտի հասնող հարցերով՝ «այս ի՞նչ ես գնում-գալիս», «ի՞նչ ես անում ստեղ», «ինչի՞ հենց այս մայթով» և այլն:

Մեր տեղեկություններով, ՔՊ գրասենյակի ազատվելու հետ կապված տեղի բնակիչների ու կազմակերպությունների աշխատակիցների ուրախությունը երկար չի տևել: Նրանք տեղեկություններ ունեն, որ ՔՊ-ի տեղափոխությունը առայժմ հետաձգվում է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի վտարանդի խոր- հրդարանը սեպտեմբերի 18-ին ԱԺ հատուկ նիստ էր նշանակել՝ օրակարգում ունենալով 1 հարց․ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում էր սեպտեմբերի 19-ը Արցախի տոնացույցում ամրագրել որպես ցեղասպանության օր։ Նախապես բոլորը համաձայն են եղել, կազմվել է նախագիծ, սակայն սեպտեմբերի 18-ի երեկոյան նշանակված նիստին խորհրդարանական մյուս խմբակցությունների համար անակնկալ կերպով Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» պատգամավորները չեն ներկայացել՝ բացառությամբ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի։ Եվ քանի որ երկրից բացակայողներ էլ են եղել, քվորումի խնդիր է առաջացել, ու նիստը չի կայացել։

Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանն ընդառաջել է ՀՀ իշխանությունների պահանջին, թե պետք չէ հարամել Հայաստանի անկախության օրը, քանի որ սեպտեմբերի 19-ից 2 օր հետո անկախության օրն է, նախատոնական միջոցառումներն էլ երբեմն մի քանի օր առաջ են սկսվում։ Փաստորեն, Բաբայանը, որ վերջին շրջանում արցախցիներին միավորվելու, մի բռունցք դառնալու կոչեր է անում, ինքն է պառակտում մտցրել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մի շարք խոշոր ձեռնարկություններում՝ ԶՊՄԿ-ում, «Լիդիան Արմենիայում» և այլ հաստատություններում մասնաբաժիններ ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ականներն այս անգամ ընկել են «Հայէլցանցերի» հետևից։

Սեպտեմբերի 20-ին Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում էր ծավալել էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցերի վերաբերյալ։

Քննարկմանը, որը վարել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Ըստ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի՝ բոլոր կառույցները՝ ԱԺ-ն, կառավարությունը, ՏԿԵՆ-ը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իրենց տեղերում են և տողատակերում անպատասխան մի հարց է թողել՝ «իսկ ո՞վ է մեղավոր»։ Քննարկումը, ըստ ԱԺ կայքի, ի բարօրություն ոլորտի բարելավման էր, սակայն թատերաբեմ դարձած ԱԺ-ում իշխանականների նպատակը այլ էր։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխող խմբակցությունը նպատակ ունի ՀԷՑ ցանցը փաստացի խլել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձեռքից, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերը վաճառեցին, ապա ստիպված եղան 15% բաժնեմասը նվիրել կառավարությանը։

Մեր ունեցած տեղեկության ապացույցը նույն ՔՊ հրավիրած քննարկման ընթացքում տվեց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ հարց հնչեցնելով. «Մենք տիրապետո՞ւմ ենք այն տեղեկատվությանը, թե սեփականատերը ինչ գնով է ձեռք բերել «Տաշիր» ցանցը։ Պատասխանը մինչ այժմ ոչ ոք չգիտի։ Դրա ապացույցը ինձ համար եղել է այն, որ ձեռքբերումից հետո ամենապահանջված պաշտոնները, որին ձգտում էին բոլորը, ՀԷՑ-ի համակարգի պաշտոն զբաղեցնելն էր. տարածքային պետերը, մասերի պետերը, ըստ աստիճանակարգի, շատ արագ դարձան միլիոնատերեր։ Գաղտնիք չէ, չէ՞»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Այս հարցը նա ուղղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ բողոքելով 14-15 ժամով Կենտրոնում հոսանքազրկումներից։

Հարկ է նշել, որ, այո, ՀԷՑ-ի աշխատանքից դժգոհություններ կան, հոսանքազրկումները խայտառակ ծավալի են հասել, բայց դեռ դրանք այն ողբերգական մակարդակում չեն, ինչպես օրինակ «Վեոլիա Ջուր» ընկերության դեպքում, երբ 50%-ից ավելի ջրի կորուստ ունենք, մայրաքաղաքն էլ Վենետիկի է «վերածվում» գրեթե ամեն անձրևից հետո, բայց ՔՊ-ից ոչ ոք ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կոլապսի մասին չի անհանգստանում, ԱԺ-ում քննարկում չի կազմակերպում: Ֆրանսիական «Վեոլիա Ջրի» դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1. Ամենակարեւոր որոշումներն ընդունեք առավոտյան՝ մինչեւ «էգոյի սպառվելը» 

Ֆրեյդը ենթադրել է, որ ԵՍ-ը կամ էգոն կախված է մտավոր գործունեությունից՝ կապված էներգիայի փոխանցման հետ։ Գիտափորձերը ցույց են տվել, որ ինքնատիրապետման համար անհրաժեշտ հոգեկան էներգիայի պաշարը սպառիչ է։ Եւ օրվա ընթացքում ձեր էներգետիկ պաշարը շարունակվում է սպառվել։

2. Ճիշտ որոշումներ ընդունելու համար ուղեղին գլյուկոզա է անհրաժեշտ

Նույնիսկ ամենախելացի մարդիկ չեն կարողանա ճիշտ ընտրություն կատարել, եթե նրանք հոգնել են, եւ գլյուկոզայի մակարդակը նրանց արյան մեջ շատ ցածր է։ Ահա, թե ինչու խելացի ղեկավարը ընկերությունը չի վերակառուցում ցերեկվա ժամը չորսին։ Նա ընթրիքից առաջ՝ դատարկ ստամոքսով, կարեւոր որոշումներ չի ընդունի։

3. Ռեսուրսը, որը թույլ է տալիս որոշումներ ընդունել, սպառիչ է։

Սա նշանակում է, որ մի քանի որոշում անընդմեջ կարող են սպառել մեր ուժերը։ Ահա, թե ինչու է շոփինգն այդքան հոգնեցուցիչ։ Պարզվել է, որ գնորդները, «ովքեր արդեն խանութներում մի քանի որոշումներ են ընդունել», բոլորից ամենավատն են հաղթահարում մաթեմատիկայի թեստերը։ 

4. Եթե դուք հոգեբանորեն ուժասպառ եք եղել, սխալի հավանականությունն աճում է։ 

Փոխզիջման գնալը մարդու ամենադժվար ունակություններից մեկն է, այդ պատճառով էլ այն «չի գործում», երբ կամքի ուժը սպառված է։ Օրվա վերջում, երբ դուք ֆիզիկապես եւ բարոյապես սպառված եք, ավելի հավանական է, որ աշխատանքից հետո դուք բաց կթողնեք մարզումները կամ ավելի շատ կխմեք բարում։

5. Առօրյա ծեսերը կօգնեն հանել սթրեսը եւ էներգիա պահպանել կարեւոր որոշումների համար։

Բաումեյսթերն ու նրա գործընկերները պարզել են, որ ամենահաջողակ մարդիկ արդյունավետ սովորություններ են ստեղծում՝ ծեսեր տանը եւ աշխատավայրում, եւ դրանով հանդերձ՝  նվազեցնում իրենց կյանքում սթրեսի մակարդակը։ Նրանք ինքնատիրապետումն օգտագործում են ոչ թե ճգանաժամի միջով անցնելու համար, այլ դրանից խուսափելու։ Նրանք միանգամից բավականին ժամանակ են հատկացնում նախագիծն ավարտելուն։ Նրանք ավտոմեքենան վերանորոգման են տանում մինչեւ դրա չաշխատելը։

Ռուսաստանում մտավախություն ունեն, որ Իսրայելի ու Լիբանանի միջև հակամարտությունը կվերաճի լայնամասշտաբ պատերազմի։ Այս մասին հայտնում է իրանական տելեգրամ ալիքը։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարը Յոավ Գալանտը հայտնել է, որ ընդլայնում են հարվածները Լիբանանի ողջ տարածքում:: Նա նշել է, որ հարվածներ են հասցվելու հրթիռներով պահեստներին և հրամանատարական կազմին։ 

Փորձագետները նշում են, որ Իսրայելը պատրաստվում է Լիբանանում ցամաքային գործողության:

Իսրայելի կառավարությունը քիչ առաջ երկրում 7 օրով հատուկ դրություն է հայտարարել։

«Հըզբոլլահի» բարձրաստիճան ղեկավար Ալի Քարաքին, հավանաբար, սպանվել է Լիբանանում՝ այսօր՝ սեպտեմբերի 23-ին իսրայելական հարվածնբերից, 24news-ի փոխանցմամբ՝ հաղորդում է The Times of Israel-ը: 

ԶԼՄ-ները հայտնում են` Իսրայելի ռազմաօդային ուժերը Հարավային Լիբանանում «Հըզբոլլահի» արդեն ավելի քան 800 թիրախներ են գրոհել։ «Հըզբոլլահն» էլ Իսրայելի ուղղությամբ մոտ 200 հրթիռ է արձակել։

ՑԱԽԱԼ-ը ավելի վաղ հայտարարել է՝ Իսրայելը կենտրոնացած է միայն Հարավային Լիբանանի ուղղությամբ ավիահարվածների վրա և ցամաքային ներխուժում չի նախատեսում: Իսրայելի կառավարությունը երկրի ողջ տարածքում մեկ շաբաթ ժամկետով հատուկ դրություն է հայտարարել։

Վերջին 10 րոպեների ընթացքում Հըզբոլլահը 4 փուլով հարվածներ է հասցրել Հայֆայի հարավում և արևելքում, ինչպես նաև Թել Ավիվի արևելքում և Բեն Գուրիոն օդանավակայանի մերձակայքում գտնվող բազմաթիվ վայրերին։ Այս մասին հայտնում է իրանական ParsToday-ը։ 

Նաև հրթիռների տարափ է տեղում Արևմտյան ափի հյուսիսում գտնվող Էմանուել արդյունաբերական գոտու վրա:

Սա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ իսրայելական կողմը պնդում է, թե ոչնչացրել է Հըզբոլլահի հրթիռային հզորությունները:

1

Թեև iPhone 16-ը թողարկվել է վերջերս, համացանցում արդեն ի հայտ են գալիս iPhone 17-ի մասին մանրամասներ։ Հատկապես ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի։ Ըստ վերլուծաբան Ռոս Յանգի՝ այն կունենա արմատապես բարակ դիզայն, տեսախցիկի նորացված համակարգ և ուլտրա-պրեմիում գինը, տեղեկացնում է 9to5Mac-ը։

Այնուամենայնիվ, 2025 թվականը խոստանում է կարևոր տարի լինել iPhone 17-ի այլ մոդելների համար ևս։ Ռոս Յանգը նշել է, որ թե՛ Pro, թե՛ բազային մոդելները զգալիորեն կբարելավվեն։ Մասնավորապես, բազային մակարդակի iPhone 17-ը և iPhone 17 Air-ը կունենան LTPO էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ: Իր հերթին iPhone 17 Pro-ն և Pro Max-ը կստանան երկար սպասված Face ID ենթաէկրանի մոդուլը։

Յանգի խոսքով՝ Apple-ը նախատեսում է էկրանի տակ տեղափոխել iPhone-ի TrueDepth տեսախցիկը և Face ID-ի տարբեր սենսորներ, ինչը հնարավորություն կտա ազատվել էկրանի՝ հաբի տեսքով ներկայիս կտրվածքից և այն կփոխարինվի շրջանաձև փոքր անցքով։ Սա կարող է նաև հանգեցնել նոր 17 Pro մոդելներում Dynamic Island գործառույթի վերամշակման կամ փոփոխության:

iPhone 16 Pro-ն ներկայացվել է 2024-ի սեպտեմբերի 9-ին Apple Watch Series 10-ի և AirPods 4-ի հետ միասին: Նոր արտադրանքի վաճառքը սկսվել է այս շաբաթ:

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում