ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

#ՀԻՄԱ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ

Մանրամասները՝ տեսանյութում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով «Sabah» թերթին, փոխանցում է 24news-ը:

«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և մեծ մասին կընդունի Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշ համարվող «Թուրքական տանը» (շենքը գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց. խմբ.):

Նրանց թվում են Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ Սուդանին, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխուֆը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Քուվեյթի թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը»,-գրում է պարբերականը։

Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես է իսրայելական բանակը մեծ քանակությամբ տանկեր ուղարկում Լիբանանի հետ սահման։

Մանրամասները՝ տեսանյութում

Ведомости հրատարակությունը հաշվարկել է, թե թոշակի անցնելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որքան թոշակ է ստանալու:

Ըստ ՌԴ-ում գործող օրենքի՝ նախկին նախագահը թոշակ է ստանում գործող նախագահի աշխատավարձի 75%-ի չափով։ Միաժամանակ, վճարումները կասեցվում են, եթե երկրի նախկին ղեկավարը ստանձնի նոր պետական պաշտոն։

2023 թվականի հոկտեմբերին ՌԴ գործող նախագահի աշխատավարձը 5,5%-ով ինդեքսավորելուց հետո եղել է ամսական մոտավորապես 874,000 ռուբլի։ Այսպիսով, եթե Պուտինը հիմա թոշակի գնա, կստանա մոտ 655, 500 ռուբլի թոշակ։

Համաձայն օրենքի՝ ՌԴ նախկին նախագահին նաև շնորհվում է անձեռնմխելիություն, ապահովվում է նրա անվտանգությունը՝ ներառյալ հատուկ կապ և տրանսպորտ, ինչպես նաև տրվում է պետական ամառանոցներից մեկը։ 

Այս հավաքը թերահավատներին պատասխան և արձագանք է, նայե'ք, ժողովրդին.

Բագրատ Սրբազան

Տեսանյութ

Бросьте меня к волкам,и я вернусь вожаком стаи!

Շնորհակալ եմ, բոլորին ովքեր իմ բանտարկության մեկ տարին համարեցին իրենցը:

Առաջին հերթին հարազատներիս՝ նաև նրանցից ներողություն եմ խնդրում, որ զրկանքների ակամա մասնակից դարձրեցի:

Չնայած լուսանկարում տեսնում եք թե ինչպես է հայրս բանտի դռների մոտ ինձ օրհնում: Իմ գործունեության հայրական օրհնությունը ինձ դարձնում է անհաղթության աստիճանի ուժեղ: Շնորհակալ եմ փաստաբաններին, ովքեր մեկ տարի ամեն օր անհավասար կռիվ տվեցին դատարաններում: Դուք իմ եղբայրներն եք: Շնորհակալ եմ ՎԵՏՕ-ի իմ սիրելի թիմին: Նրանք հերոսներ են:

Շնորհակալ եմ իմ դեմ ապօրինի հետապնդմանը ու բանտարկությանը թեկուզ մեկ անգամ անդրադարձած ԶԼՄ-ներին, խմբագիրներին ու լրագրողներին, անհատներին: Շնորհակալ եմ իմ «դատավարության»ը ներկա յուրաքանչյուրին:

Շնորհակալ եմ ինձ բանտում այցելած պատգամավորներին՝ հատկապես Հայկ Մամիջանյանին և Աղվան Վարդանյանին:

Անշուշտ այս ընթացքում կորուստները շատ էին: Երբ մեկ տարի առաջ իշխանությանը քննադատելու համար ինձ բանտարկեցին մենք ունեինք Արցախ: Մեկ տարի անց Արցախը չկա, փոխարենը կան Արցախի մասին «зайка моя, я твой зайчик» երգեր, որոնք մոսկովյան ու լոսանջելեսյան «հայրենասիրական» կորպորատիվներին լավ փող կբերեն:

Հայկական պետականության մասին դեռ կխոսեմ: Առայժմ այսքանը, իսկ այսօր բավարարվեմ հայտարարելով , որ վերադառնում եմ կռվի առաջին շարքեր, իսկ ես ինչպես արդեն տեսել եք՝ կռվում եմ անխնա:

Նարեկ Մալյան

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ իսրայելցի պաշտոնյաների ճակատագիրը կլինի նույնը, ինչ «հանցագործ Սադամի՝ Իրաքի նախկին բռնապետի ճակատագիրը»։

«Վերջին երկար տարիների ընթացքում տարածաշրջանում դիմադրությունը բազմաթիվ փոթորիկներ է դիմակայել»,- կիրակի օրը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է Քանանին, հայտարարելով, որ «Դիմադրության շարժումների կայունությունն ու աճող ուժը միշտ զարմացրել են թշնամիներին»:

«Չնայած այս մեծ մարդկանց նահատակությանը, սիոնիստական ​​ռեժիմը, Միացյալ Նահանգները և նրա կողմնակիցները երբեք չեն հասնի իրենց նենգ նպատակներին», - ասել է Քանանին:

«Այսօր Իսրայելի հանցավոր ռեժիմից սուրբ պաշտպանությունն իրականացվում է տարածաշրջանային մակարդակով նոր մասշտաբով և աշխարհագրությամբ։ Իհարկե, այս հանցագործների ճակատագիրը ոչնչով չի տարբերվի հանցագործ Սադամի ճակատագրից»,- հավելել է նա։

1980 թվականի սեպտեմբերի 22-ին իրաքյան զորքերը Սադամ Հուսեյնի գլխավորությամբ ներխուժեցին Իրան։ Պատերազմը տևեց մինչև 1988 թ.-ը։

Սադամ Հուսեյնը մահապատժի է ենթարկվել 2006 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Իրաքում ժամանակավոր կառավարության իշխանության գալուց հետո:

Ֆրանսիան ու Մակրոնը ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանի պետականությանն են աջակցում.

Մուրադ Փափազյան

Տեսանյութ

Լավ չի, որ իմ տղան այս իշխանության հետ է աշխատում.

Կիմ Բալայան

Տեսանյութ

Իրավապահները կանգնեցնում են քաղաքացիներին ու խոչընդոտում նրանց երթը դեպի Համալիր.

Աննա Մկրտչյան

Տեսանյութ

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում