ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Իլհամ Ալիևը հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տվել միտումնավոր պատերազմ սանձազերծելու ու ատելություն քարոզելու մասին․ «Օկուպացիայի ժամանակ տարբեր մայրաքաղաքներից մեզ բազմիցս ասում էին, որ այս հարցը, այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Հիշում եք նաև, որ կար մի թեզ՝ ռազմական լուծում չկա, և այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Ընդ որում, այն այն ժամանակ չէր կոչվում «առաջին Ղարաբաղյան պատերազմ», բայց ասում էին՝ պետք է հաշվի առնել նաև ղարաբաղյան պատերազմի արդյունքները։ Այսինքն՝ ինչի՞ հետ էին ուզում, որ հաշտվեինք։ Նրանք ուզում էին, որ մենք ընդունենք պարտությունը։ Նրանք ուզում էին, որ մեր ժողովուրդը հաշտվի այդ պարտության հետ։

Մյուս թեզն էլ այն էր, որ պետք է սկսել համագործակցել Հայաստանի հետ։ Հասարակական կազմակերպությունների միջոցով անց էին կացվում տարբեր սեմինարներ։ Մեր հանրության մեջ ոմանք իրենց ծախել են օտար շրջանակներին, մասնակցել այդ դասընթացներին, հարաբերվել հայերի հետ, գործարքների գնացել, նրանց հետ համատեղ հանդիպումներ կազմակերպել։ Ի՞նչ կապ կարող էինք ունենալ արյունարբու թշնամու հետ, ով իրագործել է Խոջալուի ցեղասպանությունը և գետնին հավասարեցրել մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը Ղարաբաղի տարածաշրջանում։ Բայց այս օկուպացիան հավերժացնել ցանկացողների նպատակն այն էր, որ ապագա սերունդը՝ երիտասարդ սերունդը, այլևս չուզենա պատերազմ, որ մենք խաղաղության հասնենք Հայաստանի հետ, և այդպիսով օկուպացիան մնա։ Մենք՝ Ադրբեջանի ժողովուրդս, փշրեցինք այս բոլոր ծրագրերը, տապալեցինք դրանք․․․»։

Սա հատված է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպման ելույթից։

Այս ելույթով Ալիևը հերթական անգամ խոստովանում է, որ կասեցրել է խաղաղության գնալու ցանկացած հնարավորություն, թույլ չի տվել հանրության մեջ սերմանվի հաշտեցման ու խաղաղության գաղափար, մերժել է կարգավորման խաղաղ ճանապարհը, այսօր էլ նա ակտիվորեն ձերբակալում է հայերի դեմ ատելության քարոզը դատապարտող ադրբեջանցիներին։ Միևնույն ժամանակ Ալիևը փշրում է Փաշինյանի այն թեզը, թե միջազգային հանրությունը մշտապես դիտարկել է Արցախն Ադրբեջանի մաս։ Նման բան չի եղել, առաջարկվել են փոխզիջումային լուծման տարբերակներ, որոնք Ադրբեջանը մերժել է, քանի որ խաղաղ ու փոխզիջումային կարգավորման դեպքում Արցախում հայկական ներկայությունը լինելու էր շարունակական ու երաշխավորված»։

Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան

«Երևանն արհեստականորեն ձգձգում է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումը»,-Միլի մեջլիսում իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մինչև օրս Ադրբեջանն ու Հայաստանը տասը անգամ փոխանակվել են խաղաղության պայմանագրի նախագծի մեկնաբանություններով: Երբ մի քանի ամիս անցավ, մենք բնականաբար սպասում էինք, որ Հայաստանն ավելի արագ և օպերատիվ կներկայացնի մեզ իր մեկնաբանությունները։ Բայց մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը։

Մենք ստիպված էինք սպասել 70 օր, մինչև նրանցից ստացանք վերջնական տարբերակը։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները հանվել էին խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Այդպիսի պարզունակ ու ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր», - ասել է Ալիևը:

Լիբանանի հարավային շրջանների վրա Իսրայելի օդային հարձակման հետևանքով 182 լիբանանցի է զոհվել. հայտնել է առողջապահության նախարարությունը։ 

Զոհերի թվում կանայք և երեխաներ կան։

Ավելի քան 700 մարդ վիրավոր է։

Առաջիկա մի քանի ամիսը վճռորոշ կլինի. ԱՄՆ-ում The Golden Plate Award մրցանակին արժանանալու ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին.

«Մենք քիչ ժամանակ ունենք։ Հաջորդ մի քանի ամիսը վճռորոշ կլինի այս պատերազմում։ Սա պատերազմ է հանուն ազատության։

Մեզ բոլորիս հաղթանակ է պետք, և դրա համար անհրաժեշտ է արագ գործել։ 

Աշխարհը չպետք է թույլ տա պարտություն»,-ասել է Զելենսկին։ 

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 20-ի գիշերը, ժամը 1.40-ին, Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 18 տարեկան երկու երիտասարդի: Այս ամսին հայտնում են ՆԳՆ-ից:

Նրանք Մաշտոցի պողոտայի և Բյուզանդի փողոցի խաչմերուկում «Մերսեդեսով» դրիֆտ էին կատարել:
«Մերսեդեսը» տեղափոխվել և է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սեպտեմբերի 22-ի հավաքին, Բագրատ սրբազանի կողքին չի եղել որևէ այլ եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս, անգամ Արցախի թեմի առաջնորդը կամ նրանք, ովքեր հանրային խոսք հնչեցնելու համարձակություն ունեին։

Հավանաբար, պատրաստվում են խոնարհաբար դիմավորել նեռին ու իր սպասավորներին՝ Մայր Աթոռում, եթե, իհարկե, նրանք գնան»։

 Էդգար Ղազարյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել էր իմ հրապարակմանը հրեա բլոգեր Լապշինին օգնելու առումով և ցավալիորեն իջել նարեկ սամսոնյանների մակարդակի։ Բայց հարգելով Ռուբենի մասնագիտական որակները՝ պատասխանեմ նրա առաջ քաշած թեզերին։

Գոնե ես կասկածի տակ չեմ դնում Ռուբեն Մելիքյանի հմտությունները իրավապաշտպանական ոլորտում, մանավանդ որ ինքս այդ մասնագիտությունը չունեմ և չեմ կարող գնահատել նրա կարողությունները, բայց երբ խոսք է գնում մասնագիտական սկզբունքների մասին, պետք է ուշադրություն դարձնել որոշ այլ արժեքների վրա ևս։ Մասնավորապես.

1. Ռուբենը մատնանշում է «կողքին կանգնելու» սկզբունքը' շեշտելով, թե օգնել է մի մարդու, ում հետապնդում են քաղաքական հայացքների համար, և նա օգնության է դիմել։

Այդ տրամաբանությամբ ինքը պե՞տք է արդյոք շտապի օգնել, ասենք, Խաչատուր Սուքիասյանին, եթե վաղը նա քաղաքական հայացքների համար ենթարկվի Նիկոլի հետապնդումներին։ Այս մարդու անունը պատահական չեմ գրել։ Ռուբենին առաջարկում եմ Լապշինին էլի հանդիպելիս հարցնել Լապշինի ու Խաչատուրի հանդիպումների, պայմանավորվածությունների մասին։ Գուցե նա գնահատի Ռուբենի օգնությունը և անկեղծանա։ Բայց զգույշ եղեք, Լապշինի անկեղծությունը հաճախ շատ լավ բեմադրված թակարդ է։

Լավ, համարենք, թե Լապշինին իրոք Հայաստանում հետապնդում են իր քաղաքական հայացքների համար, և իրոք նա դիմել է Ռուբենի օգնության։ Այդ դեպքում ո՞ւր էր Ռուբեն Մելիքյանի և նրա համախոհ մյուս փաստաբանների մասնագիտական սկզբունքայնությունը, երբ 2021-ի օգոստոսից ինձ՝ Նաիրի Հոխիկյանին է Նիկոլը քաղաքական հետապնդման ենթարկում, ապօրինի քրեական գործեր կարում։ Ի դեպ, մեծ մասը հենց նույն Լապշինի դավադրության, ՔՊ-ի հետ համագործակցության, իր ասած խոսքերից լկտիաբար հրաժարվելու հետևանքով։ Ո՞ւր էր Ռուբեն Մելիքյանի և նրան լայքած մի քանի փաստաբանների իրավաբանական բարոյականությունը, երբ ՀՀ ԱԱԾ-ն ապօրինի կերպով ինձնից խլեց իմ հեռախոսը, որի մեջ նույն Լապշինի ուղարկած խոստովանություններն էին Նիկոլի ու Վովայի հետ իր խոսակցության, ինչպես նաև մեր այն խոսակցությունները, որտեղ ես շաբաթներ շարունակ Լապշինին համոզում էի խոսել, իսկ նա հրաժարվում էր՝ ասելով, թե Արցախը ծախել են, և ինքը չի ուզում մտնել դրա բացահայտման գործի մեջ։ Իսկ Ռուբենը գիտի՞, որ Լապշինը Արցախի վաճառքի մեջ մեղադրում է նաև Ռոբերտ Քոչարյանին ու հատկապես Սերժ Սարգսյանին։ Եթե կհետաքրքրի, կարող եմ իր ուղարկած ձայնային հաղորդագրություններն ուղարկել, գուցե իր վերաբերմունքը փոխի Լապշինի մասին։

Ո՞ւր էր Ռուբեն Մելիքյանի սկզբունքայնությունը, երբ ես հրապարակային դիմում էի փաստաբանական հանրության օգնությանը։ Օգնեցին շատերը, բայց ոչ Ռուբեն Մելիքյանը։ Գուցե նրա համար, որ ես երբեմն քննադատո՞ւմ եմ ՀՀԿ-ի անցած ճանապարհը։ Բայց առողջ հանրապետականները դրանից չեն նեղանում ու նույնիսկ շնորհակալություն են հայտնում օբյեկտիվության համար։

2. Ռուբեն Մելիքյանը նշում է իր ոլորտում ճշմարտության և թափանցիկության սկզբունքը' շեշտելով, որ պետք է ստուգել քաղաքացու ներկայացրած տեղեկատվությունը և հանրությանը ներկայացնել միայն ճիշտը։ Լավ բան է ասում Ռուբենը, իսկ արդյո՞ք 2021-ի օգոստոսից մինչև այսօր նա փորձել է ստուգել, թե որքանով էին ճիշտ իմ ներկայացրած փաստերը Լապշինի ու Նիկոլի խոսակցության, Լապշինի ծախվելու, Ադրբեջանի հետ նրա թաքուն գործակցության մասին։ Երբևէ Ռուբենը փորձե՞լ է իր մասնագիտական բարձր որակները ի նպաստ օգտագործել Նիկոլի դատարանների, ԲԴԽ նախագահի, անձամբ արդարադատության նախարարի կողմից հետապնդվող իր ընդդիմադիր հայրենակցի' Նաիրի Հոխիկյանի հաղորդած տեղեկությունները ստուգելու և հանրությանը միայն ճշմարտությունը ներկայացնելու համար։ Նշեմ, որ Ռուբենի մասնագիտական բարձր որակների մասին միտքս հեգնանքով չի։ Ես հարգում եմ մարդու մասնագիտությունը և նրա նման հեգնանքով չեմ խոսում։ Դա իմ բարոյական սկզբունքներին դեմ է։

Մտերիմներից ոմանք ինձ երբեմն հանդիմանում են, թե քաղաքական պայքարում բարոյականությանը, ազնվությանը և տոլեռանտությանը չափազանց մեծ տեղ եմ հատկացնում։ Իրենք ճիշտ են, բայց ես չեմ ընդունում հանդիմանությունը։ Ես գիտեմ մեկ բան՝ եթե կա գաղափար ու հայրենիք, ապա քաղաքական շահերը պետք է ավելի ստորադասվեն դրանցից։ Ես մեծ ցավ կապրեմ, եթե հանկարծ Սրբազանն էլ քաղաքական շահից ելնելով՝ Լապշինին ողջունի նրա դուրեկան հայտարարությունների համար։ Ցավ եմ ապրում, որ ինձ հետ անձնական մտերմություն անող որոշ մարդիկ Լապշինի նման սրիկային համարում են հայասեր գործիչ և ուրախանում ինձ ուղղված Ռուբենի հեգնանքից։ Ցավ եմ ապրում, որովհետև իմ բարոյական սկզբունքները այլ են։

2023-ի աշնանը Երևանի քաղաքապետի ընտրությունից առաջ ընդդիմադիր մի շարք գործիչների ասում էի, որ դոգ կոչված անասունը Նիկոլի շունն է։ Ինձ հակադարձում էին, թե ոնց կարող է նա Նիկոլի շունը լինել, երբ նիկոլին հեր ու մեր է քրֆում։ Ավելին, ասում էին, թե պետք է դոգին սիրաշահել քաղաքական շահից ելնելով ու բերել ընդդիմադիր դաշտ, նրա օգնությամբ վերցնել քաղաքապետի պաշտոնը։ Ընտրությունից հետո նույն դոգը երեք մատի կոմբինացիա ցույց տվեց ընդդիմադիրներին ու օգնեց Նիկոլին։ Ի՞նչ ասացին ընդդիմադիր ընկերներս։ Ասացին' մենք ի՞նչ իմանայինք, որ նա կարող է այդպիսի սրիկա լինել...

Մտորելու համար մի հարց տամ։ Երբ Ռուբենը կամ նրա համախոհ մարդասերներն ասում են, թե «Բաքվի բանտում Լապշինին ահավոր զրկանքների են ենթարկել, ու նա գողգոթա է անցել» Արցախ այցելելու համար, խնդրում եմ, ասեք' ինչպե՞ս եղավ, որ Բաքվի բանտում անպաշտպան Լապշինին երկու հաստավիզ մարդիկ փորձել են պարանով խեղդել, բայց նա չի մահացել, կախել են, բայց կախված վիճակում երկար մնացել է կենդանի, ու նրան կարողացել են փրկել Ալիևի մարդասեր բժիշկները։ Ինչպե՞ս է եղել, որ Լապշինի երակների մեջ Բաքվի բանտում ինչ-որ թույն են սրսկել, որը օրեր անց իբր բացահայտվել է Իսրայելում, բայց այդ թույնը որևէ կերպ չի ազդել նրա առողջության վրա։ Զարմանալի է, Բաքվի բանտում մեռնում են բոլոր անցանկալի մարդիկ, իսկ Լապշինը հերոսաբար ապրում է և ազատվելուց հետո շարունակում պայքարը, լուսանկարում Հայաստանի առաջնագիծը։ Մտածեք։

Ես վստահ եմ, վաղը Ռուբեն Մելիքյանն էլ Լապշինի մասին կասի՝ ի՞նչ իմանայի, որ նա թուրքի շպիոն է... ես կհասկանամ, որ ինքը լավ իրավաբան է, բայց միամիտ հայ։ Կլռեն այսօր Լապշինին աջակցող և Ռուբենի էջում իմ դեմ վիրավորանք ու հեգնանք գրող մարդիկ, որովհետև իրենց համար մարդկային ու բարոյական, ազգային շահից վերևում այս պահի քաղաքական շահն է։ Բայց ես իրենց չեմ հեգնում, դա իմ բարոյական արժեքների մեջ չի մտնում»։ 

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024 թ. առաջին 7 ամսում գրանցվել է վերամշակող արդյունաբերության արտադրության աճ․ այն կազմել է 23,6%՝ գերազանցելով 1,1 տրլն դրամը կամ մոտ 2,8 մլրդ դոլարը։ Հիմնական ծավալը՝ 27,9 %, բաժին է ընկել հիմնական մետաղների արտադրությանը․ ցուցանիշը կազմել է 322,3 մլրդ դրամ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Հայացք» վերլուծական կենտրոնի տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը վերլուծում է՝ առավելապես նպաստել է ոսկու վերարտահանումը․

«Ոսկու վերարտահանումն ապահովել է ընդհանուր մշակող արդյունաբերության բավականին տպավորիչ երկնիշ աճի վիճակագրություն, սակայն տնտեսության իրական հատվածում, ցավոք, բավական լուրջ խնդիրներ ունենք։ Պատահական չէ, որ, օրինակ` սննդամթերքի, խմիչքի, հագուստի և շատ այլ ենթաճյուղերի արտադրությունը երկար ժամանակ անկումային է»։ 

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները զանգվածային ռմբակոծություններ են իրականացրել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերում։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի առավոտից իրականացվել է ավելի քան 80 ավիահարված, հայտնում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը։

«Առավոտյան ժամը 6:30-ից (Երևանի ժամանակով 7:30) ավելի քան 80 ավիահարվածներ են հասցվել Լիբանանի հարավում՝ Նաբաթիե շրջանում գտնվող բնակավայրերին»,- գրում է գործակալությունը։

Միաժամանակ, ըստ գործակալության, զանգվածային ռմբակոծության են ենթարկվել արևելյան Լիբանանի Բեքաա և Հերմել շրջանների յոթ բնակավայրեր։

Կիրակի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել էր իսրայելական բանակի դեմ ինը ռազմական գործողությունների մասին: Ընդհանուր առմամբ, Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել էր ավելի քան 150 հրթիռ: 

Համաշխարհային մասշտաբով սեքս-տուրիզմի ինդուստրիան գնահատվում է միլիարդավոր դոլարներ եւ աշխարհում գրավում է միլիոնավոր սեքս-աշխատողների։ Ահա աշխարհի ամենահայտնի եւ հաճախ այցելվող սեքս-տուրիզմի վայրերից մի քանիսը՝ առանց հատուկ հերթականության: 

Գերմանիա

германия.jpg (59 KB)

Գերմանիան, որը հայտնի է սեքս-տուրիզմի նկատմամբ կազմակերպված մոտեցմամբ, օրինականացրել է մարմնավաճառությունը՝ նույնիսկ փողոցներում թույլատրելով այն։ Երկիրն ունի կառուցվածքային սեքսուալ աշխատանքի երկար պատմություն, որը սկսվում է մինչեւ մ.թ. 1200 թ.-ը։ Շատերը զբաղվում են այս մասնագիտությամբ՝ օգտագործելով գովազդը եւ աշխատանքի ցուցակները, որոնք տրամադրվում են հավաքագրող ընկերությունների կողմից:

Նիդեռլանդներ

амстердам.jpg (34 KB)

Նիդեռլանդներ, որը հաճախ անվանում են սեքս սիրողների դրախտ, աշխարհի ամենահայտնի սեքս տուրիզմի ուղղություններից մեկն է: Մարմնավաճառությունն այստեղ օրինական է եւ կանոնակարգված։ Ամստերդամի Դե Վալենը հայտնի է կարմիր լույսերի ամենամեծ ու ամենահայտնի թաղամասով, որը գրավում է միջազգային սեքս զբոսաշրջիկներին, ովքեր փնտրում են նոր տպավորություններ:

Կոլումբիա

колум.jpg (49 KB)

Կոլումբիացի կանայք համարվում են աշխարհի ամենագեղեցիկներից, ինչը նպաստում է սեքս-տուրիզմի զարգացմանը: Երկիրն օրինականացրել է սեքսուալ առեւտուրը, թեեւ ջանքերը շարունակվում են՝ վերացնելու անօրինական եւ գորշ տարածքները դրա ներսում:

Թաիլանդ

таиланж.jpg (81 KB)

Ասիական այս հայտնի ուղղությունը գրավում է բյուջետային ճանապարհորդներին, ովքեր փնտրում են արկածներ: Մարմնավաճառությունն օրինական է, եւ արդյունաբերությունում աշխատում է մոտ երեք միլիոն սեքսուալ ծառայություն մատուցող անձ։

Դոմինիկյան Հանրապետություն

ezgif.com-webp-to-jpg (52).jpg (80 KB)

Օրինական հասարակաց տները, մերսման սրահները եւ մարմնավաճառների բացահայտ ներկայությունը սովորական են քաղաքների այնպիսի կենտրոններում, ինչպիսիք են Սանտո Դոմինգոն եւ Պուերտո Պլատան: Երկիրը սեքսուալ աշխատողների արտահանող չորրորդն է աշխարհում։

Իսպանիա

испания-1.jpg (64 KB)

Մինչ Իսպանիան հայտնի է իր աշխույժ գիշերային կյանքով այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մադրիդը, Իբիցան եւ Բարսելոնան, այն նաեւ դարձել է հայտնի սեքս-տուրիզմի վայր: Այս քաղաքներն ունեն կարմիր լույսի առանձին գոտիներ։

Մալայզիա

малаз.jpg (711 KB)

Չնայած օրինական արգելքին՝ մարմնավաճառությունը լայն տարածում ունի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Պենանգը, Կուալա Լումպուրը եւ Իպոհը։ Սեքսուալ աշխատողների մեծ մասը գալիս է հարեւան երկրներից, ինչպիսիք են Չինաստանը եւ Թաիլանդը: Անօրինական են նաեւ հարակից գործողությունները, ինչպիսիք են շորթումն ու հասարակաց տները: Երկու նահանգներում՝ Տերենգանու եւ Քելանթան, մարմնավաճառության համար դատապարտված մուսուլմանները կարող են պատժվել հրապարակային մտրակմամբ։

Քենիա

кения.jpg (85 KB)

Հայտնի է իր դյութիչ անապատով, Քենիան նաեւ հանդիսանում է Աֆրիկայի սեքս-տուրիզմի ամենամեծ ոլորտներից մեկի տունը։ Հետաքրքիր է, որ երկիրը գրավում է տարեց սպիտակամորթ կանանց, ովքեր փնտրում են «բարեկամական» շփում։

Ֆիլիպիններ

филип.jpg (56 KB)

Այս երկիրը հպարտանում է զարգացած սեքս արդյունաբերությամբ, որտեղ աշխատում է ավելի քան 800,000 մարդ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պահպանված «աղջկական» բարերի ժառանգությունը նպաստեց դրա միջազգային համբավին։

Բրազիլիա

бразил.jpg (108 KB)

Մարմնավաճառությունն այստեղ օրինական է, թեեւ հասարակաց տներ ղեկավարելը եւ սեքսուալ աշխատողների վարձելը մնում են անօրինական: Չնայած այս սահմանափակումներին, քաղաքներում կան բազմաթիվ հասարակաց տներ, որոնք այցելուներին սեռական ծառայություններ են առաջարկում։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում