ArmNews
Հունիսի 08, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հարյուր հազարավոր մարդիկ ապաստան են փնտրում կիրակի օրը Լիբանանից Իսրայելի հյուսիս արձակված «Հեզբոլլահի» հրթիռներից, հայտնել են իսրայելական զինվորականները, մինչդեռ ՄԱԿ-ը զգուշացրել է բռնության սրման պատճառով   տարածաշրջանային անխուսափելի աղետի մասին, գրում է AFP-ն։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Իսրայելը հասկացրել է, որ մտադիր է իր ուշադրության տակ առնել «Հեզբոլլահ» շարժումը՝ Գազայի հատվածում պատերազմի պատճառով գրեթե մեկ տարվա սահմանային գնդակոծություններից հետո։

Փոխգնդակոծությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտնել է, որ տասնյակ իսրայելական ռազմական ինքնաթիռներ «զանգվածային» հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին:

Իսրայելի ուրբաթ օրվա ավիահարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» էլիտար ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Աքիլը։

«Նկատի ունենլով, որ տարածաշրջանը անխուսափելի աղետի եզրին է, դժվար է գերագնահատել այն փաստը, որ չկա ռազմական լուծում, որը կողմերից որևէ մեկին ավելի անվտանգ կդարձնի», - X սոցիալական ցանցում հայտարարել է ՄԱԿ-ի Լիբանանի հարցերով հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշարտը:

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, Բեյրութի հարավում ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 45-ի:

Իսրայելական բանակն, իր հերթին, հայտարարել է, որ ավելի քան 100 հրթիռ է արձակվել Լիբանանից կիրակի վաղ առավոտյան:

Սպասելիքներ կունենամ այս հավաքի վերջում եզրահանգումներ անելուց հետո.

Տիրան Խաչատրյան

Տեսանյութ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Սրբազան պայքար» շարժման կազմակերպած մեծ հավաքը:

Շարժման առաջնորդ Բագրատ Աքեպիսկոպոս Գալստանյանը ավելի վաղ հայտարարել էր, որ սա կարեւոր հավաք է եւ կոչ էր արել քաղաքական ուժերին բռունցքվել, համախմբվել:

Նա նաեւ ասել էր, որ այս հավաքով սկիզբ է դրվում պայքարի վճռական փուլին:

Երկիրը մաս-մաս հանձնում են, մի օր էլ դրոշը դնելու տեղ չենք ունենալու.

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյան

Մանրամասները՝ տեսանյութում

Հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններում «Վրացական երազանք»-ի օգտին քվեարկելու դեպքում կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ, իսկ պատերազմական հանցագործները խստագույնս կպատժվեն. նման պնդմամբ է հանդես եկել «Վրացական երազանք»-ի, հիմնադիր, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ Ռուսթավիում կուսակցության նախընտրական քարոզարշավի տարածաշրջանային միջոցառման ժամանակ ելույթում։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:

«Այո՛, «Վրացական երազանք»-ը դա երաշխավորում է, քանի որ մենք միակ քաղաքական ուժն ենք, որը աշխարհաքաղաքական ամենաբարդ իրավիճակում, տարածաշրջանում շարունակվող ռազմական հակամարտությունների ֆոնին, անհավանական ջանքերի գնով երկրին բերեց 12 տարի շարունակական խաղաղություն: Թեև այս առումով դեռ շատ ռիսկեր և մարտահրավերներ կան, բայց ես ձեզ խոստանում եմ, որ անձամբ «Վրացական երազանք»-ի քաղաքական թիմի հետ ոչ մի գնով թույլ չեմ տա, որ Վրաստանում պատերազմ լինի և ռումբերի անձրև հորդա։ Խաղաղությունը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ հաշվի առնելով մեր շուրջը և ամբողջ աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները, կարծում ենք, որ մոտենում է ժամանակը, երբ մենք կիրականացնենք մեր վաղեմի երազանքը և կտեսնենք Վրաստանը խաղաղությամբ միավորված», - ասել է Իվանիշվիլին:

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «խիստ անհանգստացած է» Իսրայելի և Լիբանանի միջև լայնամասշտաբ պատերազմի վտանգով, գրում է Axios-ը։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է ամերիկյան լրատվամիջոցը, Սպիտակ տունը հույս ունի օգտագործել Իսրայելի աճող ռազմական ճնշումը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման վրա, որպեսզի դիվանագիտական ​​համաձայնության հասնի իսրայելա-լիբանանյան սահմանի երկու կողմերում խաղաղ բնակիչներին իրենց տները վերադարձնելու հարցում:

«Իսրայելն ու ԱՄՆ-ն միջոցներ են փնտրում «Հեզբոլլահն» ու ՀԱՄԱՍ-ը տարանջատելու համար: Չնայած Բայդենի վարչակազմի մի քանի ամսվա դիվանագիտական ​​ջանքերին, «Հեզբոլլահը» չի համաձայնվել որևէ համաձայնագրի, որը կդադարեցներ Իսրայելի հետ շարունակվող մարտերը մինչև Գազայում հրադադարի հասնելը: Շաբաթ օրը պատերազմի մտավախությունները շարունակեցին աճել, քանի որ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ «Հեզբոլլահը» պատրաստվում է անխուսափելի պատասխան տալ անցած շաբաթ Լիբանանում իրականացրած իսրայելական հարձակումներին:

Հայաստանում հակահամակարգային, բայց, ապառաժների խորքից լսվող պատմության դղրդոցների ձայնը ընկալող ու գիտակցող ընդդիմության պահանջը հրատապ է դարձել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ամբողջ աշխարհում սկսվել է «Ոչ նախկին, ոչ ներկա» շարժումը։ Ավանդական կայուն կառավարման երկրներից մեկում, Բրիտանիայում, այդ շարժումը գլխավորում է Նաջըլ Ֆարաջն, իր Ռեֆորմների կուսակցությամբ եւ, մեծ քայլերով անսպասելի հաջողության է հասնում։ Համակարգային կուսակցությունները' Լեյբերիստները եւ Թորինը, գլորվում են անդունդ։

Գերմանիայում եչ նախկիները, ոչ ներկաները Այլընտրանք Գերմանիայի Համար կուսակցությունն է, որը պայքարում է Գերմանիայի սուվերենության աստիճանը բարձրացնելու եւ ազգային քաղաքականություն վարելու համար։
Ֆրանսիայում նույնպես ավանդական կուսակցությունները վարկաբեկվում են ու նոր այլընտրանքի պահանջն օդում թեւածում է, որին հավակնում է Լը Պենի կուսակցությունը։
Ցուցակը կարելի է շարունակել։ 

Այս ամենը ցույց է տալիս, որ աշխարհը փոփոխությունների անհրաժեշտության առջեւ է կանգնել, ինչ-որ լուրջ գործընթացներ են գնում, նոր աշխարհ է սկսում ծնվել, ինչպես 18-19-րդ դարերում Եվրոպայում։
Գանք մեր սարերը։ Նույն Հայաստանում է կատարվում, գործող իշխանությունը, որը ժամանակին Ուկրաինայում ու Վրաստանում կատարված մայդանների արդյունքում ձեւավորված իշխանությունների ուշացած կլոնն է, գաղափարապես տապալված է, իսկ նրա այսօրվա համակարգային ընդդիմությունը մինչ այդ էր տապալված ու սպառված։
Հայաստանում հակահամակարգային, բայց, ապառաժների խորքից լսվող պատմության դղրդոցների ձայնը ընկալող ու գիտակցող ընդդիմության պահանջը հրատապ է դարձել»,- գրել է նա։

Սեպտեմբերի 21-ին Երևանի օդանավակայանում իմ ձերբակալության հետ կապված սադրանքը կազմակերպվել էր Ադրբեջանի և Բելառուսի հատուկ ծառայությունների կողմից՝ Անկախության օրը և Արցախում էթնիկ զտումների տարելիցը Հայաստանին նվաստացնելու և վիրավորելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ 

Լապշինը գրել է նաև․ «Ընկերներ, ահա և հաստատում եմ, որ ՀՀ Անկախության օրը Երևանի օդանավակայանում իմ ձերբակալության հետ կապված սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից՝ իմ ձերբակալության բելառուսական հարցման միջոցով: Ալիևյան բոտի այս դատարկ օգտահաշիվն, իրոք, մեկ շաբաթ առաջ ինձ գրեց․

 «Մենք մեր մարդկանց ունենք ՀՀ գլխավոր դատախազությունում և Երևանի օդանավակայանում։ Երբ դուք ժամանեք, անակնկալ կլինի»։

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանի սեփական տներից մեկը, որտեղ ծառից կախված վիճակում հայտնաբերել են դի։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները նշված տան հետնամասում գտնվող այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ 23-ամյա Ս. Ղ.-ի դին՝ կտորից պարանով ծառից կախված վիճակում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մոսադի նախկին ղեկավար Դանի Յաթոմը սպանվել է Թել Ավիվի արևելքում իրականացված գործողության ժամանակ։ Այս մասին հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները՝ հղում անելով Հըզբոլլահի աղբյուրին։

Հիշեցնենք, որ այսօր Իսրայելը հարձակման է ենթարկվել Լիբանանից և Իրաքից։ Առավոտյան Լիբանանից 105 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսում՝ հիմնականում Հայֆայի ծոցում և Նազարեթի շրջաններում։ Իրաքից արձակվել է ևս 2 հրթիռ.

Հըզբոլլահի զանգվածային հարձակուման է ենթարկել Իսրայելի կենտրոնական քաղաքները։Հաղորդվում է, որ Հայֆայի և Կիններեթի միջև ընկած տարածքում՝ Նոֆ ՀաԳալիլ, Աֆուլա, Յոքնեմ, Միգդալ ՀաԷմեկ, Նազարեթ, Մեգիդո, Էմեկ Իսրայել, ՀաԿարմել, հրթիռային ազդանշան ազդանշան է գործարկվել:

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում