Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Սուրբ Աննա եկեղեցու բակից Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ վաղը կմեկնեն Վարդենիս։ «Սոթքում ժամը 6-ին հանրահավաք ունենք։ Ուզում եմ Սոթքում լինի, որովհետև սահմանի ակնառու վայրն այդտեղ է»,-ասաց նա։
Սրբազանը նշեց, որ առաջիկայում կլինեն նաև Սյունիքում, սակայն չհստակեցրեց, թե դա երբ կլինի։
«Սյունիք գնալու խնդիրը դեռ պետք է ժամանակային առումով լուծենք, քանի որ այստեղ՝ Երևանում, շատ կարևոր գործառույթ ունեմ անելու, շատ-շատ կարևոր է դա, այս ամբողջ ընթացքի մեջ երևի թե ամենակարևորներից մեկն է»,-ասաց նա։
Ի դեպ, հայտարարեցին, որ կողմնակիցներից մեկին երթի ընթացքում ոստիկանները «գողացել են»։
«Ում մի քիչ հեռացած տեսնում են՝ տանում են»,-ասաց երթի մասնակիցներից մեկը։
Սատանաների անուն մի տվե՛ք․
Սրբազանը՝ դերասանների ստատուսների մասին
Մանրամասները՝ տեսանյութում
Եթե հասցնենք, կգնանք նաեւ Սյունիք, եթե ոչ, կբավարարվենք միայն Տիգրանեշեն այցելությամբ: Այս մասին այսօր՝ հունիիսի 4-ին, ՄԻՊ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ ուրբաթ առավոտյան կամ ցերեկը կարեւոր միջոցառում ունեն:
Նա խոսեց նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մասին. «Ես ՀԱԿ-ում շատ մտերիմներ ունեմ, հետները տարբեր առիթներով հանդիպել ենք: Ընկերներ ունեմ նաեւ կապված առաջին նախագահի ընտանիքի հետ: Այդ շրջանակի հետ ծանոթ եմ, մտերիմ եմ: Անկեղծորեն ասած, շատ ջերմ հարաբերություններ են: Միգուցե գաղափարական 1-2 բաներ կան, տարբեր են: Իրենք այս ընթացքում ինձ բավականին խորհուրդներ են տվել, չեմ թաքցնում, սա անելու, նա անելու, այս շեշտադրումով խոսելու, որին ես հետեւել եմ: Լսել եմ, քննարկել ենք, թե ներքին, թե արտաքին մարտահրավերների վերաբերյալ: մարդիկ եկել, իրենց անկեղծ պատկերացումները տվել են: Որոշները ընդունել ենք, որոշները՝ ոչ»:
Հարցին՝ առաջին նախագահի հետ հանդիպում եղե՞լ է, Սրբազանը պատասխանեց. «Այս շարժումից առաջ հանդիպել եմ առաջին նախագահի հետ, բավականին քննարկել ենք իրավիճակի մասին: Երեւի մի 15 օր առաջ: Միշտ սիրով կհանդիպեմ բոլորի հետ, խնդիր չկա, բայց հիմա կարծում եմ՝ այս փուլում չենք»:
Սրբազանը հաստատեց՝ շուտով կգնա Տիգրանաշեն
Մանրամասները՝ տեսանյութում
«Երկրում ինչ ասես տեղի է ունեցել, երկրի նախագահը ժպտալով ման է գալիս: Այս մասին այսօր՝ հունիիսի 4-ին, ՄԻՊ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:
«Ոչ մտահոգություն, ոչ հեռավոևր երազ, ոչ ինչ-որ թեզ: Այս բոլորը վկայում է, որ էս մարդիկ ոչ էս երկրի հետ կապ ունեն, ոչ էլ ցավ ունեն իրենց սրտում»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը պատմեց, որ մի անգամ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր երդմնակալությունից հետո, որին ներկ է եղել Վեհափառ Հայրապետը, Ճրագալույցի պատարագի ժամանակ այցելել է սուրբ Հռիփսիմեի վանք՝ իմանալով, որ Վեհափառը սուրբ Գայանեի վանքում է. «Ի՞նչ ես ուզում ասել, ուղերձդ ո՞րն է: Բռնես արգելես, սարկավագներին դնես դիմացներն ասես՝ իրավունք չունեք մտնելու էստեղ, լավ կլինե՞ր»:
Հարցին՝ երբևէ հանդիպե՞լ է երկրի նախագահին, Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ հանդիպել է 2018-ի ապրիլ-մայիսին, երբ իշխանափոխության շարժման օրերին. «Ուրախ, զվարթ ինչ-որ բաներ էր ասում էս վարչապետի հասցեին: Ձեռ էին առնում, մի քանի ընկերներով էին»:
Ուղիղ միացում | LIVE
Մարդու իրավունքների պաշտպանը իր գործառույթները չի կատարում կամ էլ վախենում է.
Բագրատ սրբազան
Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանին․ Այսօր՝ երթի ժամանակ լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանը մյուս նախագահների հետ հանդիպման մասով ասաց, որ չի հանդիպել, առիթ չի եղել, իրենցից էլ ցանկություն չի եղել հանդիպելու։
Նշենք, որ քիչ առաջ մեկնարկած երթը Սայաթ-Նովա, Մաշտոցի պողոտաներով շարժվում է Սրբազանի նշած Այդ Կարևոր Տեղը։
#ՀԻՄԱ
Ուղիղ միացում | LIVE
Սայաթ-Նովա Մաշտոց խաչմերուկով գնում ենք ԱՅԴ տեղը։ Երթի մեկնարկից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Սրբազանը չմանրամասնեց, թե ո՞րն է ԱՅԴ տեղը։ Նա միայն ասաց, որ բոլորը գիտեն, և որ հաշվետվություն կա պահանջելու։
#ՀԻՄԱ
Քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով հավաքվում են Սուրբ Աննա եկեղեցու բակում։
«Գնալու ենք շատ կարևոր հանդիպման, բայց չեմ ասելու՝ ուր», երեկ հայտարարել էր շարժման առաջնորդը։
Ուղիղ միացում | LIVE
Ուղիղ միացում | LIVE
Բագրատ Սրբազանի հավաքը` Սուրբ Աննա Եկեղեցու բակում
#ՀԻՄԱ