ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․

«Միրզոյանը պնդել է, թե Թուրքիան պահանջներ չունի Հայաստանից:
Արարատ Միրզոյանը ստում է: Թուրքիան մանիպուլյացիա է անում և դա լավ հասկանում է Միրզոյանը և, իր հերթին, մանիպուլյացնում է Հայաստանի քաղաքացիներին:
Որն է Թուրքիայի մանիպուլյացիան:

Թուրքիայի նախագահն ու մյուս պետական պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ համաձայն են այն բոլոր պահանջներին, որը ներկայացնում է Ադրբեջանը, և խաղաղություն կարող է տիրել Ադրբեջանի պայմաններով' կհամաձայնեն Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, եթե լինի Ադրբեջանի համաձայնությունը:

Ադրբեջանի նախագահն ու մյուս պետական բարձրաստիճան ղեկավարները ներկայացրել ու ներկայացնում են իրենց պահանջներն, ընդհուպ մինչև Հայաստանի տարածքների 50 տոկոսը, սահմանադրության փոփոխությունը, հրաժարումը Ցեղասպանությունից, միջանցքի տրանադրում, այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության ճանաչում և այլն, այդ պահանջները կարելի է երկար թվարկել: 

Այդ բոլորը նաև Թուրքիայի պահանջներն են, որոնք Ադրբեջանի միջոցով են ներկայացնում»։

Արդեն մի քանի օր է՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2023 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը։ Կառավարության անդամները ոլորտ առ ոլորտ ներկայացնում են կատարված աշխատանքը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծեց՝ այս տարվա ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճ են արձանագրել, կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը, բարելավել են հարկային եկամուտները՝ հարկերը և տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23,4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0,7 տոկոսային կետով: Ստացվում է, որ ՔՊ-ական իշխանությունը մի կողմից՝ արձանագրում է կանխատեսվածից ավելի բարձր աճի մասին, մյուս կողմից՝ փաստում՝ Հայաստանի պետական պարտքը հասել է 12 միլիարդ դոլարի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը, խոսելով բյուջեի հաշվետվության ու ՔՊ-ականների կողմից հաշվետվությամբ արձանագրած թվերը որպես ձեռքբերում ներկայացնելու մասին, առաջինը կոչ արեց թվերին չխաբվել, հիշել, որ այդ թվային ցուցանիշներն ամենևին էլ որակի և մեր տնտեսության պոտենցիալի մասին չեն խոսում, որովհետև փաստ է այն, որ չնայած այդ թվերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակը չի փոխվել՝ որոշ բացառություններով։

«Բացառությունն իշխանությունն է։ Փոխվել է իշխանության ներկայացուցիչների կյանքի որակը. տեսնում ենք, որ պետական միջոցները վատնվում են, բայց իշխանություններից բացի, որևէ այլ քաղաքացու կյանքը չի փոխվել»,- ասաց Ֆարմանյանը։

Նրա մեկնաբանությամբ՝ տնտեսական քաղաքականության մասին խոսելիս կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ թեև մեր տնտեսությունը գերազանցապես կախված է Ռուսաստանից, այդուհանդերձ, Հայաստանում օր օրի ավելի է մեծանում հակառուսական քարոզչությունը։

«Զարմացած եմ, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառում. օրինակ՝ չի արգելում դրամական փոխանցումները դեպի Հայաստան։ Հիշենք, որ անցած տարի 4 միլիարդ դոլարին համարժեք գումար է Ռուսաստանից փոխանցվել Հայաստան, կամ, օրինակ, ինչպես չի արգելում արտահանումները դեպի ՌԴ։ Սրանք լծակներ են, որոնք կարող է օգտագործել՝ ի պատասխան Հայաստանում տարվող միակողմանի հակառուսական քարոզչությանը»,- ասաց Ֆարմանյանը՝ շեշտելով, որ այս ռիսկերն իրական են՝ հատկապես Կառավարության ընդունած այն որոշումների համատեքստում, որով Հայաստանից դեպի Ռուսաստան սահմանափակվել է որոշ ապրանքատեսակների արտահանումը, ինչը նշանակում է, որ Հայաստանը միացել է հակառուսական պատժամիջոցներին։

«Հակառուսական պատժամիջոցների համատեքստում պետք է դիտարկել նաև այն ամենը, ինչը կատարվում է հայաստանյան բանկերում. Օրինակ, բանկ դիմող և գործարք անող մարդանցից բանկերում պահանջում են այնպիսի տեղեկություններ, որոնք կապ չունեն գործարքների հետ։ Այս բանկերի գործունեությունը կանոնակարգվում է ԱՄՆ դեսպանատան կողմից, իսկ Կենտրոնական բանկն ամերիկյան դեսպանատան միջոցով հրահանգավորում է բանկերին, որ կիրառեն հակառուսական պատժամիջոցներ։ Հակառակ պարագայում, ինչպե՞ս է բացատրվում այն, որ տնտեսվարողն իր ապրանքը վաճառում է ռուսական ռուբլով, բայց չի կարողանում բանկից իր գումարը ստանալ, որտեղից պատճառաբանում են, թե վաճառված ապրանքը պատժամիջոցների տակ գտնվող ապրանք է»,- խոսքը եզրափակեց տնտեսագիտության թեկնածուն։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Երկրում երկիշխանություն է, Արևմուտքը, Ռուսաստանը, Իրանը հետաքրքրված են պայքարով. Փաշինյանը դուրս գրված ֆիգուր է, ՔՊ վերնախավը «զապասնոյ օդանավակայաններ» է փնտրում, կլինի կոնսենսուսային թեկնածու

 

Հունիսի 9-ին` 18:30-ին, կհավաքվենք հրապարակում, որը հանգրվանային է լինելու. Բագրատ Սրբազան

 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Սրբազան շարժումն ապացուցել է ամենակարեւորը. Նիկոլը լեգիտիմ չէ ու ժողովրդականություն էլ չունի։

Մնացածը տակտիկայի ու ժամանակի հարց է։

Աստծով»։ 

Yerkir.am-ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզպետ, քպ-ական Կարեն Սարգսյանը դպրոցների տնօրեններին հրահանգել է, որ աշխատակիցներին թույլ չտան գնալ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման, չմասնակցեն նախատեսվող հանրահավաքին:

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանն այսօր հայտարարել է, որ վաղը գնալու է Գեղարքունիքի մարզ, ժամը 18:00-ին Սոթքում հանրահավաք է նախատեսված:

Yerkir.am-ը ավելի վաղ անդրադարձել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի վարքագծին և կենսագրությանը:

Բագրատ Սրբազանն այսօրվա հանհրահավաքի ժամանակ ասել է.

Այն մարդկանց, որոնք ուզում են կառավարության կազմն իմանան, հիշեցնում եմ՝ ձեր ցերեկով անցած ճանապարհը ես գիշերով լիքը անցել եմ։

Դուք այդ կազմը չեք իմանալու, որպեսզի սկսեք ոչնչացնել մարդկանց, կամ իմանաք՝ դուք կա՞ք այդ կազմում, թե՞ ոչ։

Արդեն ասել եմ, որ սա չակնկալիքների պայքար է, որ մեզ հասցնելու է մեր երազած Ավետյաց երկրին։

ԿԱՐԵՎՈՐ. Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան

 

Նախօրեին Փաստերի ստուգման հարթակը՝ Fip.am-ը, հրապարակում էր կատարել, որում անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ճեպազրույցում արտահայտած այն մտքին, որ երկքաղաքացիության մասին սահմանադրական արգելքը պատգամավորները կարող են վերացնել: Կայքը պնդել էր՝ չեն կարող, և Սերժ Սարգսյանը սխալվում է:

«Ըստ նրա,պարզվում է՝ հնարավոր է պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել և ազատվել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանին այդքան խանգարող երկքաղաքացիության արգելքից»,- գրել էր Fip.am-ն ու եզրակացրել՝ Սերժ Սարգսյանը թույլ է տվել կոպիտ սխալ՝ խոսելով Սահմանադրության այդ հոդվածի վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ 168.am-ը զրուցեց սահմանադրագետ, քաղաքագետ Վարդան Պողոսյանի հետ:

 – Պարոն Պողոսյան, «Երկքաղաքացիության մասին սահմանադրական արգելքը պատգամավորները չեն կարող վերացնել. Սերժ Սարգսյանը սխալվում է»հնչեղ վերնագրով հոդվածում Փաստերի ստուգման հարթակը պնդում է, թե

«Հայաստանի նախկին նախագահ, այժմ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը, մայիսի 31-ին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Սահմանադրության մի հոդվածի մասին, թույլ է տվել կոպիտ սխալ»։ Արդյո՞ք արդպես է։

– Իրականում կոպիտ սխալ է թույլ տվել հենց Փաստերի ստուգման հարթակի փորձագետը, ընդ որում, այնպիսին, որ խորը կասկածներ է հարուցում՝ կա՛մ նրա մասնագիտական ունակությունների, կա՛մ Փաստերի ստուգման հարթակի անաչառության վերաբերյալ։

Հայտնի է, որ 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը սահմանադրական փոփոխությունների խնդրում որդեգրել է տարբերակված մոտեցում: Սահմանադրական կարգի հիմունքների, մարդու իրավունքների և ազատությունների և առանցքային նշանակություն ունեցող այլ դրույթների փոփոխությունը, ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի, կարող է կատարվել բացառապես հանրաքվեի միջոցով:

Ինչ վերաբերում է Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններին, ապա դրանք ընդունվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Իր ճեպազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով վարչապետին ներկայացվող սահմանադրական պահանջների խնդրին, ասել է, որ «Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ»։

Կառավարության անդամներին, ներառյալ՝ վարչապետին ներկայացվող պահանջների վերաբերյալ Սահմանադրության 148-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»։ Պատգամավորին ներկայացվող պահանջները, իրենց հերթին, սահմանված են Սահմանադրության 2-րդ գլխում, 48-րդ հոդվածում, և, իսկապես, կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով (ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին նախադասության, բայց ոչ 203-րդ հոդվածի, ինչպես պնդում է հոդվածագիրը)։ Բայց 48-րդ հոդվածում խոսքը գնում է միայն պատգամավորին ներկայացվող պահանջների մասին։ Կառավարության անդամներին ներկայացվող պահանջների վերաբերյալ նորմը, որը զետեղված է Սահմանադրության 6-րդ գլխում, կարող է փոփոխության ենթարկվել Ազգային ժողովի կողմից։ Ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության «Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»:

Բավարար է միայն կարդալ 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը, որպեսզի պարզ լինի, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը ներառված չէ միայն հանրաքվեով փոփոխության ենթակա հոդվածների շարքում։

Եզրահանգումը մեկն է Սերժ Սարգսյան ճիշտ է, Սահմանադրությունը հնարավորություն է տալիս Ազգային ժողովին՝ փոխելու Սահմանադրության 148-րդ հոդվածը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել վարչապետի պաշտոն։

Հ.Գ. Ի դեպ, նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնաբերեցինք, որ այն հեռացված է Fip.am-ից:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՄԻՊ-ի այսօրվա պահվածքը եկավ ամրապնդելու այն մոտեցումը, որ այդ կարևոր դիրքում մարդ է, ով բացառապես սպասարկում է իշխանության նախասիրությունները:

ՄԻՊ-ն ինքը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ և նրա պահվածքն առանձնապես չի տարբերվում քպ-ական դեմքերի վարքագծից:

Շատերի համար որևէ նոր կամ անսպասելի բան չի եղել, սակայն նման դեպքերում պետք է արձանագրումներ անել և շարժվել` նկատի ունենալով ամրագրված փաստերը»:

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում